Aerogallo
| Aerogallo | |
|---|---|
| Տեսակ | ինքնաթիռ |
| Ստեղծող | Օտտոնե Բաջիո |
| Գլխավոր կոնստրուկտոր | Օտտոնե Բաջիո |
| Առաջին թռիչք | 26 դեկտեմբերի, 2011 |
| Արտադրման թվականներ | 2009-2011 |
| Միավոր արտադրված | 1 |
Aerogallo (թարգմանաբար՝ իտալերենից «Թռչող աքաղաղ»), իտալացի դիզայներ և ինժեներ Օտտոնե Բաջոյի նախագծած և կառուցած թեթև ինքնաթիռ։ Ինքնաթիռը կառուցվել է 2009 թվականին, բայց թռիչքի փորձի ժամանակ տեղի է ունեցել վթար, և դրան հաջորդող 2 տարիների ընթացքում կոնստրուկտորը վերահաշվարկել, վերանորոգել և վերամշակել է իր նախագիծը[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աքաղաղի» «գլխում» թաքցված է շարժիչը, որն ամրացված է հենոցի վրա և պտտեցնում է եռաթև օդային պտուտակը։ Կառուցվածքային տեսակետից միատարր չէ՝ փայտի և մետաղի միացություն է․ ֆյուզելյաժի հիմնակմախքը պատրաստված է խողովակներից և ամրացված է կտորով, թևը պատրաստված է բնափայտից։ Աերոգրաֆիայի հեղինակը դիզայներ Ջուլիանո Բասսոն է։ Ի տարբերություն այլ ինքնաթիռների՝ այս ինքնաթիռի ղեկանիվը գործում է հակառակ ուղղությամբ․ բարձրություն հավաքելու համար այն պետք է քեզնից դեպի դուրս հրես, իսկ վայրէջքի նպատակով ձգես դեպի քեզ[2]։ Ինքնաթիռի վրա տեղադրված է ակուստիկ համակարգ, որն ընդունակ է արձակելու աքաղաղի 15 տարատեսակ բացականչություններ։ Թռիչքի ընթացքում «Aerogallo»-ն կարող է բաց թողնել փետուրներ, որոնք թռիչքից առաջ նախօրոք տեղադրվում են ինքնաթիռի պոչի մասում տեղակայված արկղիկի մեջ։ Օդանավի շասսին եռոտանի է՝ հետադիր անիվի հետ միասին[3][4]։
Շահագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին թռիչքը կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին։ Օդանավի առաջին փորձարկող-օդաչուն եղել է Դանիել Բելտրամը։ Այս ինքնաթիռը դարձավ իտալական և համաշխարհային ավիացիոն շոուների մեխը։ Կապրոնիի ավիացիոն թանգարանը կոնստուկտոր Օտտոնե Բաջոյին պարգևատրել է հատուկ մրցանակով՝ հումորը ավիացիայի ասպարեզ բերելու համար[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AEROGALLO STORY». issuu.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «AEROGALLO STORY». fdocumenti.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «The Flying Rooster proves even weird planes (except Iran's new stealth fighter jet) can fly». Aviationist (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «When the Rooster Flies». Kitplanes.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «I learned to fly in the dark space of a garage». Aero Club Torino (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Тим Скоренко. ««Летающий петух» — нелепая гроза авиашоу». Журнал «Популярная механика» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.