4.3.2.1.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4.3.2.1.
անգլ.՝ 4.3.2.1
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆիլմ կողոպուտի մասին և դրամա
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆոել Քլարք
Սցենարի հեղինակՆոել Քլարք
ԴերակատարներՕֆելյա Լովիբոնդ[1], Էմմա Ռոբերթս[1], Թեմսին Էգերթոն[1], Ադամ Դիկոն, Բեշի, Նոել Քլարք[1], Շոն Փերթվի[1], Քեյթ Մագոուեն[1], Լինզի Քոքեր[1], Միշել Ռայան[1], Քևին Պատրիկ Սմիթ[1], Մենդի Պատինկին[1], Ալեքսանդր Սիդիգ[1], Հելեն ՄակՔրորի[1], Ջեյկոբ Անդերսոն[1], Plan B?[1], Ֆրեդի Սթրոմա[1], Կամիլլա Կոդուրի[1], Սյուզաննա Ֆիլդինգ[1], Գրեգ Չիլին[1] և Ֆեմի Օյենիրան[1]
ԵրաժշտությունԱդամ Լյուիս
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն117 րոպե

«4.3.2.1.», ռեժիսոր Նոել Կլարկի քրեական թրիլերը։ Չորս ընկերուհիներ հետաքրքրված էին գողացված ադամանդի հետաքննությամբ։ Ֆիլմը նման է այդ չորս աղջիկների օրագրին. տարբեր մասերում աղջիկները ինչ-որ պատմություններ են պատմում։ Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք փորձում են գտնել ադամանդ գողացողին։ Թանկարժեք քարն անընդհատ փոխանցվում է մեկից մյուսին։ Ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 2-ին, իսկ Ռուսաստանում՝ փետրվարի 10-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս ընկերուհիները՝ Շենոնը, Քերիսը, Ջոանան և Կասսանդրան հանդիպում են Լոնդոնի սրճարաններից մեկում, որպեսզի Կասսանդրային ճանապարհեն Նյու Յորք, որտեղ նա պլանավորել էլ հանդիպել իր ընկերոջը, ում հետ նա ծանոթացել է համացանցով, բացի այդ նա ցանկանում էր այնտեղ անցնել երաժշտական քոլեջի լսումները։ Բաժանվելով իրարից նրանք ընկնում են խճճված պատմությունների մեջ։

Շենոնը իմանում է, որ նրա մայրը լքել է ընտանիքը։ Այդ ցավալի լուրը սկսելով նա կիսվում է իր ընկերուհիների հետ, բայց նրանք աղջկան արհամարհում են։ Սթրեսային իրավիճակի մեջ հայտնվելով, նա որոշեց ինքնասպանություն գործել, բայց նա չգիտեր ինչ անել այն ադամանդների հետ, որոնք հայտնվել էին նրա մոտ։

Կասսանդրան ուղևորվում է Նյու Յորք։ Նա հանդիպում է այն ընկերոջ հետ, ում հետ ծանոթացել էր համացանցով և նրա հետ գիշեր է անցկացնում։ Մեկ ուրիշ մարդ նրա հետ պայմանագիր է կնքում և թալանում աղջկան։ Այդ ամեն հավելյալ նա բաց է թողնում լսումները։ Սակայն նա չի հանձնվում և ուղևորվում է գողին փնտրելու։

Քերիսը հանիդպում է իր ընկերոջը։ Կասսանդրան իր բնակարանը հանձում է աղջկան, որպեսզի հետևի դրան մինչև իր վերադարձը։ Նրանք պլանավորել էին այդ տանը լավ հանգստանալ։ Բայց խառնվում է Քերիսի խորթ եղբայրը։ Բացի նրանից, որ Քերիսի եղբայրը նրան արգելում է գնալ վախի սենյակ, նա նաև երեկույթ է կազմակերպում Կասսանդրայի տանը։ Նրա խորթ եղբայրը կապված էր ադամանդները գողանալու հետ, ինչի մասին խոսում էին ամեն լրատվական ծրագրերում։

