Brackets

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Adobe Bracketsից)
Brackets
Изображение логотипа
Տեսակառաջնային կոդի խմբագրիչ
Նախագծումը՝Adobe Brackets
Գրված է՝ԷյչԹիԷմԷլ, Կասկադային ոճաթերթ և ՋավաՍկրիպտ[1]
ՕՀWindows
Լույս տեսավ՝2012[2]
ԱրտոնագիրMIT արտոնագիր
Կայքbrackets.io(անգլ.)
Ելակոդgithub.com/brackets-cont/brackets
 Brackets Վիքիպահեստում

Brackets, բաց կոդով անվճար խմբագրիչ վեբ-ծրագրավորման համար։ Brackets-ը կառուցված է HTML, CSS և JavaScript ծրագրերի աշխատանքներին համապատասխան։ Հենց այս տեխնոլոգիաներն են ընկած նրա աշխատանքի հիմքում, որպեսզի ապահովի նրանց համատեղ աշխատանքը ծրագրավորման հարթակում։ Այն համագործակցում է Mac, Windows և Linux օպերացիոն համակարգերի հետ։ Brackets-ը ստեղծված է և զարգանում է Adobe Systems արտոնագրով MIT License և աջակցվում է GitHub-ի կողմից։ Այսօր Brackets-ը ունի շատ մեծ կիրառություն, որովհետև ունի ավելի շատ հնարավորություններ, քան մյուս խմբագրիչները:Brackets-ի առավելություններից մեկն այն է, որ pdf ֆայլերը հեշտությամբ կարելի է վերափոխել html և css կոդերի։ Ունի նաև այլ շատ հնարավորություններ, որոնք օգնում են ավելի արագ և հեշտ գրել ծրագրի կոդ, մշակել այն և թողարկել:Առավելություններից մեկն այն է, որ մի ֆայլում փոփոխություններ կատարելիս կարելի է փոփոխել նաև մեկ այլ ֆայլ՝ առանց տեղաձոխվելու այդ ֆայլը։ Մեկ այլ առավելություն է այն, որ Photoshop ծրագրով հավաքած ծրագրային կոդը կարելի է ներկայացնել HTML և CSS կոդերով, այսինքն վերափոխել և շատ արագ։ Այն ստեղծել են Adobe ընկերության ծրագրավորաղները,ովքեր ծրագրավորել են նաև Photoshop խմբագրիչը։ FTP (Git-FTP)[3]:Հասանելի է բոլորին, կարող են մասնակցություն ցուցաբերել նրա աշխատանքին և օգնության հնարավորություններին առանց սահմանափակումների։

Ծրագիրը կարող է գրվել տարբեր լեզուներով, տարբեր չափսերի տառերով, կարելի է ընտրել նաևցուցադրվող կոդի գույնը։ Ձախ կողմում երևում են ֆայլեր, որոնք հիմնականում պատկանում են տվյալ ծրագրային կոդին և յուրաքանչյուր պահի կարող ենք աշխատել նրանցից ցանկացածով։ Աջ կողմում տեղակայված է կայծակի նմանվող գործիք, որն ակտիվացնելիս բացվում է մեր կատարած աշխատանքը բրաուզերում. պետք է հիշել, որ այն ակտիվանում է, եթե ունենք և ակտիվացրել ենք denver, apache կամ որևէ այլ միացուցիչ։ Ծրագրային կոդի ցանկացախ հատված ընտրելով և սեղմելով ctrl+i, բացվում է css ոճային կոդ, եթե կա, կամ ազատ տիրույթ, որտեղ կարելի է ոճային հավելում կատարել։

Տարբերակների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014թվականի նոյեմբերի 4-ին Adobe ընկերությունը հայտարարեց Brackets-ի 1.0 թողարկման մասին[4]։
  • 2015թվականի հոկտեմբերի 15-ին թողարկվեց 1.5 տարբերակը[5], որը ավելացված էր նոր հնարավորություններով, ինչպես նաև կիրառվող գործիքների շարքով և JavaScript-հուշումներով։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Adobe Brackets[6] խմբագրիչն ունի հնարավորությունների մեծ շարք, որն էլ թույլատրում է ծրագրավորողին՝ խնայել ժամանակը ծավալուն աշխատանքներ կատարելու համար։ Այդ հնարավորությունները կարելի է ալտիվացնել իր աշխատանքային միջավայրի ընդլայնումների (Extensions) միջոցով։ Օրինակ՝ Brackets Icons, Quick Markup։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The brackets Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  2. https://groups.google.com/forum/#!topic/brackets-dev/Z7JqqOfguFM
  3. git-ftp/git-ftp · GitHub
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  6. https://github.com/adobe/brackets/wiki/How-to-Use-Brackets

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]