Jump to content

Adidas Europass

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Adidas Europass
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության պաշտոնական խաղի գնդակ Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՖուտբոլի գնդակ Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 Խմբագրել Wikidata
Մարզաձևֆուտբոլ Խմբագրել Wikidata
ԱրտադրողԱդիդաս Խմբագրել Wikidata

Europass, ֆուտբոլի գնդակի մոդել։ Այն 2008 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար համարվում է պաշտոնական․ մշակվել է Ադիդասի ընկերության կողմից:Այս գնդակի տարբեր փոփոխությունները պաշտոնական են եղել նաև բարձր մակարդակի այլ հանդիպումների համար (ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2008 և այլն)։

Գնդակի դիզայնը խորհրդանշում է այս առաջնությունը հյուրընկալող երկրները՝ Ավստրիան և Շվեյցարիան։ Այս երկու երկրների ազգային դրոշները ներառված են Europass-ի դիզայնի մեջ՝ ներկայացված ութ արծաթե օղակներով, որոնք ձևավորվել են Ավստրիայի և Շվեյցարիայի դրոշներով։ Ըստ Ադիդասի ընկերության, սև և սպիտակ գույնը ցույց է տալիս անցյալի ստանդարտ ֆուտբոլային գույները, մինչդեռ նուրբ գծերը ընդգծում են դրա ժամանակակից բովանդակությունը[1]։ Տասներկու սև կետերը պարունակում են գրաֆիկական տարրեր, որոնք մշակվել են ՈւԵՖԱ-ի կողմից՝ լրացնելու ԵՎՐՈ 2008-ի տարբերանշանը[2]։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Անգլիայի Լաֆբորո համալսարանի և Գերմանիայի Շեյնֆելդ քաղաքում գտնվող Ադիդաս ֆուտբոլային լաբորատորիայի կողմից գնդակի տեխնոլոգիական և ֆունկցիոնալ բնութագրերի փորձարկման համակցված արդյունքները հաստատել են Europass գնդակի որակը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան[2]։

Այս մոդելի տեխնիկական նորամուծությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Adidas Europass-ը աշխարհի առաջին ֆուտբոլի գնդակն է, որում օգտագործվել է PSC-Texture (սագի կաշի) տեխնոլոգիան՝ գնդակի մակերեսի հատուկ ծածկույթ, որը թույլ է տալիս խաղացողներին կատարել ավելի ճշգրիտ և հզոր հարվածներ, ինչպես նաև պտտել գնդակը՝ ավելի ճշգրիտ վերահսկելով գնդակի թռիչքը բոլոր եղանակային պայմաններում[1]։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, ովքեր փորձել են այն գործի մեջ, այն շատ ավելի բարձր են գնահատում, քան իր նախորդը՝ Roteiro–ն[3]։
  • Գնդակի կափարիչը դիզայնով նման է նախկին Teamgeist-ին և բաղկացած է 14 մասից։ Նոր կտրվածքը թույլ է տալիս նվազեցնել երեք մասի անկյունային միացման կետերի քանակը 60%-ով (60 ստանդարտում և 24 Europass-ում)[1]։ Կարի ընդհանուր երկարությունը կրճատվել է ավելի քան 15% -ով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Adidas Europass. — Teamgeist. Корпоративное издание представительства компании adidas Group.. — Москва, 2008. — 38 с. — (# 4).
  2. 2,0 2,1 «Официальный мяч ЕВРО». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 9-ին.
  3. Europass — мяч Евро-2008(չաշխատող հղում)
Նախորդող՝
Adidas Roteiro
Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն պաշտոնական գնդակը
2008
Հաջորդող՝
Adidas Tango 12