Air China
| Air China | |
|---|---|
| Տեսակ | ավիաընկերություն և հանրային ընկերություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | հուլիսի 1, 1988 |
| Գլխադասային գրասենյակ | Պեկին[1] |
| Վերադաս կազմակերպություն | China National Aviation Holding? և China National Aviation Fuel? |
| Անձնակազմ | 50 000 մարդ (ապրիլ 2016) |
| Հիմնադիր | Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարություն |
| Կայք | airchina.com |
Air China, պաշտոնական անվանումը՝ Air China Limited (Էյր Չայնա Լիմիթեդ, չին. 中国国际航空, փինյին Zhōngguó guójì hángkōng), Չինաստանում՝ Կուոհան (չին. 国航, փինյին Guó Háng), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միակ ազգային դրոշակակիր ավիաընկերությունը, «China National Aviation Holding» կորպորացիայի հիմնական ձեռնարկությունը: Գլխավոր գրասենյակը գտնվում է Չինաստանի Պեկին քաղաքում, իսկ որպես հանգուցային օդանավակայաններ են ծառայում Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանը և Չենդուի Շուանլյո միջազգային օդանավակայանը: China Southern Airlines-ի և China Eastern Airlines -ի հետ համատեղ դասվում է պետական երեք խոշորագույն ավիաընկերությունների շարքին։


Air China-ն հիմնադրվել է 1988 թվականին։ 2002 թվականի հոկտեմբերին China National Aviation Corporation-ի, China Eastern Airlines-ի China Southern Airlines-ի հետ միասին ձևավորել են China National Aviation Holding Corporation ընկերությունը։ «CNAH Group»-ը, «Eastern Air Group»-ի և «Southern Air Group»-ի հետ միասին համարվում են Չինաստանի երեք խոշորագույն ավիացիոն խմբերը, որոնց գործունեությունը ներառում է երկու հիմնական ոլորտ՝ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ/լոգիստիկա։ Air China-ն Չինաստանի միակ ավիաընկերությունն է, որ թռչում է պետական դրոշի ներքո և հանդիսանում է աշխարհի խոշորագույն ավիացիոն դաշինքի՝ Star Alliance-ի անդամը։ Այն իրականացնում է Չինաստանի պետական ղեկավարների՝ դեպի արտասահման այցերի հիմնական թռիչքները, ինչպես նաև արտերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների չարտերային թռիչքները Չինաստանի տարածքում։ Չնայած նրան, որ Air China-ն հանդիսանում է դրոշակակիր ավիաընկերություն, Թայվանի ուղղությամբ թռիչքներ իրականացնող ինքնաթիռների վրա Չինաստանի հնգաստղանի կարմիր դրոշի պատկերը բացակայում է։
2023 թվականին «Air China»-ի ընդհանուր եկամուտը կազմել է 141,1 միլիարդ յուան, իսկ տարեկան վնասը՝ 3,18 միլիարդ յուան[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ ավիաընկերության պատմությունը սկիզբ է առնում «Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչություն»-ից (չին. 中国民用航空局, փինյին Zhōngguó Mínyòng Hángkōng Jú, անգլ.՝ Civil Aviation Administration of China) և ներկայումս հանդիսանում է երկրի դրոշակակիր ավիաուղիների իրավահաջորդը, այն չունի ուղիղ պատմական կապ 1952 թվականի հուլիսին «Չինաստանի ժողովրդական ավիաընկերություն»-ից (չին. 中国人民航空公司, փինյին Zhōngguó Rénmín Hángkōng Gōngsī, անգլ.՝ China People's Aviation Company) վերակազմավորված CAAC-ի հետ։ Իրականում այն ձևավորվել է «Չինաստանի քաղաքացիական ավիացիայի Պեկինի վարչության թռիչքային ջոկատ»-ից (չին. 民航北京管理处飞行大队, փինյին Mínháng Běijīng Guǎnlǐchù Fēixíng Dàduì, անգլ.՝ CAAC Beijing Management Office Flight Group), որը հիմնադրվել է երեք տարի անց՝ 1955 թվականին։
Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականի ապրիլին Չինաստանի ռազմական հրամանատարության քաղաքացիական ավիացիայի վարչության (չին. 中央军事委员会, փինյին Zhōngyāng Jūnshì Wěiyuánhuì, անգլ.՝ Central Military Commission) թռիչքային ջոկատը Թիենծինից տեղափոխվեց Պեկին[3]։ 1955 թվականի հունվարի 1-ին Պեկինի Սիծյաո օդանավակայանում հիմնադրվեց Չինաստանի քաղաքացիական ավիացիայի Պեկինի կառավարման գրասենյակը, որին կցվեց մեկ թռիչքային ջոկատ: Այդ ժամանակ օդային նավատորմը բաղկացած էր 2 միավոր C-46, 3 միավոր C-47, 6 միավոր «Գեքսին», 1 միավոր CV-240, 9 միավոր Լի-2 և 3 միավոր Ae-45 ինքնաթիռներից։ Նույն օրը բացվեց առաջին միջազգային երթուղին (Պեկին–Իրկուտսկ)[3]։ Նույն տարվա ապրիլին ռազմաօդային ուժերը քաղաքացիական ավիացիայի Պեկինի վարչությանը հատկացրին 4 միավոր Իլ-12, իսկ հունիսին գրասենյակը ստացավ ԽՍՀՄ-ից պատվիրված 4 միավոր Իլ-14 ինքնաթիռներ[3]։ 1955թ․-ի նոյեմբերի 16-ին թռիչքային ջոկատի կազմում ստեղծվեց 3 օղակ[3]։ Հիմնադրման օրվանից գրասենյակն իրականացնում է ներքին հատուկ և չարտերային թռիչքներ (այդ թվում՝ օտարերկրյա պատվիրակությունների համար), սակայն միայն 1965 թվականին Պեկինի քաղաքացիական ավիացիայի վարչության ժամանակաշրջանում սկսվեցին պաշտոնապես իրականացվել հեռահար հատուկ թռիչքներ[4][5]։
1958 թվականի մարտի 1-ին, Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանի կառուցման ավարտից հետո, Պեկինի կառավարման գրասենյակը Սիծյաո օդանավակայանից տեղափոխվեց նորակառույց օդանավակայան[3]։ 1959 թվականի հունվարի 1-ին գրասենյակը վերանվանվեց Պեկինի քաղաքացիական ավիացիայի վարչություն[6]։ Նույն տարում ավիացիայի վարչությունը ձեռք բերեց Իլ-18 ինքնաթիռներ[7], որոնք շահագործման հանձնվեցին 1960 թվականի ապրիլի 1-ին[3]։
1963 թվականի ապրիլի 9-ին Քաղաքացիական ավիացիայի Պեկինի վարչության թռիչքային ջոկատը վերանվանվեց «Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (CAAC) Պեկինի բաժանմունքի տրանսպորտային թռիչքային ջոկատ», իսկ նույն տարվա հուլիսի 22-ին ստացավ «Չինաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին թռիչքային ջոկատ» անվանումը[6]։ 1964 թվականի մարտի 26-ին Պեկինի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, օգտագործելով Իլ-18 (ռուս.՝ Илью́шин Ил-18) օդանավերը, գործարկեց Պեկին-Շանհայ[8] և Պեկին-Գուանճոու[3] ուղիղ չվերթները։ 1965թվականի սեպտեմբերի 1-ին առաջին թռիչքային ջոկատն ընդլայնվեց՝ դառնալով Չինաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին թռիչքային գլխավոր ջոկատ (Air China-ի թռիչքային ջոկատի նախորդը), որի կազմում ընդգրկվեցին 4 թռիչքային ջոկատներ և բորտուղեկցորդների 1 խումբ[6]։
1970 թվականին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի (CAAC) Պեկինի վարչությունը Պակիստանից ձեռք բերեց բրիտանական արտադրության Hawker Siddeley Trident ինքնաթիռը, որը դարձավ նրա առաջին ռեակտիվ օդանավը[3]։ Հաջորդ տարի ներկրվեցին խորհրդային արտադրության երկու Իլ-62 (ռուս.՝ Ил-62) օդանավեր, իսկ Trident-ը փոխանցվեց ռազմաօդային ուժերին[3]։ 1972 թվականին ձեռք բերվեցին նոր Trident տիպի օդանավեր[3]։ 1973 թվականի սեպտեմբերին Պեկինի վարչությունը սկսեց շահագործել Բոինգ 707 օդանավերը[3]։ 1980 թվականին CAAC-ի Պեկինի վարչությունը և Հոնկոնգի Maxim's Caterers Limited սննդի ընկերությունը հիմնադրեցին «Beijing Air Catering Co., Ltd.»-ն՝ դառնալով Չինաստանի մայրցամաքային հատվածի առաջին համատեղ ձեռնարկությունը Չինաստանի տնտեսական բարեփոխումների մեկնարկից ի վեր[3][9]։ Նույն թվականին CAAC-ի Պեկինի վարչությունը ստացավ Բոինգ 747SP[3] օդանավերը, իսկ 1981 թվականի հունվարի 7-ին բացվեց Չինաստան-ԱՄՆ երթուղին[3]։ Այնուհետև, 1983 թվականին բեռնափոխադրումների հզորությունն ավելացնելու նպատակով ձեռք բերվեցին Բոինգ 747-200 (Combi) օդանավերը[7]։ Միևնույն ժամանակ, երկու Բոինգ 707 օդանավեր փոխանցվեցին Շանհայի վարչությանը[10] (որոնք 1985 թվականին՝ A310 օդանավերի ներկրումից հետո տեղափոխվեցին Չենդուի վարչություն), իսկ ևս երկու Բոինգ 707 ուղարկվեցին Չենդուի վարչություն՝ Չենդու-Լհասա երթուղու համար[6][11]։ 1985 թվականին Պեկինի վարչությունը ներկրեց Բոինգ 767-200ER և Բոինգ 737-200, իսկ հաջորդ տարի՝ Բոինգ 737-300 օդանավերը՝ արագացնելով խորհրդային արտադրության օդանավերի հեռացման գործընթացը։
1987թվականին CAAC-ի Պեկինի վարչության ուղևորափոխադրումների տարեկան ծավալը կազմել է 2․550․600 մարդ-ուղևոր, իսկ մեկնող ուղևորների թիվը՝ 2․439․300 մարդ-ուղևոր[7]: Նույն տարվա հոկտեմբերի 17-ին Պեկինի վարչության վերջին Իլ-62 օդանավը դուրս բերվեց շահագործումից[3]:
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին CAAC-ը բաժանվեց մի քանի ավիաընկերությունների՝ China Eastern, China Southern, China Northern, China Southwest, China Northwest և Air China (նախկին CAAC-ի Պեկինի վարչությունը 1988 թվականի մարտի 26-ին բաժանվեց 3 առանձին կառույցների՝ Air China, CAAC North China Regional Administration և Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան[7][12]: Ժամանակի ընթացքում այս բոլոր ընկերությունները սկսեցին իրականացնել միջազգային չվերթներ։ 1988 թվականի հուլիսի 1-ին իր պաշտոնական մեկնարկի ժամանակ Air China-ն CAAC- ի Պեկինի վարչությունից ժառանգեց 20 ներքին հիմնական երթուղի, 29 միջազգային երթուղի[7] և 3 տարածաշրջանային երթուղի[7] մայրցամաքային Չինաստանի և Հոնկոնգի միջև: CAAC-ի Պեկինի վարչության վերջին տնօրեն Սյու Պայլինը[13] ստանձնեց Air China-ի առաջին նախագահի պաշտոնը[7]:
1990 թվականի հուլիսի 24-ին Air China-ն հիմնեց Ներքին Մոնղոլիայի (չին. 内蒙古自治区, փինյին Nèiménggǔ zìzhìqu) իր մասնաճյուղը[7]՝ սկսելով իրականացնել տարածաշրջանային չվերթներ նահանգային մակարդակով[7]: Նույն թվականի օգոստոսի 8-ին հիմնվեց Թիենծինի մասնաճյուղը[7]: 1993 թվականի դեկտեմբերի 10-ին Պեկինում ստեղծվեց China National Aviation Holding ընկերությունը, որի առանցքը Air China-ն էր[7]:
1990-ական թվականներին Չինաստանի կառավարությունը զգալի բարեփոխումներ իրականացրեց քաղաքացիական ավիացիայի ոլորտում: 1994 թվականին Չինաստանի Պետական խորհուրդը թույլատրեց օտարերկրյա ներդրումները օդանավակայանների շինարարության և ավիացիայի ոլորտում, ինչը հանգեցրեց քաղաքացիական օդային նավատորմի արագ արդիականացմանը: Սակայն 90-ականների վերջին Air China-ի գործառնական վիճակը վատթարացավ, ինչը հանգեցրեց կորուստների և 1997 թվականին նախատեսված բաժնետիրական բարեփոխումների ձախողմանը[7]: 1998 թվականի հոկտեմբերի 27-ին Air China-ն և Northwest Airlines-ը սկսեցին համատեղ չվերթների համագործակցությունը (codeshare agreement)[14], որն ավարտվեց 2003 թվականի սեպտեմբերին՝ United Airlines-ի հետ նոր պայմանագրի կնքումից հետո[15][16]:
Զարգացում վերակազմավորումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հոկտեմբերի 11-ին Air China-ի, «China National Aviation Corpօration»-ի (որին մինչ վերակազմավորումը պատկանում էր Zhejiang Airlines-ը) և «China Southwest Airlines»-ի հիման վրա ստեղծվեց «China National Aviation Holding Company»-ն (Air China Group)[17][18]: Օգտագործելով երեք կողմերի համակցված օդային տրանսպորտային ռեսուրսները՝ ստեղծվեց նոր Air China-ն՝ որպես հոլդինգի դուստր ձեռնարկություն՝ մնալով Չինաստանի դրոշակակիր ավիափոխադրողը և շարունակելով իրականացնել հատուկ նշանակության թռիչքներ Չինաստանի ղեկավարների համար[7]: 2003 թվականի հունվարի 1-ին, օգտվելով վերակազմավորման հնարավորությունից, Air China-ն փոխարինեց Պիեռ Կարդենի «Gemstone Blue» օդանավի անձնակազմի համազգեստը (որն օգտագործվում էր շուրջ 14 տարի) նոր ձևավորված ոճով, որը հայտնի է կուոյուն (չին. 国韵, փինյին guó yùn) անվանումով:
