4P/Ֆայե
4P/Ֆայե (Ֆայեի գիսաստղ, P/1843 W1, P/1850 W1, 4P) 4P/Faye | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 23 նոյեմբերի, 1843 թ. (Էրվե Ֆայեի կողմից) |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 1,666 ա. մ. |
Ապոհելին | 6,026 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 3,846 ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,5666 |
Սիդերիկ պարբերություն | 7,55 a |
Թեքվածություն | 9,032° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 3,5 կմ[1] |
Մթնոլորտային տվյալներ |
4P/Ֆայե (նույնպես անվանվում է Ֆայեի գիսաստղ կամ Գիսաստղ Ֆայե), պարբերական Յուպիտերի ընտանիքի գիսաստղ է, հայտնաբերվել է 1843 թվականի նոյեմբերին Էրվե Ֆայեի կողմից Փարիզի աստղադիտարանում։ Վերջին անգամ անցել է պերիհելիով (Արեգակին ամենամոտ դիրք) 2014 թվականի մայիսի 29-ին[2], և հաջորդ անգամ այն կանցնի այդ կետով 2021 թվականի սեպտեմբերի 8-ին[3]։
Ֆայեն գիսաստղը առաջին անգամ դիտարկել է նոյեմբերի 23-ին, սակայն վատ եղանակի պատճառով նա կարողացավ հաստատել իր դիտարկումը միայն ամսի 25-ին[4]։ Այն այնքան աղոտ էր, որ փաստորեն նկատվելուց մոտ մեկ ամիս առաջ արդեն անցել էր իր պերիհելին, և միայն նրա Երկրին մոտ անցումը թույլ տվեց հայտնաբերել այն։ Նոյեմբերի վերջում Օտտո Ստրուվեն հայտնեց, որ գիսաստղը տեսանելի է դարձել անզեն աչքի համար[4]։ Գիսաստղը տեսանելի մնաց փոքր աստղադիտակների համար մինչև 1844 թվականի հունվարի 10-ը, և վերջնականապես կորավ մեծ աստղադիտակների տեսադաշտից 1844 ապրիլի 10-ին[4]։
1844 թվականին Թոմաս Հենդերսոնը հաշվարկեց, որ գիսաստղը կարճ պարբերությամբ գիսաստղ է, և նրա պարբերությունը հաշվարկվեց հավասար 7,43 տարվան[4]։ Ուրբեն Լե Վերյեն հաշվարկեց այս գիսաստղի 1851 թվականի հայտնության դիրքերը, հաշվարկելով նրա պերիհելին 1851 թվականի ապրիլին[4]։ 1850 թվականի նոյեմբերի 28-ին գիսաստղը դիտարկվեց իր հաշվարկված դիրքին մոտ Ջեյմս Քելիսի կողմից[4]։
Այս գիսաստղը հնարավոր չի եղել դիտարկել անբարենպաստ պայմանների պատճառով իր 1903 և 1918 թվականների հայտնությունների ժամանակ[4]։ Իր ամենամեծ պայծառությանը գիսաստղը հասել է 2006 թվականին՝ 9 տեսանելի մեծություն[5]։
Գիսաստղի տրամագիծը գնահատվել են մոտ 3,5 կմ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «JPL Small-Body Database Browser: 4P/Faye» (last observation: 2014-01-29 last obs). Jet Propulsion Laboratory. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Syuichi Nakano (2011 թ․ նոյեմբերի 1). «4P/Faye (NK 2145)». OAA Computing and Minor Planet Sections. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «4P/Faye Orbit». Minor Planet Center. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kronk, Gary W. (2001–2005). «4P/Faye». Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 25-ին. (Cometography Home Page)
- ↑ Seiichi Yoshida (2008 թ․ հոկտեմբերի 12). «4P/Faye (2006)». Seiichi Yoshida's Comet Catalog. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Orbital simulation from JPL (Java) / Horizons Ephemeris
- 4P/Faye at CometBase database
- 4P/Faye – Seiichi Yoshida @ aerith.net
- 4P/Faye history from Gary W. Kronk's Cometography
- 4P/Faye at the Minor Planet Center's Database
|