«A Thousand Years» ( անգլ. թարգմանաբար՝ «Հազարավոր տարիներ»), երգ, որը ձայնագրել է ամերիկացիերգչուհի և երգահանՔրիստինա Փերրին։ Երգի բառերը գրել են Փերրիին և Դավիդ Հոդջեսը՝ «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» ֆիլմի համար։ Երգը թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին թվային տարբերակով և ծառայում է որպես երկրորդ սինգլ ֆիլմի համար[1]։ Փերրիին վերաձայնագրել է երգը Սթիվ Կազիի հետ համատեղ Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 ֆիլմի համար։
Այս երգի պաշտոնական տեսահոլովակի (բառերով) պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Քրիստինայի Ֆեյսբուքյան և Թվիթթերյան պաշտոնական էջերում, ինչպես նաև նրա պաշտոնական կայքէջում։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին Քրիստինա Փերրիին ՅուԹյուբյան իր ալիքում թողարկել է այդ երգի պաշտոնական տեսանյութը։ Տեսանյութը սկսվում է Փերրիի՝ մոմ բռնելու տեսարանով։ Տեսահոլովակում ներկայացված են «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» ֆիլմից մի քանի տեսարաններ, բայց հիմնական տեսարանը նկարված է մի սենյակում, որի հատակը լի է մոմերով և որտեղ էլ Փերրին երգում է։ Փերրիի տեսահոլովակն ավարտվում է այն տեսարանով, որտեղ երգչուհին երգում է արևամուտի ժամանակ։
Տեսահոլովակն ունի ավելի քան 1,7 մլրդ դիտում և 10 մլն լայքեր ՅուԹյուբում, ինչը այն դարձնում է ՅուԹյուբում ամենաշատ դիտված 90 տեսանյութերից մեկը[4]։
2011 թվականի հոկտեմբերի 23-ին երգը նորամուտը նշել է ամերիկյանBillboard Hot 100 հիթ-շքերթում[5] և Canadian Hot 100 հիթ-շքերթում 70 համարի ներքո։ Ի վերջո, նա հասել է Billboard Hot 100-ի 31-ի գագաթնակետին, որը Փերրիին պարգևել է իր երկրորդ լավագույն 40-րդ հիթը։ 2013 թվականի հուլիսին երգը վաճառվել է ԱՄՆ-ում ավելի քան երեք միլիոն թվային ներբեռնումներով[6]։ 2014 թվականի հունիսի դրությամբ ԱՄՆ-ում վաճառվել է այդ երգի 3 657 000 օրինակ[7]։ 2018 թվականի օգոստոսի 3-ին սինգլը յոթ անգամ հավաստագրվել է ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից՝ Միացյալ Նահանգներում յոթ միլիոն թվային պատճենների վաճառքի համար։
2011 թվականին Մեծ Բրիտանիայում երգը հասել է 32-րդ հորիզոնականին իր սկզբնական թողարկման մեջ։ Հաջորդ տարի «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» ֆիլմի թողարկումից հետո, այն հասել է 13-ի գագաթնակետին։ 2013 թվականին, The X Factor (Մեծ Բրիտանիա) մրցույթում ներկայացվելուց հետո, երգը գրավել է 11-րդ հորիզոնականը։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։