ABBA (ալբոմ)
| ABBA | |
|---|---|
| -ի | |
| Թողարկված | ապրիլի 21, 1975 |
| Ժանր | փոփ, փոփ ռոք և գլեմ ռոք |
| Տևողություն | 2169 s |
| Լեզու | անգլերեն |
| Լեյբլ | Polar? |
| Պրոդյուսեր | Benny Andersson & Björn Ulvaeus? |
ABBA-ն շվեդական փոփ խմբի՝ ABBA երրորդ ստուդիական ալբոմն է։ Այն սկզբնապես թողարկվել է 1975 թվականի ապրիլի 21-ին՝ «Polar Music» ձայնագրման ընկերության միջոցով և ներառում է խմբի հայտնի հիթերը՝ «SOS», «I Do, I Do, I Do, I Do, I Do» և «Mamma Mia»[1]։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Waterloo» երգի՝ Եվրատեսիլում ունեցած հաջողությունից հետո, ABBA-ն ձեռք բերեց համաշխարհային ճանաչում։ «I Do, I Do, I Do, I Do, I Do» երգը գլխավորեց Ավստրալիայի հիթ-շքերթները, իսկ կարճ ժամանակ անց նույն հաջողությանը հասավ նաև «Mamma Mia»-ն։ «SOS»-ը և «Mamma Mia»-ն հիթ դարձան ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Միացյալ Թագավորությունում[1]։ Ալբոմում ABBA-ն անդրադարձել է ռեգգի ժանրին «Tropical Loveland» երգում, ինչպես նաև ներառել է հանդիսավոր, կեղծ-դասական ոճի ստեղնաշարային գործիքային ստեղծագործություն՝ «Intermezzo No. 1»-ը (վաղ աշխատանքային անվանումը՝ «Mama»), որը ստեղծվել է Քիթ Էմերսոնի և Ռիք Ուեյքմանի երաժշտական ավանդույթների ազդեցությամբ[2]։
ABBA ալբոմը առաջին անգամ CD ձևաչափով թողարկվել է Ճապոնիայում 1986 թվականին՝ «Polydor Records»-ի կողմից։ Այս թողարկումը ներառում է «Man in the Middle» երգի մի փոքր տարբեր միքս, որը չի հանդիպում հետագա CD տարբերակներում և այդ պատճառով շատ պահանջված է հավաքորդների շրջանում[3]։ 1987 թվականին «ABBA» ալբոմը «CD» ձևաչափով թողարկվել է նաև Եվրոպայում՝ նույնպես «Polydor»-ի կողմից, որտեղ ավելացվել են հինգ երգեր «Waterloo» և «Ring Ring» ալբոմներից, որոնք մինչև 1990 թվականը CD տարբերակով հասանելի չէին։ 1988 թվականին ալբոմը Շվեդիայում թողարկվել է «Polar Music»-ի կողմից՝ ներառելով միայն սկզբնական 11 երգերը։ Ալբոմը մի քանի անգամ վերաթողարկվել է թվային վերամշակված տարբերակով․ 1997 թվականին՝ «The ABBA Remasters» շարքի շրջանակում՝ երկու բոնուսային երգերով, 2001 թվականին՝ թարմացված շապիկով, որի վրա օգտագործված էր խմբի ամբիգրամը, որը առաջին անգամ կիրառվել էր նրանց հաջորդ՝ «Arrival» ալբոմում, 2005 թվականին՝ «The Complete Studio Recordings» հավաքածուի կազմում, և ամենավերջին անգամ՝ 2012 թվականին՝ «Deluxe Edition» տարբերակով։
Ալբոմի սկզբնական Մեծ Բրիտանիայի կասետային թողարկման մեջ «Bang-A-Boomerang» երգը բաժանված էր երկու մասի․ այն մարում էր (fading) առաջին կողմի վերջում՝ երկրորդ հատվածի ընթացքում, իսկ հետո շարունակվում էր երկրորդ կողմի սկզբում։
