911 (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«911»
Լեդի Գագայի սինգլը
«Chromatica» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 18, 2020
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և music streaming?
Ձայնագրված2019, Henson Recording Studios ստուդիա
Ժանր
Երգահան
Տևողություն2:52
ԼեյբլInterscope
Պրոդյուսեր
  • BloodPop
  • Madeon
  • Բենջամին Ռայս
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն
«Rain On Me»
(2020)
«911»
(2020)
«911» ՅուԹյուբում

«911», ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որը ձայնագրվել է որպես նրա վեցերորդ՝ «Chromatica» ստուդիական ալբոմի ութերորդ երգ և թողարկվել է միաժամանակ՝ 2020 թվականի մայիսի 29-ին։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ՝ ուղեկցող երաժշտական տեսահոլովակի հետ միասին։ Երգին նախորդում է «Chromatica II» երգի գործիքային պրելյուդը։ Երգը գրել են անձամբ Լեդի Գագան, Ջասթին Թրենտերը, BloodPop-ը և Madeon-ը, իսկ վերջին երկուսն օգնել են պրոդյուսերավորել երգը Բենջամին Ռայսի հետ համատեղ։ Երգը համադրում է այնպիսի ժանրեր, ինչպիսիք են եվրոդիսկոն, սինթիփոփը և էլեկտրոփոփը՝ ֆանկի և տեխնոյի որոշակի ազդեցությամբ։ Տեքստում Գագան խոսում է հոգեմետ դեղեր ընդունելու մասին։

Բազմաթիվ երաժշտական քննադատներ երգն անվանել են ալբոմի լավագույն երգերից մեկը՝ բարձր գնահատելով ինչպես դրա արտադրանքը, այնպես էլ երգի տեքստը։ Նաև նշվել է «Chromatica II» և «911» երգերի միջև սահուն անցումը, որը, ալբոմի թողարկումից հետո, մեմ է դարձել։ «911» երգը Գագան կատարել է 2020 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես ելույթի խառնուրդի մի մաս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«911» երգը մանրամասնորեն նկարագրում է Գագայի վերաբերմունքն իր հոգեմետ դեղի՝ օլանզապինի նկատմամբ[1]։ Գագան պատմել է՝ «Ես հոգեմետ դեղեր եմ ընդունում։ Եվ դա այն պատճառով, որ ես միշտ չեմ կարող վերահսկել այն, ինչ անում է ուղեղս։ Ես գիտեմ դա։ Եվ ես պետք է այս գործընթացը դադարեցնելու համար դեղեր ընդունեմ»[1]։

Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում պրոդյուսեր BloodPop-ը հաստատել է, որ երբ Գագան ձայնագրում էր երգը, նա պնդում էր, որ ստուդիայում մութ լինի և որ նա կեղծամ կրի՝ որպեսզի իրեն մեկ այլ մարդ զգա, քանի որ նա ցանկանում էր «կրկին վերապրել այն ամենը, որի մասին խոսում է երգի տեքստում՝ յուրաքանչյուր նոր դուբլում»[2]։ Համահեղինակ և պրոդյուսեր Madeon-ը հավելել է, որ նրանք ցանկանում էին, որ արտադրությունն ավելի հանգիստ լինի, քանի որ «տեքստում այնքան կյանք և ազդեցություն կա, որ ուզում ես դուրս շպրտել և թողնել, որ նրանք շնչեն։ Պետք չէ դրանք խեղդել»[2]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«911»-ը հիմնականում համադրում է եվրոդիսկո, սինթիփոփ[3][4] և էլեկտրոփոփ ժանրերը[3]։ Երգում Գագան օգտագործում է միօրինակ[5], ռոբոտանման վոկալային էֆեկտներ՝ ինդուստրիալ հնչյունային սինթեզատորով, ինչպես նաև տեխնոյի և ֆանկի[6] ու «տրիպե» փսիխոդելիկ ոճերի կրկներգ[7]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard ամսագրին տված հարցարզույցի ժամանակ, որը հրապարակվել է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, Գագան հաստատել է, որ օգոստոսին երգի համար տեսահոլովակ է նկարահանել[8]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինխը, որը հայտնի է որպես R.E.M. խմբի՝ «Losing My Religion» երգի տեսահոլովակի ռեժիսոր, որը 1991 թվականին արժանացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակի։ «911» տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՅուԹյուբում՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին[9]։

