Alice

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Alice»
Ավրիլ Լավինի երգը
Ժանրալտերնատիվ ռոք
ԼեյբլWalt Disney Records
ՀեղինակԱվրիլ Լավին
ՊրոդյուսերButch Walker?

«Alice», Ավրիլ Լավինի երգը, որը թողարկվել է 2010 թվականի հունվարի 27-ին երգչուհու պաշտոնական վեբ կայքում։ Երգը ստեղծվել է հայտնի երաժիշտ Բուչ Ուոլքերի աջակցությամբ (Butch Walker) գրվել է հատուկ «Almost Alice» ժողովածուի համար, որը չի հնչում ֆիլմում, այլ «ոգեշնչված է» Թիմ Բարթոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմից։

Չորրորդ ալբոմի պաշտոնական երգացանկի հայտարարումից հետո հայտնի է դարձել, որ սինգլը «Goodbye Lullaby» ձայնասկավառակում կլինի որպես բոնուս[1]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրիլը, որը նախորդ ալբոմը թողարկել էր երեք տարի առաջ, որոշել է վերադառնալ խոստումնալից ֆիլմի համար սաունդթրեքով Նման քայլ արդեն եղել էր նրա կողմից 2006 թվականին, երբ Լավինը հատուկ «Էրագոն» ֆիլմի համար գրել է «Keep Holding On» ստեղծագործությունը։

Թողարկումը պետք է տեղի ունենար դեռևս 2010 թվականի հունվարի կեսերին, սակայն հայտարարված տեղեկատվությունը սխալ էր, և երգն առաջին անգամ հեռարձակվել է ամսվա վերջին՝ հոկտեմբերի 27-ին։ Սկզբում երգը ներկայացվել է որպես «Alice (Underground)», սակայն ժողովածուում տեղ է գտել այլ անվան տակ։

Ես շատ ոգեշնչված էի ֆիլմից, այդ պատճառով ես դիմեցի Դիսնեյին, թե արդյոք նրանք չեն ցանկանում, որ ես երգ գրեմ ֆիլմի համար։ Նրանք դիմեցին Թիմին, և նա տվեց համաձայնությունը։

Ես շատ հուզված էի, երբ լսեցի այդ լուրը։ Ես անմիջապես նստեցի դաշնամուրի դիմաց և երգ գրեցի։ Ես ուզում էի ստեղծել մի բան, որը կհամապատասխաներ նրա ֆիլմի տրամադրությանը։ Կարծում եմ, որ ստեղնաշարային պարտիան երգին դրամատիկ տրամադրություն է հաղորդում։

Ես հանդիպել եմ Թիմ Բյերթոնի հետ, և նա ինձ մի քանի հատված ցույց տվեց ֆիլմից։ Ես ավարտեցի երգը, և նրան իսկապես դուր եկավ արդյունքը, և նա ասաց, որ ցանկանում է այս երգը առաջինը դնել տիտրերում։ Աստված իմ։ Որքան հրաշալի է։ Հեհե։ Դիսնեյը նաև ուզում է օգտագործել երգը գովազդային նպատակներով, դրա համար ես տեսահոլովակ թողարկեցի երգի համար։ Այնքան հրաշալի է։

Աշխատել այս նախագծի վրա լիակատար հաճույք էր։ Դա մի մեծ փորձ էր և Թիմ Բյերթոնը՝ ինքնին հմայք է։ Նա շատ խելացի մարդ է։ Ես այնքան երախտապարտ եմ նրան այս հնարավորության համար․․․ չեմ կարողանում համբերել, թե երբ եմ տեսնելու ֆիլմն ամբողջությամբ

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարի 17-ին կայացել է «Alice» երգի տեսահոլովակի համաշխարհային պրեմերիան[2]։ Տեսահոլովակում օգտագործվել են հատվածներ ֆիլմից, և մոնտաժվել Է Ալիսայի դերը խաղացող Ավրիլի հանդիպումը խելագար գլխարկագործ Ջոնի Դեփի հետ, որը չի մասնակցել տեսահոլովակի նկարահանումներին։