2003 թվականի հուլիսի 25-ին «China Southwest Airlines»-ը և «Zhejiang Airlines»-ը դադարեցրին իրենց գործունեությունը որպես իրավաբանական անձինք և վերակազմավորվեցին որպես Air China-ի «Southwest» և «Zhejiang» մասնաճյուղեր: Միաժամանակ ստեղծվեցին Չունցինի և Գույչժոուի մասնաճյուղերը: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին ընկերությունը հիմնեց Air China-ի Տիբեթի մասնաճյուղը[7]։ Նույն տարվա օգոստոսի 29-ին Air China-ն, ձգտելով անդամակցել Star Alliance-ին, հայտարարեց United Airlines-ի հետ համագործակցության մասին[19][20]: 2003 թվականի դեկտեմբերի 12-ին պաշտոնապես հիմնադրվեց Air China Cargo-ն, որը համատեղ ֆինանսավորվում էր Air China-ի, CITIC Limited-ի և Capital Airport Holding-ի կողմից[7]: 2004 թվականի փետրվարի 10-ին հիմնվեց Շանհայի կոմերցիոն բազան, որը ստեղծվեց ընկերության արդեն իսկ գոյություն ունեցող Շանհայի գրասենյակի հիման վրա[7]: Նույն տարվա օգոստոսի 4-ին Air China-ն պայմանագիր ստորագրեց 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ՝ դառնալով միջոցառման օդային ուղևորափոխադրման պաշտոնական գործընկերը[21]:
2004 թվականի սեպտեմբերի 30-ին Չինաստանի պետական գույքի վերահսկման և կառավարման կոմիտեի (չին. 国务院国有资产监督管理委员会,, փինյին Guówùyuàn guóyǒuzīchǎn jiāndū guǎnlǐ wěiyuánhuì) հանձնաժողովի հաստատմամբ Պեկինում պաշտոնապես հիմնադրվեց «Air China Limited»-ը (այսուհետ՝ Air China)՝ որպես «China National Aviation Holding Corporation»-ի օդային փոխադրումների հիմնական բիզնեսի հոլդինգային ընկերություն: Բաժնետիրական բարեփոխումներից հետո ընկերությունը պահպանեց «Air China» անվանումն ու պատկերանշանը[7]: Նույն տարվա դեկտեմբերին Air China-ն իրականացրեց բաժնետոմսերի առաջին արտասահմանյան վաճառքը. դեկտեմբերի 15-ին ընկերությունը ցուցակագրվեց Հոնկոնգի և Լոնդոնի ֆոնդային բորսաներում: 2005 թվականի մայիսին Air China-ն սկսեց իր երկարատև թռիչքներ իրականացնող օդանավերը համալրել առաջին կարգի 180 աստիճանով հորիզոնական բացվող նստատեղերով[22]։
2006 թվականի օգոստոսի 18-ին ընկերությունը ցուցակագրվեց Շանհայի ֆոնդային բորսայում։ 2006 թվականի մայիսին Air China-ն պայմանագիր կնքեց Լուֆթհանզայի հետ, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին պաշտոնապես միացավ Star Alliance-ին՝ դառնալով միջազգային ավիացիոն դաշինքի անդամ խոշորագույն ազգային ավիաընկերություններից մեկը և դաշինքի առաջին անդամը մայրցամաքային Չինաստանից։ Նրա դուստր ձեռնարկությունը՝ Shenzhen Airlines-ը, նույնպես միացավ դաշինքին 2012 թվականին։ 2006 թվականի սեպտեմբերի 28-ին Air China-ն վաճառեց Dragonair-ի (ներկայիս ` Cathay Dragon) իր բոլոր բաժնետոմսերը Cathay Pacific-ին, ինչի արդյունքում Dragonair-դարձավ վերջինիս դուստր ձեռնարկությունը։ Միևնույն ժամանակ Air China-ն բաժնետեր դարձավ Cathay Pacific-ում՝ ստեղծելով բաժնետիրական փոխհարաբերություններ և հուսալի համագործակցություն:
2007 թվականի հոկտեմբերի 28-ին Air China-ն իր բոլոր բեռնափոխադրման իրավունքները փոխանցեց Air China Cargo-ին[23]։ 2007 թվականին Air China-ն միակ չինական ավիաընկերությունն էր, որն ընդգրկվեց «Աշխարհի 500 լավագույն ապրանքանիշեր»-ի ցանկում՝ լինելով չինական քաղաքացիական ավիացիայի միակ ներկայացուցիչը այդ շարքում: Նույն տարում World Brand Lab-ի (չին. 世界品牌实验室, փինյին Shì jiè pǐn pái shí yàn shì) կողմից այն ճանաչվեց Չինաստանի 500 ամենաարժեքավոր ապրանքանիշերից մեկը, իսկ ամերիկյան S&P Global Ratings գործակալության կողմից դասվեց մայրցամաքային Չինաստանի 100 լավագույն ցուցակված ընկերությունների շարքում: Բրիտանական Financial Times-ի և ամերիկյան ՄակՔինզի բիզնես կառավարման խորհրդատվական ընկերության կողմից Air China-ն դասվեց մայրցամաքային Չինաստանի «Տասը լավագույն միջազգային ապրանքանիշեր»-ի շարքում՝ որպես ոլորտի առաջատար ավիաընկերություն: 2008 թվականին ընկերությունը նաև արժանացավ «Չինաստանի լավագույն հեղինակություն ունեցող ապրանքանիշ» մրցանակին:
2008 թվականի մարտի 17-ին Air China-ն տեղափոխվեց իր նոր գլխամասային գրասենյակը՝ No. 30 Tianzhu Road, Shunyi District հասցեում,[24] իսկ մարտի 26-ից սկսեց պաշտոնապես գործել Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանի T3 տերմինալում[25]։
2009 թվականի օգոստոսի 17-ին Air China ավիաընկերությունը 6 միլիարդ 335 միլիոն հոնկոնգյան դոլարով CITIC Pacific-ից ձեռք բերեց «Cathay Pacific» ավիաընկերության 490 միլիոն բաժնետոմս, ինչը կազմում էր «Cathay Pacific»-ի թողարկված բաժնետիրական կապիտալի 12,5%-ը: Միևնույն ժամանակ, «Swire Pacific»-ը ներդրեց 1 միլիարդ 213 միլիոն հոնկոնգյան դոլար՝ ձեռք բերելով «Cathay Pacific»-ի բաժնետոմսերի 2%-ը: Գործարքի ավարտից հետո «Air China»-ի մասնաբաժինը «Cathay Pacific»-ում 17,49%-ից բարձրացավ 29,99%-ի, իսկ «Swire»-ի մասնաբաժինը՝ 39,97%-ից 41,97%-ի: «CITIC Pacific»-ի մասնաբաժինը «Cathay Pacific»-ում նվազեց մինչև 2,98%:
2010 թվականի մարտի 22-ին Air China-ն 682 միլիոն չինական յուան (RMB) ներդրեց Shenzhen Airlines-ում իր մասնաբաժինը ավելացնելու համար՝ նախկին 25%-ից հասցնելով 51%-ի՝ դառնալով վերջինիս վերահսկիչ բաժնետերը:
2011 թվականին ընկերության ընդհանուր շրջանառությունը կազմել է 93,343 միլիարդ յուան, իսկ զուտ շահույթը՝ շուրջ 7,476 միլիարդ յուան, ինչը նախորդ տարվա համեմատ 38,75%-ով քիչ է։
2011 թվականի հունիսին Air China-ն առաջին անգամ արժանացավ «Skytrax»-ի «Չորսաստղանի ավիաուղի» վարկանիշին։
2011 թվականի ապրիլի 11-ին գործունեության թույլտվություն ստացավ Beijing Airlines Co., Ltd. ընկերությունը, որի հիմնական գործունեությունն ուղղված է բիզնես և չարտերային թռիչքների իրականացմանը։ Air China-ն տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 51% վերահսկիչ փաթեթին։
2012 թվականի մարտի 27-ին Beijing Airlines Co., Ltd.-ն շվեյցարական VistaJet ավիաընկերության հետ համատեղ ստեղծեց առևտրային ռեակտիվ ինքնաթիռների օդային նավատորմ, որն ուղղված էր բիզնես ավիացիային:
2013 թվականի հուլիսի 3-ին «Air China»-ն առաջին անգամ փորձարկեց ինքնաթիռային Wi-Fi (անգլ.՝ in-flight Wi-Fi) ծառայությունը Airbus A330-300 (B-6525) օդանավում: Սա Չինաստանում առաջին թռիչքն էր՝ գլոբալ արբանյակային կապի ինտերնետով: Թեև ընկերությունը չի հայտնել ծառայության արժեքը, որոշ աղբյուրներ նշում են, որ այն անվճար էր: Ուղևորները կարող էին օգտագործել նոթբուքեր և պլանշետներ, սակայն բջջային հեռախոսներն դեռևս արգելված էին: Սահմանափակ թողունակության պատճառով հասանելի էին միայն ներկառուցված համակարգերը, ինչպիսիք են Weibo-ն և էլեկտրոնային փոստը[26]:
2018 թվականի օգոստոսի 2-ին Գուանճոում պաշտոնապես բացվեց «Air China»-ի Գուանդունի մասնաճյուղը[27]:
2018 թվականի օգոստոսի 30-ին «Air China»-ն 2,439 միլիարդ յուանով վաճառեց «Air China Cargo»-ի բաժնետոմսերի 51%-ը իր հոլդինգային ընկերությանը` CNAH-ին (China National Aviation Holding)՝ ակնկալելով 411 միլիոն յուան շահույթ:
2021 թվականի սեպտեմբերի 10-ին Ուրումչիում պաշտոնապես բացվեց «Air China»-ի Սինծիանի մասնաճյուղը[28]: Սկզբնական շրջանում Ուրումչիում շահագործման հանձնվեց երեք Բոինգ 737-800 ինքնաթիռ՝ հիմնականում դեպի Պեկին և Չենդու ուղղությունների համար:
Տարբերանշան և բրենդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Air China-ի տարբերանշանը բաղկացած է փյունիկի գեղարվեստական ոճի պատկերից, չինարեն 中国国际航空公司 ( հայերեն՝ Չինաստանի միջազգային ավիաուղիներ , Էյր Չայնա) տեքստից՝ գրված Դեն Սյաոպինի կողմից 1987 թվականի հոկտեմբերի 15-ին[7] և անգլերեն Air China գրվածքից։ Փյունիկը չինական առասպելաբանության մեջ սուրբ թռչուն է համարվում և հնուց ի վեր խորհրդանշում է բարօրություն: Ըստ «Գիրք սարերի ու ծովերի» ժողովածուի՝ փյունիկը ծագում է «Ջենտլմենների երկրից» (չին. 君子国, փինյին Jūnzǐ guó)՝ արևելքում, անցնում է վերամբարձ Կունլուն լեռնաշղթայի վրայով՝ բերելով խաղաղություն և հաջողություն ամենուր, որտեղ թռչում է։ Տարբերանշանը ոչ միայն փյունիկ է պատկերում, այլև անգլերեն «VIP» (Very Important Person) հապավման գեղարվեստական ոճով գրվածքը։ Չինական ավանդական կարմիր գույնով պատկերված այս տարբերանշանը խորհրդանշում է հաջողություն, կատարելություն, ներդաշնակություն և երջանկություն՝ արտացոլելով Air China-ի հանձնառությունը՝ յուրաքանչյուր ուղևորի և բեռի սեփականատիրոջը վերաբերվելու որպես «շատ կարևոր անձնավորության» (VIP)։
Իր հիմնադրման օրվանից ի վեր «Air China»-ի օդանավերի ուղղահայաց պոչի վրա Չինաստանի դրոշի պատկերը փոխարինվել է փյունիկի պատկերով, ֆյուզելաժի վրա CAAC-ի տարբերանշանն և գրությունը փոխարինվել են «պետական դրոշ + AIR CHINA + 中国国际航空公司» հաջորդականությամբ գրվածքով։ Արտաքին տեսքի մնացած բոլոր տարրերը կրկնում են CAAC-ի գործունեության ժամանակաշրջանի օդանավերի դասական դիզայնը։
Բացի դրանից՝ «Air China»-ն միակն է մայրցամաքային Չինաստանի երեք խոշոր պետական ավիաընկերություններից, որի ինքնաթիռների ֆյուզելաժի վրա պատկերված է պետական դրոշը[29]։ Սակայն, դեպի Թայվան իրականացվող թռիչքների ժամանակ, երկրների միջև երկկողմ լարվածության պատճառով, ինքնաթիռի ֆյուզելաժի վրայի դրոշը կա՛մ ծածկվում է, կա՛մ այդ երթուղով ուղարկվում են հատուկ գունավորում ունեցող այնպիսի ինքնաթիռներ, որոնց վրա դրոշը բացակայում է։
- «Air China»-ն Չինաստանի միակ ավիաընկերությունն է, որի ինքնաթիռների իրանի վրա պատկերված է պետական դրոշը:
- «Air China» ավիաընկերության A330-300 ինքնաթիռը, որն իրականացնում է կանոնավոր Չինաստան-Թայվան թռիչք Սոնշան օդանավակայանում։ Ներկայումս միայն Թայվան թռչող ինքնաթիռների իրանի վրա է, որ բացակայում է պետական դրոշը։
Գործառնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Air China»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Պեկինում։ Այն ունի մասնաճյուղեր հետևյալ տարածաշրջաններում՝ Հարավարևմտյան Չինաստան (Սինան մարզ), Ճեծյան, Չունցին, Թիենծին, Շանհայ, Հուբեյ, Սինծիան, Գուանդուն, Գույչժոու, Տիբեթ և Վընճոու։ Ավիաընկերության հիմնական հանգուցային օդանավակայաններն են Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանը և Չենդուի Շուանլյոու միջազգային օդանավակայանը։
Ընկերության հիմնական դուստր ձեռնարկություններն են՝ Shenzhen Airlines-ը (ներառյալ Kunming Airlines-ը), Air Macau-ն, Beijing Airlines-ը, Dalian Airlines-ը, Air China Inner Mongolia-ն, Ameco-ն (Պեկինի օդանավերի սպասարկման ինժեներական ընկերություն), Air China Import & Export-ը և այլն։ Համատեղ ձեռնարկությունների թվում են Beijing Ji'an Aviation Asset Management-ը և Sichuan Services International Aero Engine Maintenance-ը։ Բացի դրանից, «Air China»-ն բաժնետեր է Cathay Pacific, Shandong Airlines և Tibet Airlines ավիաընկերություններում, ընդ որում հանդիսանում է «Shandong Aviation Group»-ի խոշորագույն բաժնետերը։ Beijing Air Catering ընկերությունը, որը նախկինում վերահսկվում էր «Air China»-ի կողմից, իսկ այժմ պատկանում է CNAH խմբին, հիմնադրվել է 1980 թվականի մայիսի 1-ին. այն Չինաստանում համապատասխան օրենքի ընդունումից հետո առաջին չին-օտարերկրյա համատեղ ձեռնարկությունն էր[30]։
Ինքնաթիռների կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Air China-ի Բոինգ 747-8 օդանավը, գրանցման համարը՝ B-2486, Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում: 2015 թվականի հունվարի 7-ին այս ինքնաթիռն իրականացրել է Պեկին-Նյու Յորք առաջին 747-8 չվերթը՝ նվիրված Պեկին-Նյու Յորք երթուղու բացման 34-ամյակին[Ն 1][31]
