Age of Mythology: The Titans

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Age of Mythology: The Titans
ՄշակողEnsemble Studios
ՀրատարակիչMicrosoft Studios
Թողարկման թվականսեպտեմբերի 30, 2003
ՊլատֆորմներՎինդոուզ[1]
Վերջին տարբերակ1.03
Ժանրստրատեգիական խաղ իրական ժամանակում
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 12
ESRBESRB T
ԿրիչCD-ROM
Կառավարումստեղնաշար
Պաշտոնական կայքmicrosoft.com/games/titans/
Age of Empires Վիքիպահեստում

The Titans, RTS ժանրի Age of Mythology խաղի լրացումը: Առանցքային առանձնահատկությունն այն է, որ ատլանտիդացիների նոր քաղաքակրթությունը ունի իր սեփական դիցաբանությունը: Լրացումը միացնելու համար պարտադիր է ունենալ խաղի օրիգինալ տարբերակը:

Նորամուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քաղաքակրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատլանտիդացիներ

Նոր ժողովրդի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունն է առանձին հերոսների բացակայությունը, լրացուցիչ վճարի դիմաց հերոս կարող է դառնալ յուրաքանչյուր զինվոր կամ քաղաքացի: Օրհնություն ռեսուրսը ավելանում է ավտոմատ կերպով, իսկ արագությունը կախված է քաղաքային կենտրոններից: Բացի այդ Ատլանտիդայի գյուղացիները ավելի տանկ և ավելի արագ են կառուցում, բայց անմիջապես բոլոր արդյունահանված ռեսուրսենրը վերադարձնում են խաղացողի պահոց: Տների փոխարեն կառուցում են կալվածքներ, որոնք ավելի դիմացկուն են, բայց թանկ և ի տարբերություն տների դրանց մաքսիմալ թիվը 5 կալվածքն է:

Նոր միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիտաններ

Տիտանները բավականաչափ հզոր և միաժամանակ թանկ միավորներ են: Նրանք հաջողությամբ դիմակայում են բոլոր տեսակի զորքերին, բացառությամբ հերոսներին, հսկայական վնաս են հասցնում կառույցներին: Նրանք տիրապետում են շրջանաձև հարձակման ցրելով հակառակորդին: Տիտանները շատ թույլ են թռչող միավորների դեմ, այնպես որ միայն կարող են ոչ շատ հեռավորության վրա սպանել թռչյուններին:

Այս ամենի հետ մեկտեղ Տիտանների դեմ շատ դժվար է: Սկզբից պետք է հասնել վերջին դար, որը կապված է ոչ փոքր ծախսերի հետ: Հետո քաղաքային կենտրոնում ուսումնասիրել հատուկ տեխնոլոգիա: Եվ միայն հետո հնարավորություն կլինի բացել տիտանի դարպասները և այնտեղ երկար շինարարություններից հետո հայտնվում է տիտան: Տիտանը զբաղեցնում է 20 միավոր բնակչություն, համեմատության համար գյուղացին զբաղեցնում է մեկ միավոր, սովորական զինվորը երկու, իսկ առասպելական զինվորները մինչև 5:

Ատլանտիդայի բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտիդացիները ունեն ունիկալ կառուցվածք «Հատուկ զորանոց», հատուկ միավորներ արտադրելու համար, փակ տակ գտնվող որոշ զինվորներ՝ հետևակ, հեծելազոր կամ նետաձիգ, խաղացողի օգնությամբ ազատվում են բանտերից և միանում նրան:

  • Հետևակ
    • Մուրմիլլոն (լատիներեն «Ծովային ձկներ»), ատլանտների կանոնավոր հետևակը, ովքեր զինված են գլադիուսով և պատված են թեփուկավոր զրահով: Գլուխը պաշտպանում է գլադիատորական սաղավարտը: Կարելի է ասել, որ մուրմիլլոնը խաղում հանդիսանում է գլդաիատորի նմանակումը: Էֆֆեկտիվ է ձիավորների դեմ պայքարում:
    • Ֆանատիկ, էլիտ հետևակ, էֆֆեկտիվ է բոլոր թշնամիների դեմ: Գալիական «իրոկեզ», ունի երկու սուր մեկը երկար մյուսը նաման է դագայի:
    • Կործանիչ, ծանր հետևակ, էֆֆեկտիվ է շինությունների դեմ: Զինված է եռաժանի ուղղանկյուն հռոմեական վահանով: Զգեստավորված է զենք ու զրահով և թիկնոցով: Կրկին նմանակում այս անգամ ռետիառներին:
  • Հրաձիգ
    • Արկուս (լատիներեն «Հրաձիգ, նետ»), ստանդարտ հրաձիգներ նման հունական տոկսոտներին: Ունի երկար նետ, փոքր վահան, օղազրահ և սրածայր սաղավարտ:
  • Հեծելազոր
    • Կոնտար, կանոնավոր հեծելազոր: Նման է ասպետի, ունի ծանր օղազրահ և նիզակ: Գլուխը պահում է սաղավարտը, որը նման է հունական սաղավարտներին:
    • Տուրմա, հրաձիգ հեծելազոր, էֆֆեկտիվ են նետաձիգների դեմ: Զինված է փոքր վահանով և նետով: Ունի ստանդարտ թեփուկավոր զրահ, հելլենական սաղավարտ: Նշանակությունը ամբողջովին հայտնի չե, տուրմաները կռվում են ձիու վրա:
  • Հրետանի
    • Հիերոբալիստա, թեթև հրետանի, որը պայքարում է հետևակի դեմ: Կրում է բալիստներ և «օռգան»:

