Allegiant Air
Allegiant Air | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | հունվար 1997 | |||
Կենտրոններ | Ֆորտ Լոդերդեյլ - Հոլիվուդ միջազգային օդանավակայան, Լոս Անջելես միջազգային օդանավակայան, Harry Reid International Airport? և Orlando International Airport? | |||
Ինքնաթիռներ | Airbus A320, Բոինգ 757 և McDonnell Douglas MD-80/MD-90 | |||
Նավատորմ | 48 (+22 պատվերված) | |||
Գլխամաս | Enterprise, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ | |||
Ղեկավարություն | Մորիս Գելլախեր | |||
Բորսա | ||||
allegiantair.com(անգլ.) |
Allegiant Air, Ամերիկայի խոշորագույն ավիաընկերութուններից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լաս Վեգասում։ Ավիաընկերությունը ունի դուստր ընկերություն՝ Allegiant Travel Co։ Ավիաընկերությունը իրականացնում է միջազգային և չատրերային չվերթներ գրեթե բոլոր երկրներում։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին WestJet Express անվան տակ։ 1999 թվականի սկզբին ավիաընկերությունը բացեց նոր չվերթներ դեպի Կանադա և Մեքսիկա։ Ավիաընկերությունը սկսել է ուղևորատար թռիչքներ իրականացնել 1999 թվականի հոկտեմբերի 15֊ին։ 2008 թվականի հունվարին ավիաընկերությունը բացել է նոր չվերթներ հետևյալ երկրենրում՝ Լաս Վեգաս, Լոնդոն, Սան Ֆրանցիսկո և Կալիֆորնիա, որը իրականացվում էր McDonnell Douglas MD-80 ինքնաթիռով։ 2010 թվականի մարտին ավիաընկերությունը Ամերիկայի կառավարության կողմից ստանում է Boeing 757 օդանավը, և սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել։ Ներկայումս Allegiant Air֊ը իրականացնում է ավելի քան 70 չվերթներ Ամերիկայում։
Չվերթը[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 5֊ին ավիաընկերության չվերթը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[2]՝
Ինքնաթիռի տեսակը | Գումարը | Պատվերված | Ուղևորների քանակը | Նշումներ |
Boeing 757—200 | 4 | 2 | 217 | Շահագործվել է 2010-2012 թթ. |
McDonnell Douglas MD-81 | 5 | 0 | 150 | |
McDonnell Douglas MD-82 | 10 | 13 | 150 | Վարձակալված է SAS֊ի կողմից[3] 2010 թվականին |
McDonnell Douglas MD-83 | 21 | 0 | 150 | |
McDonnell Douglas MD-87 | 4 | 5 | 130 | Վարձակալված է SAS 2010 թվականին |
McDonnell Douglas MD-88 | 6 | 0 | 150 | |
Ընդամենը | 46 | 24 |
Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվականի մարտի 29֊ին McDonnell Douglac MD-80 ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Ֆլորիդայում, սակայն դուրս է եկել թռիչքուղղուց և ընկել է մոտակա օդանավակայանում, այնուհետև սկսել է այրվել։ Օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթները[4][5]։
- 2009 թվականի հունիսի 12֊ին McDonnell Douglas MD-80 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինքնաթիռը թռչում էր Լաս Վեգասից դեպի Լոնդոն։ Ինքանթիռի շարժիչներից մեկը դադարել է աշխատելուց և վթարային վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում գտնվում էին 145 ուղևոր, իր անձնակազմով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Company Profile for Allegiant Travel Co (ALGT)»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-04-27
- ↑ Allegiant Air Fleet Detail
- ↑ SAS sells 18 MD-80 surplus aircraft to Allegiant Travel Company | Business Wire
- ↑ «Jet With 147 Passengers On Board Makes Emergency Landing»։ WCVB-TV։ 2007-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2007-04-16
- ↑ «Allegiant Jet Moved After Emergency Landing»։ WESH, archived at webcite.org։ 2007-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-14-ին։ Վերցված է 2007-04-16
- ↑ url=http://cbs4denver.com/local/allegiant.air.plane.2.1042684.html Archived 2009-06-14 at the Wayback Machine.