All by Myself (երգ)
«All by Myself» | ||||
---|---|---|---|---|
Էրիկ Կարմենի երգը «Eric Carmen» ալբոմից | ||||
Թողարկված | 1975 թվականի դեկտեմբերի 1 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ժանր | փոփ-երաժշտություն | |||
Տևողություն | 4:22 | |||
Լեյբլ | Arista Records | |||
Հեղինակ | Սերգեյ Ռախմանինով | |||
Կոմպոզիտոր | Eric Carmen? և Սերգեյ Ռախմանինով[1] | |||
Պրոդյուսեր | Ջիմմի Այներ | |||
Քավեր-տարբերակներ | ||||
Սելին Դիոն | ||||
Eric Carmen ալբոմի երգացանկ | ||||
|
All by Myself, ամերիկացի երգիչ և երաժիշտ Էրիկ Կարմենի[2] երգը, առաջին սինգլը՝ Eric Carmen (1975 թվական) դեբյուտային սոլո ալբոմից։
ԱՄՆ-ում առանձին սինգլը թողարկվել է նույն 1975 թվականի դեկտեմբերին։
Billboard Hot 100 (ամերիկյան "Բիլբորդ" ամսագիր) հիթ-շքերթում եղել է 2-րդ հորիզոնականում, Cash Box Top 100 Singles (ամերիկյան "Քեշբոքս" ամսագիր) հիթ-շքերթում ՝ 1-ին։ Կանադայում ունեցել է և 3-րդ հորիզոնական, իսկ Մեծ Բրիտանիայում ՝ 12-րդ։
Կուպլետների մեղեդին հիմնված է Սերգեյ Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասի (Adagio sostenuto) վրա, կրկներգի մեղեդին փոխառված է մեկ այլ գրված երգից ՝ "Let' s Pretend" (թողարկվել է 1972 թվականին Raspberries խմբի կողմից, որի մասնակից է եղել Կարմենը)։
Երբ Կարմենը ստուդիայում գրել ու ձայնագրել էր երգը, նա մտածում էր, որ Ռախմանինովի երաժշտությունը հանրության շրջանում մեծ արձագանք է ստանալու։ Բայց այն բանից հետո, երբ ալբոմը թողարկվեց, նա ստացավ Ռախմանինովի հաջորդների ուղերձը և իմացավ, որ նրա պակերացումները իրական չեն։ այդպես չէ։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, ըստ որի Ռախմանինովի ժառանգները ( անգլ.՝ Rachmaninoff estate) ստացել են "All by Myself" և "Never Gonna Fall In Love Again" երգերից 12-ական տոկոս։
1996 թվականին իր տարբերակը թողարկեց որպես Սելին Դիոնը, որը մտավ Falling into You ալբոմի մեջ։ Նրա կատարմամբ երգը նույնպես դարձել է միջազգային հիթ ՝ ԱՄՆ-ում հասնելով 4-րդ հորիզոնականի (Billboard Hot 100-ում), Մեծ Բրիտանիայում 6-րդ (UK Singles Chart-ում), 7-րդ տեղը Կանադայում (RPM ամսագրի Top 100 Singles-ում) և 5-րդ տեղը Ֆրանսիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ «All By Myself by Eric Carmen Songfacts»։ Songfacts։ Վերցված է 2017-04-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «All by Myself» на сайте Songfacts
- Երգի տեքստը MetroLyrics կայքում