A320-ի ավիավթար Սան Պաուլոյում
Չվերթ 3054 TAM Airlines | |
---|---|
Աղետի հետևանքները | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | 2007 թվականի հուլիսի 18-ին |
Ժամանակ | 18:51 BRST (21:51 UTC) |
Պատճառ | Անձնակազմի սխալ |
Վայր | Congonhas-São Paulo Airport?, , Բրազիլիա |
Չվերթ | JJ3054 |
Թռիչքի վայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա |
Վերջնական կետ | Սան Պաուլո, Բրազիլիա |
Զոհվածներ | 199 (187 մարդ ինքնաթիռում + 12 գետնին)[1] |
Վիրավորներ | 14 (գետնին) |
Aviation Safety Network ID | 20070717-0 |
Օդանավ | |
Մոդել | Airbus A320-233 |
Ավիաընկերություն | TAM Airlines |
Կողային համար | PR-MBK |
Արտադրման թվական | 1998 թվական |
Ուղևորներ | 181 |
Անձնակազմ | 6 |
Կենդանի մնացած | 0 |
TAM Airlines Flight 3054 Վիքիպահեստում |
A320-ի ավիավթար Սան Պաուլոյում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 18-ին։ Վայրէջք կատարելիս Airbus A320-233 օդանավը դուրս է գալիս թռիչքուղուց և վթարի է ենթարկվում[2]։ Օդանավը պատկանում էր TAM Airlines ավիաընկերությանը։ Մարդատար ինքնաթիռը իրականացնում էր չվերթ Պորտու Ալեգրիից դեպի Սան Պաուլո։ Վթարի հետևանքով զոհվում է 199 մարդ[3]։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Airbus A320-233 (գրանցման համար PR-MBK) օդանավը արտադրվել է 1998 թվականին։ Առաջին չվերթը իրականացվել է նույն թվականի փետրվարի 13-ին։ 2007 թվականի հունվարի 1-ին օդանավը գնում է TAM Airlines ավիաընկերությունը և ստանում է գրանցման համար՝ PR-MBK։ Օդանավը ուներ երկու շարժիչ՝ International Aero Engines V2527-A5 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը օդանավը իրականացրել է 9300 չվերթ և օդում անցկացրել է ավելի քան 20000 ժամ։
Անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 53 ամյա Էնրիկե Ստեֆանինի Դի Սակկո (պորտ.՝ Henrique Stefanini Di Sacco)։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է TAM Airlines ավիաընկերությունում 32 տարի։ Օդում անցկացրել է ավելի քան 13654 ժամ, որից 2236 ժամ եղել է Airbus A320 օդանավում։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 54 ամյա Կլեյբեր Լիմա (պորտ.՝ Kleyber Lima)։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է TAM Airlines ավիաընկերությունում 33 տարի։ Օդում անցկացրել է ավելի քան 14760 ժամ, որից 237 ժամ եղել է Airbus A320 օդանավում։
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվերթ JJ3054 թռչել է Պորտու Ալեգրի օդանավակայանից ժամը 7:16 BRST (20:56 UTC)[4]։ Ժամը 18:50 BRST (21:50 UTC) ինքնաթիռը փորձում է վայրէջք կատարել Սան Պաուլոյի օդանավակայանում։ Վայրէջք կատարելուց հետո օդաչուն չի կարողանում արգելակել ժամանակին, այնուհետև ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց։ 170 կմ/ժ արագությամբ ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց և բախվում է ճանապարհային կառույցի։ Վթարը արձանագրվել է տեսախցիկների կողմից, որոնք գտնվում էին օդանավակայանից մի քանի մետր հեռավորության վրա։ Վթարի հետևանքով զոհվում է 199 մարդ։ Բրազիլիայում հայտարարվում է եռօրյա սուգ[5]. В Бразилии был объявлен 3-дневный траур[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Accident Description». Aviation Safety Network. 2007 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Incêndio permanece fora de controle; chances de sobrevivência diminuem
- ↑ TAM refaz lista de vítimas e contabiliza 199 mortos Accident description
- ↑ Крылья - Всё об украинской авиации - Катастрофа в аэропорту бразильского города Сан-Паулу
- ↑ Грани. Ру // Происшествия / Катастрофы / В Бразилии разбился Airbus A320, все пассажиры погибли
- ↑ «Аэробусам» не хватает посадочной полосы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CENIPA
- Final Report Արխիվացված 2011-07-06 Wayback Machine (Archive Արխիվացված 2016-01-21 Wayback Machine)
- Final Report Արխիվացված 2009-11-22 Wayback Machine (պորտուգալերեն) (Archive Արխիվացված 2016-01-21 Wayback Machine)
- TAM Airlines