«Ամազոնի» ստանդարտ նույնականացման համար
| Ենթակատեգորիա | • տեղեկատվություն • նույնականացուցիչ • stock keeping unit | |
|---|---|---|
| Բնութագրվում է | alphanumeric | |
| Issued by | Ամազոն | |
| Identifies | Ապրանքներ, արտադրանք | |
«Ամազոնի» ստանդարտ նույնականացման համար (անգլ.՝ Amazon Standard Identification Number, ASIN),10-նիշանոց տառաթվային եզակի նույնականացուցիչ, որը Amazon.com-ը և նրա գործընկերները տրամադրում են «Ամազոն» կազմակերպության շրջանակներում ապրանքը նույնականացնելու համար[1]։ 1996 թվականին այն նախագծել է «Ամազոնի» ծրագրային ապահովման ինժեներ Ռեբեկա Ալենը, երբ պարզ է դարձել, որ «Ամազոնը» վաճառելու է ոչ միայն գրքեր, այլև այլ ապրանքներ։ ASIN-ի 10-նիշանոց ձևաչափն ընդունվել է, որպեսզի «Ամազոնի» տվյալների բազաները և ծրագրային ապահովումը, որոնք նախագծված էին 10-նիշանոց գրքի միջազգային ստանդարտ համարի (ISBN) դաշտի համար, նոր նույնականացման ձևաչափին համապատասխանելու համար անհրաժեշտ չլիներ փոփոխել[2]։
Օգտագործում և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Amazon.com-ում յուրաքանչյուր ապրանքին տրվում է եզակի ASIN: 10-անիշ գրքի միջազգային ստանդարտ համարանիշ (ISBN) ունեցող գրքերի համար ASIN-ը և ISBN-ը նույնն են[3]։ Գրքի Kindle հրատարակությունը չի օգտագործում իր ISBN-ը որպես ASIN, թեպետ գրքի էլեկտրոնային տարբերակը կարող է ունենալ իր սեփական ISBN-ը։ ASIN-ը Amazon-ի կայքում ապրանքի մանրամասն նկարագրությամբ էջի URL-հասցեի մի մասն է[4]։
Ծանոթագրութուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Product UPCs and GTINs». Amazon Seller Central. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Allen, Rebecca (2021 թ․ հունիսի 8). «The Story behind ASINs». Invent Like an Owner. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «FAQ: ISBN-13 for Amazon Associates». Affiliate-Program.Amazon.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Finding product ID | Mobile Associates API». developer.amazon.com. Վերցված է 2025-11-28-ին.