Jump to content

Amiga 1000

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amiga 1000
Տեսականհատական համակարգիչ
ԵնթադասAmiga
ԱրտադրողCommodore
Լույս է տեսել1985 թ. հուլիսի 23
Արտադրության դադար1987
Կենտրոնական պրոցեսորMotorola 68000?
ՀիշողությձունROM 256 կբ, RAM 256 կբ (առավելագույնը՝ 8.5 մբ)
ՕՀAmigaOS 1.0
ԳրաֆիկաOCS 640×512i 6-bpp
ՁայնPaula 4× 8 բիտանոց կապուղիներ, առավելագույնը 28 կՀց, ստերեո
Չափսերլայնություն՝ 451 մմ, բարձրություն՝ 108 մմ, խորություն՝ 330 մմ
Քաշ5.9 կ
ՀաջորդAmiga 2000/2500, Amiga 500

Commodore Amiga 1000, նաև A1000 կամ պարզապես Amiga, առաջին անհատական համակարգիչը, որ թողարկվել է Commodore International ընկերության կողմից Amiga արտադրանքի գծում։ Համակարգիչը համակցում է 16/32 բիտանոց Motorola 68000 տեսակի պրոցեսորը, որը, 1985 թ. ստանդարտների համաձայն, հզոր պրոցեսոր էր և ուներ իր դասի մեջ ամենաառաջատար գրաֆիկական և ձայնային համակարգերից մեկը։ Ունեցել է 256 կբ միայն կարդալու հիշողությամբ[1][2][3] աշխատող բազմաառաջադրանք օպերացիոն համակարգ և վաճառվել 256 կբ օպերատիվ հիշողությամբ[4]։

A1000-ն ունի մի շարք տեխնիկական բնութագրություններ, որոնցով առանձնանում է ավելի ուշ թողարկված մոդելներից։ Այն միակ մոդելն է, որի իրանի վրա պատկերված է եղել Amiga-ի կարճ կյանք ունեցած լոգոն, իսկ իրանի ներսում փորագրված էին Amiga ընկերության կնքահոր՝ Ջեյ Մայների ստորագրությունն ու նրա շան՝ Միտչիի թաթի հետքերը։ A1000-ը նախագծվել է Հովարդ Սթոլցի կողմից[5][6]։ Սարքը նախագծվել է երկու վարիացիայով։ Առաջինն օգտագործում էր հեռուստացույցի NTSC, իսկ երկրորդը` PAL ստանդարտը։ NTSC-ով աշխատող տարբերակը սկզբնական մոդելն է, որն արտադրվել և վաճառվել է Հյուսիսային Ամերիկայում։ PAL մոդելը արտադրվում էր Գերմանիայում և վաճառվում այն երկրներում, որոնք օգտագործում էին հեռուստացույցի PAL ստանդարտը։ Առաջին NTSC համակարգերում բացակայել է EHB վիդեո ռեժիմը, որը առկա էր հետագա բոլոր Amiga մոդելներում։

Քանի որ A1000-ի թողարկման պահին Amiga օպերացիոն համակարգն ուներ ծրագրային շատ թերություններ, ՕՀ-ը տեղակայված չէր համակարգչի միայն կարդալու հիշողության (ROM) մեջ։ Փոխարենը համակարգիչն ուներ դուստր հարթակ, որի վրա ճկուն սկավառակի միջոցով ներբեռնվում էր ՕՀ-ը։ Հարթակը բեռնվելուց հետո գրառումներից պաշտպանված էր, և համակարգի հետադարձումները չէին պահանջում դուստր հարթակի վերբեռնում։

Տեխնիկական տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թ. սկզբներին ծրագրավորողների համար թողարկված Amiga-ի փորձնական սերիան ունեցել է 128 կբ օպերատիվ հիշողություն` մինչև 256 կբ ընդարձակման հնարավորությամբ։ Հետագայում Amiga ծրագրավորման թիմի առարկության շնորհիվ Commodore ընկերությունն ընդլայնեց համակարգի հիշողությունը մինչև 256 կբ։ Հիշողության քարտերի անվանումները տարբեր էին. Դենիսն ու Պաուլան համապատասխանաբար կոչվեցին Դաֆնի և Պորցիա։ Փորձնական սերիայի իրանը գրեթե նման էր արտադրման տարբերակին, միակ տարբերությունը իրանի վերին ձախ անկյունում դաջված Commodore ընկերության տարբերանշանն էր։ Դրա վրա բացակայում էին ծրագրավորողների ստորոգրությունները կամ իրանի բռնակը[7]։