Ջոանան ստիպված էր խանութում աշխատել՝ գիշերային հերթափոխով։ Այնտեղ նա հանդիպում է խանութի մենեջեր Տիի հետ, ով ինչ որ պլան էր մտածել խանութի չհրկիզվող պահարանի հետ կապված։ Պարզվում է, որ Տին հանցագործների խմբի անդամներից է։ Նրա ընկերները հարձակվում են խանութի վրա և Տին այդ խառնաշփոթի մեջ կորցնում է ադամանդների կեսը։ Սկսած նրա ծնողներից, վերջացրած մենեջեր Տիով բոլորը ասում էին, որ ադամնդները գողացել է Ջոանան և աղջիկը որոշում է իրավիճակը վերցնել իր ձեռքերում։

Երբ Կասսանդրան վերադառնում է Նյու Յորքից, ընկերուհիներից իմանում է որ Շենոնը կորել է։ Նրանք սկսում են փնտրել աղջկան և հազիվ փրկում են նրան ինքնասպանությունից։ Նրանց մոտ հայտնվում է ադամանդները և առիթը բաց չթողնելով նրանք մեկնում են հանգստանալու։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեմսին Էգերտոն — Կասսանդրա
  • Էմմա ՌոբերթսՋոանա
  • Օֆելիա Լովինբոնդ — Շենոն
  • Շանիկա Ուորեն Մարկլենդ — Քերիս
  • Շոն Պերտվի — պարոն Ռիչարդս, Շենոնի հայր
  • Հելեն Մակկորի — Ջոանայի մայր
  • Միշել Ռայան — Քելլի
  • Իվ — Լատիշա
  • Քեվին Սմիթ — Մեծ Լարրի
  • Նոել Կլարկ — Տի
  • Ջեյկոբ Անդերսոն — Անժելո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր — Նոել Կլարկ
  • Պրոդյուսերներ — Դեյմոն Բրայանտ, Ջասթին Լենչբերի
  • Սցենարիստ — Նոել Կլարկ
  • Կոմպոզիտորներ — Ադամ Լյուիս, Բերնեբի Ռոբսոն
  • Օպերատոր — Ֆրանկո Ռեզինո
  • Նկարիչներ — Մյուրեյ Մակկիոուն, Պոլ Հարվի, Ալան Պիրսոն
  • Մոնտաժ — Մարկ, Դեվիս, Մարկ Էվերսոն

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

4.3.2.1.
ԹողարկվածՄայիսի 28, 2010
Ժանրէլեկտրո հաուս, սոուլ, ռիթմ ընդ բլյուզ, հիփ հոփ, գրայմ
Տևողություն117 րոպե
ԼեյբլSony Music Entertainment

Սաունդթրեքը թողարկվել է 2010 թվականի մայիսի 28-ին։

Երգացանկ
  1. «Keep Moving» — Adam Deacon & Bashy featuring Paloma Faith
  2. «No Bullsh*t» — Bodyrox
  3. «When I’m Alone» — Lissie
  4. «Ya Get Me» (Movie Snippet) — Adam Deacon
  5. «On This Ting» — Adam Deacon
  6. «A Different Light» — Kerry Leatham
  7. «Bend Over» (Movie Snippet) — Kevin Smith & Tamsin Egerton
  8. «Better Days» (Revox) — Speech Debelle featuring Micachu, Wiley and Incredubwoy
  9. «I Wanna Party» — Mz Bratt
  10. «Don’t Look Back» — The Union Exchange
  11. «Go Home» — Eliza Doolittle
  12. «Do You Fancy Me?» (Bluff) — Kerry Leatham
  13. «No Significance» — Davinche featuring Henriette Bond
  14. «Drunk Girls» — The Midnight Beast
  15. «Paradox» — WKB featuring Myles Sanko
  16. «DanceFloor» — Davinche
  17. «This Year» — Mz Bratt featuring Griminal
  18. «Forever» — Ashley Walters
  19. «She’s A Gangsta» — Bashy featuring Zalon
  20. «You Took My Shopping» (Movie Snippet) — Tamsin Egerton
  21. «Typical Actor» — Adam Deacon
  22. «Pretty Young Things» — Bodyrox
  23. «My Size Kid» — Adam Deacon
  24. «Strangley Sexy Though» (Movie Snippet) — Էմմա Ռոբերթս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]