Alex & Co.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alex & Co.
Изображение логотипа
ԺանրՍիթքոմ
Երիտասարադրական կատակերգություն
ՍտեղծողՄարիա Էֆրոն Վերսիգլիա
Երկիր Իտալիա
Լեզուիտալերեն
ՌեժիսորClaudio Norza?
Գլխավոր
դերերում
Leonardo Cecchi?, Ֆեդերիկո Ռուսո, Ռոբերտո Չիտրան[1] և Michele Cesari?[1]
ՊրոդյուսերՊիերո Կրիսպինո
ՕպերատորMauro Marchetti?
ԵրաժշտությունՖեդերիկա Կամբա
Դանիել Կորո
Էնրիկո Սիբիլլա
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ55
Էկրաններին էմայիսի 11, 2015-ից փետրվարի 18, 2017
ՀեռուստաալիքDisney Channel Italy?
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափStereo
ՀաջորդPenny on M.A.R.S.?
Պաշտոնական կայքէջ

Alex & Co-ն հանդիսանում է իտալական կատակերգական սերիալ, որի պրեմիերան տեղի է ունեցել Disney Channel Italy ալիքի շրջանակներում 2015 թվականի մայիսի 11-ին։ Սերիալը ստեղծվել է Կլաուդիո Նորզաի կողմից և պատմում է հինգ ընկերների արկածների մասին, ովքեր սովորում են միջնակարգ դպրոցում։

Առաջին սերիայի պրեմիերան Իտալիայում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 11-ին, և առաջին եթերաշրջանը վերջացել է 2015 թվականի մայիսի 27-ին։ Երկրորդ եթերաշրջանը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 27-ին և վերջացել է 2015 թվականի նոյեմբերին։

2016 թվականի հունվարի 30-ին Disney Channel Italy-ը հայտարարեց, որ կսկսվեն նաև երրորդ եթերաշրջանի նկարահանումները[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է Ալեքսի` խելացի, խիզախ և նպատակասլաց մի տղայի մասին, ով սկսում է իր ուսումը Մելշեր միջնակարգ համալսարանում իր մանկության ընկերների` Նիկոլի (ով գաղտնի սիրահարված է Ալեքսին) և Քրիստիանի (սպորտսմեն, ով շատ հայտնի է աղջիկների մոտ) հետ։ Նրանք արագ ընկերացան ամաչկոտ Սեմի և գեղեցիկ Էմմայի հետ, ում վրա Ալեքսն ակնթարթային սիրահարվում է։ Նրանք նաև ծանոթանում են Լինդայի և նրա կեղծ ընկերների` Սամտայի, Ռեբեկկայի, Տոմի և Բարտոի հետ։ Շուտով Ալեքսը հասկանում է, որ այդ համալսարանն այնպիսին չի ինչպիսին ինքն էր կարծում։ Համալասարանի տնօրենը` Ֆերրարին, այնպիսի համալսարան է ցանկանում, որը լավագույնը կլինի այլ համալսարանների համեմատ, և այդ պատճառով նա արգելել է երաշժտության, երգի և պարի դասավանդումն այդ համալսարանում։ Սակայն պարոն Բելլին` նրանց գրականության ուսուցիչը, ոգեշնչում է իր աշակերտներին, որպեսզի նրանք հետևեն իրենց մտքերին։

Լինդան Ալեքսին և նրա ընկերներին ուղարկում է դպրոցի արգելված տարածքը, որտեղ խումբը խորդանոցում գաղտնի վայր է գտնում. նրանք որոշում են երաժշտական խումբ ստեղծել Sound Aloud անունով, իսկ հաջորդ օրերում տեսահոլովակ են ցանկանում նկարահանել։ Դրա շնորհիվ պրոդյուսեր պարոն Սմիթը գտնում է նրանց և ալբոմի առաջարկ է անում սակայն մեկ պայմանով` Սեմը պետք է դուրս գար խմբից։ Տնօրեն Ֆերրային չի ցանկանում, որ իր աղջիկը` Էմման, երգի այդ խմբում, և այդ պատճառով Նիկոլը նրա փոխարեն երգում է Ալեքսի հետ այն երգը, որը պետք է իրականացնեին Ալեքսը և Էմման։ Ելույթից հետո Ալեքսը պարզում է, որ զգացմունքներ ունի Նիկոլի հանդեպ, սակայն արդեն հարաբերություններ էր սկսել Էմմայի հետ, և չէր ցանկանում ոչնչացել իր և Նիկոլի ընկերությունը։ Ուսումնական տարվա վերջում Մելշոր համալսարանը մի մրցույթ է հաղթում, և տարվա վերջում համերգ է կազմակերպում, որպեսզի Սեմի համար հաջորդ տարի սովորելու համար գումար հավաքեն։ Համերգից որոշ ժամանակ անց Ալեքսը և Էմման բաժանվում են, և դրանով Ալեքսը և Նիկոլը միասին լինելու հնարավորություն են ստանում։ Համերգը հաջողվում է, և քանի որ գումարն ավելացել էր, Պարոն Բելլիի նախաձեռնությամբ պարոն Ֆերրարին հայտարարում է, որ հաջորդ տարի աշակերտները տարածք կունենան, որտեղ կկարողանան երաժշտություն և դրամա սովորել։ Վերջում Քրիստիանը հասկանում է, որ սիրահարված է Էմմային, և այդ ժամանակ Ալեքսի ծնողները հայտարարում են, որ ցանկանում են ամբողջ ընտանիքով ընդմիշտ ԱՄՆ մեկնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Alex & Co. Il cast presenta il nuovo disco e annuncia la terza stagione fan in delirio a Roma e Milano» (Italian). ilsussidiario.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)