A320-ի վթար Կարաչիի մերձակայքում
| Չվերթ 8303 PIA | |
|---|---|
ինքնաթիռը 2004 թվականին | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Տեսակ | ինքնաթիռի կործանում |
| Թվական | 2020 թվական |
| Ժամանակ | 2020 թվականի մայիսի 22-ին |
| Բնութագրում | 14:45 |
| Պատճառ | Հրդեհ |
| Վայր | Model Colony?[1], , |
| Չվերթ | PK8303 |
| Թռիչքի վայր | Լահոր |
| Վերջնական կետ | Կարաչի |
| Մասնակիցներ | 99[1] |
| Զոհվածներ | 98 |
| Վիրավորներ | 9 + 2 |
| Aviation Safety Network ID | 20200522-0 |
| Օդանավ | |
| Մոդել | Airbus A320-214 |
| Ավիաընկերություն | |
| Կողային համար | AP-BLD |
| Ուղևորներ | 91 |
| Կենդանի մնացած | 8 |
![]() | |
![]() | |
A320-ի վթար Կարաչիի մերձակայքում խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 22-ին։ Airbus A320-214 «Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ին (PIA) պատկանող ինքնաթիռը իրականացնում էր չվերթ` Լահորից դեպի Կարաչի։ Սակայն օդանավը բնակելի տարածքում ՝ Կարաչիի օդանավակայանում երկրորդ վայրէջքի ժամանակ հրդեհվել է։ Վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կարաչիի ԱԹՍ-ն կորցրել է կապը ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռում 99 մարդուց (91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ)ընդամենը 2-ն են փրկվել, 8 մարդ վիրավորվեց (նրանցից 1-ը մահացավ մայիսի 31-ին):
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Airbus A320-214 ինքնաթիռը արտադրվել է 2004 թվականին (առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի օգոստոսի 17-ին)։ Սեպտեմբերի 17-ին ինքնաթիռը գնվել է China Eastern Airlines-ի կողմից և ստացել է կողային համար` B-6017: 2014 թվականի հոկտեմբերի 30-ին ինքնաթիռը գնվեց Pakistan International Airlines-ի կողմից։
Մինչ ինքնաթիռի կործանումը օդանավը իրականացրել է ավելի քան 25 886 չվերթ, և օդում է գտնվել ավելի քան 47 124 ժամ։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդանավի հրամանատար - Սաջադ Ղուլ
- Երկրորդ հրամանատար - Ուսման Ազամ
Օդանավի տնակում աշխատում էին 6 թռիչքային սպասավորներ։
| Քաղաքացիություն | Ուղևորներ | Անձնակազմի անդամներ | Ընդամենը |
|---|---|---|---|
| 90 | 8 | 98 | |
| 1 | 0 | 1 | |
| Ընդհանուր | 91 | 8 | 99 |
Ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էր նաև պակիստանցի նորաձևության դերասանուհի Զառա Աբիդը[2]։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարից մի քանի ժամ անց հայտնաբերվեց վթարի ենթարկված ինքնաթիռի թռիչքի առաջին ռեկորդակիրը (սև արկղ)[3]։
Մայիսի 24-ին Կարաչիի օդանավակայանի մերձակայքում «Airbus A320» ինքնաթիռի վթարի պատճառների ուսումնասիրման հատուկ հանձնաժողովը երեք ամսվա ընթացքում կավարտի իր հետաքննությունը, հայտարարել է Պակիստանի ավիացիոն նախարարը։
Նախարարի խոսքով՝ զոհվածների ընտանիքները կստանան փոխհատուցում մոտ 6 հազար ԱՄՆ դոլարի չափով[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://apnews.com/cad4ea970faa55bdd47808b210241773
- ↑ Mandhro, Sameer (2020 թ․ մայիսի 23). «Zara Abid not on the current list of crash survivors: Health Department». The Express Tribune. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Найден чёрный ящик с упавшего в Пакистане самолёта». Lenta.RU (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Расследование крушения Airbus A320 в Пакистане займет 3 месяца» (ռուսերեն). www.kommersant.ru. 2020 թ․ մայիսի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.

