32 ատամ
| 32 ատամ Երեսուներկու ատամ | |
|---|---|
| Տեսակ | հումորային հեռուստահաղորդում |
| Ժանր | հումորային հաղորդաշար |
| Ձևաչափ | Հումորային, Սթենդ ափ |
| Ստեղծող | Վահագն Գրիգորյան |
| Ռեժիսոր | Էդուարդ Պետրոսյան (2006 սեպտեմբերի 5 - 2008 օգոստոսի 25), Արա Սահակյան (2008 հոկտեմբերի 11 – 2009 նոյեմբերի 21), Rooney (2009 դեկտեմբերի 5 – 2010 հունիսի 1), Գևորգ Նահապետյան (2011 փետրվարի 5 – 2011 հուլիսի 9), Էդգար Վարդանյան (2011 դեկտեմբերի 24 – 2013 հուլիսի 7), Ռումեն Մուշեղյան (2011 դեկտեմբերի 24 – 2012 հունիսի 30), Դավիթ Ավդալյան (2012 դեկտեմբերի 22 – 2013 հուլիսի 7) |
| Գեղարվեստական ռեժիսոր(ներ) | Վահագն Գրիգորյան |
| Կատարող պրոդյուսեր | Կարեն Բաբաջանյան |
| Գլխավոր դերերում | Վահագն Գրիգորյան Կարեն Բաբաջանյան Արման Խաչատրյան (2006 սեպտեմբերի 5 – 2010 հունիսի 1) Գարիկ Պապոյան (2006 սեպտեմբերի 5 – 2010 հունիսի 1) Արամ Սարգսյան (2006 սեպտեմբերի 5 – 2010 հունիսի 1) Վաչե Թովմասյան (2006 սեպտեմբերի 5 – 2010 հունիսի 1) Կարեն Սահակյան (2008 հոկտեմբերի 11 – 2010 հունիսի 1) Տիգրան Գևորգյան (2006 սեպտեմբերի 5 – 2010 հունիսի 1) Արման Սահակյան (2008 թվականի հոկտեմբերի 11 – 2010 թվականի հունիսի 1) |
| Արտադրող երկիր | |
| Լեզու(ներ) | հայերեն |
| Ստեղծում | |
| Տնօրեն(ներ) | Նորայր Մխոյան (2006 սեպտեմբերի 5 – 2008 օգոստոսի 25), Վլադիմիր Սահակյան (2008 հոկտեմբերի 11 – 2010 հունիսի 1), Արա Մանուչարյան (2011 դեկտեմբերի 24 – 2013 հուլիսի 7) |
| Վայր(եր) | Երևան |
| Տեսախցիկի տեղադրում | բազմախցիկ |
| Տևողություն | 40 րոպե |
| Արտադրող ընկերություն(ներ) | Սիգմա TV (2006 սեպտեմբերի 5 – 2008 օգոստոսի 25) Երեսուներկու Փրոդաքշն (2009 մարտի 8 – 2013 հունիսի 7) |
| Դիստրիբյուտոր | Ռոստելեկոմ, Տելեկոմ Արմենիա, Շանթ Դիջիթալ Թիվի և Յուքոմ |
| Հեռարձակում | |
| Ալիք | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2006 սեպտեմբերի 5 - 2008 օգոստոսի 25) Նոր ալիք (2006 դեկտեմբերի 3 – 2007 հունվարի 13) Շանթ ՀԸ (2008 հոկտեմբերի 11 - 2009 նոյեմբերի 21) Արմենիա ՀԸ (2009 դեկտեմբերի 5 – 2013 հուլիսի 7) |
| Պատկերի ձևաչափ | 576p50 (SDTV) - 2006-2012 թթ․-ներ 1080p (HDTV) - 2012-2013 թթ․-ներ |
| Ձայնային ձևաչափ | 48 kHz |
| Սկզբնական եթեր | 2006 թվականի սեպտեմբերի 5 – 2013 թվականի հուլիսի 7 |
| Տարեգրություն | |
| Կապված ցուցադրումներ | Վիտամին ակումբ Comedy Club |
| Պաշտոնական կայք | |
32 ատամ (Երեսուներկու ատամ), երգիծական սթենդ ափ հեռուստահաղորդում, որը ցուցադրվել է 2006–2013 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդումը ստեղծվել է 2006 թվականին Վահագն Գրիգորյանի կողմից ռուսական Comedy Club հաղորդման ձևաչափով, իր մեջ ներառելով ակումբային տեսակի հումորը։ Հաղորդմանը հրավիրվել էին տարբեր հումորիստներ, որոնց որոշ մասը այդ ժամանակ մասնակցում էին ԿՎՆ–ում։ Հաղորդումը հայտնի էր իր ակումբային հումորին հարիր արտահայտչականությամբ. ներկայացվում էր հումոր առօրեական թեմաների մասին, կատարվում էին հայտնի աստղերի նմանակումներ, մանրապատումներ և թեմատիկ հումորներ, որոնք համապատասխանում էին տոն օրերին կամ հրավիրված հյուրերին։
Հաղորդման արտադրությամբ զբաղվում էր Սիգմա TV-ն և եթեր էր հեռարձակվում Նոր Ալիք հեռուստաընկերությամբ, հետո 2007 թվականին տեղափոխվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 1–2 տարի անց ՝ Շանթ հեռուստաընկերություն։