Հագուստների գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառն, որ Ավրիլը կապ է ունեցել Դիսնեյի հետ եղել է երգչուհուն պատկանող «Abbey Dawn»-ի շրջանակում «վիկտորիանական ոճի» հագուստի ոչ մեծ խմբաքանակ թողարկելը։ Այս հավաքածուն ունեցել է մեծ պահանջարկ, համեմատած Ավրիլի մնացած հավաքածուների հետ։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային բաշխում
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Alice»  Avril Lavigne 3:34
German CD single[3]
# Անվանում Տևողություն
1. «Alice»   3:34
2. «Welcome to Mystery» (կատարում է Plain White T's-ի հետ միասին) 4:27

Թողարկման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Թողարկման ամսաթիվ Լեյբլ Ձևաչափ
Հյուսիսային Ամերիկա 27 հունվարի, 2010[4] Ռադիոպրեմիերա
29 հունվարի, 2010[5] Buena Vista Թվային ներբեռնում
Ավստրալիա 27 փետրվարի, 2010[6]
Եվրոպա 28 փետրվարի, 2010[7][8] Disney (Եվրոպա)
Գերմանիա 5 մարտի, 2010[3] CD սինգլ

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2010) Գագաթնակետ
Australian ARIA Singles Chart[9] 39
Austrian Singles Chart[10] 19
Belgian Ultratip Chart (Ֆլանդրիա)[11] 19
Canadian Hot 100[12] 51
Czech Airplay Chart[13] 24
Dutch Single chart[14] 99
European Hot 100 Singles[15] 54
German Singles Chart 27
Japan Hot 100 4
Russian Airplay Chart 170
Slovak Airplay Chart 58
Spanish Singles Chart 43
Swiss Singles Chart 73
UK Singles Chart 59
U.S. Billboard Hot 100 71
U.S. Billboard Hot Digital Songs 39

Վերջնական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2010) Գագաթնակետ
Japanese Top 100[16] 47

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 15-ին ստեղծագործությունը հայտնվել է Ամերիկյան ակադեմիայի կինոարվեստի «Օսկար» մրցանակի հավակնորդների ցուցակում՝ 2010 թվականի ֆիլմում լավագույն բնօրինակ երգի համար[17], բայց անվանակարգը չի հաղթել[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Goodbye Lullaby Track-Listing Confirmed!» (անգլերեն). AvrilLavigne.com. 2010 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Мировая премьера видеоклипа к фильму "Алиса в стране чудес"» (ռուսերեն). 2010 թ․ փետրվարի 17. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  3. 3,0 3,1 «Alice: Various: Amazon.de MP3 Download». Amazon.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  4. Lavigne, Avril. Интервью с Ryan Seacrest. Worldwide Premiere of "Alice" and interview Արխիվացված 2015-10-28 Wayback Machine. On Air with Ryan Seacrest. KIIS Los Angeles, California. 27 января 2010. Проверено 27 февраля 2010
  5. «Alice (From "Alice In Wonderland") – Single». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Alice (From "Alice In Wonderland") – Single Australian release date». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Alice by Avril Lavigne». Amazon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Alice by Avril Lavigne». Amazon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Single Top 50 Week of 21 March 2010». Australian-Charts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.
  10. «Avril Lavigne – Alice > Song Performance». Acharts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  11. «Avril Lavigne – Alice > Song Performance». Ultratop. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  12. «Alice > Canadian Hot 100». Billboard. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
  13. «Radio Top 100 Oficiálna Czech Republic». Международная федерация производителей фонограмм. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  14. «Avril Lavinge- Alice». Dutchchart. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  15. «Billboard - Avril Lavinge - European Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  16. «レコード協会調べ 2009年12月16日~2010年12月14日「着うたフル(R)」 2010年有料音楽配信「年間チャート」(通称:レコ協チャート)» [Record Association Analysis: December 16, 2009—December 14, 2010 Full-length Cellphone Download 2010 paid digital sales "Yearly Chart" (Abbreviated: RIAJ Chart)] (PDF). RIAJ. 2010 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. http://www.oscars.org/press/pressreleases/2010/20101215.html Официальный пресс-релиз премии Американской академии киноискусства
  18. http://www.oscars.org/awards/academyawards/83/nominees.html Список номинантов премии