- Air China-ի Բոինգ 777-300ER օդանավը Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում
- Air China-ի Բոինգ 787-9 Dreamliner օդանավը Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայանում
- Air China-ի Airbus A350-900 օդանավը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում
- Air China-ի առաջին COMAC C919 օդանավը շահագործման է հանձնվել 2024 թվականի օգոստոսի 29-ին:
- Air China-ի COMAC ARJ21-700 օդանավի վայրէջքը Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանում (PEK)
Air China-ի վաղ շրջանի ինքնաթիռային կազմը բաղկացած էր հնացած օդանավերից, այդ թվում՝ Բոինգ 707, Բոինգ 737-200, Hawker Siddeley Trident և BAe-146: 1994 թվականին Չինաստանի Պետական խորհուրդը հաստատեց արտասահմանյան արտադրության քաղաքացիական օդանավերի ներկրման սահմանափակումների թուլացումը, ինչը հանգեցրեց Air China-ի օդային նավատորմի արագ արդիականացմանը: Ներկայումս ինքնաթիռային կազմը բաղկացած է հիմնականում Բոինգ և Airbus օդանավերից: Բացի դրանից, Air China-ի անմիջական դուստր ձեռնարկությունը՝ Beijing Airlines-ը, շահագործում է մի քանի բիզնես-ջեթեր։
2011 թվականի մարտին Air China-ն պաշտոնապես պատվիրեց յոթ Բոինգ 747-8 մարդատար օդանավ, իսկ պատվերը հաստատվեց 2012 թվականի սեպտեմբերի 11-ին: Առաջին օդանավը Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան ժամանեց 2014 թվականի հոկտեմբերի 1-ին:
Շահագործման մեջ գտնվող օդանավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2026 թվականի հունվարի դրությամբ Air China-ի ինքնաթիռների կազմի միջին տարիքը կազմում է 9,9 տարի: Մանրամասները ներկայացված են ստորև[32][33][34][35][36][37][38][39]։
| Ինքնաթիռի մոդելը | Քանակը | Պահեստում է | Պատվիրված է | Շարժիչը | Ուղևորատարողությունը | Օդանավի տեսակի կոդը | Երթուղին[40][41] | Այլ նշումներ | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| F | B | E+ | E | Ընդհանուր | |||||||||
| Հեռամայրուղային օդանավեր | |||||||||||||
| Airbus A330-200 | 14 | 1 | — | RR Trent 772C-60 | — | 30 | — | 207 | 237 | 332 |
| ||
| — | 12 | — | 271 | 283 |
|
| |||||||
| — | 18 | — | 247 | 265 | |||||||||
| Airbus A330-300 | 28 | — | RR Trent 772C-60 | — | 36 | 20 | 255 | 311 | 333 |
| |||
| — | 30 | 16 | 255 | 301 | 33A |
| |||||||
| Airbus A350-900 | 30 | — | RR Trent XWB | — | 32 | 24 | 256 | 312 | 359 |
|
| ||
| Բոինգ 747-8 | 5 | — | GEnx-2B67 | 12 | 54 | 66 | 233 | 365 | 747 |
|
| ||
| 2 | — | VIP | 74V |
|
| ||||||||
| Բոինգ 747-400 | 2 | — | PW4056 | 10 | 42 | — | 292 | 344 | 744 |
|
| ||
| Բոինգ 777-300ER | 19 | 1 | — | GE90-115B | 8 | 42 | — | 261 | 311 | 773 |
|
| |
| 8 | — | — | 36 | — | 356 | 392 | 77W |
| |||||
| Բոինգ 787-9 | 13 | 1 | — | RR Trent 1000 | — | 30 | 34 | 229 | 293 | 789 |
|
| |
| Միջին և կարճ տարածության մարդատար ինքնաթիռներ | |||||||||||||
| Airbus A319-100 | 22 | — | CFM56-5B7/3 | — | 8 | — | 120 | 128 | 319 |
|
— | ||
| Airbus A320-200 | 38 | — | CFM56-5B4 | — | 8 | — | 150 | 158 | 320 |
|
| ||
| Airbus A320neo | 36 | 17 | — | PW 1127G | — | 8 | — | 150 | 158 | TBA |
|
||
| Airbus A321-200 | 60 | 1 | — | CFM56-5B2/3 | — | 16 | — | 161 | 177 | 32A |
|
[47][48] | |
| — | 12 | — | 173 | 185 | 321 | ||||||||
| Airbus A321neo | 38 | 5 | — | PW1000G | — | 12 | — | 182 | 194 | TBA | պետք է հայտարարվի | ||
| Բոինգ 737-700 | 15 | — | CFM56-7B24 | — | 8 | — | 120 | 128 | 73G |
|
|||
| Բոինգ 737-800 | 93 | 2 | — | CFM56-7B26 | — | 12 | — | 147 | 159 | 73T |
|
[50][51] | |
| — | 8 | — | 159 | 167 | 738 | ||||||||
| — | 8 | — | 168 | 176 | 73N | ||||||||
| Բոինգ 737 MAX 8 | 31 | — | CFM LEAP-1B | — | 8 | — | 163 | 171 | 7M8 |
|
| ||
| Comac C909 | 35 | — | CF34-10A | — | — | — | 90 | 90 | ARJ |
|
| ||
| Comac C919 | 9 | — | 91 | CFM LEAP-1C | — | 8 | — | 150 | 158 | 919 | պետք է հայտարարվի |
| |
| Ընդհանուր քանակ | 498 | 28 | 91 | ||||||||||
Բեռնափոխադրող ինքնաթիռների կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Air China Cargo-ի Բոինգ 747-4J6F ինքնաթիռը վայրէջք է կատարում Դուբայի միջազգային օդանավակայանում:
- Air China Cargo-ի Բոինգ 777F ինքնաթիռը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում:
| Ինքնաթիռի տեսակը | Քանակը | Պատվիրված է | Շարժիչը | Այլ նշումներ |
|---|---|---|---|---|
| Airbus A330-200P2F | 2 | 6 | ||
| Airbus A350F | — | 6 | ||
| Բոինգ 747-4J6F | 3 | — | PW4056 | |
| Բոինգ 777-FFT | 11 | 2 | GE90-110B |
|
| Ընդհանուր քանակը | 16 | 14 | ||
Շահագործումից դուրս եկած օդանավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Air China-ի Բոինգ 747-4J6 ինքնաթիռը Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանում (նկարում պատկերված B-2464 մոդելը ներկայումս փոխարինվել է Բոինգ 747 LCF մոդելով)
- Air China-ի Բոինգ 747-200 ինքնաթիռը Նարիտայի միջազգային օդանավակայանում (շահագործումից հանված է):
- Air China-ի Բոինգ 747SP ինքնաթիռը Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում (նկարում պատկերված B-2452 մոդելը ներկայումս հանդիսանում է Pratt & Whitney Canada ընկերության շարժիչների փորձարկման հարթակ և աշխարհում դեռևս թռչող վերջին երկու 747SP-ներից մեկը)
- Air China-ի Բոինգ 767-200ER ինքնաթիռը Ցյուրիխի օդանավակայանում (նկարում պատկերված B-2556-ը ներկայումս հանդիսանում է Կոլումբիայի ռազմաօդային ուժերի KC-767 օդային վերալիցքավորող ինքնաթիռ)
- Air China-ի Բոինգ 737-300 ինքնաթիռը Հոնկոնգի միջազգային օդանավակայանում (շահագործումից հանված է):
- Air China-ի Airbus A340-300 ինքնաթիռը Միլանի Մալպենսա միջազգային օդանավակայանում (շահագործումից հանված է):
- Air China-ի BAe 146-100 ինքնաթիռը Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանում (շահագործումից հանված է):
- Air China-ի Xi'an Y-7-100 ինքնաթիռը Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայանում (շահագործումից հանված է):
| Օդանավի տեսակը | Շահագործման հանձնվելու տարեթիվը | Շահագործումից դուրս գալու տարեթիվը |
|---|---|---|
| Բոինգ 747SP-J6 | 1980 | 1999 |
| Բոինգ 747-2J6BM | 1983 | 1998 |
| Բոինգ 747-2J6F/2J6SF | 1998 | 2010 |
| Բոինգ 747-4J6M | 1989 | 2013 [Ն 3] |
| Բոինգ 777-2J6 | 1998 | 2018 |
| Բոինգ 767-2J6ER | 1985 | 2009 [Ն 4] |
| Բոինգ 767-3J6 | 1993 | 2012 |
| Բոինգ 767-332ER/3Q8ER/33AER | 2002 | 2012 [Ն 5] |
| Բոինգ 757-23A | 1997 | 2015 |
| Բոինգ 707-3J6B/3J6C | 1974 | 1993 |
| Բոինգ 737-2T4 | 1987 | 1995 [Ն 6] |
| Բոինգ 737-300 | 1988 | 2014 |
| Բոինգ 737-600 | 2003 | 2009 |
| Airbus A340-300 | 1997 | 2014[Ն 7] |
| Hawker Siddeley Trident | 1974 | 1991 |
| BAe 146-100 | 1987 | 2002[57] |
| Xi'an Y-7-100 | 1987 | 1996 |
Նպատակակետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Air China»-ն գործարկում է ավելի քան 200 ներքին և միջազգային երթուղիներ՝ սպասարկելով ավելի քան 80 ներքին և ավելի քան 40 միջազգային ու տարածաշրջանային քաղաքներ։ Ավիաընկերությունը հիմնականում կենտրոնացած է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի ուղղությունների վրա, իսկ հարավային կիսագնդում երթուղիներն ընդգրկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ինդոնեզիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավային Աֆրիկան, Եթովպիան և Բրազիլիան։ Այն համաշխարհային քաղաքացիական ավիացիայի ոլորտի այն սակավաթիվ ավիաընկերություններից է, որն իրականացնում է ուղևորափոխադրումներ՝ դեպի բոլոր վեց մարդաբնակ մայրցամաքները։
Բացի դրանից, «Air China»-ն միակ ավիաընկերությունն է «Air Koryo»-ից բացի, որը թռիչքներ է իրականացնում դեպի Հյուսիսային Կորեայի Փհենյանի «Սունան» միջազգային օդանավակայան. այսինքն՝ այն միակ օտարերկրյա ավիաընկերությունն է, որն ունի կանոնավոր թռիչքներ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում: Ներկայումս այս չվերթները գտնվում են կասեցված վիճակում[58][59]:
Համատեղ չվերթների համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Air China-ն համատեղ չվերթների պայմանագրեր է կնքել հետևյալ ավիաընկերությունների հետ[60]։
Star Alliance-ի անդամ ավիաընկերությունները
- Air Canada (AC)
- Avianca (AV)
- EVA Air (BR)
- Air Dolomiti (EN)
- Ethiopian Airlines (ET)
- Լուֆթհանզա (LH)
- LOT Airlines (LO)
- Swiss International Air Lines (LX)
- EgyptAir (MS)
- All Nippon Airways (NH)
- Air New Zealand (NZ)
- Ավստրիական ավիաուղիներ (OS)
- Asiana Airlines (OZ)
- South African Airways (SA)
- Scandinavian Airlines System (SK)
- Singapore Airlines (SQ)
- Turkish Airlines (TK)
- TAP Portugal (TP)
- United Airlines (UA)
- Shenzhen Airlines (ZH)
Star Alliance-ին չանդամակցող ավիաընկերություններ
- Juneyao Air (HO)( Star Alliance-ի ոչ պաշտոնական անդամ)
- Shandong Airlines (SC)
- Air Macau (NX)
- Tibet Airlines (TV)
- Kunming Airlines (KY)
- Cathay Pacific (CX)(Oneworld-ի անդամ՝փոխադարձ բաժնետիրական համագործակցությամբ)
- Virgin Atlantic (VS)
- Finnair (AY)(Oneworld-ի անդամ)
- Uni Air (B7)
- China Express Airlines (G5)
- Hawaiian Airlines (HA)
- TAM Airlines (JJ)
- Air Serbia (JU)
- El Al Israel Airlines (LY)
Հատուկ գունազարդմամբ օդանավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Air China»-ի 50-րդ Բոինգ 737-800-ը՝ փյունիկի յուրահատուկ պատկերով
- Բոինգ 737-800՝ 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի համար հատուկ գունավորմամբ
- Բոինգ 777-300ER օդանավը «Star Alliance» գրվածքով
- Բոինգ 737-700 օդանավը՝ չինական կարմիր քաջվարդի պատկերով
- Բոինգ777-39L/ER օդանավ (գրանցման համարը՝ B-2006) - Բոինգ 777-300ER մոդելի վերջին ինքնաթիռն է Air China-ի առաջին 20 պատվիրված օդանավերի խմբաքանակից՝ ներկված ՉԺՀ-ի 65-ամյակի առթիվ։ Ուղարկվել է 2014թ. սեպտեմբերի 27-ին։
- Բոինգ 777-39L/ER (գրանցման համարը՝ B-2032)՝ «Star Alliance» գրվածքով։
- Բոինգ 777-39L/ER (գրանցման համարը՝ B-2035) «Smiling China» (Ժպտացող Չինաստան) գրվածքով և թեմատիկ գունավորմամբ[61][62]։ Վերաներկվել է ստանդարտ գույներով 2022թ. հունիսին:
- Բոինգ B777-39L/ER (գրանցման համարը՝ B-2047)- կրում էր «庆祝中法建交50周年» (հայերեն՝ Չինաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների 50 ամյակ) գրվածքը[63]` թեմատիկ գունավորմամբ։ 2024 թվականի մարտին վերաներկվել է ստանդարտ գույներով։
- Բոինգ B777-2J6 (գրանցման համարը՝ B-2059)՝ «紫宸» (հայերեն՝ Մանուշակագույն տաղավար կամ կայսերական պալատ) գրվածքով։ Այժմ շահագործումից դուրս է։
- Բոինգ B777-2J6 (գրանցման համարը՝ B-2060)՝ «紫金/紫轩» (հայերեն՝ մանուշակագույն ոսկի/մանուշակագույն տաղավար) գրվածքով և թեմատիկ գունավորմամբ։ Այժմ շահագործումից դուրս է։
- Airbus A320-214 (գրանցման համարը՝ B-2376)- Պատկերված էր քաջվարդ՝ թեմատիկ գունազարդմամբ (յասամանագույն)։ Այժմ շահագործումից դուրս է։
- Airbus A320-214 (գրանցման համարը՝ B-2377)- Պատկերված էր քաջվարդ՝ թեմատիկ գունազարդմամբ (երկնագույն)։ Այժմ շահագործումից դուրս է։
- Բոինգ B737-89L (գրանցման համարը՝ B-2642)՝ «第七届中国花卉博览会”涂装» (հայերեն՝ Չինաստանում ծաղիկների 7-րդ ցուցահանդես) գրվածքով։ Այժմ շահագործումից դուրս է։
