47 ռոնիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
47 ռոնիններ
47 Ronin
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր մարտաֆիլմ[1][2][3][4][5][6][7][8], ֆենթեզի ֆիլմ[4][6][3][7] և արկածային ֆիլմ[5][6][3]
Թվական դեկտեմբերի 6, 2013 և հունվարի 30, 2014[9]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Carl Rinsch[5][10][11]
Պրոդյուսեր Սկոտ Ստուբեր և Michael Taccetta
Սցենարի հեղինակ Hossein Amini և Chris Morgan
Դերակատարներ Կիանու Ռիվզ[12][4][6][8][10][11], Հիրոյուկի Սանադա[12][4][6][8][10][11], Jin Akanishi[12][4][6][10], Ռինկո Կիկուտի[12][4][6][10], Տադանոբու Ասանո[12][4][6][8][10], Kajioka Junichi, Yorick van Wageningen[12][4], Տոգո Իգավա[12][4], Կո Սիբասակի, Տանրո Իսիդա[12] և Քերի-Հիրոյուկի Տագավա[12][4][10]
Օպերատոր Ջոն Մեթիսոն[13][4][14]
Երաժշտություն Իլան Էշկերի
Մոնտաժ Craig Wood և Ստյուարտ Բեյրդ
Պատմվածքի վայր Ճապոնիա
Նկարահանման վայր Բուդապեշտ, Ճապոնիա և Լոնդոն
Կինոընկերություն Universal Studios, Moving Picture Company և Village Roadshow Pictures
Տևողություն 119 րոպե
Պաշտոնական կայքէջ

«47 ռոնիններ» (անգլ.՝ «47 Ronin»), Քարլ Էրիկ Ռինշի ֆենթեզի դրամատիկական մարտաֆիլմը 3D ֆորմատով[15]։ Գլխավոր դերում Քիանու Ռիվզն է։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 25-ին, Ռուսաստանում՝ 2014 թվականի հունվարի 1-ին[16][17]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2011 թվականի մարտի 14-ին[18] և անցկացվել են Բուդապեշտում, Լոնդոնում, Ճապոնիայում և Սքայ կղզում[19]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն հիմնված է «Ակոյի վրեժը» ճապոնական ժողովրդական ավանդության վրա։ Նրա կենտրոնում 47 սամուրայներ պատմությունն է, ովքեր, կորցնելով իրենց ղեկավարին, երդվում են վրեժ լուծել նրա մահվան համար՝ չնայելով այն բանին, որ իրենց դրա համար սպասվում էր մահապատիժ։ Որպեսզի կասկածներ չառաջանան, նրանք ձուլվում են ամբոխին՝ դառնալով առևտրականներ և եկեղեցականներ, և սկսում պատրաստվել իրենց համարձակ պլանին։ 47 ռոնինների պատմությունը պահպանվում է դարերի ընթացքում, և ամեն տարվա դեկտեմբերի 14-ին մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են այցի նրանց եղբայրական գերեզմանին, որպեսզի հարգեն խիզախների հիշատակը, ովքեր դարձել են հավատարմության ու պատվի խորհրդանիշ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քիանու Քայ Ռիվզ Քայ
Տադանոբու Քիրա Յոսինակա Ասանո Քիրա Յոսինակա
Հիրոյուկի Օիսի Քուրանոսուկե Սանադա Օիսի Քուրանոսուկե
Մին Լորդ Ասանո Տանակա Լորդ Ասանո
Քո Միկա Սիբիսակի Միկա
Քերի-Հիրոյուկի Տուկագավա Ցունայոսի Տագավա Տուկագավա Ցունայոսի
Ձին Օիսի Տիկարա Աքանիսի Օիսի Տիկարա
Ռինկո Միձուկի Կիկուտի Միձուկի
Մասայոսի Յասունո Հանեդա Յասունո
Հարուկա Աբե Միկի սպասուհի Միկի սպասուհի
Իորիկ վան Վահենինհեն կապիտան կապիտան
Տոգո Իգավա տենգու առաջնորդ տենգու առաջնորդ
Յուրիրի Նակա Իկա Իկա
Ռիկ վարպետ Ջենեսթ վարպետ

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաշտոնական թրեյլերում հնչում են հետևյալ կոմպոզիցիաները՝ «Superhuman» — Kill the fear «Phantom Power» — Time Bomb «Immediate Music» — Def Con

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասանո իշխանի՝ Քիրու Յոսինակուի մահվան համար մեղադրվողի դերը խաղում է Ասանո անունով դերասան։
  • Սյոգունի դերը խաղացել է Քերի-Հիրոյուկի Տագավան, ով հայտնի է «Մահացու կռիվ» ֆիլմում կատարած Շան-Ցզունի դերով։
  • Քիունա Ռիվզի հերոսը միակ ձախլիկն է 47 ռոնիններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]