Alone (Հոլզիի երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Alone»
Հոլզի, Big Sean, Սթեֆլոն Դոնի երգը «Hopeless Fountain Kingdom» ալբոմից
Թողարկված2018 թվականի ապրիլի 15
Ֆորմատթվային ներբեռնում
Ձայնագրված2016 թվականի օգոստոս - 2017 թվականի հունվար
Լեզուանգլերեն
Տևողություն3:27
ԼեյբլAstralwerks
ՀեղինակՀոլզի, Էրիկ Ֆրեդերիք, Դեն Ուիլսոն, Ջոշ Քարթեր, Էնթոնի Հեսթեր, Big Sean, Սթեֆանի Ալլեն
ԿոմպոզիտորRicky Reed?, Josh Carter?, Հոլզի, Tony Hester? և Dan Wilson?
ՊրոդյուսերՌիքքի Ռիդ, Ջոշ Քարթեր, Լուի Բելլ

«Alone», ամերիկացի երգչուհի և երգահան Հոլզիի երգ։ Երգը թողարկվել է 2018 թվականի մարտի 15-ին ամերիկացի ռեփեր Big Sean-ի և բրիտանացի ռեփեր Սթեֆլոն Դոնի հետ։ Այն Հոլզիի երկրորդ ստուդիական ալբոմի՝ Hopeless Fountain Kingdom-ի, երրորդ և վերջին երգն է[1]։ «Alone»Միացյալ Նահանգներում զբաղեցրեց 90-րդ հորիզոնակաը, այնուհետև 66-րդ հորիզոնականը՝ դառնալով US Billboard Hot 100-ում Դոնի առաջին երգը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Alone»-ը պարունակում է «Nothing Can Stop Me» երգից որոշ մասեր, որը գրվել է Թոնի Հեսթերի կողմից, ձայնագրվել՝ Մարիլին Մաքքուի և Բիլլի Դևիս Կրտսերի կողմից[2]։ Երգը տնային երեկույթում սոցիալական թիթեռնիկի մասին է (որը Ռոմեո և Ջուլիետի դիմակահանդեսային երեկույթի զուգահեռականն է), որ մեջբերվել է «Heaven In Hiding» և «Strangers» երգերում[3]։ Երեկույթը երկրորդ կերպարի հեռանկարն է, բայց «Heaven In Hiding»-ում առաջին կերպարի հեռանկար է հանդիսանում[4]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի ռեժիսորը Հոլզին էր՝ Հաննա Լյուքս Դևիսի հետ։ Այն թողարկվել է 2018 թվականի ապրիլի 6-ին։ Տեսահոլովակի սկզբում Հոլզին քայլում է փողոցով դեպի դիմակահանդեսային երեկույթ։ Նա սկսում է պարել՝ իր նախկին սիրեկանին պատշգամբին մեկ այլ կնոջ հետ նկատելուց առաջ, իսկ այդ ընթացքում ցուցադրվում են կադրեր «Now or Never» երգի տեսահոլովակից։ Նա շփոթվում է և վազում շատրվանի մոտ՝ փսխելու համար, իսկ Big Sean-ի կերպարը այնտեղ էր՝ նրան սփոփելու նպատակով։ Սթեֆլոն Դոնը, կարմիր շրջազգեստ հագած, ցուցադրվում է իր ռեփ հատվածի ժամանակ։ Տեսահոլովակի վերջում՝ կոնֆետիներ ընկնելու պահին Հոլզին տոնում է իր երջանկությունը, իսկ նախկին սիրեցյալը շփոթված նայում է նրան։ Նրա ձեռքին Հոլզիի թողած գրությունն է լինում[5]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլզին ելույթ է ունեցել 2018 թվականի ապրիլի 6-ին «Alone» երգով «Sounds Like Friday Night» հեռուստաշոուում[6]։ Դա նրա առաջին ելույթն էր բրիտանական հեռուստատեսությունում։ Մայիսում նա ելույթ է ունեցԱՎ «The Voice»-ում[7]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թվային ներբեռնում[8]
  1. "Alone" (Big Sean-ի և Սթեֆլոն Դոնի մասնակցությամբ)  – 3:27
  1. "Alone" (Սթեֆլոն Դոնի մասնակցությամբ)  – 3:19

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2018) Զբաղեցրած
դիրք
Չեխիա IFPI[10] 34
New Zealand Heatseekers (RMNZ)[11] 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[12] 66
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[13] 16
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[14] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[15] 15
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[16] 17

Քելվին Հարրիսի ռեմիքս

Հիթ-շքերթ (2018) Զբաղեցրած
դիրք
Ukraine Airplay (Tophit)[17] 25

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[18] Platinum 80 000^
ԱՄՆ (RIAA)[19] Platinum 1 000 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածք Ամսաթիվ Ֆորմատ Տարբերակ Լեյբլ Ref.
Տարբեր 2017 թվականի մարտի 15 Թվային ներբեռնում Օրիգինալ [8]
2017 թվականի ապրիլի 20 Քելվին Հարրիսի ռեմիքս [9]
Իտալիա 2018 թվականի մայիս 4 Ժամանակակից հիթ ռադիո Օրիգինալ Universal [20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aniftos Rania (March 15, 2018)։ «Halsey's 'Alone' Gets a Fresh Remix Featuring Big Sean & Stefflon Don: Listen»։ Billboard։ Վերցված է March 16, 2018 
  2. Unterberger Andrew (December 29, 2017)։ «The 50 Best Samples, Covers and References of 2017: Critic's Picks»։ Billboard։ Վերցված է March 16, 2018 
  3. Wass Mike (March 15, 2018)։ «Halsey’s Next Single Is “Alone” Featuring Big Sean & Stefflon Don»։ Idolator։ Վերցված է March 16, 2018 
  4. Beard Emily-Jayne (March 15, 2018)։ «Halsey Reveals How 'Hopeless Fountain Kingdom' Songs Are All Linked»։ PopBuzz։ Վերցված է March 15, 2018 
  5. Cummings-Grady Mackenzie (April 6, 2018)։ «Halsey Attends a Sexy Underground Masquerade with Big Sean & Stefflon Don In 'Alone' Video: Watch»։ Billboard։ Վերցված է April 6, 2018 
  6. «Halsey – Alone (on Sounds Like Friday Night)»։ YouTube 
  7. «Halsey & Big Sean Performed "Alone" On "The Voice," NBC Shares Photos & Video»։ Headline Planet (en-US)։ 2018-05-23։ Վերցված է 2019-03-01 
  8. 8,0 8,1 «iTunes Store (US) – Music – Halsey – Alone (feat. Big Sean & Stefflon Don) – Single»։ iTunes Store։ United States։ March 15, 2018։ Վերցված է April 27, 2018 
  9. 9,0 9,1 «Alone (feat. Stefflon Don) [Calvin Harris Remix] – Single by Halsey»։ iTunes Store։ United States։ April 20, 2018։ Վերցված է April 27, 2018 
  10. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201825. Ստուգվել է June 26, 2018.
  11. «NZ Heatseeker Singles Chart»։ Recorded Music NZ։ March 26, 2018։ Վերցված է March 23, 2018 
  12. Halsey Album & Song Chart History Billboard Hot 100 for Halsey. Ստուգվել է July 17, 2018.
  13. Halsey Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Halsey. Ստուգվել է July 10, 2018.
  14. Halsey Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Halsey. Ստուգվել է June 29, 2018.
  15. Halsey Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Halsey. Ստուգվել է May 19, 2018.
  16. Halsey Album & Song Chart History Billboard Pop Songs for Halsey. Ստուգվել է July 3, 2018.
  17. «Official Russia Top 100 Airplay Chart (week 20)» (Russian)։ Tophit։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-25-ին։ Վերցված է May 24, 2018 
  18. «Canadian single certifications – Halsey – Alone»։ Music Canada։ Վերցված է June 28, 2018 
  19. «American single certifications – Halsey – Alone»։ Recording Industry Association of America։ Վերցված է March 6, 2019  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  20. «HALSEY FT BIG SEAN & STEFFLON DON "Alone" – (Radio Date: 04/5/2018)»։ radiodate.it։ Վերցված է 4 May 2018