Amiga 1000-ն ունի Motorola 68000 մոդելի պրոցեսոր, որի հզորությունը կազմել է 7.15909 մՀց (NTSC համակարգերում) կամ 7.09379 մՀց (PAL համակարգերում)։

Չնայած համակարգիչների մեծ մասը վաճառվել է RGB անալոգային մոնիտորով, A1000-ն ունի նաև ներդրված վիդեո արտածում, որը հնարավորություն է տալիս ուղղակիորեն միանալ RGB ստանդարտ չունեցող այլ մոնիտորների։ A1000-ն ունի TV MOD արտածում, որին կարող է միացվել ռադիոհաճախականության մոդուլյատոր՝ հնարավորություն տալով միանալ հեռուստացույցին։

Motorola 68000 պրոցեսորը կարելի է ուղղակիորեն փոխարինել Motorola 68010 պրոցեսորով, որը կարող է մի փոքր ավելի արագ կատարել հրահանգները, բայց առաջ է բերում ծրագրային անհամատեղելիություն։ Պրոցեսորի երրորդ կողմի հզորացումները, որոնք հիմնականում համապատասխանում են պրոցեսորի միացքին, օգտագործում են 68020/68881 կամ 68030/68882 տեսակի ավելի արագ միկրոպրոցեսորներ և միահավաք հիշողություն։ Այդպիսի հզորացումները հաճախ թույլ են տալիս վերադառնալ 68000-ի ռեժիմին՝ ամբողջական համատեղելիության նպատակով։ Որոշ մայր սալիկներ ունեն միացվածքներ տեղադրելու սկզբնական 68000 պրոցեսորը, մինչդեռ 68030 քարտերը սովորաբար արտադրվում են մայր սալիկում արդեն տեղադրված 68000 մոդելի պրոցեսորի հետ։

Սկզբնական Amiga 1000-ը միակ մոդելն է, որ ունեցել է Amiga օպերատիվ հիշողության չիպ՝ 256 կբ հզորությամբ, որը կարելի էր ընդլայնել մինչև 512 կբ-ի, և սարքի մեջտեղի կենտրոնական հատվածում տեղակայված դուստր հարթակ[8]։ Օպերատիվ հիշողությունը նույնպես կարող է հզորացվել պաշտոնական և երրորդ կողմի հզորացումների միջոցով՝ հասցնելով այն առավելագույնը մինչև 9 մբ-ի՝ շնորհին 68000 պրոցեսորի 24-բիտանոց հասցեի դողի։

Amiga 1000-ը հագեցած է 86 պին ունեցող ընդլայնման սարքամուտքից (էլեկտրական տեսանկյունից նման է ավելի ուշ թողարկված Amiga 500 ընդլայնման սարքամուտքին)։ Այս սարքամուտքը օգտագործվում է երրորդ կողմի ընդլայնումների համար, ինչպես, օրինակ, հիշողության հզորացումններն ու SCSI ադապտորները։ Այս ռեսուրսները գործածվում են Amiga Autoconfig ստանդարտով։ Ընդլայնում հնարավոր է կատարել այլ տարբերակներով ևս. օրինակ դողի ընդլայնիչի միջոցով, որն ունի երկու Zorro-II տեսակի միացվածքներ։

Տեխնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատկանիշ Տեխնիկական բնութագիր[8]
Պրոցեսոր Motorola 68000 7.16 մՀց (NTSC) կամ 7.09 մՀց (PAL)
Օպերատիվ հիշողություն 256 կբ, Amiga չիպ ՕՀ, կարելի է հզորացնել մինչև 512 կբ
ROM 8 կբ բեռնող միայն կարդալու հիշողության (ROM), 256 կբ WCS օպերացիոն համակարգի համար (բեռնվում է Kickstart ճկուն սկառակից։
Չիպերի հավաքածու Չիպերի սկզբնական հավաքածու (OCS)
Պատկեր 12 բիթանոց գունապնակ (4096 գույն)։ Գրաֆիկական ռեժիմներ մինչև 32, 64 (Amiga Halfbrite ռեժիմ, ավելի վաղ NTSC մոդելները չունեն այդ ռեժիմը) կամ 4096 էկրանային գույներ։
  • 320×200-ից մինչև 320×400 (NTSC)
  • 320×256-ից մինչև 320×512i (PAL)

Գրաֆիկական ռեժիմներ մինչև 16 էկրանային գույներով.

