Amid Its Hallowed Mirth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amid Its Hallowed Mirth
Novembers Doom-ի
Թողարկված1995
Ձայնագրված1993-1994
Ժանրդեթ մետալ,
դում մետալ
Տևողություն47:33
Լեզուանգլերեն
Լեյբլ

Avantgarde Music,

Regress Records
ՊրոդյուսերNovember Dooms խմբի անդամներ
Novembers Doom-ի ալբոմների ժամանակագրություն
Amid Its Hallowed Mirth

(1995)

Of Sculptured Ivy and Stone Flowers

(1999)

Amid Its Hallowed Mirth, ամերիկյան դեթ/դում-մետալ Novembers Doom խմբի առաջին ալբոմը՝ թողարկված 1995 թվականին։ 2001 թվականին վերաթողարկվել է Dark Symphonies լեյբլում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ձևավորումից՝ 1989 թվականից ի վեր November Dooms խումբը ձայնագրեց մի քանի դեմոներ։ Դրանք նախատեսված էին լեյբլների համար։ Այդ ժամանակ դում-մետալը այդքան էլ հայտնի չէր, դրա համար խումբը դժվարություններ ունեցավ լեյբլի փնտրման հարցում։ Վերջապես խմբով հետաքրքրվեց նոր ձևավորված Avangarde Music լեյբլը։ Կյուրը դա անվանեց նշանակալի քայլ խմբի համար[1]։ Հատուկ Regress Records լեյբլի համար, որ գտնվում էր ընկերական հարաբերությունների մեջ Ռոբերտոյի հետ, Novembers Doom-ը 1993 թվականին ձայնագրեց երկու երգերից բաղկացած դեմո, որը Ռոբերտոն փոխանցեց Regress Records-ի իր ընկերներին։ Այնուհետև պայմանագիր կնքվեց խմբի և Regress Records-ի միջև նոր ալբոմի թողարկման համար։ Ալբոմի ձայնագրումից հետո դրա իրավունքները գնվեցին Avangarde Music լեյբլի կողմից, որն ի վերջո զբաղվեց ալբոմի թողարկման հարցերով։

Երաժշտություն և բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Փոլ Կյուր, բոլոր երգերի հեղինակն է՝ Սթիվ Նիկոլսոն։

# Անվանում Տևողություն
1. «Aurora's Garden»   7:27
2. «Amour Of The Harp»   7:20
3. «Tears Of The Beautiful»   4:45
4. «My Agony, My Ecstacy»   5:04
5. «Bestow My Desire»   3:09
6. «Chorus Of Jasmine»   7:12
7. «Dance Of The Leaves»   2:49
8. «Sadness Rains»   4:45
9. «A Dirge Of Sorrow»   5:02
47:33

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

90-ական թվականների սկզբում Կյուրի տեսանկյունից խմբի արվեստը աստիճանաբար փոխվում է։ Նա սկսում է երգի երաժշտությանը և բառերին ավելի լուրջ վերաբերվել, քան երբ խումբը նոր էր ձևավորվել 1989 թվականին։ Նա հանգում է այն մտքին, որ դեմոձայնագրությունները շատ վատն էին ստացվել, իսկ բառերը պարունակում էին մտքերի և գաղափարների բավականին անհետաքրքիր կույտ։ Բացի այդ, ունենալով բաժանում ընկերուհու հետ՝ երաժիշտը որոշում է տեքստեր գրել իր էմոցիաների հիման վրա, սակայն այնպիսին, որ չափազանց բացահայտ չլինի լսողների համար։

Ես նոր ժանր ստեղծեցի, որտեղ բառերի բոլոր իրական նշանակությունները քողարկված են[2]։
- Կյուր

«Aurora’s Garden»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգը հիմնված է Կյուրի մի տեսիլքի վրա, թե ինչպես կարող է լինել քավարանը։ Կաթոլիկ դպրոցում փոքրիկ Կյուրին պատմում էին, որ քավարանը դժոխքի և դրախտի միջև մի վայր է, որտեղ ընկնում են մարդիկ իրենց մահվանից հետո։ Սակայն ոչ բոլորն են այնտեղ ընկնում, այլ նրանք, ովքեր կյանքում անհամար մեղքեր են գործել։ Այդ գաղափարը շատ դուր եկավ Կյուրին, և նա «Aurora’s Garden» երգը նվիրեց երկու սիրահարների, ովքեր իրենց մահվանից հետո քավարան են ընկել։ Նրանք միմյանց սիրում են ավելին, քան աստծուն, ինչը մեղք է համարվում իրենց կրոնի տեսանկյունից։ Քանի որ նրանք չեն թաքցնում իրենց սերը, նրանց սերը թույլ չի տա իրենց դրախտ ընկնել։

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգում նկարագրված է, թե ինչպես են բացասական հարաբերությունները փոխարկվում դրականի։ Երբեմն իրենց սրտի կոչին հետևելու համար պարտադիր է զոհ մատուցելը։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոլ Կյուր՝ վոկալ
  • Սթիվ Նիկոլսոն՝ կիթառ, բաս կիթառ
  • Ջո Էռնանդես՝ հարվածային գործիքներ
  • Քեթի Ջո Հեյնա՝ վոկալ

Այլ երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմեթ Հոլ՝ հարվածային գործիքներ
  • Ջիմ Բրեսնան

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին թողարկելով The Novella Reservoir աբոմը՝ խումբը զբաղվեց իր հին երգերի վերաթողարկմամբ։ 2008 թվականի մայիսի 27-ին Amid Its Haloowed Mirth-y վերաթողարկվեց The End Records լեյբլի կողմից։ 2008 թվականին օրիգինալ 9 երգերին ավելացվեց ևս երկուսը։ Քննադատները նշել են, որ հաշվի առնելով խմբի հայտնիության ավելացումը՝ չափազանց հետաքրքիր է ծանոթանալ իրենց նախկին գործերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարցազրույց Novembers Doom-ի հետ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  2. Kuhr 2012, մաս 3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]