Տեսահոլովակը ոգեշնչված է սովետական ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 1969 թվականի «Նռան գույնը» ֆիլմից։ Մասնավորապես, Գագան տեսահոլովակում հայտնվում է նուռերով շրջապատված, տեսարաններից մեկում տեսանելի է ֆիլմի պաստառը, շատ դրվագներ հղում են ֆիլմի տեսարաններին։ Սինխը Փարաջանովին բազմիցս անվանել է իր հիմնական գեղագիտական ոգեշնչումներից մեկը[10]։

Կենդանի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 30-ին, MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ Գագան «Chromatica» ալբոմից տարբեր երգեր է կատարել, ներառյալ «911» երգը։ Ելույթը սկսվել է նրանով, որ Գագան նստած էր բազմոցի վրա և դիտում էր VMA մրցանակաբաշխությունը 90-ականների ոճով։ Դրանից հետո նա սահեց մերկ մանեկեններով լի սենյակ, մինչ հնչում էր «Chromatica II»-ի գործիքային պրելյուդը։ Երբ պրելյուդը անցավ «911» երգին, նա միացավ իր պարողներին՝ ելույթի խորեոգրաֆիայի բեմադրության համար[11][12]։ Գագան կրում էր վառ կանաչ բոդի, բաղկացած երկու մասից, ինչպես նաև LED դիմակ[11][13]։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները վերցված են Tidal-ից[14]։

  • Լեդի Գագա՝ վոկալ, երգահան
  • BloodPop՝ պրոդյուսեր, երգահան, բաս, հարվածայիններ, կիթառ, ստեղնաշարեր, պերկուսիա
  • Madeon՝ պրոդյուսեր, երգահան, բաս, հարվածայիններ, կիթառ, ստեղնաշարեր, պերկուսիա
  • Ջասթին Թրենտեր՝ երգահան
  • Բենջամին Ռայս՝ վոկալի արտադրություն, միքսեր, ստուդիայի անձնակազմ
  • Թոմ Նորիս՝ միքսեր, ստուդիայի անձնակազմ

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2020) Բարձրագույն
դիրք
Australia (ARIA)[15] 76
Կանադա Canadian Hot 100[16] 85
France (SNEP)[17] 141
Greece (IFPI)[18] 81
Italy (FIMI)[19] 92
Lithuania (AGATA)[20] 61
New Zealand Hot Singles (Recorded Music NZ)[21] 5
Շոտլանդիա Scottish Singles Top 40[22] 64
Serbia (Radiomonitor)[23] 18
Մեծ Բրիտանիա UK Download Chart[24] 98
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[25] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Electronic Songs (Billboard)[26] 10
US Rolling Stone Top 100[27] 87

