Alberta Interscience Association

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alberta Interscience Association
Տեսակկազմակերպություն
Երկիր Կանադա
Հիմնադրվածապրիլի 22, 2009

Alberta Interscience Association, կանադական միջգիտական կազմակերպություն է հիմնված Ալբերտայի Էդմնթոն քաղաքում։ Այն հիմնադրվել է 2009 թ և իրականացնում է տարբեր ծրագրեր մեծահասակների, երիտասարդների և երեխաների համար։

Երիտասարդական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կրթական կենտրոն։ Էդմնթոնի որակավորում ստացած Ռուսական դպրոց։[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2010 թ Հուլիսին։ Կենտրոնը գոյատևում է պրոֆեսիոնալ ուսուցիչների և համայնքի նվիրյալ անդամների ուժերի միջոցով։ Նպատակներից մեկը ռուսական լեզվի ե մշակույթի պահպանումն է, ինչպես նայև նրա խթանումը կանադական հասարակության մեջ[1]։ Այս կենտրոնում ուսանողները սովորում են ոչ միայն ռուսաց լեզու, այլև ռուս գրականություն և պատմություն[2]։ Ռուսական դպրոցը պաշտոնապես որակավորված դպրոց է ռուսաց լեզու սովորեցնելու համար[3] Որոշ ուսանողներ 12-րդ դասարանից հետո իրենց ռուսերեն լեզվի, կուլտուրայի և տեխնոլոգիաների ուսուցումը ամառային դասընթացների ձևով շարունակում են Վաշինգթոնի համալսարանում[3], որտեղ նրանք ուսումնասիրռւմ են Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի, Կորնեյ Չուկովսկու, Ալեքսանդր Վամպիլովի և այլնի գրականությունը[4]։

Դուքս Էդինբուրգի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտայի միջգիտական կազմակերպությունը կոորդինացնում է մի խումբ երիտասարդների (14-25 տարեկան), ովքեր գրանցվում են Դուքս Էդինբուրգի մրցանակ ծրագրին։ Այն հիմնված է դպրոցների, քոլեջների, համալսարանների, երիտասարդական ակումբների, եկեղեցիների, օդային, ջրային բանակային կուրսանտների, Սկաուտների, Աղջիկների ուղեցույցի և Հոկեյի ակումբների շրջանակներում։ Ալբերտայի միջգիտական կազմակերպության շատ երիտասարդ անդամներ արժանացել են Դուքս Էդինբուրգի բրոնզե, արծաթե և ոսկե մակարդակների մրցանակների[3][5]։

Յոհան Ստրաուս Բալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտայի միջգիտական կազմակերպության անդամները մասնակցել են ամենամյա Յոհան Ստրաուս Բալին, որը կազմակերպվել Էդմնթոնի Յոհան Ստրաուս հիմնադրամի աջակցությամբ և Էդմնթոնի երաժիշտների մասնակցոթյամբ, նրանց հետագա երաժշտական ուսումը Ավստրիայում շարունակելու նպատակով։ Ամեն տարի, Յոհան Ստրաուս Բալին կազմակերպվում է երեկոյան բալային պարեր, մատուցվում է հրաշալի սնունդ և հնչում նրբագեղ երաժշտություն։ Ալբերտայի միջգիտական կազմակերպությունը ուրախ է աջակցելու այդպիսի արժանի միջոցառման, որը նպաստում է հարստացնելու Էդմնթոնի համայնքը[6]։

Կամավորական աշատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտայի միջգիտական կազմակերպության անդամները պարբերաբար կամավորական աշխատանքներ են կատարում Էդմնթոնի որակավորում ստացած Ռուսական դպրոցում և մասնակցում են միջգիտական ասոցիացիայի կազմակերպած ընտանեկան ճամբարներին և հատուկ տոնակատարություններին։ Բացի այդ, նրանք կամավոր աշխատում են Ալբերտայի համալսարանում, Ալբերտայի թագավորական թանգարանում, Արվեստի Թիմս կենտրոնում, Ցիտադել թատրոնում, Էդմնթոնի Ֆրինգ փառատոնում և այլն։ Ալբերտայի միջգիտական կազմակերպությունը փնտրում է առաջավոր մարդկանց, ովքեր ցանկանում են կիսել իրենց տաղանդը և հմտությունները օգնելով համայնքի մյուս մարդկանց հասնելու և օգտագործելու իրենց ներքին ողջ պոտենցիալը։