  • 640×200-ից մինչև 640×400i (NTSC)
  • 640×256-ից մինչև 640×512i (PAL)
Աուդիո 4× 8 բիտ PCM կապուղիներ (2 ստերեո կապուղի), առավելագույնը՝ 28 կՀց հիշողության ուղղակի մատչման (DMA) նմուշաչափման արագություն, 70 դբ ազդանշան/ձայն հարաբերակցություն
Հանովի պահոց 3.5 դյույմ կրկնակի խտությամբ ճկուն սկավառակ (880 կբ տարողությամբ)
Աուդեո/վիդեո ելք Անալոգային RGB վիդեո ելք (DB-23M), TV MOD Աուդեո/վիդեո ելքատվյալներ (Amiga RF մոդուլատոր հեռուստացույցի կապի համար), բաղադրյալ տեսաազգանշանային ելք (RCA connector), աուդեո ելք (2× RCA)
Ներածման/արտածման մուտքեր Ստեղնաշարի մուտք (RJ10), 2× մկնիկի/խաղային սարքի մուտքեր (DE9), RS-232 հաջորդական մուտք (DB-25F), Centronics-ի տեսակի զուգահեռ մուտք (DB-25M), ճկուն սկավառակի սարքավարի մուտք (DB-23F)
Ընդլայնման միացվածքներ 86 դողով ընդլայնման մուտք
Օպերացիոն համակարգ AmigaOS 1 (Kickstart 1.0/1.1/1.2/1.3 և Workbench 1.0/1.1/1.2/1.3)

Մանրածախ վաճառք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգիչը ներկայացվել է 1985 թ. հուլիսի 23-ին Էնդի Վորհոլի և Դերբի Հարրիի և բազմաթիվ աստղերի մասնակցությամբ տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ՝ Նյու Յորքի Լինկոլն կենտրոնի Վիվիան Բոմոնտ թատրոնում[9]։ Սարքերը վաճառքի հանվեցին սեպտեմբերին 256 կբ օպերատիվ հիշողության հիմնական կոնֆիգուրացիայով, որը արժեր 1295 ԱՄՆ դոլար, իսկ 13 դյույմանոց անալոգային RGB մոնիտորն արժեր մոտ 300 ԱՄՆ դոլար։ Այսպես, անհատական համակարգչի ընդհանուր արժեքը կազմում էր 1595 ԱՄՆ դոլար, ինչը, 2017 թ. տվյալներով, համարժեք է 3,629 ԱՄՆ դոլարի։ Մինչ 1987 թ. Amiga 500 և Amiga 2000 մոդելների թողարկումը, A1000-ը պարզապես կոչվում էր Amiga:

ԱՄՆ-ում A1000-ը վաճառվում էր «Commodore-ի Amiga-ն» անվամբ, իսկ Commodore-ի լոգոն բացակայում էր համակարգչի իրանից։ Commodore-ի բրենդը պահպանվում էր սարքի միջազգային թողարկումների համար։

Բացի այդ, Amiga 1000-ը վաճառվում էր միայն ԱՄՆ-ի համակարգչային խանութներում, այլ ոչ թե բազմաթիվ խանութների այլ բաժիններում և խաղալիքների խանութներում, որոնց միջոցով վաճառվել էին Commodore VIC-20 և Commodore 64 համակարգիչները։ Այս քայլերը նպատակ ունեին հետ պահելու Commodore ընկերությանը «խաղալիքների խանութի» իմիջից, որը ստեղծվել էր տրամիելյան դարաշրջանում[10][11]։

Բացի ՕՀ-ից սարքում կար նաև Մայքրոսոֆթի կողմից մշակված AmigaBASIC ծրագրավորման լեզու և Softvoice ընկերության կողմից մշակված խոսքի կառուցչի գրադարան։