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Իտալիա Սեպտեմբերի 25, 2020 Ժամանակակից հիթերի ռադիո Universal [28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lowe Zane (May 21, 2020)։ «Lady Gaga: The Chromatica Interview»։ Apple Music (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից May 22, 2020-ին։ Վերցված է May 22, 2020 
  2. 2,0 2,1 Spanos Brittany (May 30, 2020)։ «Welcome to ‘Chromatica’: Inside Lady Gaga’s Triumphant Dance Floor Return»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից June 17, 2020-ին։ Վերցված է June 16, 2020 
  3. 3,0 3,1 S. He Richard (August 30, 2020)։ «Every Lady Gaga Song, Ranked»։ Vulture։ Արխիվացված է օրիգինալից September 12, 2020-ին։ Վերցված է September 12, 2020 
  4. McCormick Neil (May 29, 2020)։ «Lady Gaga, Chromatica review: dance away your troubles with pop's queen of the glitterball»։ The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից August 19, 2020-ին։ Վերցված է September 12, 2020 
  5. Jon Pareles, Wesley Morris, Caryn Ganz, Lindsay Zoladz (May 29, 2020)։ «Here’s the Lady. Where’s the Gaga?»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից May 29, 2020-ին։ Վերցված է June 8, 2020 
  6. «Lady Gaga 'Chromatica' Review: First Listen»։ Billboard։ May 29, 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-30-ին։ Վերցված է June 8, 2020 
  7. «Lady Gaga: Chromatica review – A star is reborn in this return to fully fledged pop»։ The Irish Times։ Արխիվացված է օրիգինալից June 1, 2020-ին։ Վերցված է June 8, 2020 
  8. Feeney Nolan (September 17, 2020)։ «"Put on Your Superhero Suit": How Lady Gaga Navigated a Year Unlike Any Other»։ Billboard։ Արխիվացված օրիգինալից September 17, 2020-ին։ Վերցված է September 17, 2020 
  9. «Lady Gaga - 911»։ YouTube։ Վերցված է September 17, 2020 
  10. Kyle Munzenrieder (2020-09-18)։ «Lady Gaga's “911” Video Inspiration, Explained»։ W Magazine (անգլերեն)։ Վերցված է 2020-10-03 
  11. 11,0 11,1 Shaffer, Claire, and Spanos, Brittany (August 30, 2020)։ «Lady Gaga Brings 'Chromatica' to the VMAs With a Dizzying, Futuristic Medley»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից August 31, 2020-ին։ Վերցված է August 30, 2020 
  12. Nolfi Joey (August 30, 2020)։ «Lady Gaga, Ariana Grande rain excellence on VMAs with epic performance of 'Rain on Me'»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից September 6, 2020-ին։ Վերցված է September 6, 2020 
  13. Puckett Lauren (September 1, 2020)։ «How The Design Team Behind Lady Gaga’s Iconic VMAs Mask Put It Together "In One Week"»։ Elle։ Արխիվացված օրիգինալից September 6, 2020-ին։ Վերցված է September 6, 2020 
  14. «Credits / Chromatica / Lady Gaga»։ Վերցված է May 22, 2020 – via Tidal 
  15. «The ARIA Report: Week Commencing 8 June 2020» (Press release) (1579)։ Australian Recording Industry Association։ June 8, 2020 
  16. <Lady+Gaga/chart?f=793 Lady Gaga Album & Song Chart History Canadian Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է June 29, 2020.
  17. «Top Singles (Week 23, 2020)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Արխիվացված է օրիգինալից June 8, 2020-ին։ Վերցված է June 8, 2020 
  18. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 22/2020»։ IFPI Greece։ Արխիվացված է օրիգինալից June 11, 2020-ին։ Վերցված է July 31, 2020 
  19. «Top Singoli – Classifica settimanale WK 23» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Արխիվացված է օրիգինալից October 14, 2019-ին։ Վերցված է June 5, 2020 
  20. «2020 23-os SAVAITĖS (gegužės 29-birželio 4 d.) SINGLŲ TOP100» (Lithuanian)։ AGATA։ June 5, 2020։ Արխիվացված է օրիգինալից June 5, 2020-ին։ Վերցված է June 29, 2020 
  21. «HOT 40 SINGLES»։ Recorded Music NZ։ June 8, 2020։ Արխիվացված է օրիգինալից June 5, 2020-ին։ Վերցված է July 1, 2020 
  22. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է September 25, 2020.
  23. «Serbia - Radio airplay chart (Settimana 44.2020)» (Italian)։ RadioAirplay։ Վերցված է November 1, 2020 
  24. Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 25, 2020.
  25. <Lady+Gaga/chart?f=344 Lady Gaga Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է June 29, 2020.
  26. <Lady+Gaga/chart?f=1234 Lady Gaga Album & Song Chart History Billboard Dance/Electronic Songs for Lady Gaga. Ստուգվել է June 29, 2020.
  27. «Top 100 Popular Songs (May 30, 2020)»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից July 3, 2020-ին։ Վերցված է July 3, 2020 
  28. Fontana Stefano (September 25, 2020)։ «Lady Gaga "911" | (Radio Date: 25/09/2020)»։ Radio Airplay Italia (Italian)։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2020-ին։ Վերցված է September 21, 2020