- Բոինգ B737-86N (գրանցման համարը՝ B-5176)- Ի սկզբանե պատկերված էին Պեկինի` 2008թվականի Օլիմպիական խաղերի չինական թալիսմանների կերպարները, որից հետո փոխարինվել են քաջվարդի պատկերով (արծաթագույն)։ Այժմ շահագործումից դուրս է։
- Բոինգ B737-86N (գրանցման համարը՝ B-5177)- Ի սկզբանե պատկերված էին Պեկինի՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի չինական թալիսմանների կերպարները, որից հետո փոխարինվել են քաջվարդի պատկերով (բաց մանուշակագույն): Այժմ շահագործումից դուրս է։
- Բոինգ B737-86N (գրանցման համարը՝ B-5178)- Ի սկզբանե պատկերված էին Պեկինի՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի չինական թալիսմանների կերպարները, որից հետո փոխարինվել են քաջվարդի պատկերով (արծաթագույն)։ Այժմ շահագործումից դուրս է։
- Բոինգ B737-89L (գրանցման համարը՝ B-5198)` քաջվարդի պատկերով (դեղնավուն/սագի ձվի դեղնուցի գույն)։
- Բոինգ B737-79L (գրանցման համարը՝ B-5201)՝ Պեկինի՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի առթիվ թեմատիկ գունազարդմամբ։ Այժմ շահագործումից դուրս է։
- Բոինգ B737-79L (գրանցման համարը՝ B-5202)- նախկինում ՝ Պեկինի՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի առթիվ թեմատիկ գունազարդմամբ։
- Բոինգ 737-79L (գրանցման համարը՝ B-5211)- նախկինում ՝ Պեկինի՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի առթիվ թեմատիկ գունազարդմամբ էր, այնուհետև փոխարինվել է քաջվարդի պատկերով (չինական կարմիր գույն)
- Բոինգ B737-79L (գրանցման համարը՝ B-5214)՝ քաջվարդի պատկերով (շագանակագույն)
- Բոինգ B737-89L (գրանցման համարը՝ B-5390)՝ քաջվարդի պատկերով (շամպայն գինու գույն)
- Բոինգ B737-89L (գրանցման համարը՝ B-5422)։ Air China-ի կողմից ձեռք բերված 50-րդ Բոինգ 737-800 ինքնաթիռն է, որի վրա պատկերված է փյունիկ՝ թեմատիկ գունազարդմամբ։
- Բոինգ B737-89L (գրանցման համարը՝ B-5425)։ 2018 թվականի հունիսին ներկվել է «花开盛世» (հայերեն՝ Ծաղկունք բարգավաճ դարաշրջանում) թեմատիկ գունազարդմամբ՝ 2019 թվականի Պեկինի միջազգային այգեգործական ցուցահանդեսի առթիվ: 2020 թվականի սեպտեմբերին վերաներկվել է «Ձմեռային օլիմպիական խաղեր․ ձյուն և սառույց» թեմատիկ գունազարդմամբ, իսկ 2023 թվականի սկզբին՝ «Star Alliance»-ի հատուկ գունազարդմամբ։
- Բոինգ B737-89L (գրանցման համարը՝ B-5497)- 2018 թվականի ապրիլին ներկվել է «多彩世园»-ի (հայերեն՝ Գունավոր այգեգործական ցուցահանդես) թեմատիկ գունազարդմամբ՝ 2019 թվականի Պեկինի միջազգային այգեգործական ցուցահանդեսի համար[64]: 2021 թվականի փետրվարին այն վերաներկվել է Ձմեռային օլիմպիական խաղերի թեմատիկայով[65]: 2023 թվականի սկզբին այն մեկ անգամ ևս վերաներկվել է՝ փոխարինվելով Star Alliance-ի թեմատիկ գունազարդմամբ:
- Airbus A350-941 (գրանցման համարը՝ B-1083)-Սկզբանական շրջանում ունեցել է «多彩世园»-ի (հայերեն՝ Գունավոր այգեգործական ցուցահանդես) թեմատիկայով գունազարդում՝ 2019 թվականի Պեկինի միջազգային այգեգործական ցուցահանդեսի համար։ 2019 թվականի նոյեմբերին վերադարձել է ստանդարտ գունավորմանը:
- Airbus A330-343 (գրանցման համարը՝ B-5977)- Air China-ի ձեռք բերած 50-րդ Airbus A330 օդանավն է, որի վրա առկա էր «国航第50架A330» (հայերեն՝ Air China-ի 50-րդ A330) գրվածքը :
- Airbus A330-243 (գրանցման համարը՝ B-6075)- նախկինում առկա էր «和谐之旅——北京2008奥林匹克火炬接力» (հայերեն՝ Ներդաշնակության ճանապարհորդություն. Պեկինի` 2008 թվականի Օլիմպիական կրակի փոխանցավազք) գրվածքը, որը հետագայում փոխարինվեց «紫金/紫轩» (հայերեն՝ մանուշակագույն ոսկի/մանուշակագույն տաղավար) գրվածքով և թեմատիկ գունազարդմամբ։ 2021 թվականին շահագործումից հանվել է (այժմ շահագործվում է Beijing Capital Airlines Cargo-ի կողմից՝ որպես B-32GY մոդել)․
- Airbus A330-243 (գրանցման համարը՝ B-6076)- Սկզբնական շրջանում առկա է եղել «紫宸» (հայերեն՝ Մանուշակագույն տաղավար կամ կայսերական պալատ) գրվածքը, 2018 թվականի հոկտեմբերին փոխարինվել է Star Alliance-ի թեմատիկ գունազարդմամբ[66], իսկ 2021 թվականին հանվել է շահագործումից։
- Airbus A330-243 (գրանցման համարը՝ B-6091)՝ Star Alliance-ի գունազարդմամբ։
- Airbus A330-243 (գրանցման համարը՝ B-6093)՝ Star Alliance-ի գունազարդմամբ։
- Airbus A330-343 (գրանցման համարը՝ B-5912)՝ Star Alliance-ի գունազարդմամբ։
- Airbus A330-343 (գրանցման համարը՝ B-6101)՝ Star Alliance-ի գունազարդմամբ։
- Airbus A321-213 (գրանցման համարը՝ B-6383)՝ Star Alliance-ի գունազարդմամբ։
- Airbus A350-941(գրանցման համարը՝ B-308M)՝ Star Alliance-ի գունազարդմամբ։
- Airbus A321-213 (գրանցման համարը՝ B-6361)՝ «秀美四川» (հայերեն՝ Գեղեցիկ Սիչուան) գրվածքով (կարմիր)[67]։
- Airbus A321-213 (գրանցման համարը՝ B-6365)՝ «秀美四川» (հայերեն՝ Գեղեցիկ Սիչուան) գրվածքով (նարնջագույն)
- Airbus A320-214 (գրանցման համարը՝ B-6610)՝ «锦绣湖北» ( հայերեն՝ Հիասքանչ Հուբեյ) գրվածքով։ 2020 թվականին վերադարձել է ստանդարտ տեսքին, իսկ 2023 թվականին տրվել է լիզինգատուին։
- Բոինգ B737-79L (գրանցման համարը՝ B-5226)- Պատկանում է «Air China»-ի Ներքին Մոնղոլիայի մասնաճյուղին, ունի «天骄内蒙古» (հայերեն՝ Երկնքի հպարտ զավակ՝ Ներքին Մոնղոլիա) գրվածքը[68]։
VIP սրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Air China-ն որոշ օդանավակայաններում ունի իր սեփական VIP սրահները, որոնք սպասարկում են առաջին և բիզնես կարգով ճամփորդող ուղևորներին, ինչպես նաև PhoenixMiles ծրագրի պլատինե, ոսկե և արծաթե քարտի քարտապաններին: Մանրամասները ներկայացված են ստորև[69]:
- Միջազգային մեկնումների առաջին կարգի սրահներ
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3E
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Շանհայի Պուդուն միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Չենդուի Շուանլյո միջազգային օդանավակայան, Տերմինալ 1
- Միջազգային մեկնումների բիզնես կարգի սրահներ
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3E
- Շանհայի Պուդուն միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Միջազգային մեկնումների առաջին և բիզնես կարգի սրահներ
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Դալյանի Ճոուշուեյծը միջազգային օդանավակայան
- Միջազգային մեկնումների VIP սրահներ
- Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան, Տերմինալ 1
- Թիենծինի Պինհայ միջազգային օդանավակայան, Տերմինալ 1
- Միջազգային ժամանումների VIP սրահներ
Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3C(գործունեությունը ժամանակավորապես կասեցված է)
- Ներքին չվերթների առաջին և բիզնես կարգի սրահներ
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3C (4-րդ հարկի արևմտյան կողմի հարթակ. սա ներքին չվերթների միակ սրահն է, որն ունի առանձնացված առաջին կարգի ուղևորների համար նախատեսված հատված)
- Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան, Տերմինալ 2 (V3)
- Չենդուի Շուանլյո միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Չենդուի Թյենֆու միջազգային օդանավակայան
- Չունցինի Ծյանպեյ միջազգային օդանավակայան, Տերմինալ 3A
- Խուխ-Խոտոյի Պայթա միջազգային օդանավակայան
- Ներքին չվերթների առաջին կարգի սրահներ
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3C
- Ներքին չվերթների VIP սրահներ
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3C (3-րդ հարկ, սպասասրահի C04 մուտքի հարևանությամբ, Air China Express-ի VIP ուղևորների համար)
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3C (2-րդ հարկ, սպասասրահի C57 մուտքի հարևանությամբ, ներքին չվերթների տարանցիկ VIP ուղևորների համար)
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3C (2-րդ հարկ, սպասասրահի C51/52 մուտքերի հարևանությամբ)
- Պեկինի Շոուտու միջազգային օդանավակայան, Տերմինալ 3C (3-րդ հարկի հարթակ)
- Շանհայի Պուդուն միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան, Տերմինալ 2 (V8)
- Գուանճոուի Պայյուն միջազգային օդանավակայան, Տերմինալ 1
- Չենդուի Շուանլյո միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
- Չենդուի Թյենֆու միջազգային օդանավակայան
- Չունցինի Ծյանպեյ միջազգային օդանավակայան, Տերմինալ 3A
- Թիենծինի Պինհայ միջազգային օդանավակայան, Տերմինալ 1-ի արևելյան մասնաշենքի և Տերմինալ 2-ի հատման կետը
- Դալյանի Ճոուշուեյծը միջազգային օդանավակայան
- Ուհանի Թյենխը միջազգային օդանավակայան, Տերմինալ 3B
- Հանճոուի Սյաոշան միջազգային օդանավակայան, Տերմինալ 4
- Գույանի Լոնտոնպաո միջազգային օդանավակայան, Տերմինալ 3
- Լհասայի Կոնկար միջազգային օդանավակայան, Տերմինալ 3
- Վընճոուի Լոնվան միջազգային օդանավակայան, Տերմինալ 2
Հաճախակի թռչող ուղևորների ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]PhoenixMiles-ը (մինչև 2013 թվականը հայտնի որպես Air China Companion) Air China-ի՝ հաճախակի թռչող ուղևորների խրախուսման ծրագիր է, ինչպես նաև հանդիսանում է մայրցամաքային Չինաստանում հիմնադրված առաջին նմանատիպ ծրագիրը: PhoenixMiles-ի քարտ ստանալուց հետո ուղևորները կարող են «կուտակել» մղոններ՝ թռչելով Air China-ի, դրա դուստր ձեռնարկությունների և Star Alliance-ի գործընկեր ավիաուղիների միջոցով, որոնք այնուհետև կարելի է փոխանակել անվճար տոմսերի, սպասարկման կարգի բարձրացման և այլ արտոնությունների հետ: PhoenixMiles-ը համագործակցում է նաև հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի ընկերությունների, բանկերի և այլ բիզնեսների հետ՝ առաջարկելով մղոնների «կուտակում», դրանց փոխանակում և տարատեսակ լրացուցիչ ծառայություններ:
Գնահատականներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Skytrax-ի գնահատականը
| Տարեթիվ | Անվանակարգեր | Գրաված տեղը |
|---|---|---|
| 2011 | Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 36-րդ |
| 2012 | Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 37-րդ |
| 2013 | Չորսաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 51-րդ | |
| 2014 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 85-րդ | |
| 2015 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 93-րդ | |
| 2016 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 87-րդ | |
| 2017 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 98-րդ | |
| 2018 | Եռաստղանի ավիաընկերություններ[70] | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 93-րդ | |
| 2019 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 99-րդ | |
| 2020 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| 2021 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Աշխարհի լավագույն ավիաընկերություններ | 93-րդ | |
| 2022 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| 2023 | ||
| 2024 | Եռաստղանի ավիաընկերություններ | N/A |
| Չինաստանում ավիաընկերությունների
լավագույն աշխատակազմեր |
10-րդ | |
| Չինաստանի լավագույն ավիաընկերություններ | 8-րդ |
Ավիավթարներ և ավիացիոն միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականի հոկտեմբերի 28-ին Բոինգ 737-300 օդանավը (գրանցման համարը՝ B-2949), որն իրականացնում էր Պեկին-Կունմին-Յանգոն երթուղով CA905 չվերթը, առևանգվել է հրամանատար Յուան Պինի կողմից և շեղվելով երթուղուց՝ ուղղորդվել դեպի Թայպեյի Չան Կայշի օդանավակայան:
- 1999 թվականի ապրիլի 1-ին Բոինգ 747-2J6BSF օդանավը (գրանցման համարը՝ B-2446), որն իրականացնում էր Նյու Յորքից Չիկագո CA9018 օդային բեռնափոխադրումը, Օ'Հար միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ներխուժել է 14R թռիչքուղի, որն այդ պահին օգտագործվում էր Korean Air-ի թիվ 36 չվերթի (Բոինգ 747-400) համար: Երկու օդանավերի բախումից հնարավոր է եղել խուսափել[71]:
- 2002 թվականի ապրիլի 15-ին Բոինգ 767-200ER օդանավը (գրանցման համարը՝ B-2552), որն իրականացնում էր Պեկինից Բուսան CA129 համարի չվերթը, կործանվել է Հարավային Կորեայի Բուսան[72] քաղաքում: Ինքնաթիռում գտնվող 166 մարդուց 128-ը զոհվել են․ սա Air China-ի միակ խոշոր ավիավթարն է 1988 թվականի վերակազմավորումից ի վեր[72]:
- 2007 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 17:17-ին Բոինգ 767 օդանավը (գրանցման համարը՝ B-2553) իրականացնում էր Պեկինից Դուբայ CA941 չվերթը Պեկինի «Շոուտու» միջազգային օդանավակայանում: Թռիչքից առաջ անսպասելիորեն ծալվել է օդանավի շասսին: Ինքնաթիռի քթամասը հարվածել է գետնին, ինչի հետևանքով օդանավում գտնվող մարդկանցից 2-ը վիրավորվել է[73]: Այս Բոինգ 767-200 օդանավը շուտով պետք է դուրս գրվեր Air China-ի ինքնաթիռների կազմից, սակայն ֆյուզելաժի վրա առաջացած վնասվածքների պատճառով այն ստիպված դուրս է հանվել շահագործումից նախատեսվածից ավելի շուտ:
- 2007 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը՝ 13։ 45-ին, Պեկինից Կունմին թիվ CA4174 չվերթը իրականացնող օդանավը ստիպված է եղել վերադառնալ Պեկինի «Շոուտու» միջազգային օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Արդյունքում զոհեր չեն գրանցվել, սակայն ոլորտի մասնագետների կողմից տվյալ դեպքը որակվել է որպես լուրջ թռիչքային միջադեպ: Այդ ժամանակ Air China-ի արտակարգ իրավիճակների ծառայության ոլորտի թերի լինելը առաջացրել է ուղևորների դժգոհությունը[74]:
- 2008 թվականի հունիսի 20-ին Բոինգ 777-200 օդանավը իրականացնում էր Փարիզից դեպի Պեկին CA934 չվերթը։ Թռիչքի ժամանակ ձախ կողմի առաջին շարժիչի յուղի ճնշման անկում է նկատվել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավի անձնակազմը ընտրել է մոտակա օդանավակայանը և Պեկինի ժամանակով ամսի 20-ի առավոտյան ժամը 09:00-ին բարեհաջող վայրէջք կատարել Մոսկվայում:
- 2008 թվականի հուլիսի 8-ին Թիենծինից Հոնկոնգ CA103 չվերթը Հոնկոնգի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո՝ թռիչքուղով ընթանալիս, բախվել է Հոնկոնգի ավիացիոն ինժեներական ընկերության (HAECO) տրանսպորտային միջոցին: Տուժածներ չեն եղել։
- 2009 թվականի մարտի 29-ին, Հարբինից Պեկին CA1666 չվերթն իրականացնող Բոինգ 737-800 օդանավը դեպի օդանավասանդուղք ընթանալիս կայանման գծից դուրս է եկել, ինչի հետևանքով ձախ թևը բախվել է օդանավասանդուղքին և վնասվել: Ինքնաթիռում կար մոտ 100 ուղևոր, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
- 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Նյու Յորքից Պեկին CA982 չվերթն իրականացնող Բոինգ 747-400 օդանավը թռիչքից երեք ժամ անց ստիպված է եղել վերադառնալ Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան՝ օդանավի սրահի ճնշման համակարգի անսարքության պատճառով: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
- 2013 թվականի մայիսի 9-ին Բոինգ 777-300ER օդանավը (գրանցման համարը՝ B-2037) իրականացնում էր Պեկինից Փարիզ CA933 չվերթը։ Լիտվայի օդային տարածքում պարզվել է, որ շարժիչներից մեկը անսարք վիճակում է գտնվում: Օդանավը վայրէջք է կատարել Ստոկհոլմի «Առլանդա» օդանավակայանում. միջադեպից ոչ ոք չի տուժել[75][76]: Չորս օր անց՝ մայիսի 13-ին, Air China-ն օգտագործեց Բոինգ 747-400M (համակցված) ինքնաթիռը՝ Պեկինից Ստոկհոլմ CA911 չվերթը իրականացնելու համար (երթուղի, որը սովորաբար սպասարկում է Airbus A330-300-ը)՝ անսարք ինքնաթիռի համար GE90-115B փոխարինող շարժիչը տեղափոխելու համար[77][78]։
- 2015 թվականի դեկտեմբերի 10-ին Ֆուճոուի օդանավակայանում թռիչքի նախապատրաստվող CA1822 չվերթի օդանավի աջ շարժիչը բռնկվել էր: Օդանավակայանի հրշեջ ծառայությունը, ժամանելով դեպքի վայր, շփոթել էր ինքնաթիռները և նախ հրդեհաշիջող նյութով պատել Fuzhou Airlines-ի FU6577 չվերթի օդանավը (որը չէր այրվում) և միայն դրանից հետո սկսել է մարել բռնկված CA1822-ը[79]:
- 2016 թվականի ապրիլի 9-ին Պեկինից Տոկիո CA181 չվերթն իրականացնող օդանավը պատրաստվում էր վայրէջք կատարել Տոկիոյի միջազգային օդանավակայանում (Հանեդա) : Օդանավակայանի դիսպետչերական կետը, որն ավելի վաղ թույլատրել էր վայրէջքը, պահանջել է օդաչուին երկրորդ պտույտի գնալ, քանի որ թռիչքուղու վրա դեռևս այլ օդանավ կար: Օդանավի անձնակազմը անտեսել է դիսպետչերի հրահանգը և շարունակել է վայրէջք կատարել՝ ըստ նախնական պլանի: Բարեբախտաբար, նախորդ օդանավն արդեն լքել էր թռիչքուղին, և զոհեր չեն եղել[80]:
- 2016 թվականի հունիսի 19-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից Շանհայի «Պուդուն» օդանավակայան CA936 չվերթը իրականացնող օդանավը թռիչքի ընթացքում բախվել է հզոր օդային հոսանքների, ինչը հանգեցրել է ուժեղ մրրկային շարժման: Վայրէջքից հետո օդանավում գտնվող 17 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց. նրանց մեջ մի կին ստացել էր ծանր, իսկ մնացածը՝ թեթև կարգի վանսավածքներ[81]:
- 2017 թվականի հունիսի 4-ի երեկոյան Airbus A320-200 օդանավը (գրանցման համարը՝ B-6822), որն իրականացնում էր Հոնկոնգից Չենդու CA428 չվերթը, Հոնկոնգի միջազգային օդանավակայանից շարժվելուց հետո ավելի քան 900 մետր բարձրության վրա հանկարծակի թեքվել է դեպի ձախ՝ Տայ Օ բնակավայրի ուղղությամբ: Քանի որ Լանտաու կղզու տարածքում կան բազմաթիվ բարձր գագաթներ, դիսպետչերներն անմիջապես հրահանգել են օդաչուին թեքվել աջ և բարձրություն հավաքել, սակայն ռադիոկապի խափանումների պատճառով օդանավը փոխել է ուղղությունը միայն 10 վայրկյան անց[82]: Air China-ն պարզաբանել է, որ օդանավի անձնակազմը կասկածներ է ունեցել հրահանգի վերաբերյալ և ռադիոհաճախականության ծանրաբեռնվածության պատճառով սկսել է շրջադարձը հրահանգի հաստատման ընթացքում, ինչը հանգեցրել է թռիչքի հետագծից կարճատև շեղման[83]։
- 2018 թվականի հուլիսի 10-ի երեկոյան Բոինգ 737-800 օդանավը (գրանցման համարը՝ B-5851) իրականացնում էր Հոնկոնգից դեպի Դալյան CA106 չվերթը։ Թռիչքից 30 րոպե անց՝ կրեյսինգային բարձրության վրա գտնվելիս, ճնշման անկման խնդրի պատճառով օդանավի սրահում աշխատել է ճնշման անկման տագնապի ազդանշանը: Օդանավի անձնակազմը ինքնուրույն բաց է թողել ուղևորների համար նախատեսված թթվածնային դիմակները, հայտարարել է արտակարգ դրություն (Mayday) և 12 րոպեի ընթացքում 10,600 մետր բարձրությունից կատարել վթարային իջեցում մինչև 3500 մետր[84]: 3000 մետր բարձրության վրա օդանավի անձնակազմը հայտնաբերել է սխալը, նորից միացրել օդորակման համակարգը, ինչից հետո ճնշումը կարգավորվել է: Չնայած թթվածնային պաշարների սպառմանը և թռիչքային պիտանիության կանոնների խախտմանը՝ նրանք նորից բարձրացել են մինչև 7,500 մետր[85] և շարունակել թռիչքը մինչև նպատակակետ՝ վայրէջք կատարելով Դալյանի «Ճոուշուեյծը» օդանավակայանում ժամը 22:29-ին: Զոհեր չեն եղել[86]: Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության նախնական քննությունը պարզել է, որ երկրորդ օդաչուն խցիկում էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել: Որպեսզի հոտը չտարածվի սրահում, նա փորձել է անջատել օդափոխության համակարգը, սակայն առանց օդաչու-հրամանատարին տեղեկացնելու ՝ սխալմամբ անջատել է օդորակման հարակից համակարգը, ինչը հանգեցրել է թթվածնի պակասի, որից հետ ճնշման անկման տագնապի ազդանշանը սկսել է գործել: Միջադեպի մանրամասները դեռևս հետաքննության և ստուգման փուլում են[87]: «Air China»-ն հուլիսի 13-ի երեկոյան հայտարարեց, որ որոշել է միջադեպի մեջ ներգրավված օդանավի անձնակազմին զրկել թռիչքներ իրականացնելու իրավունքից, օրենքով սահմանված կարգով լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը, խիստ պատժամիջոցներ կիրառել համապատասխան ղեկավար անձնակազմի նկատմամբ և առաջարկել Քաղաքացիական ավիացիայի վարչությանը հետաքննության ավարտից հետո չեղարկել օդանավի անձնակազմի օդաչուների արտոնագրերը[88]: Հուլիսի 17-ին կայացած անվտանգության նիստում Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարեց համապատասխան որոշումների մասին: Air China-ին հանձնարարվեց երեք ամսվա ընթացքում լուծել անվտանգության հետ կապված խնդիրները և դա անել սահմանված ժամկետներում: Հրամանատար-օդաչուի ավիացիոն և կոմերցիոն լիցենզիաները չեղյալ հայտարարվեցին (առանց վերականգնման իրավունքի): Երկրորդ օդաչուի (ով այդ պահին գտնվում էր ղեկին) կոմերցիոն արտոնագիրը նույնպես չեղարկվեց ընդմիշտ։ Երրորդ օդաչու-դիտորդի կոմերցիոն արտոնագիրը կասեցվեց 6 ամսով, իսկ թռիչքներն արգելվեցին են 24 ամսով։ Օդային կարգավարի (դիսպետչեր) արտոնագիրը կասեցվեց 24 ամսով։ Air China-ն տուգանվեց ընդհանուր առմամբ 50,000 յուանի չափով, Air China-ի գլխավոր գրասենյակում Բոինգ 737-ի չվերթների ընդհանուր թիվը կրճատվեց 10%-ով, իսկ ամսական ժամերի քանակը՝ 5400-ով[89]։
- 2019 թվականի մարտի 4-ի երեկոյան Բոինգ 777-300ER (գրանցման համարը՝ B-2040) իրականացնում էր Պեկինից Լոս Անջելես չվերթը։ Պեկինի «Շոուտու» միջազգային օդանավակայանից շաժվելուց հետո Ռուսաստանի օդային տարածքում օդանավի ետևի բեռնախցիկում աշխատել է հրդեհային տագնապի ազդանշանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավը Պեկինի ժամանակով մարտի 5-ի գիշերը ժամը 2:55-ին հարկադիր վայրէջք է կատարել Ռուսաստանի «Ուգոլնի» օդանավակայանում և իրականացրել արտակարգ տարհանման գործընթաց. զոհեր և վիրավորներ չեն եղել: Վայրէջքից հետո իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնախցիկը գտնվում է սարքին վիճակում և հրդեհի հետքեր չկան։ Ըստ նախնական եզրակացության՝ տեղի է ունեցել հրդեհի ազդանշանային համակարգի անսարքություն[90]:
- 2019 թվականի մայիսի 6-ին Պեկինում վայրէջք կատարելու ընթացքում, Air China ավիաընկերության Airbus A330 օդանավը հայտնվել է ուժեղ մրրկային (տուրբուլենտ) շարժման մեջ։ Վայրէջքից 30 րոպե առաջ բորտուղեկցորդները դեռևս իրականացնում էին սպասարկում ուղևորների սրահում, երբ տեղի են ունեցել ցնցումները, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել 2 բորտուղեկցորդ: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ճաճանչոսկրի կոտրվածք։
- 2019 թվականի մայիսի 17-ին Air China ավիաընկերության Բոինգ 777-300ER օդանավը, Պեկինի տարածքում ամպրոպային օջախները շրջանցելու ընթացքում հանկարծակի հայտնվել է ուժեղ մրրկային շարժման (տուրբուլենտության) մեջ։ Վայրէջքին մնացել էր 25 րոպե, սակայն բորտուղեկցորդները դեռևս զբաղված էին սրահի կարգավորմամբ ու անվտանգության ստուգումներով և իրենց ծառայողական տեղերում նստած չէին։ Պատահարի հետևանքով 7 բորտուղեկցորդներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, այդ թվում՝ մեկի մոտ ախտորոշվել է ակնակապիճի կոտրվածք, իսկ մյուսի մոտ՝ ողնաշարի կրծքային հատվածի, ճաճանչոսկրի և սրբոսկրի կոտրվածքներ[91]։ Քանի որ 12 օրվա ընթացքում սա Air China-ի մասնակցությամբ բորտուղեկցորդների մոտ վնասվածքների երկրորդ անընդմեջ դեպքն էր, Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության Հյուսիսային Չինաստանի տարածաշրջանային գրասենյակը տվեց խիստ նկատողություն և շտկման հրահանգ։ Որոշվեց 2019 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 13-ը կասեցնել ավիաընկերության բոլոր ուսումնական կենտրոնների բորտուղեկցորդների վերապատրաստումները և այդ ժամանակահատվածում իրականացված բոլոր ավարտված վերապատրաստումները համարել անվավեր[92]։