«Disc» ամսագիրը ալբոմի թողարկման ժամանակ տվել է խառը գնահատական՝ նշելով, որ ABBA-ն լավ սինգլների խումբ է, բայց «միջակ ալբոմների խումբ» է։ Ամսագիրը գրել է, որ լավ կողմում կան չափազանց փոփ երգեր՝ «Bang a Boomerang», «I Do» և գերազանց «So Long», սակայն նաև նշել է, որ մնացած նյութը արժանի չէ հիշատակման (ամբողջությամբ անտեսելով հետագա հիթերը՝ «SOS»-ը և «Mamma Mia»-ն)։ Ալբոմին տրվել է 4-ից 1 աստղ գնահատական[4]։ Մեկ այլ խառը կարծիք տրվել է «Record Mirror» ամսագրում, որը նույնպես նշել է «SOS»-ը և ասել, որ այն կարող է լավ սինգլ դառնալ։ Այն նշել է, որ ալբոմը ավելի համարձակ է, քան «Waterloo»-ն, սակայն նաև բնութագրել է այն որպես մասերով անհավասար և փայլուն, բայց մակերեսային փոփ՝ մինչև 15 տարեկանների համար[5]։
2012 թվականի նոյեմբերի 19-ին «ABBA» ալբոմը վերաթողարկվեց որպես «Deluxe Edition» շարքի մաս՝ երկդիսկային փաթեթով[6][7][8]։ Առաջին սկավառակը՝ «CD»-ն, պարունակում էր հատուկ վերամշակված ձայնագրություն[6], որտեղ ներառված էր սկզբնական ալբոմը՝ երեք բոնուսային երգերով։ Երկրորդ սկավառակը՝ «DVD»-ն, պարունակում էր 60 րոպե նախկինում չհրապարակված հեռուստատեսային ելույթներ, այդ թվում՝ «ABBA»-ի ամբողջական 41-րոպեանոց «ABBA In Australia 1976» հեռուստատեսային հատուկ ծրագիրը, որտեղ խումբը կատարում է 12 երգ։ Ներառված էին նաև «Mamma Mia», «I Do, I Do, I Do, I Do, I Do» և «So Long» կատարումները՝ 1975 թվականի SVT-ի «Made In Sweden – For Export» հատուկ ծրագրից, 1975 թվականի «SOS»-ի կատարումը «Seaside Special»-ից, 1976 թվականի «Mamma Mia»-ի կատարումը «Top of the Pops»-ից, ինչպես նաև երկու հեռուստագովազդ՝ «The Best of ABBA» և «Greatest Hits» ալբոմների համար, և «International Sleeve Gallery»-ը[6][8]։ Փաթեթում ներառված էր նաև 24 էջանոց պատկերազարդ գրքույկ՝ ալբոմի ստեղծման մասին էսսեով[6]։
«BBC»-ի՝ Ջուդ Ռոջերսը նշել է, որ ալբոմի այս Deluxe վերաթողարկման դեպքում ABBA-ի նկատմամբ կասկածողները հաճելիորեն կզարմանան՝ բացահայտելով խմբի փորձարարական մոտեցումների ցանկությունը։ Նա նաև գրել է, որ երկարաժամկետ երկրպագուները կվայելեն ուղեկցող DVD-ն և կհիշեն խմբի կարիերայի հետաքրքիր շրջադարձային փուլերից մեկը[7]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերը գրվել են Բեննի Անդերշոնի, Բյորն Ուլվեուսի և Ստիգ Անդերսոնի կողմից, բացառությամբ այն դեպքերի, որտեղ այլ բան նշված է։
| No. | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | "Mamma Mia" | 3:32 | |
| 2. | "Hey, Hey Helen" |
| 3:16 |
| 3. | "Tropical Loveland" | 3:05 | |
| 4. | "SOS" | 3:22 | |
| 5. | "Man in the Middle" |
| 3:00 |
| 6. | "Bang-A-Boomerang" | 2:50 |
| No. | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | "I Do, I Do, I Do, I Do, I Do" | 3:15 | |
| 2. | "Rock Me" |
| 3:03 |
| 3. | "Intermezzo No. 1" (featuring Benny Andersson; instrumental) |
| 3:48 |
| 4. | "I've Been Waiting for You" | 3:39 | |
| 5. | "So Long" |
| 3:06 |
| Ընդհանուր տևողություն՝ | 35:56 | ||
| No. | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | "Crazy World" |
| 3:46 |
| 2. | "Medley: Pick a Bale of Cotton - On Top of Old Smokey - Midnight Special" | Traditional; arranged by Andersson and Ulvaeus | 4:21 |
