Address Downtown
| Address Downtown | |
| արաբ․՝ فندق العنوان داون تاون | |
| Տեղագրություն | Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ |
| Կառուցման ժամանակ | 2005 թվականի հոկտեմբերի 10-ից 2008 թվականի սեպտեմբերի 23 |
| Օգտագործում | Հյուրանոց Բնակելի շինություն |
| Բարձրություն | |
|---|---|
| Ծայրաձող | 302,2 մետր |
| Վերջին հարկ | 228,3 մետր |
| Տեխնիկական պարամետրներ | |
| Հարկերի թիվ | 63 |
| Տարածքը շինության մեջ | 178,000 m2 |
| Ճարտարապետ | Emaar Properties |
| Կառուցող | Besix Arab Technical Construction |
Address Downtown, (արաբ․՝ فندق العنوان داون تاون, նախկինում՝ The Address Downtown Dubai), 63-հարկանի, 302,2 մետր բարձրությամբ գերբարձր հյուրանոց և բնակելի երկնաքեր, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի Դաունթաուն Դուբայ թաղամասում։ Կառուցվել է Emaar Properties-ի կողմից։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնաքերը Դուբայի 22-րդ ամենաբարձր կառույցն է։ Այն գտնվում է Դաունթաուն Դուբայում՝ բարձրահարկ երկնաքերերի համալիրում, իսկ դրա մոտ կառուցվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Բուրջ Խալիֆան։ Շինարարությունն ավարտվել է 2008 թվականի սեպտեմբերին, ու այդ պահի դրությամբ երկնաքերը Դուբայի 6-րդ ամենաբարձր կառույցն էր[1]։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 845 միլիոն ԱՄԷ դիրհամ[2]։
2015 թվականի հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 31-ին տեղի և Երևանի ժամանակով երեկոյան մոտ 21:00-ին հրդեհ է բռնկվել երկնաքերի 20-րդ հարկում[3][4]։ Այդ հարկում տեղակայված էին մասնավոր բնակարանները[5]։ Անվտանգության ապահովման նպատակով տարհանվել էր նաև մոտակայքում գտնվող Դուբայ մոլը[6]։
Դուբայի մեդիա գրասենյակը փոխանցել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ հարկի սանդղափուլում[7]։ Անհայտ ծագման պայթյունները լսվել են այն բանից հետո[7], երբ հրդեհը տարածվել է շենքի մյուս հատվածներում։ Այնուհետ բեկորներն ընկել են շենքից, իսկ սև ծխի քուլաները տեսանելի են եղել երկնաքերից։ Հրդեհի տարածման վերաբերյալ իր մեկնաբանության մեջ CNN-ի իրավական վերլուծաբան Ջոնաթան Գիլիամը նշել էր. «Սա ուղղակի սարսափելի է։ Այն շատ արագ է տարածվում»[8]։
Դուբայի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչը նշել է, որ հրշեջների 4 տարբեր խմբեր աշխատում էին հրդեհի մարման ուղղությամբ[6]։ Դուբայի ոստիկանապետ, գեներալ-մայոր Խամիս Մատար ալ-Մազեյնայի խոսքով՝ հրշեջների պլանն այն էր, որ երբ հրդեհը տեղայնացվի, դրա տարածումը նախատեսվում էր կանգնեցնել հովացման գործողությունների միջոցով։ Դրանից հետո պետք է մեկնարկեին որոնողական աշխատանքները[9]։
Դուբայի մեդիա գրասենյակի տվյալներով՝ 14 մարդ ստացել է թեթև աստիճանի, իսկ 1 մարդ էլ՝ միջին աստիճանի մարմնական վնասվածքներ[10][11]։ Տարհանման ժամանակ մեկ մարդ սրտի կաթված է ստացել[11][12]։
Լուսանկարիչ Դենիս Մալլարին փորձում էր լուսանկարել Դուբայի ամանորյա հրավառությունը, երբ պարզել է, որ կողպված է մնացել հյուրանոցի 48-րդ հարկի պատշգամբում՝ հրդեհից 10 մետր հեռավորության վրա[13][14]։ Նա տեքստային հաղորդագրություններ է ուղարկել՝ ծանուցելով իշխանություններին արտակարգ իրավիճակի մասին, օգնություն խնդրել ֆեյսբուքյան գրառումների միջոցով, ու նկարահանել հրդեհի տարածումը՝ զուգահեռաբար իրեն կապելով լուսամուտների մաքրման մոտակա հարթակի պարանից ու մինչ փրկվելը կախված մնացել պատշգամբից[13][14]։

Al Mazeina-ն փոխանցել է, որ բոլոր նրանց, որոնք տուժել էին ծխի ինհալացիայից ու ստացել թեթև աստիճանի մարմնական վնասվածքներ, բժշկական օգնություն են ստացել Դուբայի առողջապահական համակարգի 20 բժիշկների և 50 բուժքույրերի կողմից[9]։ Դուբայի քաղաքացիական պաշտպանության տնօրեն, գեներալ-մայոր Ռաշիդ Թանի ալ- Մատրուշին հայտարարել է, որ հյուրանոցի բոլոր բնակիչները տարհանվել են, իսկ տուժածների թվում չկան երեխաներ[9]։ Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է հյուրանոցի միայն արտաքին հատվածում ու դրա քուլաների մեծ մասը չեն ներթափանցել ներքին հատված[10][Ն 1]։ Հյուրանոցում գտնվող մի քանի անձինք բողոքել էին, որ հրդեհի ժամանակ չեն աշխատել ոչ միայն հրդեհի ահազանգի, այլև հրդեհաշիջման համակարգերը[15]։
Լրատվամիջոցները գրում էին, որ ամանորյա տոնակատարությունների պատճառով հյուրանոցը լի է եղել այցելուներով, քանի որ այնտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բուրջ Խալիֆայի կեսգիշերյա հրավառությունը։ Վերջինս գտնվում է հենց այս հյուրանոցի մոտակայքում։ Ինչպես և նախատեսվում էր հրավառությունը տեղի է ունեցել հենց կեսգիշերին, սակայն որոշակի փոփոխություններ էին արվել LED ծրագրավորման մեջ։ Կեսգիշերին հրդեհաշիջման ծառայությունը տեղայնացրել էր հրդեհի շուրջ 90%-ը[7][16]։ Հաջորդ օրը ծուխը շարունակում էր դուրս գալ շենքից[17]։ Քննադատությունների ալիքը մեծացել էր երեսպատման նյութերի խնդիրների պատճառով։ Բազմաթիվ մասնագետներ պնդում էին, որ հենց այդ նյութերն են նպաստել հրդեհի անկանոն տարածմանը[18]։
2016 թվականի հունվարի 20-ին Դուբայի ոստիկանությունը հաստատեց, որ հյուրանոցում հրդեհն առաջացել էր էլեկտրական կարճ միացման պատճառով[19]։ Դատաբժշկական փորձաքննոթյունը պարզել է, որ կարճ միացումն առաջացել է լուսարձակի էլեկտրական գծերի պատճառով, որոնք կիրառվում էին 14-15-րդ հարկերի լուսավորությունն ապահովելու համար[20]։ Տեղի ունեցած հետաքննության հետևանքով փորձագետները եկել են այն եզրակացության, որ հրդեհը բռնկվել է հովացման համակարգում՝ 1401 և 1504 համարների միջև[21]։ 1504 համարում կայացած հետագա ուսումնասիրությունը պարզել է, որ հրդեհն այդ սենյակում տարածվել է լուսամուտի կողմից, որը միացած է պատուհանագոգին։ Ընկնող բեկորները հանգեցրել են 1401 համարում հրդեհի բռնկմանը[22]։ Ոստիկանության հրապարակած լուսանկարում երևում են երկու բնակարանների միջև գտնվող օդափոխման համակարգում առկա չմիացված լարերը[21]։ Հետաքննությունը եկել է այն եզրահանգման, որ հրդեհի մասին առաջինը հայտնել է հյուրերից մեկը, որը իջևանել էր հյուրանոցի 18-րդ հարկում։ Նա զանգահարել է ընդունարան տեղեկացնելու, որ զգում է վառված իրերի հոտ։ Ծուխը նկատելուց մեկ րոպե հետո նա հասել է ընդունարան[23]։
Emmar-ը բնակարաններ է հատկացրել բոլոր նրանց, որոնց տները տուժել էին հրդեհի հետևանքով։ Սակայն որոշ բնակիչներ բողոքում էին, որ ստացած բնակարանները անհամարժեք են եղել նրանց, ինչ կորցրել էին։ 2016 թվականի հունիսի դրությամբ հյուրանոցի այցելուները դեռևս սպասում էին հրդեհի հետևանքով կորցրած իրերի և վնասվածքների համար փոխհատուցմանը[24]։ Հրդեհից շուրջ երկու տարի անց իրավիճակը շարունակում էր մնալ նույնը։
2016 թվականի վերջին մեկնարկեցին երկնաքերի վերանորոգման աշխատանքները։ Ու մինչ շարունակվում էր դրա վերանորոգումը, Դաունթաուն Դուբայում գտնվող մեկ այլ կառուցվող երկնաքերում հրդեհ բռնկվեց։ Հրդեհը մարվեց, սակայն Դաունթաուն Դուբայի երկնքում սև ծուխ էր կանգնել։ 2018 թվականի վերջին ավարտվեց The Address Downtown-ի վերակառուցման, վերանորոգման և անվտանգության համակարգերի տեղադրման աշխատանքները։ Մինչ պատահարը շենքից, Բուրջ Խալիֆայի հրավառությանը զուգահեռ, հրավառություն էր իրականացվում։ 2018 թվականից հետո այդ պրակտիկան դադարեցվել է։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2015 թվականին Դուբայում հրդեհների մասին The Times of India-ն գրել է. «Նոյեմբերին Դուբայի կենտրոնում գտնվող բնակելի համալիրի երեք հարկերում խոշոր հրդեհ էր բռնկվել ու, չնայած տուժածներ չկան, հանգեցրել մետրոյի գծերի աշխատանքի դադարեցմանը։ Փետրվարին էլ, խոշոր հրդեհ էր բռնկվել էմիրության ամենաբարձր շենքերից մեկում՝ ավերելով The Torch Tower-ի շքեղ բնակարանները։ Հրդեհի հետևանքով տարհանվել են նաև ներգաղթյալների շրջանում հայտնի Դուբայ Մարինա թաղամասի մյուս շենքերի բնակիչները»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Address Downtown». CTBUH. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Address Downtown». Arabtec Construction, L.L.C. 2011 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fire breaks out at Address Downtown». Gulf News. 2015 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Dubai Hotel Smolders as Firefighters Tackle Last Gasps of Blaze». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Address Downtown Fire | See Inside Group». See Inside Group (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- 1 2 «Live: Huge skyscraper fire in Dubai». The Daily Telegraph. 2015 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- 1 2 3 «Fire breaks out near Dubai's New Year's fireworks display». CBS News. 2015 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Hanna, Jason; Fantz, Ashley; Shoichet, Catherine E. (2015 թ․ դեկտեմբերի 31). «Fire engulfs downtown Dubai's high-rise Address hotel». CNN. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- 1 2 3 Nazzal, Noor; Baraka, Noorhan (2015 թ․ դեկտեմբերի 31). «14 suffer minor injuries as fire breaks out in Address Hotel Downtown Dubai». Gulf News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- 1 2 Paul, Ajanta (2016 թ․ հունվարի 1). «Hotel fire put out in record time; Breathtaking Dubai show goes on as planned». Emirates 24/7. Արխիվացված է օրիգինալից 2016-01-01-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- 1 2 3 «Fire breaks out at a Dubai Hotel near Burj Khalifa, 16 injured». The Times of India. 2015 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Dubai Media Office [@DXBMediaOffice] (December 31, 2015). «14 minor injuries,1 moderate&1 heart attack case reported due 2 over-crowding&smoke at the fire site, all received prompts medical assistance» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից Jul 10, 2023-ին – via Թվիթթեր.
- 1 2 «'One hour, then that's it': Dubai fire survivor hangs from balcony». The Times of India. 2016 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- 1 2 Jensen, Jon; Mullen, Jethro (2016 թ․ հունվարի 1). «Stuck on the 48th floor: Photographer's close shave in Dubai hotel blaze». CNN. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Dramatic pictures show smoke still billowing from Dubai hotel hours after blaze». The Mirror. 2016 թ․ հունվար. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Fire tears through Dubai luxury hotel within sight of fireworks show». Fox News. 2015 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Jethro Mullen, Catherine E. Shoichet and Jason Hanna (2016 թ․ հունվարի 1). «Smoke still wafting from Dubai's luxury Address hotel after New Year's blaze». CNN. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Dubai blaze raises questions over Gulf skyscraper design». Yahoo! News. 2016 թ․ հունվարի 2. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Aarti Nagraj (2016 թ․ հունվարի 20). «Electrical short circuit caused Address hotel fire - Dubai police». Gulf Business. Motivate Publishing. Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Fire at Address hotel on New Year's eve caused by electrical fault: Dubai Police». Gulfnews. Al Nasir Publishing LLC. 2016 թ․ հունվարի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- 1 2 «Address Hotel fire sparked by short circuit». Khaleej Times. 2016 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Dana Moukhallati (2016 թ․ հունվարի 20). «Short circuit on spotlight blamed for Address Downtown hotel fire». The National. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Ali Al Shouk (2016 թ․ հունվարի 20). «Electrical fault sparked Dubai Address Blaze». 7Days. Catchpole Communications FZ-LLC, Al Sidra Media LLC. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Michael Fahy (2016 թ․ հունվարի 29). «The Address Downtown: Dubai residents deal with the aftermath of losing their home». The National. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SkyscraperPage.com forum
- Official Website Արխիվացված 2016-07-11 Wayback Machine
- Gateway to Downtown Dubai
Արխիվացված 11 Հուլիս 2016 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Address Downtown» հոդվածին։ |
|