ARM (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ARM
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, բաց բաժնետիրական ընկերություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1990
ՀիմնադիրRobin Saxby?
ՎայրՔեմբրիջ, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏնօրենRene Haas?[2]
Աշխատողների թիվ3294 մարդ (2015)
Մայր ընկերությունSoftBank[3]
ՍեփականատերSoftBank
Կայքarm.com(անգլ.)
Մասնակից էAlliance for Open Media, SD Association[4], FIDO Alliance[5], Bytecode Alliance? և Rust Foundation?[6]
Բորսա, LSE: ARM, և
 ARM Limited Վիքիպահեստում

ARM (Advanced RISC Machines LSEARM, NYSEARMH), բրիտանական կորպորացիոն ընկերություն, 32 և 64-բիթանոց  RISC պրոցեսորների լիցենզավորված ճարտարապետության (ARM) խոշորագույն մշակողներից մեկն է, լիցենզիաների տեղադրումը կենտրոնացված է հիմնականում բջջային շարժական սարքերի վրա (հեռախոսներում, պլանշետներում և այլ սարքերում)։

Advanced RISC Machines ընկերությունը ի սկզբանե հիմնադրվել էր, որպես համատեղ ձեռնարկություն Acorn Computers, Apple Computer (ներկայումս— Apple Inc.) և VLSI Technology ընկերությունների հետ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ARM բիզնես ընկերությունը միշտ վաճառում է լիցենզիաներ միջուկներ արտադրողներին, որոնք տեղադրվում են միկրոսխեմաներում և միկրոկարգավորիչների վրա։ Ներկա պահին ARM ընկերությունը պրոցեսորներ չի արտադրում, փոխարենը պրոցեսորների լիցենզիաներ է տրամադրում ավելի եկամտաբեր ընկերություններին։

Ընկերությունն առաջարկում է լայն ընտրություն լիցենզավորման պայմանների, արժեքների և այլ դետալների համար։ Լիցենզիաների բոլոր սեփականատերերին տրվում է միջուկի ապարատային մասի նկարագրությունը, ինչպես նաև տրամադրվում է ծրագրային ապահովման ամբողջական փաթեթ (կոմպիլյատոր, կազմակերպիչ), ինչպես նաև իրավունք վաճառել արտադրված ARM պրոցեսորները։ Որոշ հաճախորդներ զբաղվում են երկրորոդական ընկերությունների համար պրոցեսորներ արտադրելով։

Առավել հաջող միջուկը, որի վաճառքը հասել է հարյուրավոր միլիոնների եղել է ARM7TDMI միջուկը։

ARM լիցենզիայի տակ 2005 թվականին արտադրվել է շուրջ 1.6 միլիարդ միջուկ։ 2005 թվականին շուրջ մեկ միլիարդ ARM միջուկ անցել է բջջային հեռախոսներին։ ARM ընկերության 2006 թվականի հաշվետվությունը ցույց է տվել, որ 2․5 միլիարդ միավոր լիցենզավորված պրոցեսորի համար ստացել են 161 միլիոն դոլար։ 0,067 դոլար մեկ միավորի համար։ Սակայն դա շատ միջինացված ցուցանիշ է, քանի որ այստեղ ընդգրկված են նոր լիցենզավորված թանկ պրոցեսորները և ավելի հին էժան պրոցեսորները։ 2008 թվականի հունվարին արտադրվել է ավելի քան 10 միլիարդ միջուկ, իսկ 2011 թվականին լիցենզավորված միջուկների ընդհանուր թիվը գնահատվել է 7․9 միլիարդ դոլար[7]։ Ժամանակակից սմարթֆոններում ԳԱՀ և աիլ շարժական սարքերում հիմնականում օգտագործվում է ARMv7 միջուկը, իսկ ավելի հին տարբերակներում ARMv5 միջուկը։ 2016 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ ARM Holdings տնօրենների խորհուրդը համաձայն է £24․3 միլիարդ դոլարով իր ընկերությունը վաճառել ճապոնական հեռահաղորդակցության SoftBank կորպորացիային և հավանության արժանանալուց հետո ARM Holdings համապատասխան կարգով կդառնա SoftBank սեփականությունը[8][9]։

Լիցենզավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ARM չի համարվում միկրոսխեմաների արտադրող, սակայն մշակում է միկրոպրոցեսորներ և լիցենզավորում է ընկերություններ չիպերի արտադրության համար։ ARM մշակել է մի քանի տասնյակ միկրոպրոցեսորային, վիդեո և միկրոկառավարիչ միջուկներ, լիցենզաորել է տարբեր ընկերությունների սեփական արտադրած չիպերը ավելի քան 800 հարյուր անգամ, այդ թվում նաև ավելի քան 110 լիցենզիաներ A կատեգորիայում, օգտագործվում է սմարթֆոնների և պլանշետների հիմնական պրոցեսորում[10]։ ARM լիցենզիան ստանալով ընկերությունները մշակում են իրենց սեփական  (SOC) էլեկտրոնային սխեմաները։ Վեց ընկերություններ ունեն 64-բիթանոց Cortex-A57 միջուկի լիցենզիա, իսկ չորսը - 32-բիթանոց Cortex-A15 միջուկի լիցենզիան։

32-բիթանոց ․Cortex-A15, Cortex-A12, Cortex-A17, Cortex-A9, Cortex-A8, Cortex-A7, Cortex-A5։ Միջուկների տարբերակներ միկրոկառավարիչների համար․ ARM Cortex-R7, ARM Cortex-R5, ARM Cortex-R4, ARM Cortex-M4, ARM Cortex-M3, ARM Cortex-M1, ARM Cortex-M0+, ARM Cortex-M0։ Լիցենզավորման ժամանակ հասանելի վճարման մի քանի մոդելներ, ամենահայտնիներն են «Perpetual (Implementation) License», «Term License», «Per Use License»[11]։

