47-րդ գվարդիական դիվիզիայի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
47-րդ գվարդիական դիվիզիայի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1000 մետր
Անվանվել է47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա
Փոստային ինդեքս346350

47-րդ գվարդիական դիվիզիայի փողոց (ռուս.՝ Улица 47-й Гвардейской Дивизии), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Անվանվել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պատվին։ Սկիզբ է առնում Բալոչնայա, Պիոներսկայա, Կորոտկայա փողոցների հանգույցից և ավարտվում քաղաքի ծայրամասում՝ վերածվելով դեպի 60Н-176 մայրուղուն միացող ճանապարհի։ Երկարությունը 1000 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի 47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցը գտնվում է Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Այն սկսվում է Բալոչնայա, Պիոներսկայա, Կորոտկայա փողոցների հանգույցից, հատում է Բոլշայա Սկելևայա, 2-րդ Նագոռնայա փողոցները, Կրիմսկի, 4-րդ Սկելևատսկի նրբանցքները և ավարտվում քաղաքի ծայրամասում՝ վերածվելով դեպի 60Н-176 մայրուղուն միացող ճանապարհի։ Փողոցի երկարությունը 1000 մետր է։

47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։

Փողոցն անվանվել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Կարմիր դրոշի և Բոգդան Խմելնիցկու շքանշանակիր 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պատվին։

Դիվիզիան կազմավորվել է 1942 թվականի հոկտեմբերի 20-ին։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, ազատագրել է Ռոստովի, Դոնեցկի, Խարկովի և Վոլինի մարզերը, մասնակցել է Լեհաստանի ազատագրման մարտերին։ Մասնակցել է Բեռլինի գրավմանը[1]։

Հաջող մարտական գործողությունների համար 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիան պարգևատրվել է Կարմիր դրոշի և Բոգդան Խմելնիցկու շքանշաններով։ Նրա մոտ 16 հազար զինվոր պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին 16 զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման համար, 31 զինծառայող դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «47-я гварде́йская стрелко́вая Нижнеднепровская Краснознамённая ордена Богдана Хмельницкого дивизия».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]