Թարմացումները հետվաճառքի սպասարկման շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

A1000 համակարգչի բազմաթիվ օգտագերեր երկար ժամանակ օգտվեցին իրենց սարքերից անգամ ավելի նոր մոդելների թողարկումներից, երբ այն արդեն տեխնիկապես հնացած էր։ Motorola 68000-ի միացքը պրոցեսորը հզորացնելու բազմաթիվ հնարավորություններ էր տալիս։ Բացի այդ, Rejuvenator կոչվող արտադրանքի գիծը հնարավորություն էր տալիս A1000-ում օգտագործել չիպերի նոր հավաքածու, իսկ ավստրալիական The Phoenix անվամբ փոխարինելի մայր սալիկն օգտագործում էր նույն չիպերի հավաքածուն, ինչ A3000-ը և ավելացրել էր A2000-ի հետ համատեղելի վիդեո միացվածք և հարթակային SCSI կոնտրոլեր։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ. երբ Commodore-ը սնանկ հայտարարվեց, Բայթ (Byte) ամսագիրը Amiga 1000 համակարգիչն անվանեց «առաջին մուլտիմեդիա համակարգիչը ... որն առաջ է իր ժամանակից և ոչ ոք, անգամ Commodore-ի մարքեթինգի բաժինը, չկարողացավ լիարժեք ձևակերպել՝ ինչ էր այն իրենից ներկայացնում»[12]։

2006 թ. Փի Սի Վորլդը (PC World) գնահատեց Amiga 1000-ը որպես բոլոր ժամանակների 7-րդ ամենալավ անհատական համակարգիչը[13]։ 2007 թ. այն նույն ամսագրի կողմից գնահատվեց որպես բոլոր ժամանակների 37-րդ ամենալավ տեխնիկական արտադրանքը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Inside the Amiga 1000 - Slideshow». Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին. «The WCS included 256KB of memory used specifically to hold a basic OS that had to be loaded from a floppy disk at boot time.»
  2. John C. Dvorak (1996 թ․ հոկտեմբերի 22). «Inside Track». PC Magazine. էջ 89. «The Amiga OS remains one of the great operating systems of the past 20 years, incorporating a small kernel and tremendous multitasking capability the likes of which have only recently been developed in OS/2 and Windows NT. The biggest difference is that the Amiga OS could operate fully and multitask in as little as 256K of address space. Even today, the OS is only about 1MB in size. And to this day, there is very little a memory-hogging, CD-ROM-loading OS can do the Amiga can't. Tight code—there's nothing like it.
    I've had an Amiga for maybe a decade. It's the single most reliable piece of equipment I've ever owned. It's amazing! You can easily understand why so many fanatics are out there wondering why they are alone in their love of the thing. The Amiga continues to inspire a vibrant—albeit cultlike—community, not unlike that which you have with Linux, the Unix clone.»
    {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  3. 256 KB ROM + 256 KB RAM
  4. «Inside the Amiga 1000 - Slideshow». Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին. «Commodore designed the Amiga to accept a user-installed 256KB RAM module, shown here, to raise the system memory to 512KB.»
  5. «ISM 101 Seminar: 13 January 2005». USCS Engineering. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  6. «Howard Stolz profile». Howard Stolz LinkedIn profile. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  7. Egger, Stefan. «Amiga 1000 Developer "Velvet" - computer collection vienna ENG». scacom.bplaced.net. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  8. 8,0 8,1 «Introduction to the Amiga» (PDF). Commodore-Amiga, Inc. 1986. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «New York Magazine Aug 5, 1985».
  10. Chira, Susan (1984 թ․ օգոստոսի 29). «Amiga's High-Tech Gamble». New York Times, August 29, 1984. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  11. Starfire, Brian (1985 թ․ սեպտեմբերի 13). «Commodore in tough market with new personal computer». The Evening Independent (Dallas Morning News).
  12. Halfhill, Tom (1994 թ․ օգոստոս). «R.I.P. Commodore 1954-1994». Byte. Արխիվացված է օրիգինալից 1996 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  13. «The 25 Greatest PCs of All Time | TechHive». Pcworld.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  14. Null, Christopher. «The 50 Best Tech Products of All Time». PCWorld. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.