Տեղափոխում Արմենիա Հեռուստաընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի նոյեմբերին 32 ատամի ղեկավարության մոտ սկսեցին անհամաձայնություններ ծագել իրենց այդ ժամանակվա ցուցադրող Շանթ հեռուստաընկերության հետ[1]։ Ընթացքում սկսվեցին դատական պարզաբանումներ, որտեղ հաղորդման արտադրող «Երեսուներկու Փրոդաքշն» ընկերության[2] գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը մեղադրում էր ալիքը այդ թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների վարձատրությունը չհատուցելու համար (այն կազմում էր 12 միլիոն դրամ), մինչդեռ Շանթ հեռուստաընկերությունը պնդում էր, որ արտադրողն է խախտել ալիքի հետ կնքված պայմանագիրը, ըստ որի հաղորդման բացառիկ իրավունքները պատկանում էին Շանթ Հեռուստաընկերությանը։
Արդյունքում 2009 թ․ նոյեմբերի 25–ին հայտարարվեց հաղորդման տեղափոխման մասին, և նույն թվականի դեկտեմբերից հաղորդումը սկսվեց հեռարձակվել Արմենիա հեռուստաընկերությամբ։[3] Դատական վեճը հավելվեց ևս մեկ հայցով, այս անգամ ՝ «Շանթ»–ի կողմից հաղորդման ալիքին պատկանող թողարկումների կրկնությունների ցուցադրման համար։[4]
«32 ատամ»–ը իր հիմնական կազմով Արմենիա TV–ի եթերում էր մինչև 2010 թվականի օգոստոսը, հետագայում շարունակելով նաև «Երեք պատ» հաղորդման ցուցադրումը այդ ալիքով։
Վիտամին ակումբի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ «Շանթ» հեռուստաընկերության հետ դատական գործընթացից առաջ, 2009 թվականի հոկտեմբերի 22–ին, «Երեսուներկու Փրոդաքշն»–ի ֆինանսական տնօրեն Վլադիմիր Սահակյանը գրանցեց «ՎԻ–ԼԻՏ» ընկերությունը[5], որն էլ, ըստ 2010 թվականի հունիսին կայացած ասուլիսի, հանդիսանում էր «32 ատամ»–ից անջատ նոր նախագծի ապագա արտադրողը[6]։
Ասուլիսից երկու ամիս անց ՝ 2010 թվականի օգոստոսի 13–ին, «Շանթ»–ի եթերում թողարկվեց Վիտամին ակումբ հաղորդումը։
2010–2014 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«32 ատամ»–ի նախկին կազմում մնացել էին Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը և Զառա Սահակյանը, իսկ «Վիտամին ակումբ» տեղափոխված տղաներին փոխարինեցին լիովին նոր կազմը, որի մեջ ներառված էին Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։ Թարմացվեցին զարդարանքները, բեմը, և հաղորդաշարը զգալիորեն սկսեց տարբերվել «Վիտամին ակումբ»–ից։ Սակայն հաղորդման հին հանդիսատեսը տեղափոխվեց «Վիտամին ակումբ», և ընթացքում 32 ատամը սկսեց կորցնել իր վարկանիշերը, զիջելով այդ ժամանակ Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կարգին սերիալ»–ին, «Yere1»-ին և ալիքով հեռարձակվող այլ հումորային նախագծերին։ Վարկանիշերի շարունակական անկման հետևանքով, հաղորդման վերջին թողարկումը ցուցադրվեց 2013 թվականի հուլիսին, ինչից հետո էլ այն վերջնականապես փակվեց։
«Երեք պատ» հաղորդաշարը շարունակում էր ցուցադրվել 32 ատամին զուգահեռ. հաղորդավարը դարձավ Ֆելիքս Խաչատրյանը, թարմացվեց հաղորդման կազմը, զարդարանքը և բեմը, սակայն այն նույնպես առանձնակի վարկանիշներ չունեցավ, ինչի արդյունքում փակվեց 2011 թվականի հունվարին։
«32 ատամ»–ի ավարտից հետո Զառա Սահակյանը տեղափոխվեց Վիտամին ակումբ, իսկ 2014 թվականի ապրիլին հատուկ հաղորդման նախկին պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը և հիմնադիր Վահագն Հակոբյանը հյուրընկալեցին «Վիտամին ակումբ»–ին, որը նվիրված էր Արամ MP3–ի Եվրատեսիլ մրցույթին մասնակցելուն, մասնակցելով որոշակի համարներին։ Որոշ ժամանակ լուրեր էին շրջանառվում «Վիտամին ակումբ»–ի հետ «32 ատամ»–ի նախկին անդամների հնարավոր միացման մասին, սակայն այդ լուրերը հավաստի չէին։