Ալբերտայի էնդեմիկ բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Օսբորն ավագ դպրոցի հետ միասին, Ալբերտայի միջգիտական կազմակերպության անդամները մասնակցում են Ալբետայի տեղային բույսերի պահպանմանը[7] Լիլիան Օսբորն ավագ դպրոցի Տեղային բույսերի պատեզը բացվել է 2010 հունիսի 9-ին, որպեսզի խթանի Ալբերտաի տեղային բույսերի ուսումնասիրությունը կրթության միջոցով, ինչպես նաև, աջակցի նրանց պաշտպանության, հետազոտան և պահպանման ծրագրերին[8]։ 2012 թ.տվյալներով Օսբորն տեղային բույսերի պարտեզը ունի մոտ 1000 տարբեր տեսակի բույսեր։ Պարտեզում ներգրավված են բուեր, նապաստակներ և այլ կենդանիներ, որոնք օգնում են աշկերտներին իրագործելու շատ նախագծեր[7]։ Ալբերտայի միջգիտական կազմակերպությունը իր կայքում հրապարակում է հիմնական ուղեցույցներ այն մարդկանց համար, ովքեր ուզում են ստեղծել տեղային բույսերի իրենց պարտեզը[9]։ Ալբերտայի միջգիտական կազմակերպությունը կազմակերպել է միջգիտական ամառային ճամբար Bed Rock Seed Bank ֆերմայոմ, որպեսզի աշակերտներին ապահովի հիմնական գիտելիքներով, թե ինչպես կենդանի պահել բույսերը, ինչպես նաև մասնակցել է Էդմնթոնի համայնքներից մեկում կայացած հողամշակման ծրագրերին[10]։

Թանգարան, գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտայի միջգիտական կազմակերպության թանգարանի սպորտի բաժինը նվիրված է 1972 թ.Կանադա - ԽՍՀՄ լեգենդար հոկեյի շարքին և բացվել է 2012 թ-ին ի հիշատակ այդ խաղերի 40-ամյակի։

Նիկոլայ Զելինսկու վիրտուալ թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Զելինսկու վիրտուալ թանգարանը ստեղծվել է ի հիշատակ հայտնի ռուս քիմիկոս, գազի դիմակի գյուտարար Նիկոլայ Զելինսկու պատվին 2014 թ-ի հունիսին[11], 1-ին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակի նախօրեին։ Հավաքածուն ներառում է գրքեր, լուսանկարներ և տեսանյութեր նվիրված Նիկոլայ Զելինսկուն և նրա ընտանիքին, ինչպես նաև Մոսկվայի և Տիրասպոլի Զելինսկու անվան թանգարանների հետ կապված կայքեր։ Վիրտուալ Թանգարանը ստեղծվել և մշակվել Զելինսկու հիմնադրամի հետ համատեղ։

Ազգային հագուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտայի միջգիտական կազմակերպությունը ունի ռուսական և հայկական տարազների մշտական ցուցահանդես[12][13]։

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտայի միջգիտական գրադարանը պարունակում է ավելի քան 20000 իրեր, մեծ մասը թվային ձևով, 12 լեզուներով, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, հայերեն և այլն։ Նրանց շարքում կան գրքեր պատմության, մշակույթի և կրոնի մասին։ Կան նաև ուսուցողական գրքեր, գեղարվեստական գրականություն մեծահասակների և երեխաների համար։

Միջազգային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

"Ալեքսի և Սաշայի միջև"[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ.-ին Սոհէի Միյաջիման, Ճապոնիայի Կեիո համալսարանից, եկավ Էդմնթոն, որպեսզի վավերագրական ֆիլմ ստեղծի Էդմնթոնի Ռուսական համայնքի մասին[14]։ Նա հյուրընկալվեց Ալբերտայի միջգիտական կազմակերպության կողմից, որին մասնակցեցին կազմակերպության շատ անդամներ։ "Ալեքսի և Սաշայի միջև" վավերագրական ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվեց Կանադայում և Ճապոնիայում[15][16]։ Ռեժիսորի նպատակն էր փոխել նախապաշարումը ներգաղթյալների նկատմամբ, հասարակությանը ցույց տալով առողջ, մշակութային և բարձր կրթված համայնք[16]։