| 3. | "Mamma Mia" (Spanish version) |
| 3:34 |
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերցված է ալբոմի բնօրինակ հրատարակության ներքին գրառումներից[9]։
ABBA
- Ագնետա Ֆելտսկուգ՝ առաջատար վոկալ (4, 10), համաառաջատար վոկալ (1, 2, 6, 7, 11), բեք-վոկալ (երկրորդական վոկալ)
- Անի Ֆրիդ Լինգստադ՝ առաջատար վոկալ (3), համաառաջատար վոկալ (1, 2, 6, 7, 11), բեք-վոկալ (երկրորդական վոկալ)
- Բյորն Ուլվեուս՝ կիթառներ, առաջատար վոկալ (5, 8), բեք-վոկալ (երկրորդական վոկալ)
- Բեննի Անդերշոն՝ դաշնամուր, կլավինետ, մարիմբա, սինթեզատոր, վոկալներ
Լրացուցիչ երաժիշտներ
- Յանե Շաֆեր՝ կիթառ
- Ֆին Շյոբերգ՝ կիթառ
- Լասե Վելանդեր՝ կիթառ
- Ռութգեր Գունարսոն՝ բաս կիթառ
- Մայք Ուոթսոն՝ բաս կիթառ
- Օլա Բրունկերտ՝ դհոլներ
- Ռոջեր Փալմ՝ դհոլներ
- Բրունո Գլենմարկ՝ շեփոր
- Ուլֆ Անդերսոն՝ տենոր սաքսոֆոն, ալտ սաքսոֆոն
Պրոդյուսինգ
- Բեննի Անդերսոն, Բյորն Ուլվեուս՝ պրոդյուսերներ, գործիքավորման/կոմպոզիցիայի կազմակերպողներ
- Մայքլ Բ. Տրետով՝ հնչյունային օպերատոր
- Սվեն-Օլոֆ Վալդոֆ՝ լարային գործիքների գործիքավորում
- Բյորն Յսոն Լինդ՝ լարային և փողային գործիքների գործիքավորում, տենոր սաքսոֆոնի գործիքավորում
- Օլա Լագեր՝ շապիկի լուսանկար
- Ստեն-Օկե Մագնուսսոն՝ ալբոմի դիզայն
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ամսական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վաճառքներ և հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
|---|---|---|
| Australia | — | 570,000[37] |
| Դանիա (IFPI Denmark)[38] | Gold | 10 000^ |
| Ֆինլանդիա (Musiikkituottajat)[39] | Gold | 25,358[39] |
| Հոնկոնգ (IFPI Hong Kong)[40] | Gold | 10 000* |
| Japan | — | 220,000[41] |
| Norway | — | 120,000[42] |
| Sweden | — | 474,642[43] |
| Մեծ Բրիտանիա (BPI)[44] | Gold | 100 000^ |
| Ընդհանուր | ||
| Europe | — | 4,000,000[45] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Rees, Dafydd; Crampton, Luke (1991). Guinness Book of Rock Stars. Enfield: Guinness Publishing Ltd. էջեր 1. ISBN 0-85112-971-4.
- ↑ Scott, Robert (2002) ABBA: Thank You for the Music – The Stories Behind Every Song, Carlton Books Limited: Great Britain, p.67
- ↑ «Polydor P33P series (1986) «Abba on CD». Abbaoncd.wordpress.com. 2009 թ․ ապրիլի 15. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ HD (1975 թ․ օգոստոսի 2). «Albums» (PDF). Disc. էջ 21. Վերցված է 2026 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ JI (1975 թ․ հունիսի 28). «Albums» (PDF). Record Mirror. էջ 19. Վերցված է 2026 թ․ փետրվարի 18-ին.
- 1 2 3 4 «Deluxe Edition Of The ABBA Album Released In November!». ABBA. 2012-10-10. Վերցված է 2024-08-19-ին.
- 1 2 Rogers, Jude (2012). «Review of ABBA - ABBA: Deluxe Edition». BBC Music. Վերցված է 2024-09-10-ին.
- 1 2 Sinclair, Paul (2012-11-28). «ABBA Deluxe Edition». SuperDeluxeEdition. Վերցված է 2024-09-10-ին.