- 2019 թվականի օգոստոսի 27-ի կեսօրին, Պեկինից Տոկիոյի «Հանեդա» օդանավակայան չվերթն իրականացնող Airbus A330-300 (գրանցման համարը՝ B-5958) օդանավում, Պեկինի «Շոուտու» միջազգային օդանավակայանում ուղևորների նստեցման ժամանակ, առջևի բեռնախցիկում ծուխ և հրդեհ է բռնկվել։ Բոլոր ուղևորները տարհանվել են, սակայն օդանավի ֆյուզելաժը ստացել է լուրջ վնասվածքներ, ինչի պատճառով այն հետագայում հանվել է շահագործումից[93][94]։
- 2019 թվականի հոկտեմբերի 25-ի երեկոյան, Air China-ի CA1449 չվերթը Չունցինում բնականոն վայրէջքից հետո՝ դեպի կայանատեղի ընթանալու ժամանակ, ձախ թևի ծայրով հարվածել է թռիչքուղում տեղակայված տեսահսկման սյանը։ Դրա հետևանքով վնասվել է ձախ կողմի առջևի վեցերորդ շերտաձողը (leading-edge slat)[95]:
- 2020 թվականի օգոստոսի 20-ին Պեկինից Հանճոու CA1704 չվերթը իրականացնոց օդանավը թռիչքի ընթացքում բարձրության հանկարծակի անկում է ունեցել 1000 մետրով, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել երկու բորտուղեկցորդներ, որոնք այդ պահին իրենց նստատեղերում չեն գտնվել[96]։
- 2021 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 22:35-ին, Air China-ի 8228 չվերթը իրականացնող օդանավը Սյամենի «Կաոցի» օդանավակայանից ուղևորվել է դեպի Վուհանի «Թյենհը» օդանավակայան: Թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը երեք անգամ բղավել է՝ «Ռումբ կա», ինչի պատճառով օդանավը թռիչքից 30 րոպե անց հետ է դարձել և 40 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել Սյամենում: Վայրէջքից հետո բղավող ուղևորը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից, իսկ օդանավում անցկացված խուզարկության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Չվերթը Վուհան է ժամանել միայն ապրիլի 8-ի առավոտյան մոտ ժամը 5-ին[97]:
- 2023 թվականի հուլիսի 10-ին, Շանհայից Պեկին ուղևորվող Air China-ի CA1524 չվերթը իրականացնող օդանավը թռիչքի ընթացքում հայտնվել է ուժեղ տուրբուլենտության մեջ։ Միջադեպի հետևանքով մեկ ուղևոր և մեկ բորտուղեկցորդ վնասվածքներ են ստացել[98]։
- 2023 թվականի սեպտեմբերի 10-ի կեսօրին, Չենդուից Սինգապուր մեկնող Air China-ի CA403 չվերթն իրականացնող օդանավի առջևի բեռնախցիկում և սանհանգույցում թռիչքի ընթացքում ծուխ է առաջացել: Օդանավը վայրէջք է կատարել Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում ժամը 16:15-ի սահմաններում, և բոլոր ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը ապահով տարհանվել են: Այս միջադեպի պատճառով «Չանգի» օդանավակայանի երրորդ թռիչքուղին ժամանակավորապես փակվել է[99]: Air China-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախնական եզրակացությամբ պատճառը եղել է շարժիչի մեխանիկական անսարքությունը[100]:
- 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, Սիդնեյից Պեկին ուղևորվող Air China ավիաընկերության CA174 չվերթն իրականացնող օդանավում թռիչքի ընթացքում առաջացել է տեխնիկական անսարքություն: Օդանավի անձնակազմը գործել է ըստ սահմանված ընթացակարգերի և, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացրել վերադառնալ Սիդնեյ[101]:
- 2024 թվականի հունվարի 22-ին Պեկինից Չանգժոու մեկնող Air China ավիաընկերության CA1825 չվերթի օդանավը չի կարողացել բնականոն կերպով հավաքել առջևի շասսին, քանի որ անձնակազմի անփութության պատճառով առջևի հենակի անվտանգության հոլակը հանված չի եղել։ Անձնակազմը գործել է ըստ սահմանված ընթացակարգի, և օդանավը հետ է վերադարձրել մեկնման օդանավակայան։ Հունվարի 23-ին Air China-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով իր խորին ափսոսանքն ու ներողամտությունը ուղևորներին պատճառած անհարմարության համար[102]։
- 2025 թվականի հոկտեմբերի 18-ի առավոտյան Հանճոուից դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ ուղևորվող Air China ավիաընկերության CA139 չվերթի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի ուղեբեռում գտնվող լիթիումային մարտկոցը բռնկվել է։ Դրա պատճառով օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում։ Տուժածներ և վիրավորներ չեն եղել[103]։
Այլ միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականի ապրիլին Պեկինից Նյու Յորք CA981 չվերթի ժամանակ Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում (JFK) վայրէջք կատարելուց հետո օդաչուների և դիսպետչերական կայանի միջև հաղորդակցման խնդիրներ են առաջացել: Խոսակցության ձայնագրությունը հրապարակվել է YouTube-ում և մեծ ուշադրության է արժանացել։ Օդանավակայանի դիսպետչերները քննադատել են Air China-ի օդաչուներին՝ անգլերենի ցածր մակարդակի համար, սակայն ավիաընկերությունը պնդել է, որ Քենեդիի օդանավակայանի անձնակազմը չի կիրառել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ստանդարտ ավիացիոն անգլերենը[104]:
- 2011 թվականի փետրվարի 24-ի երեկոյան Շենժենից Շանհայ ուղևորվող CA1894 չվերթի օդանավում երկու ուղևոր դժգոհություն են հայտնել իրենց նստատեղերից։ Այն բանից հետո, երբ բորտուղեկցորդների հորդորներն արդյունք չեն տվել, իրավիճակն այնքան է սրվել, որ բոլոր ուղևորները ստիպված են եղել լքել օդանավը և անցնել կրկնակի անվտանգության ստուգում, ինչի հետևանքով չվերթը չեղարկվել է։ Օդանավի սրահում և թռիչքուղու վրա տեղի ունեցած այս տհաճ միջադեպը համացանցում հայտնի դարձավ որպես «Ես պլատինե քարտ ունեմ» (չին. 我有白金卡, փինյին Wǒ yǒu báijīn kǎ) միջադեպ, և այդ արտահայտությունը մեկ գիշերվա ընթացքում դարձավ համացանցային թրենդ[105]։ Հետագայում պարզվեց, որ այդ երկու ուղևորներն իրականում պլատինե քարտ չեն ունեցել[106]։
- 2013 թվականի հոկտեմբերի 6-ին, CA1268 չվերթի ընթացքում մատուցված ընթրիքի մեջ հայտնաբերվել են ժամկետանց տավարի մսից պատրաստված քունջութով բլիթներ, ինչի հետևանքով օդանավում ավելի քան 20 ուղևորի մոտ առաջացել է փորլուծություն: Թռիչքի ժամանակ, երբ ուղևորներից մեկը բորտուղեկցորդներին հայտնել է բլիթների ժամկետանց լինելու մասին, անձնակազմը հրաժարվել է հավաքել արդեն բաժանված սնունդը և տեղեկացնել մյուս ուղևորներին ստեղծված իրավիճակի մասին: Միջադեպից հետո Air China-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ բլիթները ժամկետանց չեն եղել, այլ տեղի է ունեցել փաթեթավորման տպագրական սխալ, և հայտարարել է, որ ուղևորներից փորլուծության զանգվածային բողոքներ չի ստացել[107]:
- 2014 թվականին թողարկված «Հարցազրույց» (հայտնի է նաև որպես «Սպանել Կիմ Չեն Ընին») կատակերգական ֆիլմում հայտնվում է մի Բոինգ 747 օդանավ, որի արտաքին տեսքը (լիվրեան) կրկնօրինակված է Air China-ից։ Թեև օդանավի ֆյուզելաժի վրա գրված է չինարեն «郑州航空» (փինյին՝ Zhèngzhōu hángkōng) և լատինատառ «ZHANGZHOU AIR», ինքնաթիռի պոչի վրա հստակ երևացող գրանցման համարից պարզ է դառնում, որ սա իրականում Air China-ի ինքնաթիռների կազմից B-2443 օդանավն է։ Բացի դրանից, «ZHANGZHOU AIR» փինյինը չի համապատասխանում Չժենչժոու քաղաքին, սակայն Air China-ի տառատեսակի ոճը ամբողջությամբ կրկնվում է։
- 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, Չունցինից Հոնկոնգ մեկնող CA433 չվերթի թռիչքից կարճ ժամանակ անց երկու ուղևորների և երկու տարեկան երեխայի ծնողների միջև վեճ ու ծեծկռտուք է սկսվել։ Վիճաբանության պատճառն այն էր, որ երկու ուղևորները դժգոհ էին հետևի շարքում նստած երեխայի չափազանց աղմկոտ լինելուց։ Իրավիճակն այնքան է սրվել, որ օդանավը արդեն պատրաստվում էր վերադառնալ Չունցինի «Ծյանպեյ» միջազգային օդանավակայան[108][109]։
- 2016 թվականի սեպտեմբերին, Air China ավիաընկերության «Wings of China» ամսագրի անվտանգության խորհուրդների բաժնում «Լոնդոն. նրբագեղություն և տոկունություն ցիլինդրի ներքո» վերնագրով հոդվածը ոչ պատշաճ ձևակերպումներ էր պարունակում։ Հոդվածում ուղևորներին խորհուրդ էր տրվում Լոնդոն այցելելիս զգույշ լինել հնդիկների, պակիստանցիների և սևամորթների կողմից հոծ բնակեցված թաղամասերում, ինչը որակվեց որպես ռասայական խտրականություն և մեծ սկանդալ առաջացրեց[110]։ Այս կապակցությամբ Air China-ի պատասխանատուն հայտարարել է, որ ամսագրում տպագրված հոդվածը չի արտացոլում ավիաընկերության տեսակետը։ Խնդիրը հայտնաբերելուց հետո Air China-ն անմիջապես հավաքել է ամսագրի օրինակները բոլոր օդանավերից և պահանջել հրատարակչից դասեր քաղել պատահածից, խստացնել բովանդակության ստուգումը և բացառել նմանատիպ դեպքերի կրկնությունը[111]։ Միջադեպից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հուա Չունյինը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այս հարցին՝ նշելով. «Չինաստանի կառավարությունը մշտապես պաշտպանում է բոլոր ազգերի հավասարության սկզբունքը և վճռականորեն դեմ է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին։ Այս դիրքորոշումը հստակ է և անփոփոխ»[112]։
- 2018 թվականի մարտի 22-ի առավոտյան, Թիենծինի «Պինհայ» օդանավակայանից Հոնկոնգ մեկնող Air China ավիաընկերության CA103 չվերթի Բոինգ 737 օդանավի վայրէջքից հետո հայտնաբերվել է, որ ինքնաթիռի քթամասի ռադոմը վնասված է և անցք ունի: Ենթադրվում էր, որ թռիչքի ընթացքում օդանավը բախվել է թռչնի: Անցքի մակերեսը կազմում էր մոտ 1 քառակուսի մետր, և դրա վրա առկա էին արյան հետքեր: Չնայած վնասվածքին՝ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, և ոչ ոք չի տուժել[113]:
- 2018 թվականի ապրիլի 15-ին, Չանշայից Պեկին ուղևորվող Air China-ի CA1350 չվերթն իրականացնող օդանավը, գտնվելով Չժենչժոուի երկնքում, հայտարարել է ինքնաթիռի առևանգման մասին և պատասխանիչ-ընդունիչ սարքի (transponder) վրա սահմանել 7500 կոդը: Դրանից հետո օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Չժենչժոուի «Սինճըն» միջազգային օդանավակայանում: Նախնական տվյալներով՝ վայրէջքի պատճառ էր նշվում «հասարակական անվտանգությունը»։ Հետագա հետաքննությունը պարզել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղևորը կալիգրաֆիկ գրչով պատանդ է վերցրել բորտուղեկցորդուհուն, ինչն էլ հանգեցրել է չվերթի հարկադիր վայրէջքին:
- 2018 թվականի հուլիսի 26-ին Փարիզից Պեկին թռչող Air China ավիաընկերության CA876 չվերթը ստացել է ենթադրյալ ահաբեկչական սպառնալիքի մասին հաղորդում իր՝ Ավիաընկերության օպերատիվ կենտրոնում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինքնաթիռը վերադարձել է Փարիզ և բարեհաջող վայրէջք կատարել[114]: Հետագայում պարզվել է, որ կեղծ ահաբեկչական տեղեկությունը տվել է մի ավստրալացի ուղևոր, որ չէր հասցրել բարձրանալ ինքնաթիռ: Ուղևորը բերման է ենթարկվել, և Բոբինյիի դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Ըստ դատախազի՝ միջադեպը տեղի է ունեցել թյուրիմացության արդյունքում: Ուղևորը, ուշանալով չվերթից, զանգահարել է ավիաընկերություն և հայտնել, որ տերմինալում ոստիկանները իրեն պահել են մի լքված ծանրոցի պատճառով (որի մեջ, ըստ նրա, հնարավոր է ռումբ լիներ): Սակայն սպասարկման կենտրոնի աշխատակիցը սխալ է հասկացել նրան՝ կարծելով, թե նա ասում է՝ «Ինքնաթիռում ռումբ կա»: Հետաքննությունից հետո որևէ հանցակազմ չի հայտնաբերվել, և ուղևորն ազատ է արձակվել[115]:
- Air China-ի «վերահսկիչ» Նյո Յուհոնի միջադեպը․ 2019 թվականի հուլիսի 12-ին, Չենդուից Պեկին ուղևորվող CA4107 չվերթն իրականացնող օդանավի առաջին կարգի սրահում Air China-ի աշխատակից Նյո Յուհոնը, ներկայանալով որպես ավիաընկերության «պաշտոնական վերահսկիչ», ագրեսիվ կերպով վիրավորել է ուղևորներին և խաթարել հասարակական կարգը: Չնայած իր սադրիչ վարքագծին՝ Նյոն զրպարտել է ուղևորներին, ինչը հանգեցրել է նրանց անհարկի կալանքին և ժամանելուն պես օդանավակայանի ոստիկանության կողմից հետաքննության[116]։
- 2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:29-ին, Չենդուի «Շուանլյու» միջազգային օդանավակայանից Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայան ուղևորվող Air China-ի օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց ստացել է տեխնիկական անսարքության տագնապի ազդանշան: Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Չենդու, և ժամը 12:55-ին օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: Ավիաընկերությունը տրամադրել է մեկ այլ օդանավ՝ չվերթն իրականացնելու համար։ Չվերթը տեղի է ունեցել ժամը 14:37-ին[117]:
- 2023 թվականի հունվարի 25-ին Սիանից Վենճոու ուղևորվող Air China CA8524 չվերթը թռիչքի ընթացքում օդային հոսանքների պատճառով հայտնվել է ուժգին տուրբուլենտության գոտում: Ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ որոշ ուղևորներ հեռախոսներով իրենց «վերջին խոսքեր»-ն են ձայնագրել՝ վախից ելնելով։ Ի վերջո, որևէ մեկը չի տուժել, և օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել[118]։
- 2024 թվականի սեպտեմբերի 9-ին. Դալյանից Պեկին մեկնող Air China CA8903 չվերթն իրականացնող ինքնաթիռը մեխանիկական անսարքության պատճառով հետ է վերադարձել մեկնման օդանավակայան[119]։
- 2024 թվականի դեկտեմբերի վերջին, դերասան Յան Կընը Air China-ի չվերթով Պեկինից մեկնում էր Չենդու։ Նախքան օդանավ բարձրանալը նա գնել էր Bee Cheng Hiang ապրանքանիշի խոզի մսից պատրաստված ուտեստ (չորամիս), սակայն վայրէջքից հետո այն մոռացել էր օդանավի ուղեբեռի խցիկում։ Յանը կապ է հաստատել Air China-ի մենեջերի հետ՝ խնդրին լուծում տալու համար, սակայն վերջինս հրաժարվել է քննարկել հարցը՝ ասելով. «Կարիք չկա ինձ հետ նորից կապ հաստատելու»: Նույն օդանավը ավելի ուշ վերադարձել է Պեկին նույն անձնակազմով, ինչ մեկնման ժամանակ։ Չնայած անձնակազմի հայտարարությունները եղել են հակասական, նրանք ի վերջո պնդել են, թե որևէ կորած իր չեն գտել: Միջադեպից հետո Յանը զանգահարել է Air China՝ բողոք ներկայացնելու, սակայն մենեջերը կրկին հրաժարվել է հարցին լուծում տալ՝ պատճառաբանելով, որ «Իսկապես հնարավոր չէ կապ հաստատել անձնակազմի հետ»[120]:
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1981 թվականի հունվարի 7-ին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի Պեկինի տարածաշրջանային վարչությունը գործարկեց Չինաստան-ԱՄՆ երթուղին (Պեկին-Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան-Սան Ֆրանցիսկո-Նյու Յորք)՝ օգտագործելով Բոինգ 747SP ինքնաթիռը՝ CA981/982 չվերթի համարներով։ Այս թռիչքը 2002 թվականին փոխվեց ուղիղ չվերթի, սակայն 981/982 չվերթի համարները պահպանվեցին։
- ↑ 2014 թվականի փետրվարի 11-ից հետո Իլ-62 օդանավերը այլևս չիրականացրին միջմայրցամաքային թռիչքներ[44]
- ↑ Ներկրվել են երկու խմբաքանակով։ B-2456, B-2458 և B-2460 օդանավերը 1989-1990 թթ. ներկրված առաջին խմբաքանակն էին և արդեն վերածվել են բեռնատար ինքնաթիռների։ B-2467-ից B-2471 օդանավերը 1997-1999 թթ. ներկրված երկրորդ խմբաքանակն էին, որոնք աստիճանաբար շահագործումից հանվեցին 2013 թվականին։ B-2470-ը պահպանվում է ԱՄՆ-ում, իսկ B-2471-ը ապամոնտաժվել է 2013 թվականի երկրորդ կեսին. դրա ֆյուզելաժը կօգտագործվի Պեկինի մայրաքաղաքային միջազգային օդանավակայանի հակահրդեհային վարժանքների համար։[54] B-2469-ը վերջին 747-400M-ն էր, որ դուրս եկավ շահագործումից և վաճառվեց 2014 թվականին։[55]
- ↑ Երկու ինքնաթիռ ամբողջությամբ վնասվել է վթարների պատճառով։ Տե՛ս «Ավիավթարներ և ավիացիոն միջադեպեր» բաժինը։
- ↑ Բացի B-2499 մոդելից (ներգրավված Ծյան Ծըմինի ինքնաթիռի միջադեպում), բոլորը վարձակալված էին. նրանց շարքում B-2496 մոդելը հաճախ օգտագործվում էր կառավարական հատուկ չվերթների համար
- ↑ 1995 թվականին միացավ Great Wall Airlines (Ningbo) ավիաընկերությանը։
- ↑ Air China ինքնաթիռները (B-2385/86/87) սկզբնապես կառավարվում էին Air China-ի գլխավոր գրասենյակի կողմից, սակայն 2004 թվականին փոխանցվեցին «China Southwest Airlines» մասնաճյուղին։[7];B-2388/89/90-ները սկզբնապես China Southwest Airlines-ի կողմից շահագործվող ուղևորատար ինքնաթիռներ էին։[56]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Global LEI Index
- ↑ 中国国际航空公司. «中国国际航空股份有限公司2023年度报告» (PDF). 上海证券交易所. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024-12-03-ին. Վերցված է 2024-10-18-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 董汉文; 李怀忠; 何祖锐; 黄先正; 张素芳 (2001). 北京民用航空大事记(1919-2000). 民航华北管理局史志办公室.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «國航開通中非直航:鳳凰傳吉祥,萬里架絲路». www.caac.gov.cn. Արխիվացված օրիգինալից 2024-07-24-ին. Վերցված է 2025-04-17-ին.
- ↑ «史海回眸 - 中国航空集团公司». www.airchinagroup.com. Վերցված է 2025-04-17-ին.
- 1 2 3 4 中国民用航空志华北地区卷编纂委员会 (2012). 中国民用航空志·华北地区卷(第1卷). 中国民航出版社. ISBN 978-7-80110-984-2.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 《中国国际航空股份有限公司志》编审委员会 (2008). 中国国际航空股份有限公司志(第一卷) 1988-2004. 中国民航出版社. ISBN 978-7-80110-857-9.
- ↑ «上海民用航空志/第五章 空中航线/第一节 国内航线». 上海市地方志办公室. Վերցված է 2025-05-23-ին.
- ↑ 中国民用航空志华北地区卷编纂委员会 (2012). 中国民用航空志·华北地区卷(第2卷). 中国民航出版社. ISBN 978-7-80110-984-2.
- ↑ «上海民用航空志/第三章 民用飞机/第二节 来源». 上海市地方志办公室. Վերցված է 2025-05-23-ին. «至1983年,民航上海管理局 [……] 接收原属民航北京管理局的2架波音707型客机,号码为2402、2412号,投入国际和地区航线飞行»
- ↑ 四川省地方志编纂委员会 (2019). 四川省志-民航志(1986-2005). 方志出版社. ISBN 978-7-5144-3752-2.
- ↑ «王泽民:四十一年的坚守与热爱». 中国民航网. 2019-09-12. Վերցված է 2025-05-17-ին.
- ↑ 董汉文; 李怀忠; 何祖锐; 黄先正; 张素芳 (2001). 北京民用航空大事记(1919-2000). 民航华北管理局史志办公室.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «美国西北航与中国国航公司加强合作». 新浪财经. 2000-12-08. Արխիվացված օրիգինալից 2024-06-02-ին. Վերցված է 2024-06-03-ին.
- ↑ «June 6, 2003 System Timetable» (PDF). Northwest Airlines History Center. 2003-06-06. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2024-06-03-ին.
- ↑ «September 2, 2003 System Timetable» (PDF). Northwest Airlines History Center. 2003-09-02. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-12-10-ին. Վերցված է 2024-06-03-ին.
- ↑ 王永生. «相关资料:中国航空集团公司组成概况». 搜狐网新闻(转自中国国际航空公司网站). Արխիվացված օրիգինալից 2023-02-04-ին. Վերցված է 2022-05-16-ին. «中国航空总公司早在新中国成立之前,就曾是中国两大航空公司之一。其前身"中国航空股份有限公司"成立于1930年8月1日。»
- ↑ 刘雁军. «三大航空集团重组 新中国国际航空公司今成立». 北方网新闻. Արխիվացված օրիգինալից 2023-06-06-ին. Վերցված է 2022-05-16-ին.
- ↑ 廖雁 (2003-07-22). «国航准备加入星空联盟». 北京晚报. Արխիվացված օրիգինալից 2024-06-02-ին. Վերցված է 2024-06-03-ին.
- ↑ 廖雁 (2003-08-30). «国航结盟美联航». 北京晚报. Արխիվացված օրիգինալից 2024-06-02-ին. Վերցված է 2024-06-03-ին.
- ↑ 王建新 (2004-08-05). «国航成为北京奥运会合作伙伴». 人民日报. էջ 12. Վերցված է 2025-05-28-ին.
- ↑ 郭静 (2005-05-11). «国航飞机新头等舱一个座椅价值60万元». 竞报. Արխիվացված օրիգինալից 2024-06-02-ին. Վերցված է 2024-06-03-ին.
- ↑ «中国国际货运航空承接国航股份全部货运航权». 中国民用航空网. 2007-10-29. Վերցված է 2025-05-28-ին.
- ↑ 禚召伟 (2008-03-18). «国航总部正式迁入新址办公». 中国民航新闻信息网. Վերցված է 2025-05-28-ին.
- ↑ «国航正式转入首都机场新航站楼运营». 新浪航空. 2008-03-26. Վերցված է 2025-05-28-ին.
- ↑ «国内航班首试空中上网服务». Արխիվացված է օրիգինալից 2016-06-29-ին. Վերցված է 2013-07-04-ին.
- ↑ «国航广东分公司正式挂牌成立». Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2021-07-30-ին.
- ↑ «国航新疆分公司正式挂牌成立». Արխիվացված է օրիգինալից 2025-08-06-ին. Վերցված է 2021-09-10-ին.
- ↑ «上海民用航空志/第九章 航空机务/第四节 飞机标志喷涂». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2019-05-02-ին. Վերցված է 2019-04-13-ին.
- ↑ «国航简介». 中国国际航空. Արխիվացված օրիգինալից 2020-11-04-ին. Վերցված է 2012-ին.
- ↑ «刘怡参赞出席国航北京-纽约航线新机型 波音747-8首飞接机仪式». 中国驻纽约总领馆经商室. 2015-01-08. Արխիվացված է օրիգինալից 2015-04-14-ին. Վերցված է 2015-01-10-ին.
{{cite news}}: Unknown parameter|dead-url=ignored (|url-status=suggested) (օգնություն) - ↑ «Air China fleet». ch-aviation.ch. Արխիվացված օրիգինալից 2013-09-25-ին. Վերցված է 2013-09-23-ին.
- ↑ 05 Jan 2018. «Air China Fleet in Planespotters.net». Planespotters.net. Արխիվացված օրիգինալից 2019-07-14-ին. Վերցված է 2018-01-05-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Flight International» (13–19 August 2013). August 2013: 43–58.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Air China International - Seat Maps Արխիվացված 2012-07-17 archive.today Airchina.com Retrieved 2013-08-27
- ↑ «Air China fleet list at ch-aviation.ch. Retrieved 2009-12-18». Արխիվացված է օրիգինալից 2005-06-29-ին. Վերցված է 2010-07-17-ին.
- ↑ «Air China Fleet - Airfleets aviation». Արխիվացված օրիգինալից 2020-12-08-ին. Վերցված է 2010-07-17-ին.
- ↑ «Air China Fleet Details and History». Արխիվացված օրիգինալից 2019-07-14-ին. Վերցված է 2012-07-24-ին.
- ↑ «Air China Fleet Details and History». Planespotters.net (անգլերեն). 2024-08-05. Արխիվացված օրիգինալից 2019-07-14-ին. Վերցված է 2024-08-06-ին.
- ↑ «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2012-07-17-ին. Վերցված է 2010-07-17-ին.
- ↑ «A330-300 Config. 1 - Air China - Seat Maps - Reviews». Seatplans.com. 2010-07-31. Արխիվացված է օրիգինալից 2013-08-07-ին. Վերցված է 2010-07-17-ին.
- ↑ «空中客车A330-300座位图、驾驶舱、载客量-国航官网». Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին. Վերցված է 2013-04-27-ին.
- ↑ «大陆首架A350客机交付_民航新闻_民航资源网». news.carnoc.com. Արխիվացված օրիգինալից 2020-10-04-ին. Վերցված է 2018-08-09-ին.
- ↑ «波音747-400客机告别国航远程国际航线». 民航资源网. 2014-02-13. Արխիվացված օրիգինալից 2020-11-04-ին. Վերցված է 2014-02-14-ին.
- 1 2 24 May 2013. «Air China Orders 100 Airbus A320 Jets». industryweek.com. Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին. Վերցված է 2013-09-22-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - 1 2 «[讨论]国内航司A320neo、B737max订单情况对比,A/B基本相当». bbs.feeyo.com. Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին. Վերցված է 2018-09-26-ին.
- ↑ Ameco完成国航16架A321头等舱改装 Արխիվացված 2018-02-22 Wayback Machine 《中国航空》, 2013-03-27
- ↑ «空中客车a321座位图、驾驶舱、载客量-国航官网». Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին. Վերցված է 2013-04-27-ին.
- ↑ «图片 空中客车向国航交付其首架A321neo飞机_民航新闻_民航资源网». news.carnoc.com. Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2018-09-26-ին.
- ↑ «新型波音737座位图、驾驶舱、载客量-国航官网». Արխիվացված օրիգինալից 2020-10-03-ին. Վերցված է 2013-04-27-ին.
- ↑ «国航首架新构型波音737-800落户重庆分公司». 《中国航空》. 2012-12-18. Արխիվացված օրիգինալից 2018-02-16-ին. Վերցված է 2013-04-27-ին.
- ↑ 許祺安 (2023-12-23). «國航擬引進包括6架C919在內17架國產飛機 最新定價曝光». 香港01. Վերցված է 2023-12-28-ին.
- ↑ 朱紹聖 (2024-04-27). «國航訂購百架國產C919飛機 陸四大航今年都要投運». 中國時報. Արխիվացված օրիգինալից 2024-04-29-ին. Վերցված է 2024-04-29-ին.
- ↑ «北京集安航空资产管理公司承接国内首次飞机拆解项目». 《中国航空》. 2013-07-26. Արխիվացված օրիգինալից 2020-10-03-ին. Վերցված է 2013-07-29-ին.