Մայրենի լեզվի միջազգային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմնթոնի Ռուսական կրթական կենտրոնը լինելով միջազգային և լեզուների ժառանգության կազմակերպության անդամ, մասնակցում է Էդմնթոնի ամենամյա միջազգային լեզվի օրվա տոնակատարության կազմակերպմանը[1] 2015 թ-ի տոնակատաոթյունը պաշտոնապես բացեցին Էդմնթոնի քաղաքապետ Դոն Այվեսոնը և քաղաքի խորհրդական Ամարջետ Սոհին[17]։

Համաշխարհային մշակույթի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ-ից Ալբերտայի միջգիտական ասոցիացիան կազմակերպում է համաշխարհային մշակույթի օր (ապրիլի 15-ին Էդմնթոնում նշվեց Ռոերիխ Պակտի ծննդյան օրը)։ 2014 թ.տոնակատարությունը կազմակերպվել էր էդմոնտոնի Թեոսոֆիկական միութեան հետ միասին[18]։ 2015 թ ասոցիացիան մասնակցել է Ալբերտայի համալսարանի միջազգային շաբաթին, Նիկոլայ Ռերիխի և Ռերիխ Պակտի մասին վավերագրական ֆիլմով[19]։

Մեծերի կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտայի միջգիտական ասոցիացիայի մյուս նպատկն է Կանադա նոր եկած մարդկանց օգնել հարմարվել և ադապտացվել Կանադայի կյանքին։ Ասոցիացիան առաջարկում է անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացներ մեծահասակների համար[20]։ Այս ծրագրերը ֆինանսավորվում են Էդմնթոն Համայնքի մեծահասակների ուսուցման ասոցիացիայի (ECALA) կողմից[21], և անվճար են ներգաղթյալի կարգավիճակ և Կանադայի քաղաքացիություն ունեցող քաղաքացիների համար[1]։

Ալբերտայի միջգիտական ասոցիացիայի անդամները և ուսուցիչները կարծում են, որ տարբեր լեզուներ իմանալը նպաստոմ է հասարակության լեզվական բազմազանությանը, անձնական բավարարվածությանը և տարբեր մշակույթներ հասկանալուն, ինչպես նայև գլոբալ քաղաքացիության հարցերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 12th Annual Mother Language Book. Edmonton: IHLA, 2015. P. 219
  2. Alberta Education Private Schools Արխիվացված 2012-04-20 Wayback Machine. EIS1007P. February 15, 2012.
  3. 3,0 3,1 3,2 Koleso (Alberta bi-weekly Russian newspaper) Արխիվացված 2015-02-23 Wayback Machine. March 22nd, 2012.
  4. The InterScience Cup
  5. Amoryn Engel. Golden moments in Alberta. National Post. Saturday, April 21, 2012.
  6. Johann Strauss Ball 2011. The Interscience Cup, February 13th, 2011.
  7. 7,0 7,1 Lillian Osborne High School School Council Meeting Minutes Արխիվացված 2015-05-18 Wayback Machine. December 6th, 2012.
  8. The perfect day for planting. The Interscience Cup, June 9th, 2010.
  9. Have fun with growing native plants. The Interscience Cup, June 2nd, 2010
  10. Interscience Summer Camp. The Interscience Cup, August 2nd, 2008.
  11. Virtual Museum of Nikolay Zelinsky. The InterScience Cup. June 16, 2014.
  12. Russian Folk Costume. The Interscience Cup, May 20th, 2012.
  13. Armenian National Costumes. The Interscience Cup, April 27th, 2012.
  14. Mosaic Արխիվացված 2020-04-13 Wayback Machine. Canadian Russian News. October 2010
  15. Thanks Shohei for great movie!!! The InterScience Cup, June 2010.
  16. 16,0 16,1 "Between Alex and Sasha" - official site of the documentary.
  17. Claire Theobald. International Mother Language Day declared in Edmonton. Edmonton Sun, February 21, 2015.
  18. Отбелязване на Световния ден на културата в гр. Едмънтън, Канада (Celebration of the Universal Day of Culture in Edmonton, Canada) Palitra, IV-2012/I-2013 (48-49). ISSN 1314-5002.
  19. International Week for a Better World Արխիվացված 2015-02-23 Wayback Machine. University of Alberta Global Education Program, 2015.
  20. ESL and Computer Literacy in the West End of Edmonton
  21. «ECALA members». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]