- ↑ ABBA (1975). ABBA (liner notes). Polar Music. POLS 262.
- ↑ Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992. Australian Chart Book, St Ives, N.S.W. ISBN 0-646-11917-6.
- ↑ "Top RPM Singles: Issue 4163b." RPM. Library and Archives Canada.
- ↑ "ABBA – ABBA" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien.
- ↑ Pennanen, Timo (2021). «ABBA». Sisältää hitin - 2. laitos Levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla 1.1.1960–30.6.2021 (PDF) (ֆիններեն). Helsinki: Kustannusosakeyhtiö Otava. էջ 8. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ "Longplay-Chartverfolgung at Musicline" (in German). Musicline.de. Phononet GmbH.
- ↑ Racca, Guido (2019). M&D Borsa Album 1964–2019 (իտալերեն). Amazon Digital Services LLC - KDP Print US. ISBN 978-1094705002.
- ↑ "ABBA – ABBA". Charts.org.nz. Hung Medien.
- ↑ "ABBA – ABBA". Norwegiancharts.com. Hung Medien.
- 1 2 3 "ABBA – ABBA". Swedishcharts.com. Hung Medien.
- ↑ "19760208 Top 40 UK Albums Archive". Official Charts Company.
- ↑ "ABBA – Chart history" Billboard 200 for ABBA.
- ↑ «Cash Box Top Albums/101 to 200». Cash Box. Vol. XXXVII, no. 30. New York, NY. 1975 թ․ դեկտեմբերի 13. էջ 42. ISSN 0008-7289.
- ↑ "20150426 Top 40 UK Album Downloads Archive". Official Charts Company.
- ↑ "20220708 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company.
- ↑ "ABBA – ABBA" (in Dutch). Ultratop.be. Hung Medien.
- ↑ "Longplay-Chartverfolgung at Musicline" (in German). Musicline.de. Phononet GmbH.
- ↑ «Official IFPI Charts – Top-75 Albums Sales Chart (Week: 12/2024)». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ "20250620 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company.
- ↑ "ABBA – ABBA". Swisscharts.com. Hung Medien.
- ↑ «Музыкальный парад "Март-78"». Московский комсомолец (ռուսերեն). No. 89. 1978 թ․ ապրիլի 15. էջ 4.
- ↑ Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992 (illustrated ed.). St Ives, N.S.W.: Australian Chart Book. էջ 427. ISBN 0-646-11917-6.
- ↑ «Jaaroverzichten – Album 1975». Dutch Charts. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Top Selling Albums of 1975 — The Official New Zealand Music Chart». Recorded Music New Zealand. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992 (illustrated ed.). St Ives, N.S.W.: Australian Chart Book. էջ 428. ISBN 0-646-11917-6.
- ↑ «Top Selling Albums of 1976 — The Official New Zealand Music Chart». Recorded Music New Zealand. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Top Selling Albums of 1977 — The Official New Zealand Music Chart». Recorded Music New Zealand. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Звуковая дорожка – 78». Московский комсомолец (ռուսերեն). No. 1. 1979 թ․ հունվարի 1. էջ 4.
- ↑ «ABBA – Success Story – RCA Australia 1976». Billboard. 1977 թ․ հունվարի 22.
- ↑ «Danish album certifications – Abba – Abba». IFPI Danmark.
- 1 2 «Abba» (Finnish). Musiikkituottajat – IFPI Finland.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «IFPIHK Gold Disc Award − 1978». IFPI Hong Kong.
- ↑ «ABBA Cracks Japan Mart; Sales Surge». Billboard. 1979 թ․ մարտի 10. էջ 76.
- ↑ Bakkemoen, Kurt (1980 թ․ մարտի 19). «Biggest Norwegian Sellers» (PDF). Billboard. էջ 113.
- ↑ Schulman, Leif (1979 թ․ սեպտեմբերի 8). «Abba The World». Billboard.
- ↑ «British album certifications – Abba – Abba». British Phonographic Industry.
- ↑ Murrells, Joseph (1985). Million selling records from the 1900s to the 1980s: an illustrated directory. Arco Pub. էջ 393. ISBN 0668064595. «ABBA's album was a colossal success throughout Europe in 1975, selling four million before release in Britain»