Jump to content

Alice (երգ, Վերոնիկա Ֆուսարո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Alice»
Alice
Վերոնիկա Ֆուսարոի երգը «Looking for Connection» ալբոմից
Թողարկված11 մարտի 2026
Ժանրալտերնատիվ փոփ, ինդի ռոք, բլյուզ-ռոք
ԼեյբլDeepdive
Nettwerk
ՀեղինակՇարլոտ Դանիել ՄաքՔլին
Վերոնիկա Ֆուզարո
ՊրոդյուսերMcClean

«Alice», շվեյցարացի երգչուհի և երգերի հեղինակ Վերոնիկա Ֆուսարոյի երգը։ Ստեղծագործությունը, որը շոշափում է կանանց նկատմամբ բռնության և դաժանության թեմաները, գրվել է Ֆուզարոյի և Շարլոտ Դանիել ՄաքՔլինի կողմից և սկզբում թողարկվել է 2025 թվականին՝ նրա երկրորդ՝ Looking for Connection ալբոմի կազմում։ Ավելի ուշ այն թողարկվել է որպես սինգլ 2026 թվականի մարտի 11-ին Deepdive Records լեյբլով՝ Nettwerk-ի բացառիկ լիցենզիայով։ Երգը ներկայացրել է Շվեյցարիան Եվրատեսիլ 2026 երգի մրցույթ։ Այն երկրորդ կիսաեզրափակչում զբաղեցրել է 11-րդ հորիզոնակաը՝ ստանալով 108 միավոր՝ 48 միավոր ժյուրիից և 60 միավոր հեռուստադիտողներից, և չի անցել եզրափակիչ։

Նախապատմություն և ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Alice» երգը գրել են Վերոնիկա Ֆուսարոն և բրիտանացի երգերի հեղինակ ու պրոդյուսեր Շարլոտ Դանիել ՄաքՔլինին, իսկ վերջինս նաև հանդես է եկել որպես երգի պրոդյուսեր։ Սկզբում ստեղծագործությունը ընդգրկվել է Ֆուսարոյի երկրորդ ստուդիական՝ Looking for Connection ալբոմում, որը թողարկվել է 2025 թվականի յհոկտեմեբրի 24-ին[1][2]։ Եվրատեսիլի համար ընտրվելուց հետո երգը վերարտադրվել է «Եվրատեսիլի տարբերակ» ստեղծելու նպատակով, որը Ֆուսարոն նկարագրել է որպես բնօրինակ ալբոմային տարբերակից «մի փոքր ավելի մասշտաբային» և «ավելի վստահ»[3]։

Խոսքերի առումով երգը անդրադառնում է ֆիզիկական և հոգեբանական բռնության, դաժանության և անձնական սահմանների խաթարման թեմաներին։ Ալիսան կին է, որը երբեք հնարավորություն չի ստանում արտահայտվելու և ամբողջությամբ դառնում է ուրիշների ուշադրության օբյեկտ։ Երգի վերնագիրը ընդգծում է, թե «որքան հեշտ է մարդուն ձայնից զրկելը»։ Ֆուզարոն երգի միջոցով ցանկացել է ընդգծել բռնության այն ձևերը, որոնք հաճախ քողարկվում են կապվածության տեսքով՝ նշելով, որ հերոսուհին «ամբողջությամբ օբյեկտացվում է իր դիմաց կանգնած մարդու կողմից»[4]։

Երաժշտական առումով «Alice»-ը նկարագրվում է որպես «ռոքի տարրերով ալտերնատիվ փոփ ստեղծագործություն»։ Երգը սկսվում է «թեթև վալսանման ռիթմով», որը արագ փոխարինվում է ավելի ծանր ռոքային հնչողությամբ՝ արտացոլելով պատմության լարվածությունը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Grace, Joel (2026-03-11). «Switzerland: Veronica Fusaro releases Eurovision 2026 song Alice». Aussievision. Վերցված է 2026-04-09-ին.
  2. ↑ Projer, Leonie (2026-03-11). «Veronica Fusaro setzt sich mit ESC-Song für ein ernstes Thema ein» [Veronica Fusaro uses her Eurovision song to address a serious issue]. 20 Minuten (շվեյցարական վերին գերմաներեն). Վերցված է 2026-04-09-ին.
  3. ↑ Alarcón, David (2026-03-11). «Veronica Fusaro - A Mirror of Emotional Tension». Metal Magazine. Վերցված է 2026-04-09-ին.
  4. ↑ «Veronica Fusaro: Presskit Eurovision Song Contest» (շվեյցարական վերին գերմաներեն). Schweizer Radio und Fernsehen. 2026-03-11. Վերցված է 2026-04-09-ին.
  5. ↑ Dell'Anna, Fabio (2026-03-11). «Découvrez le clip de la Suisse pour l'Eurovision 2026» [Discover Switzerland's video for Eurovision 2026]. 20 minutes (շվեյցարական ֆրանսերեն). Վերցված է 2026-04-09-ին.