5 կոտրված տեսախցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
5 կոտրված տեսախցիկ
անգլ.՝ 5 Broken Cameras
ԵրկիրԻսրայել Իսրայել
Պաղեստին Պաղեստին
Ֆրանսիա Ֆրանսիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաԻսրայելա-պաղեստինյան հակամարտություն
Թվական2011
Պրեմիերա2011 թվական նոյեմբերի 23
Լեզուարաբերեն, իվրիտ
ՌեժիսորԷմադ Բուրնատ,
Գայ Դավիդի
ՊրոդյուսերԷմադ Բուրնատ,
Գայ Դավիդի
Սցենարի հեղինակԳայ Դավիդի
ՕպերատորԷմադ Բուրնատ
ԵրաժշտությունԼե Տրիո Ջուբրան
ՄոնտաժԳայ Դավիդի
Պատմվածքի վայրՊաղեստին
ԿինոընկերությունAlegria Productions
Տևողություն94 րոպե
Շահույթ$ 108541
IMDbID 2125423
Պաշտոնական կայքէջ

«5 կոտրված տեսախցիկ» (արաբ․՝ خمس كاميرات محطمة‎‎, եբրայերեն՝ חמש מצלמות שבורות‎), պաղեստինա-իսրայելական վավերագրական ֆիլմ՝ նկարահանված 2011 թվականին։ Սոլթ Լեյք Սիթիի, Երուսաղեմի, Պուսանի և Երևանի միջազգային կինոփառատոնների դափնեկիր, «Օսկար» մրցանակի դափնեկիր «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Ստեղծման պատմություն և բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կազմված է նովելներից, որոնք հերթականությամբ պատմում են Ռամալլահից ոչ հեռու գտնվող Բիլին գյուղից պաղեստինցի գյուղացի Էմադ Բուրնատի հինգ տեսախցիկների ճակատագրերի մասին։ Իր առաջին տեսախցիկը նա ձեռք է բերել 2005 թվականին, որպեսզի նկարահանի իր կրտսեր որդու ծնունդը, և Ջիբրիլ Բուրնատի հասակ առնելուն զուգընթաց (երեխայի առաջին բառերը եղել են «պատ», «բանակ» և «պարկուճ»[1]) ժապավենը արձանագրում է նաև իսրայելական բաժանիչ արգելապատի շինարարությունը գյուղի հարևանությամբ, ձիթենիների պուրակը, որոնք ավերվում են բուլդոզերներով, բողոքի ակցիաները և մարդկանց մահը։ Ընդհարման զոհ են դառնում նաև Բորնատի տեսախցիկները, որոնք կոտրվում են քարերով և փամփուշտներով, ընդ որում, ըստ նրա սեփական խոսքերի՝ տեսախցիկներից մեկը փրկել է իր կյանքը՝ կանգնեցնելով իր վրա սլացող փամփուշտը[2]։

Հինգ տարվա ընթացքում հավաքած տեսաարխիվը լիամետրած ֆիլմ դարձնելուն Բուրնատին համոզել է իսրայելցի կինոռեժիսոր և ձախ ակտիվիստ Գայ Դավիդին, ով նույնպես մասնակցում էր Բիլինի բնակիչների բողոքներին։ Չնայած արդրունքում ֆիլմ դարձած ժապավենի սցենարը և մոնտաժը Դիվիդիի ձեռքի գործն է, Բուրնատը կտրականապես դեմ էր այն բանին, որ ֆիլմը անվանեն իսրայելական[3]։

Հավաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ցուցադրման ընթացքում ֆիլմը վարձույթում հավաքել է մոտ 110 հազար դոլլար։ Մեծ Բրիտանիայում ֆիլմը հավաքել է ավելի քան 36 հազար դոլլար[4]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որը արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և անվանակարգերի «Օսկար» մրցանակի, քննադատների կողմից հիմնականում ստացել է դրական արձագանքներ անգլալեզու մամուլում։ Քննադատ Ջոն Դեֆորը՝ «Hollywood Reporter»-ից, ֆիլմն անվանում է «յուրահատուկ ուժեղ»[2], իսկ «Village Voice»-ի տեսաբան Մարկ Գոլկոմբը՝ զարմանալիորեն անձնական և ազնիվ, չնայած և նշում է, որ հեղինակները չեն ձգտում իրականության հավասարակշիռ արտացոլման՝ պաղեստինցիների նկատմամբ կարեկցություն առաջացնելով իսրայելցի նորաբնակիչներին պատկերելով ծաղրանկարային ջարդարարի տեսքով[5]։ «Time Out» ամսագրում Քեթ Կլարկը, ֆիլմն անվանելով «անհավանական սրտառուչ», հատուկ առանձնացնում է հեղինակների ունակությունը սև-սպիտակ քաղաքական հակամարտության հետևում տեսնելու հասարակ մարդկանց ամենօրյա կյանքի դժվարությունները, ովքեր ներգրավվել են հակամարտության մեջ[6]։ Ամերիկացի ռեժիսոր-վավերագիր Մայքլ Մուրը՝ «Օսկար»-ի և «Ոսկե Արմավենու ճյուղ»-ի դափնեկիր, «5 կոտրված տեսախցիկներ» ֆիլմը անվանել է տարվա լավագույն ֆիլմերից մեկը, որը չի զիջում լավագույն գեղարվեստական ֆիլմերին։ Մուրը ստիպված էր երաշխավոր լինել Բուրնատի համար, ով ձերբակալվել էր ամերիկյան ներգաղթային ծառայության կողմից, երբ կնոջ և որդու՝ Ջիբրիլի հետ ժամանել էր Լոս Անջելես՝ «Օսկար»-ի հանձնման արարողությանը[7]։

Սակավաթիվ բացասական արձագանքներից է լինում «Variety» ամսագրի քննադատ Լեսլի Ֆելպերինի գրաքննությունը։ Ինչպես և Գոլկոմբը, նա նշում է, որ ֆիլմի գերզգայությունը մեքենայական են և շաբլոն, նաև հարց է տրվում, թե կոնկրետ ինչը ֆիլմում տեղ չի գտել 500 ժամանոց սիրողական տեսագրությունից, որպեսզի ստացվի մեկ ու կես ժամանոց ֆիլմ, և որտեղից է Բուրնատը ամեն անգամ ձեռք գցել ավելի ու ավելի թանկարժեք տեսախցիկ։ Առավել դրական առումով Ֆելպերինին անդրադառնում է Լե Տրիո Ջուբրանի ֆոլկլորային երաժշտության մասին, որը ուղեկցում է ֆիլմին և երկրորդ ռեժիսոր Գայ Դավիդի և Վերոնիկ Լագոարդ-Սեգոյի մոնտաժի մասին[1]։ Ֆելպերինի գնահատականը տարբերվում է այլ տեսաբանների տեսակետներից, մասնավորապես, Ջանի Մոնջիից «Examiner.com»-ից, ով գրում է այն մասին, որ ֆիլմը ոչ թե կոպիտ պրոպագանդայի տպավորություն է թողնում, այլ երիտասարդ հոր անկեղծ խոստովանության[8]։ Ֆիլմի գնահատականի դեմ առարկում է նաև «Մոսկովսկիե Նովոստի» թերթի մեկնաբան Նատալիա Բաբինցևան, հիշեցնելով նրանում ցուցադրված իսրայելցի աղջկա մահը և վիրահատությունը։ Ըստ Բաբինցևայի խոսքերի, գտնվելով պատմական իրադարձությունների կիզակետում, անհնար է անկողմնակալ լինել. «Դու չես կարող լինել ինչ-որ տեղ միջնամասում, որովհետև այնտեղ փշապատ է»[9]։