Ի լրումն միջուկների լիցենզավորման, ստեղծված ARM կողմից, որոշ ընկերություններ ձեռք են բերել «ճարտարապետական լիցենզիա» ճարտարապետությունը ARM, որը թույլ է տալիս զարգացնել սեփական միկրոպրոցեսորային միջուկները։ Ճարտարապետական լիցենզիան ավելի թանկ է քան պատրաստի լիցենզավորված միջուկը[12], բացի այդ պահանջվում է բազմամյա ինժեներական աշխատանք սեփական միջուկները ստեղծելիս և փորձարկելիս։

ARM տեխնոլոգիան բավականին հաջող դուրս եկավ և ներկայումս համարվում է միկրոպրոցեսորային ճարտարապետության գերիշխողը, շարժական թվային սարքերում։ ARM ընկերությունը պնդում է, որ իրենց կողմից լիցենզավորված միկրոպրոցեսորների թիվն անցնում է 2.5 միլիարդը։ Միայն 2011 թվականին լիցենզավորված միջուկների թիվը գնահատվել է 7.9 միլիարդ դոլար[7]։

ARM ճարտարապետությամբ պրոցեսոր արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ARM ճարտարապետությամբ պրոցեսորները հիմնականում օգտագործվում են սմարթֆոներում, բջջային ինտերնետ սարքերում, պլանշետներում և ուրիշ բջջային և էներգաարդյունավետ սարքերում։ ARM ընկերության կողմից լիցենզավորված պրոցեսորները թողարկում են հետևյալ ընկերությունները.Apple, Atmel, Broadcom, Freescale, Marvell, Nvidia, Qualcomm, Samsung, Texas Instruments, VIA, Milandr, ELVEES, STMicroelectronics:

Օրինակ

  • Apple, սերիաները (SOC) Apple Ax: Apple A4, Apple A5 (iPad 2, iPad mini, iPhone 4S), Apple A5X (iPad երրորդ սերնդի
  • Freescale: i.MX515 — լիցենզավորված ARM Cortex-A8 միջուկը։
  • Marvell: Marvell PXA168 на ядре Marvell Sheeva — ARM-պրոցեսոր 1.2 ԳՀց։
  • Nvidia: Tegra, Tegra 2, Tegra 3, Tegra 4.
  • Qualcomm: Snapdragon.
  • Samsung: Samsung 2440A — 400 ՄՀց, Samsung S5P6440 — ARM11 միջուկով, Hummingbird — 1 ԳՀց պրոցեսոր ARM Cortex-A8 միջուկով։
  • Rockchip: RK2918 — 1ԳՀց ARM պրոցեսոր, ճարտարապետությունը ARM Cortex-A8:
  • Texas Instruments: TI OMAP3 3440/3450 — 800/1000 ՄՀց։
  • VIA: VT8500 — ARM-926 պրոցեսոր 266—400 ՄՀց։
  • Миландр: 1986ВЕ4х (Cortex-M0); 1986ВЕ91-1986ВЕ93 80 ՄՀց (Cortex-M3); 1986ВЕ8 (Cortex-M4).
  • STMicroelectronics: STM32F0 (Cortex-M0) 24 ՄՀց; STM32F1 72 ՄՀց, STM32F2 120 ՄՀց (Cortex-M3); STM32F3 72ՄՀց, STM32F4 168 ՄՀց (Cortex-M4):

Վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ARM միջուկով չիպերի վաճառքը[13][14][15]
Տարին Միլիարդ միավոր Հարաբերական չափը
2015 15 15
 
2014 12 12
 
2013 10 10
 
2012 8.7 8.7
 
2011 7.9 7.9
 
2010 6.1 6.1
 
2009 3.9 3.9
 
2008 4.0 4
 
2007 2.9 2.9
 
2006 2.4 2.4
 
2005 1.662 1.662
 
2004 1.272 1.272
 
2003 0.782 0.782
 
2002 0.456 0.456
 
2001 0.420 0.42
 
2000 0.367 0.367
 
1999 0.175 0.175
 
1998 0.051 0.051
 
1997 0.009 0.009
 
Ընդհանուր 78.094

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.arm.com/company/contact-us
  2. https://www.bloomberg.com/news/articles/2022-02-08/new-arm-ceo-haas-steps-into-center-of-chip-industry-turmoil
  3. https://group.softbank/news/press/20161107_1
  4. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  5. https://fidoalliance.org/members/
  6. https://foundation.rust-lang.org/members/
  7. 7,0 7,1 ARM доминирует на рынке лицензируемых процессорных ядер. Արխիվացված 2013-09-14 Wayback Machine // iXBT
  8. «ARM Holdings подтвердила переход в собственность Softbank за £24,3 млрд». 3DNews. 18 июля 2016. Վերցված է 20.07.2016-ին.
  9. «SoftBank завершила поглощение британского разработчика чипов ARM». 3DNews. 6 сентября 2016. Վերցված է 7.09.2016-ին.
  10. Processor Licensees
  11. «Licensing ARM IP». ARM Holdings. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. Shimpi, Anand Lal (2013 թ․ հունիսի 28). «The ARM Diaries, Part 1: How ARM's Business Model Works». Anandtech. էջ 3. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. «ARM Holdings - Investor Relations - ARM Holdings plc - Financial Reports - annual reports». arm.com. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  14. «HEXUS.net - ARM Everywhere». hexus.net. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  15. «Share Sleuth: tech titan ARM on sale». Money Observer. 2016 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]