420 (մարիխուանայի օգտագործման մշակույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրիլի 20-ի տոնակատարություն Սանտա Կրուզում, Կալիֆորնիա, 2007 թվական
SSDP անդամը բաժանում է մարիխուանայի օգտագործման մշակույթին վերաբերող թռուցիկ, Բերկլիի կալիֆորնյան համալսարան, 2010 թվականի ապրիլի 20

420 (կարդացվում է «չորս-քսան»), տերմին, որը կիրառվում է Հյուսիսային Ամերիկայի թմրանյութային ենթամշակույթում, որով բնորոշվում է մարիխուանա ծխելու գործընթացը[1][2]։ 420 թիվը խորհրդանշում է ժամը 4:20-ը[3]:

Այդ ժամանակ ենթամշակույթի ներկայացուցիչները սովորաբար[4] հավաքվում են, որպեսզի միասին ժամանակ անցկացնեն, միասին կանեփ ծխեն[5], կամ էլ քննարկեն պետական քաղաքականության այս կամ այն ասպեկտը[6], որը վերաբերում է մարիխուանային։

Առավել ընդհանուր իմաստով, «420-ը» օգտագործվում է՝ բնորոշելու մարիխուանայի կամ կանեփի օգտագործման գործընթացը[3]։ Այն խորհրդանշում է նաև այս կամ այն անձի ենթամշակույթին պատկանելու հանգամանքը[5]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ կան տերմինի առաջացման բազմաթիվ տեսություններ, այն մեծ տարածում է ստացել 1971 թվականին, երբ թինեյջերների խումբը Կալիֆոռնիայի Սան Ռաֆել քաղաքի Սան Ռաֆայել ավագ դպրոցի (անգլ.՝ San Rafael High School) աշակերտները դպրոցից հետո հավաքվել են Լուի Պաստերի արձանի մոտ՝ մարիխուանա ծխելու նպատակով[7][8]։

Խմբի անդամները օգտագործում էին նաև ողջույնի արտահայտություն «420 Լուի» (անգլ.՝ «420 Louis!»)[9]: Ողջույնի տեքստը առավել հայտնի է դարձել 80-ական թվականների վերջին՝ «The Grateful Dead» խմբի երկրպագուների շնորհիվ[10]։

Հյուսիսային Ամերիկայի կանեփ ծխողների մեծ մասը շարունակում են հանդիպել ժամը 16:20, որպեսզի միասեն կանեփ ծխեն։ 420 տերմինի կիրառման աճի հետ մեկտեղ, այն տարածվեց նաև ապրիլի 20-ի վրա (ԱՄՆ-ում տերմինը կիրառվում էր «4/20» տարբերակով, ինչն էլ ասոցիացվում էր ապրիլի 20-ի հետ)։

Այդ օրը դարձել է ենթամշակութային տոն, երբ ընդունված է հավաքվել և միասին կանեփ ծխել։ Որոշ շրջաններում այդ տոնը համընկնում է Երկրի օրվա հետ (անգլ.՝ Earth Day)[11][12][13]:

«420-ի» քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

«420-ի» քարոզարշավը կոչ է անում մարդկանց մասնակցել քաղաքական գործընթացներին, որոնց նպատակը մարիխուանայի օրինականացումն է։ Առավել տարածված է «Ապրիլի 20-ը դարձնել ամենամյա ազդակ ԱՄՆ Կոնգրեսի վրա՝ մարիխուանայի օգտագործումը օրիանականացնելու նպատակով»[14]։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են NORML-ը (National Organization for the Reform of Marijuana Laws), SAFER-ը (Safer Alternative for Enjoyable Recreation), և SSDP-ն (Students for Sensible Drug Policy) արդեն իսկ օգտագործում են ապրիլի 20-ը՝ հասարակությունում մարիխուանայի օրինականացմանն ուղղված քաղաքական բարեփոխումների վրա ազդելու նպատակով[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 420 Day- Cannabis Festival (թվարկված են Հյուսիսային Ամերիկայի այն բնակավայրերը, որտեղ անց են կացվում փառատոններ) Արխիվացված 2014-10-22 Wayback Machine(անգլ.), April 16, 2011
  2. Canada’s marijuana activists unite against American-style drug laws — 420 vote mobs to be held in over 10 cities across Canada on April 20th Արխիվացված 2012-09-07 archive.today(անգլ.), April 19, 2011
  3. 3,0 3,1 420 Meaning: The True Story Of How April 20 Became «Weed Day»(անգլ.) — The Huffington Post, публикация 20 апреля 2008 года, обновлена 20 апреля 2010 года
  4. Elise Mcdonough The Official High Times Cannabis Cookbook: More Than 50 Irresistible Recipes.(անգլ.)
  5. 5,0 5,1 Advocates Point to Signs of Change(անգլ.) — San Francisco Chronicle, Thursday, April 20, 2000
  6. Marijuana Advocates Point to Signs of Change(անգլ.) — The New York Times, 19 апреля 2009 года
  7. «420» (անգլերեն). Snopes.com - Urban Legends Reference Pages. 2005 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  8. «420 Timeline». High Times (անգլերեն). 2005. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  9. Maria Alicia Gaura (2000 թ․ ապրիլի 20). «Stoner Chic Traces Origin To San Rafael: Snickering high schoolers brought '420' into lexicon». San Francisco Chronicle (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  10. «'420' enthusiasts honor cannabis on high holiday». cbs5.com (անգլերեն). Apr 20, 2006 4:20 pm. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  11. «Earth Week in Guam» (անգլերեն). 2003 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Earth Week in San Diego» (անգլերեն). 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Earth Week in Victora, BC» (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Campaign: The Strategy for Legalization» (անգլերեն). 2006 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  15. «NORML's Annual 420 Promo: 2015» (անգլերեն). NORML. 2015 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]