451 աստիճան ըստ Ֆարենհայթի (ֆիլմ)
451 աստիճան ըստ Ֆարենհայթի անգլ.՝ Fahrenheit 451 | |
---|---|
![]() | |
Երկիր | Ֆրանսիա![]() |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2], դրամա, հակաուտոպիական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | 451 աստիճան ըստ Ֆարենհայթի[3] |
Թվական | դեկտեմբերի 23, 1966[4], նոյեմբերի 14, 1966 և 1966 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրանսուա Տրյուֆո[1][5][6][…] |
Պրոդյուսեր | Լյուիս Մ․ Ալլեն |
Սցենարի հեղինակ | Ֆրանսուա Տրյուֆո և Ժան-Լուի Ռիշար |
Դերակատարներ | Օսկար Վերներ[5][7][6][…], Ջուլի Քրիստի[5][7][6][…], Սիրիլ Քյուսակ[5][7][8][…], Մարկ Լեսթեր[8], Իվոնն Բլեյք[8], Ջոն Ռեյ[8], Անտոն Դիֆրինգ[5][8][2], Թոմ Ուաթսոն[8], Էրիկ Մեյսոն[9] և Մայքլ Բալֆուր[9] |
Օպերատոր | Նիկոլաս Ռոուգ |
Երաժշտություն | Բերնարդ Հերման |
Մոնտաժ | Թոմ Նոուբլ |
Պատմվածքի վայր | Քլիվլենդ |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 109 րոպե |
«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (անգլ.՝ Fahrenheit 451), գեղարվեստական ֆիլմ հակաուտոպիական ապագայի մասին, նկարահանած Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի հիման վրա։ 1966 թվականին նկարահանված ֆիլմը ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի առաջին գունավոր ֆիլմն է և միակը անգլերեն լեզվով։ Գլխավոր դերերը կատարել են Օսկար Վերները և Ջուլի Կրիստին։ Ֆիլմի նկարահանումները տևել են 93 օր (1966 թվականի հունվարի 13-ից մինչև ապրիլի 15-ը)։ Ֆիլմում բոլոր տիտրերը էկրանին չեն հայտնվում, այլ կարդացվում են կադրից դուրս ձայնով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է հասարակության մասին, որում գրքերի ընթերցումը արգելված է օրենքով։ Մարդկանց, ովքեր պահում են գրքեր, ձերբակալում են, իսկ գրքերը այրում են այսպես կոչված «Հրշեջները»։ Գլխավոր հերոսը՝ Գայ Մոնտեգը, Հրշեջ է աշխատում, սակայն չի ցանկանում հաշտվել գոյություն ունեցող գաղափարախոսության հետ։ 451 աստիճան ըստ Ֆարենհայթի (մոտ 233 °C) արտահայտվում է, որպես «ջերմաստիճան, որում բռնկվում և այրվում են գրքերը»։
Ըստ սյուժեի ֆիլմը որոշ դրվագներում տարբերվում է վեպից։ Օրինակ, Կլարիսան ֆիլմում ողջ է մնում և Մոնտեգի հետ լքում է քաղաքը։ Փաբերի դերը ֆիլմում զգալիորեն նվազեցված է՝ նա հայտնվում է մեկ դրվագում, միայն ակնթարթորեն և որպես ծեր մարդ, քնած այգում նստարանին։ Կապված նրա հետ, որ ֆիլմը նկարահանվել է 1966 թվականին, կյանքից որոշ տարրեր՝ նկարագրված գրքում, բացակայում են ֆիլմում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար Վերներ - Գայ Մոնտեգ
- Ջուլի Կրիստի - Կլարիսա / Լինդա Մոնտեգ
- Սիրիլ Քյուսաք - կապիտան
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոմամուլը միանշանակ չի անդրադարձել ֆիլմին նրա թողարկումից հետո։ Մարտին Սկորսեզեն այն անվանում էր չգնահատված, ուղղակի ազդեցություն ունեցած նրա սեփական աշխատանքների վրա։ Վեպի հեղինակ Ռեյ Բրեդբերին էկրանավորումով գոհ չէր և արմատական սխալ էր համարում Ջուլի Կրիստիին կրկնակի դերում հաստատելը[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0060390/
- ↑ 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2166.html
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.adorocinema.com/filmes/filme-2166/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.interfilmes.com/filme_13324_Fahrenheit.451-(Fahrenheit.451).html
- ↑ 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/fahrenheit-451
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.imdb.com/title/tt0060390/fullcredits
- ↑ 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Джилл Стюарт. (22 апреля 2009)։ «LA People 2009: The Writer — Ray Bradbury» (անգլերեն)։ Los Angeles Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2014-6-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմ-հակաուտոպիա
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Universal Pictures ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր