343 Industries

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
343 Industries
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2009
ՀիմնադիրBonnie Ross?
ՎայրRedmond, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունMicrosoft Studios
Կայք343industries.com(անգլ.)

343 Industries, ամերիկյան ընկերություն, որը 2007 թվականից զբաղվում է Halo համակարգչային խաղաշարի մշակմամբ։ Ընկերությունը տեղակայված է Ռեդմոնդ քաղաքում (ԱՄՆ)։ Ստուդիան անվանումը ստացել է Halo շարքի 343 Մեղավոր Կայծ կերպարից։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Microsoft Studios-ի շնորհիվ, որպեսզի զբաղվի Halo խաղաշարի մշակմամբ Bungie ընկերությունից հետո, որն այդ ժամանակ խնդիրներ ուներ Microsoft ընկերության հետ։ Halo 4-ը դարձավ ընկերության առաջին խաղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

343 Industries-ը հիմնադրվել է 2007 թվականին[1], այդ բանից հետո երբ Bungie Studios-ը դարձավ անկախ ընկերություն, առանձնանալով Microsoft-ից[2][3]։ 343i-ին անվանումը ստացել է 43 Մեղավոր Կայծ կերպարից[2][4][5]։ Bungie-ին շարունակում էր մշակել Halo շարքի խաղերից, ընկերության վերջին խաղը դարձավ 2010 թվականին թողարկված Halo: Reach խաղը[6]։ Դրանից հետո շարքի խաղերի մշակումների իրավունքը ամբողջությամբ անցավ 343 Industries-ին։

Մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ 343 Industries-ը աշխատանքներ է կատարում Halo խաղի մոտիվներով անիմեի ստեղծման համար, որ կրում էր «Halo-ի լեգենդներ» անվանումը[7]։ Նույն տարում, ավելի ուշ, ընկերությունը թողարկեց Halo: Waypoint հավելվածը, որը թույլ էր տալիս ստուգել օգտատիրոջ նվաճումները[8]։ 343 Industries-ը ընդլայնեց իր գրասենայկը նոր նախագծերի մշակման համար և վարձեց 20 աշխատակիցներ Pandemic Studios-ից[9]։

Ընկերության նոր առաջին խաղը դարձավ Halo 4-ը, որի մշակումը ավարտվեց սպասված ժամանակից շուտ, իսկ խաղը թողարկվեց 2012 թվականի նոյեմբերի 6-ին, որը դարձավ նոր հավաքածուի առաջին խաղը, որն ունենալու էր ևս 2 խաղ, որոնք թողարկվեցին տարիներ անց[10]։ Е3 2013-ի շրջանակներում Microsoft և 343i ներկայացրեցին Halo խաղի նոր մասը, որը հասանելի է դառնալու Xbox One-ի համար։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Պլատֆորմ
2011 Halo: Combat Evolved Anniversary Xbox 360, Xbox One, Windows
2012 Halo 4 Xbox 360, Xbox One, Windows
2013 Halo: Spartan Assault Windows, Windows Phone, iOS, Xbox 360, Xbox One
2014 Halo: The Master Chief Collection Xbox One, Windows
2015 Halo: Spartan Strike Windows, Windows Phone, iOS
2015 Halo 5: Guardians Xbox One
2017 Halo Wars 2 Xbox One, Windows
2021 Halo Infinite Xbox Series X, Xbox One, Windows

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, Edward. Studio Profile: 343 Industries(անգլ.) // Edge. — Future plc, 2016. — № 300. — P. 94–97.
  2. 2,0 2,1 Milian, Mark (2011 թ․ մայիսի 11). «Halo' and creators move on after divorce». CNN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  3. Romano, Benjamin (2007 թ․ հոկտեմբերի 6). «Microsoft, "Halo" maker Bungie split». The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  4. Thorsen, Tor (2009 թ․ հուլիսի 20). «Microsoft names internal Halo label?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  5. Vore, Bryan Taking Over 'Halo'(անգլ.) // Game Informer. — 2011. — Т. 11. — № 223. — С. 28—33. — ISSN 1067-6392.
  6. «Halo: Reach Will Be Bungie's Last Halo Game». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  7. Norris, Erik (2009 թ․ հուլիսի 23). «Halo Anime In The Works». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  8. McWhertor, Michael. «Comic-Con 09». kotaku.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Microsoft hires ex-Pandemic members for new Halo game». gamer.blorge.com. 2010 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  10. Mallory, Jordan (2013 թ․ մարտի 29). «What went wrong with Halo 4's Prometheans». Engadget. AOL. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.