- ↑ «华北局完成国航第4架B747-400飞机出口适航检查». 中国民用航空局. 2014-02-14. Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին. Վերցված է 2014-02-14-ին.
- ↑ 王琮琦; 易春霞 (2005-11-02). «全球首架豪华A340成都诞生». 四川新闻网. Արխիվացված օրիգինալից 2024-06-02-ին. Վերցված է 2024-06-03-ին. «目前由国航西南分公司执管的3架A340都属于头等舱加经济舱的两舱制布局,各有370个座位,另外3架由国航总部执管,各有291个座位»
{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «国航内蒙古分公司Bae-146型机全面停飞». 人民网. 2002-10-28. Արխիվացված օրիգինալից 2020-04-05-ին. Վերցված է 2013-03-17-ին.
- ↑ http://news.163.com/17/1122/12/D3RJE62O000181O6.html Արխիվացված 2018-06-12 Wayback Machine 国航暂停北京至平壤航线 复航要看市场情况
- ↑ «停飛半年…北韓中國復航 月底加碼包機». Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-06-10-ին.
- ↑ «航空伙伴». Արխիվացված օրիգինալից 2020-11-04-ին.
- ↑ «国航引进第10架波音新型飞机命名为 "微笑中国"号». 新华网. 2012-10-31. Արխիվացված օրիգինալից 2016-04-16-ին. Վերցված է 2013-04-12-ին.
- ↑ «纽约与北京之间国航航班全线升级». 人民网. 2013-04-01. Արխիվացված է օրիգինալից 2013-04-24-ին. Վերցված է 2013-04-12-ին.
- ↑ «Air China's Special Livery to Celebrate 50th Anniversary of China-France Diplomatic Ties». WCARN.com. 2014-04-21. Արխիվացված է օրիգինալից 2014-04-26-ին. Վերցված է 2014-04-26-ին.
- ↑ «"多彩世园号"昨天首飞». 北京日报. 2018-04-24. Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2018-06-02-ին.
- ↑ «冬奥主题彩绘飞机"冬奥运动号"武汉首航». 长江网. 2021-02-26. Արխիվացված օրիգինալից 2022-03-21-ին. Վերցված է 2021-02-26-ին.
- ↑ «6076即将变身成星空联盟涂装……10月25日会执行航班». 西岳-布丁他爸. 2018-10-21. Արխիվացված օրիգինալից 2022-03-21-ին. Վերցված է 2018-10-22-ին.
- ↑ «熊猫神鸟飞上天 四川有了新名片». 成都日报. 2008-12-06. Արխիվացված է օրիգինալից 2015-05-14-ին. Վերցված է 2013-04-12-ին.
- ↑ «国航内蒙古公司正式投入运营 首飞呼京航线». 民航资源网. 2014-01-08. Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2014-01-08-ին.
- ↑ «北京-国行官网». Արխիվացված օրիգինալից 2025-09-22-ին. Վերցված է 2025-09-22-ին.
- ↑ «Latest Airline and Airport News - SKYTRAX». SKYTRAX. Արխիվացված օրիգինալից 2015-05-11-ին. Վերցված է 2014-07-19-ին.
- ↑ «ASN Aircraft accident Boeing 747-2J6BSF B-2446 Chicago-O'Hare International Airport, IL (ORD)». 航空安全網. Արխիվացված օրիգինալից 2020-11-15-ին. Վերցված է 2014-04-26-ին.
- 1 2 新华网,中国国际航空公司4.15釜山空难调查结果公布 Արխիվացված 2008-03-29 Wayback Machine
- ↑ 新华网,国航一架客机起落架出现故障 机头触地 Արխիվացված 2013-08-28 Wayback Machine
- ↑ 陈鹏,新华时评:国航应急服务缺位令人寒心 Արխիվացված 2012-09-03 Wayback Machine,新华网
- ↑ «中国国际航空公司 (CA) #933 ✈ 2013年 05月 09日 ✈ ZBAA / PEK - LFPG / CDG 航班跟踪 ✈ FlightAware». FlightAware. Արխիվացված օրիգինալից 2020-11-16-ին. Վերցված է 2013-06-10-ին.
- ↑ «国航飞机现故障备降斯德哥尔摩». 京华时报. 2013-05-11. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին. Վերցված է 2013-05-15-ին.
- ↑ 视频:援兵驾到——实拍国航CA911波音747霸气着陆瑞典斯德哥尔摩阿兰达国际机场 Արխիվացված 2020-11-18 Wayback Machine,优酷网
- ↑ «B-2467 ✈ 2013年 05月 13日 ✈ ZBAA / PEK - ESSA / ARN ✈ FlightAware». FlightAware. Արխիվացված օրիգինալից 2020-11-17-ին. Վերցված է 2013-06-10-ին.
- ↑ 网曝消防队扑火时乌龙扑错飞机 一片雪白 Արխիվացված 2020-10-04 Wayback Machine,360新聞
- ↑ 無視空管指令 國航客機自行降落羽田機場 Արխիվացված 2018-03-26 Wayback Machine,明報
- ↑ «国航一航班遭遇严重颠簸 17人受伤». 2016-06-20. Արխիվացված օրիգինալից 2023-03-05-ին. Վերցված է 2023-03-05-ին.
- ↑ «國航香港起飛兩分鐘離航道 疑擅自轉彎引發危機». 香港01. 2017-06-04. Արխիվացված օրիգինալից 2019-09-12-ին. Վերցված է 2018-03-25-ին.
- ↑ «国航:CA428航班"险撞山头"与现实情况不符». 搜狐. 2017-06-05. Արխիվացված օրիգինալից 2018-03-25-ին. Վերցված է 2018-03-25-ին.
- ↑ «国航不安全事件背后:飞机驾驶舱里到底能不能抽烟?_新浪财经_新浪网». Արխիվացված օրիգինալից 2020-10-03-ին. Վերցված է 2018-07-14-ին.
- ↑ «热点 | 果然!民航局回应国航"不安全事件",副驾驶飞机上吸电子烟!|国航|飞机|民航局_新浪新闻». Արխիվացված օրիգինալից 2020-10-04-ին. Վերցված է 2018-07-15-ին.
- ↑ «【九霄驚魂】疑機師吸煙肇禍 國航香港飛大連客機失壓急降7,000米». 橙新聞. 2018-07-10. Արխիվացված օրիգինալից 2020-04-30-ին. Վերցված է 2018-07-12-ին.
- ↑ «民航局:国航航班紧急下降事件初步调查,源起副驾驶吸电子烟». 央视新闻. 2018-07-13. Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2018-07-13-ին.
- ↑ «国航:停止CA106航班机组飞行资格、并解除劳动合同-中新网». Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2018-07-14-ին.
- ↑ 观察者网 (2018-07-17). «民航局处罚"国航飞机急降":吊销机长副驾驶执照». 新浪新闻. Արխիվացված օրիգինալից 2018-07-18-ին. Վերցված է 2018-07-18-ին.
- ↑ «图片 国航CA983航班因火警信息故障备降俄罗斯 人机安全_民航新闻_民航资源网». news.carnoc.com. Արխիվացված օրիգինալից 2020-11-04-ին. Վերցված է 2019-03-05-ին.
- ↑ «突发 重度颠簸,空乘和旅客受伤!». Արխիվացված օրիգինալից 2023-03-05-ին. Վերցված է 2023-03-05-ին.
- ↑ «9名空乘受伤!全民航大整改!». 搜狐新闻. 2019-08-14. Արխիվացված օրիգինալից 2023-03-05-ին. Վերցված է 2023-03-05-ին.
- ↑ «北京飞往东京的一架航班货舱冒烟 国航正调查». 中国新闻网. 2019-08-27. Արխիվացված օրիգինալից 2020-11-04-ին. Վերցված է 2019-08-27-ին.
- ↑ «Air China Airbus A330 catches fire at Beijing Airport, China». Aviation24.be. 2019-08-27. Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2019-08-27-ին.
- ↑ «国航一航班重庆降落滑行中剐蹭地面设施». 界面新闻. 2019-10-26. Արխիվացված օրիգինալից 2019-10-27-ին. Վերցված է 2019-10-27-ին.
- ↑ «北京飞杭州航班突降千米 ,两名乘务员受伤!乘客:机舱里都是尖叫和哭声». 钱江晚报. 2020-08-20. Արխիվացված օրիգինալից 2023-03-05-ին. Վերցված է 2023-03-05-ին.
- ↑ «国航航班上一男子喊"有炸弹"致返航,警方未发现爆炸物_厦门». 上游新闻. 2021-04-08. Արխիվացված օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-04-08-ին.
- ↑ «国航通报:一上海飞北京航班突遇晴空颠簸,正常落地,2人受伤». 第一财经_专业创造价值. 2023-07-11. Արխիվացված օրիգինալից 2023-07-11-ին. Վերցված է 2023-07-11-ին.
- ↑ «新加坡樟宜机场:一国航航班飞行途中前货仓和卫生间冒烟,所有人均安全撤离 每经网» (չինարեն). 2023-09-10. Արխիվացված օրիգինալից 2023-09-17-ին. Վերցված է 2023-09-10-ին.
- ↑ «国航通报CA403航班事件:初判系发动机机械故障引发». 中国国际航空微博. 2023-09-11. Արխիվացված օրիգինալից 2023-09-17-ին. Վերցված է 2023-09-11-ին.
- ↑ 許祺安 (2023-12-30). «國航CA174悉尼飛北京航班途中故障 平安返航悉尼». 香港01. Վերցված է 2023-12-30-ին.
- ↑ «因工作人员疏忽导致飞机前起落架无法正常收回,国航道歉». 新京报. 2024-01-23. Արխիվացված օրիգինալից 2024-01-23-ին. Վերցված է 2024-01-23-ին.
- ↑ «中國國航旅客行李內鋰電池自燃起火 航班緊急備降». 中央社 CNA (չինարեն). 2025-10-18. Վերցված է 2025-10-18-ին.
- ↑ ca981 cnn airchina. 2007-07-17 – via YouTube.
- ↑ «"白金"乘客"发威" 拖累航班取消». 深圳晚报. 2011年2月25日. էջեր A5. Արխիվացված է օրիգինալից 2012年2月3日-ին. Վերցված է 2011-11-29-ին.
- ↑ 金柱; 颜昭雄 (2011年2月26日). «会员闹事致航班取消续:2人并无白金卡 国航道歉». 深圳晚报. 新华网. Արխիվացված օրիգինալից 2014-12-27-ին. Վերցված է 2011-11-29-ին.
- ↑ «国航航班发过期烧饼 数十乘客排队上厕所». Արխիվացված օրիգինալից 2023-03-05-ին. Վերցված է 2023-03-05-ին.
- ↑ «內地客國航機上打架 飛港航班險折返重慶». 新浪香港. 2014年12月18日. Արխիվացված է օրիգինալից 2014年12月26日-ին. Վերցված է 2014-12-27-ին.
- ↑ «幼子吵鬧乘客起爭執 重慶飛港航班武鬥四內地女「打到飛起」». 星島日報. 雅虎香港. 2014年12月18日. Արխիվացված օրիգինալից 2020-11-04-ին. Վերցված է 2014-12-27-ին.
- ↑ «中国国航伦敦旅游提示涉"种族歧视"?外国网友:这是事实». 环球网. 2016-09-08. Արխիվացված օրիգինալից 2019-05-02-ին. Վերցված է 2016-09-08-ին.
- ↑ «国航独家回应涉种族歧视提示:机上休闲读物均不代表国航观点». 环球时报. 2016-09-08. Արխիվացված օրիգինալից 2019-05-02-ին. Վերցված է 2016-09-08-ին.
- ↑ «2016年9月8日外交部发言人华春莹主持例行记者会». 中华人民共和国外交部. 2016-09-08. Արխիվացված օրիգինալից 2020-11-20-ին. Վերցված է 2016-09-08-ին.
- ↑ «國航客機遭鳥轟穿遺血洞». 東方日報 (香港). 2018-03-23. Արխիվացված օրիգինալից 2020-11-19-ին. Վերցված է 2018-03-25-ին.
- ↑ «国航AOC接到疑似恐怖信息 一航班返航巴黎现已安全落地». 新京报. 2018-07-26. Արխիվացված օրիգինալից 2018-07-27-ին. Վերցված է 2018-07-28-ին.
- ↑ «国航巴黎/北京航班恐袭虚惊竟是乌龙». 法国国际广播电台. 2018-07-28. Արխիվացված օրիգինալից 2019-08-26-ին. Վերցված է 2020-12-12-ին.
- ↑ 8号楼工作室 (2019-07-13). «乘客爆料国航"监督员"劣迹斑斑 此职被证实确曾设立». Արխիվացված օրիգինալից 2019-07-13-ին. Վերցված է 2019-07-13-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «国航:CA1948航班起飞后机械故障报警返航,已换机重新执飞 。». 红星新闻. 2020-12-02. Արխիվացված օրիգինալից 2022-03-21-ին. Վերցված է 2020-12-03-ին.
- ↑ «国航回应飞机出现颠簸情况:航班正常降落 无人员受伤». 新浪新闻. 2023-01-27. Արխիվացված օրիգինալից 2023-03-01-ին. Վերցված է 2023-03-05-ին.
- ↑ «国航一航班因故障返航 客服回应:已安全落地 将换机执飞». 新浪财经_手机新浪网 (չինարեն). 2024-09-09. Արխիվացված օրիգինալից 2024-09-09-ին. Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ «一大袋「美珍香」落机舱找不回 男星:国航机组瓜分了». 世界新闻网 (Chinese (Taiwan)). Վերցված է 2025-02-04-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
- 大中華地區的航空公司 (չինարեն). SoftRepublic. 2007. էջեր 28–30. ISBN 978-988-17158-1-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 中国国际航空Արխիվացված 2014-12-18 Wayback Machine (անգլերեն)(ճապոներեն)(Պորտուգալերեն)(Ֆրանսերեն)(Գերմաներեն)(իտալերեն)(ռուսերեն)(Իսպաներեն)
- Air China Ֆեյսբուքում
- Air China Թվիթթերում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Air China» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Կազմակերպություններ այբբենական կարգով
- 1988 հիմնադրված ընկերություններ
- Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղադրված ընկերություններ
- Հոնկոնգի բորսայում բաժնետոմսեր ունեցող ընկերություններ
- Չինական ապրանքանիշներ
- Չինաստանի ավիաընկերություններ
- Չինաստանի ընկերություններ
- Չինաստանի տրանսպորտ
- Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի անդամներ