Իսրայելում ֆիլմը քաղաքագետների և արվեստի գործիչների կողմից դիմավորվում է տարբեր կերպ։ Եթե աջ քաղաքական շրջանակներում (ինչպես ծայրահեղական, այնպես էլ չափավոր) «5 կոտրված տեսախցիկներ»-ը միանշանակ գնահատում են որպես հակաիսրայելական պրոպագանդիստական ֆիլմ[10], ապա 2012 թվականի Երուսաղեմի կինոփառատոնում այն արժանանում է Վան Լիրի հիմնադրամի մրցանակին, որպես լավագույն իսրայելական վավերագրական ֆիլմ, իսկ ավելի ուշ ցուցադրվում է իսրայելական հեռուստատեսությամբ։ Ynet լրատվական պորտալից Արիանա Մելամեդը, ով ներկայացնում է «Էդիոտ Ահրոնոտ» մեդիա-կոնցեռնը, ֆիլմի դիտումը անվանում է յուրաքանչյուր իսրայելցու քաղաքական պարտքը[11]։ Ֆիլմը բարձր գնահատականներ է ստանում նաև իսրայելական այլ ԶԼՄ-ների տեսաաբանների կողմից՝ «Գա-Արեց» և «Գլոբս»[12]։ Միևնույն ժամանակ, «Մաարիվ»-ի տեսաբան Յոնաթան Գաթը ֆիլմը անվանում է շաբլոնային և նոր գաղավարներ չկրող, չնայած հզոր էմոցիոնալ ուղղվածությանը[13]։

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սանդենս» փառատոն, 2012 թվական - վավերագարական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի մրցանակ, անվանակարգում «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին։
  • Պուսանի միջազգային կինոփառատոն, 2012 թվական - «Busan Cinephile» մրցանակ։
  • Երուսաղեմի միջազգային կինոփառատոն, 2012 թվական - վան Լիր հիմնադրամի մրցանակ «Լավագույն իսրայելական վավերագրական ֆիլմի համար»
  • «Ոսկե Ծիրան», 2012 թվական - Գրան-Պրի լավագույն վավերագրական ֆիլմի համար Երևանի կինոփառատոնում։
  • «Օսկար», 2013 թվական - «Օսկար»-ի անվանակարգում լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար։
  • Ասիական-Խաղաղօվկիանոսյան կինոմրցանակ, 2012 թվական - անվանակարգում լավագույն լիամետրաջ վավերագրական ֆիլմի համար մրցանակին։
  • «Օֆիր», 2012 թվական - անվանակարգում լավագույն վավերագրական ֆիլմի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Leslie Felperin. (2011 թ․ դեկտեմբերի 8). «Review։ "Five Broken Cameras"». Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 John DeFore. (2012 թ․ հունվարի 25). «5 Broken Cameras: Sundance Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Борьба за «5 разбитых камер»: дружба и сотрудничество уступили тщеславию и политике». ZMAN.com. 30 января 2013. Վերցված է 201-09-22-ին.(չաշխատող հղում)
  4. «5 կոտրված տեսախցիկ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  5. Mark Holcomb. (May 30 2012). «5 Broken Cameras». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. Cath Clarke. (October 16 2012). «5 Broken Cameras». Time Out. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. Jordan Zakarin. (2013 թ․ փետրվարի 20). «Oscar-Nominated Palestinian Filmmaker Detained at LAX, Michael Moore Intervenes». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. Jana Monji. (2012 թ․ դեկտեմբերի 26). «'5 Broken Cameras' heartbreaking account of Palestinian lost lands». Examiner.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. Наталия Бабинцева. (24 июня 2012). «Кинолюбитель». Московские новости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. ««Израильские фильмы — односторонние антиизраильские ролики»». ZMAN.com. 26 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. Ариана Меламед. (12 августа 2012). ««Пять сломанных камер»: просмотр — гражданский долг» (եբրայերեն). Ynet. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. Ури Клайн. (18 октября 2012). ««Пять разбитых камер»: Взгляд, проникающий за стену». Га-Арец (եբրայերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
    Нир Кипнис. (20 февраля 2013). «Частное и общее». Глобс (եբրայերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  13. Йонатан Гат. (17 февраля 2013). ««Пять разбитых камер»: Палестинский гнев повторного использования» (եբրայերեն). NRG Маарив. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]