47-րդ գվարդիական դիվիզիայի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
47-րդ գվարդիական դիվիզիայի փողոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1000 մետր
Անվանվել է47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա
Փոստային ինդեքս346350
Կոորդինատներ: 47°53′49.00000009841″ հս․ լ. 40°2′29.00000010041″ ավ. ե. / 47.8969444444717780° հս․. լ. 40.0413888889167779° ավ. ե. / 47.8969444444717780; 40.0413888889167779

47-րդ գվարդիական դիվիզիայի փողոց (ռուս.՝ Улица 47-й Гвардейской Дивизии), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Անվանվել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պատվին։ Սկիզբ է առնում Բալոչնայա, Պիոներսկայա, Կորոտկայա փողոցների հանգույցից և ավարտվում քաղաքի ծայրամասում՝ վերածվելով դեպի 60Н-176 մայրուղուն միացող ճանապարհի։ Երկարությունը 1000 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի 47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցը գտնվում է Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Այն սկսվում է Բալոչնայա, Պիոներսկայա, Կորոտկայա փողոցների հանգույցից, հատում է Բոլշայա Սկելևայա, 2-րդ Նագոռնայա փողոցները, Կրիմսկի, 4-րդ Սկելևատսկի նրբանցքները և ավարտվում քաղաքի ծայրամասում՝ վերածվելով դեպի 60Н-176 մայրուղուն միացող ճանապարհի։ Փողոցի երկարությունը 1000 մետր է։

47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։

Փողոցն անվանվել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Կարմիր դրոշի և Բոգդան Խմելնիցկու շքանշանակիր 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պատվին։

Դիվիզիան կազմավորվել է 1942 թվականի հոկտեմբերի 20-ին: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, ազատագրել է Ռոստովի, Դոնեցկի, Խարկովի և Վոլինի մարզերը, մասնակցել է Լեհաստանի ազատագրման մարտերին։ Մասնակցել է Բեռլինի գրավմանը[1]։

Հաջող մարտական ​​գործողությունների համար 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիան պարգևատրվել է Կարմիր դրոշի և Բոգդան Խմելնիցկու շքանշաններով։ Նրա մոտ 16 հազար զինվոր պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին 16 զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման համար, 31 զինծառայող դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]