Jump to content

Amadeus

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amadeus
պատկերանիշ
Տեսակglobal distribution system? և ծրագրային ապահովման ընկերություն
Հիմնադրված էհունիսի 17, 1987
ՀիմնադիրԷյր Ֆրանս, Լուֆթհանզա, Scandinavian Airlines System և Iberia
ՎայրՄադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա[1] և  Ֆրանսիա
ՏնօրենLuis Maroto?[2]
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն և computer programming?[3]
Հասույթ5,58 մլրդ € (դեկտեմբերի 31, 2019)[4]
Աշխատողների թիվ19 437 մարդ (2019)[4]
Կայքamadeus.com
ԲորսաAMADF[5] և AMS
 Amadeus IT Group Վիքիպահեստում

Amadeus IT Group, S.A. (կարճ՝ Amadeus) իսպանական ընկերություն, որը շահագործում է աշխարհի խոշորագույն գլոբալ բաշխման համակարգերից (GDS) մեկը՝ տրանսպորտային տոմսերի, հյուրանոցային համարների և զբոսաշրջային ծառայությունների ամրագրման համար։ Հիմնադրվել է 1987 թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում, իսկ հիմնական տվյալների մշակման կենտրոնը՝ Գերմանիայի Էրդինգ քաղաքում։ «Amadeus IT Group»-ը 2023 թվականի աշխարհի ամենամեծ հանրային ընկերությունների Forbes Global 2000 ցուցակում զբաղեցրել է 1205-րդ տեղը[6]։

«Amadeus» ընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին չորս ավիաընկերությունների՝ «Էյր Ֆրանս», «Իբերիա», «Լուֆթհանզա» և «Սկանդինավյան ավիաուղիների համակարգի» կողմից։

1999 թվականին ընկերությունը իրականացրեԼ Է բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկ։ 2005 թվականին բաժնետոմսերը հետ են գնվե, սակայն 2010 թվականին կրկին տեղաբաշխվել են ֆոնդային բորսայում։

2000 թվականին ստեղծվել է ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ստորաբաժանումը։

2014 թվականին ընկերությունը 500 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ամերիկյան «Newmarket International» ընկերությունը, որը մշակում է հյուրանոցների համար նախատեսված ծրագրային ապահովում[6]։ 2016 թվականին գնվել է ամերիկյան «Navitaire» ընկերությունը, որը մշակում է տրանսպորտային և զբոսաշրջային կազմակերպությունների եկամուտների կառավարման ծրագրային լուծումներ[7]։

2018 թվականին ընկերությունը ձեռք է բերել «TravelClick» ընկերությունը, 2019 թվականին՝ ավստրալական «ICM Airport Technics» ընկերությունը, որը մշակում է ուղեբեռի գրանցման ավտոմատացման համակարգեր[8]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Amadeus» ընկերության համակարգը հնարավորություն է տալիս ամրագրել ավիատոմսեր, հյուրանոցային համարներ, նավարկային ուղևորություններ և ավտոմեքենաների վարձույթ։

2023 թվականի դրությամբ ընկերության հաճախորդների թվում եղել են ավելի քան 400 ավիաընկերություն՝ 185 օդանավակայանի օպերատոր, 25 երկաթուղային օպերատոր, 33 նավարկային ընկերություն, 81 ավտոմեքենաների վարձույթի ընկերություն, ավելի քան 1 միլիոն հյուրանոց, 240 տուրօպերատոր, 22 ապահովագրական ընկերություն։

2023 թվականին ընկերության հասույթը կազմել է 5,44 միլիարդ եվրո, որից ավիատոմսերի ամրագրումները կազմել են 49%-ը, ավիացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները՝ 35%-ը, իսկ այլ տրանսպորտային և հյուրանոցային ամրագրումները՝ 16%-ը։ Հիմնական շուկաները՝ ըստ եկամտի բաժնեմասի՝ Միացյալ Նահանգներ (22%), Ամերիկայի մնացած մասը (9%), Գերմանիա (6%), Միացյալ Թագավորություն (5%), Ֆրանսիա (4%), Իսպանիա (3%), Եվրոպայի մնացած մասը, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան ​​(31%) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (20%):

2015 թվականի մարտին «Amadeus» ընկերությունը հայտարարել է Բեռլինում հիմնադրված «Blacklane» ստարտափի հետ համագործակցության մասին, որի շրջանակում վերջինս դարձել է ընկերության տաքսիի և տրանսֆերի ծառայությունների մատակարարը[9]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Niels Klußmann, Arnim Malik. Amadeus // Lexikon der Luftfahrt. — 3., aktualisierte Auflage. — Berlin: Springer, 2012. — S. 11. — 324 S. — ISBN 978-3-642-22499-7.
  • Amadeus // Lexikon Tourismus: Destinationen, Gastronomie, Hotellerie, Reisemittler, Reiseveranstalter, Verkehrsträger / hrsg. von Wolfgang Fuchs, Jörn W. Mundt und Hans-Dieter Zollondz. — München: Oldenbourg, 2008. — S. 31. — 804 S. — ISBN 978-3-486-25069-5.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/amadeus-it-group-sa?rid=193056815367-44
  2. ↑ https://web.archive.org/web/20040409133608/http://www.amadeus.com/en/505010_tazon.jsp
  3. ↑ SIRENE (ֆր.)
  4. 1 2 https://corporate.amadeus.com/documents/en/resources/corporate-information/corporate-documents/global-reports/2019/amadeus-global-report-2019.pdf
  5. ↑ Knowledge Graph — 2012.
  6. 1 2 «Amadeus IT Group». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2024-04-30-ին.
  7. ↑ «Amadeus завершил сделку по приобретению компании TravelClick» (ռուսերեն). Крила. 2018-10-11. Արխիվացված օրիգինալից 2024-04-30-ին. Վերցված է 2024-04-30-ին.
  8. ↑ «Amadeus completes takeover of ICM Airport Technics» (անգլերեն). Verdict Media Limited. 2019-06-06. Արխիվացված օրիգինալից 2024-10-07-ին. Վերցված է 2024-10-03-ին.
  9. ↑ Cobbold L., Parker A. «A pick-me-up for travellers thanks to Blacklane and Amadeus». Amadeus. Արխիվացված օրիգինալից 2015-05-05-ին. Վերցված է 2015-04-29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Amadeus» հոդվածին։