Ատլանտիդացիների աստվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնադարյան դարաշրջան

Դասական դարաշրջան

Հերոսական դարաշրջան

Առասպելական դարաշրջան

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպանիայի գլխավոր հերոսը, Արկանտի որդի Կաստորն է, որը հորմահից հետո լինելով առաջնորդը կորցրել էր ատլանտիդայի մայրցամաքը: Առաջին մասի ավարտից անցել էր 10 տարի, ատլանտիդացիները թափառում էին օտար տարածքներում: Նրանց մի մասը Կաստորի ղեկավարությամբ գտնվում էր Սկանդինավյան թերակղզում: Խաղը սկսվում է այնտեղից , որ ծովային անդունդում հայտնվում է Կռոնոսի դեսպանորդը: Կաստորը համաձայն Կռոնոսի տեսիլքի պետք է գտնի երկնային անցումը, որը ունակ է ատլանտիդացիներին տեղափոխել պտղաբեր շրջան: Այդ շրջանում, որը կոչվեց Նոր Ատլանտիդա արդեն ապրում են հույներ, ովքեր հարձակվեցին ատլանտիդացիների վրա տիտաններին երկրպագլու համար, բայց նրանք նոր աստվածների օգնությամբ արագ կերպով դուրս շպրտեցին թշնամուն և հաստատվեցին այդ տարածքում: Որպեսզի վրեժ լուծի մյուս հույներից, իսկ հետո իմանա ագրեսիայի պատճառը: Կաստորը բանակով գնում է Հունաստան որտեղ հարձակվում է տեղ վախկոտ գենեռալ Մելագիյայի վրա: Ատլանդացիները ոչնչացնում են հույների բանակը և սպանում գենեռալին: Քանի որ հույներին օգնության են հասնում սկանդինավցիները և եգիպտացիները, նրանց ևս բաժին է հասնում ատլանտիդացիների զայրույթը: Ատլանտիդացիների մի մասը Կաստորի ղեկավարությամբ գնում է Սկանդինավիա և ոչնչացնում Օդինի աշտարակը: Մյուս մասը գողանում են 4 սրբազան մասունքները: Հունաստան հասնելով Կռոնոսը պատմում է, որ եգիպտացիները և սկանդինավները լողացել են դեպի տուն և նաև, որ նա գտել է երկնային անցումը: Անցնելով պորտալը Կաստորը իմանում է, որ ընկել է Օլիմպիա լեռան ստորոտը: Ատլանտիդացիները սպանում են բոլոր Օլիմպիայի հետևորդներին և բարձրանում է լեռան ծայրը ու վերադառնում Հունաստան: Հունաստանում Կաստորը իմանում է, որ նրան խաբել են և Կռոնոսը նպատակաուղղված իրեն ուղարկել է լեռան մոտ, որպեսզի թուլացնի օլիպիացիներին: Իրենց գործողություններով օլիպիացի աստվածների դեմ ատլանտիդացիները ակամա հզորացրել են տիտաններին և նրանցից փոքրը Պրոմեթևսի գլխավորությամբ արթնացան: Կաստորի վրա հարձակվեցին ատլանտիդացիները, վերափոխված Կռոնոսի հետ: Ամանրան և Այաքսը ազատում են Կաստորին և նրանք միասին սկսում են ոչնչացնել Ցերբեր տիտանին, իսկ հետո Ֆոլստագի օգնությամբ սպանում են սկանդինավյան տիտանին: Վերադառնալով Հունաստան հերոսները բարի տիտանիդա Գեայի օգնությամբ սկզբից սպանում են Պրոմեթևսին , իսկ հետո վերադառնում Նոր Ատլանտիդա: Իմանալով, որ ատլանտիդացիների վրա հարձակվել են ավտոմատոնները, նրանք սպանում են վերջիններին և անցնում երկնային անցումով: Երկնային անցումով անցնելով հերոսները հայտնվում են Հին Ատլանտիդայում, այնտեղ իմանում են, որ արթնացել է ամենահզոր տիտան Կռոնը: Կռոնը սկսում է ոչնչացնել ատլանտիդացիների կառույցները, բայց այդ ժամանակ հայտնվում է Գեան, որը Կռոնին ուղարկում է Տարտար: Գեան նորից մտնում է հողի մեջ, իսկ իսկ հերոսները փախուստի դիմող Կռոնոսին սպանում են: Այտտեղ հայտնվում է Արկանտը, որը ասում է Կաստորին, որ նա է Ատլանտիդայի ղեկավարը և նա պետք է ժողովրդին տանի զարգացման ճանապարհով:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Прохождение игры. Журнал «Лучшие компьютерные игры», декабрь 2003 г.

  1. Redump.org