Հետագա ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]«32 ատամ»–ի ավարտից հետո հաղորդումը արտադրող «Երեսուներկու Պրոդաքշն»–ը որոշ ժամանակ զբաղվում էր ներկայացումների և ֆիլմերի արտադրությամբ։ Այդպես, Հանրային հեռուստաընկերության եթերում 2013 թվականին ցուցադրվում էր «Հայադարան» հաղորդումը, որտեղ հայ անվանի գրողների ստեղծագործությունները ներկայացվում էին յուրօրինակ վիդեոշարքով, բազմազանացնելով պատմվածքը։ Նաև ստեղծել են «ՍՏՈՊ» ներկայացումը և «Արամմա» լիամետրաժ ֆիլմը։
Արմենիա հեռուստաընկերությունը հեռացրեց իր Յություբյան ալիքից «32 ատամ»–ի թողարկումները, իսկ հաղորդման պաշտոնական ալիքը թաքցրեց համարյա բոլոր վիդեոները հանրությունից (որոշնելը հասանելի դարձնելով միայն հղումով), թողնելով ազատ հասանելիության տակ միայն մեկ մանրապատումը ՝ Սոնե Սիլվերի մասնակցությամբ։ Ներկայումս հաղորդման հին թողարկումներից համարները տեղարդվում են նոր պաշտոնական ալիքում[7], այդ թվում ՝ «Երեք պատ» հաղորդաշարի լրիվ թողարկումները։
2024 թվականի ապրիլին որոշ չափով սկսվեց հաղորդման փլուզման պատճառների շաղարկումը, որը սկիզբ առավ նույն թվականի մարտին, Արմուշի ՝ Մհեր Բաղդասարյանին հարցազրույցով[8], որտեղ նա բացեց հաղորդման դեպի Արմենիա հեռուստաընկերություն տեղափոխման դրդապատճառները։ Հարցազրույցից հետո «պատասխան հարցազրույց» կազմակերպեց Կարեն Բաբաջանյանը[9], որտեղ նա ներկայացրեց իր սեփական տեսլականը «32 ատամ»–ի տեղափոխման մասին, վարկաբեկելով Արմուշին և պատասխանելով վերջինիս արգումենտներին։
Ծանոթագրությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մովսիսյան, Հովհաննես (2010 թ․ հունվարի 16). ««Շանթ»-ի ու «32»-ի «հակամարտությունը» կշարունակվի դատարանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ ««ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ». www.e-register.am. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Mediamax. «Այսուհետ` "Արմենիա TV"-ով եւ 32.am-ում». Bravo.am. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին. «Այսուհետ "32 ատամը" բարի երեկո եւ բարի գալուստ կասի արդեն "Արմենիա" հեռուստաընկերության եթերից:»
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Հրապարակ.am». «32 ատամի» 2-րդ հայցադիմումը «Շանթի» դեմ. 2009. ««32 ատամ» ժամանցային ծրագիրը երկրորդ հայցադիմումն է պատրաստում «Շանթ» հեռուստաընկերության դեմ: Հիշեցնենք, որ «32 ատամը դատի էր տվել «Շանթ» հեռուստաընկերությանը պարտքերի պատճառով: Հեռուստաընկերությունը տղաներին չէր վճարել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը, որը կազմում էր 12 միլիոն դրամ: Ու թեեւ ընկերությունն արդեն աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, սակայն «Շանթը» շարունակում է կրկնել «32 ատամի» նախկին հաղորդումները, ինչի իրավունքը, ըստ ծրագրի տնօրեն Կարեն Բաբաջանյանի, հեռուստաընկերությունը չունի: Վերջինիս կապակցությամբ էլ ընկերությունը պատրաստել է երկրորդ հայցադիմումը: Նշենք, որ աշխատավարձերը չվճարելով, հեռուստաընկերությունը փորձել է պատժել «32»-ին, որը նախօրոք տեղեկացրել էր իր հեռանալու մասին: Ըստ Կարեն Բաբաջանյանի, իրենք փորձել են լքել «Շանթի» եթերը հոկտեմբերին, սակայն վերջինիս խնդրանքով աշխատել են նաեւ նոյեմբեր ամսին: Կարենը մեզ փոխանցեց, որ իրենց լուրեր են հասել, թե «Շանթը» փոշմանել է իր արածից եւ միջոցներ է ձեռք առնում իրենց եթեր վերադարձնելու համար: «Բայց «արդեն ուշ է»: Ի դեպ, երեկ մեզ չհաջողվեց լսել Եզեկյանին, նա ողջ օրը կամ խորհրդակցության էր, կամ խիստ զբաղված:»
{{cite news}}:|archive-url=requires|archive-date=(օգնություն) - ↑ ««ՎԻ-ԼԻՏ» ՍՊԸ, ՀՀ Կառավարության Էլեկտրոնային ռեգիստր». www.e-register.am. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «...Պրոդյուսերը Գարիկն է, գեղարվեստական ղեկավարը` Ռոբերտ Մարտիրոսյանը, տնօրենը` Վլադիմիր Սահակյանը: ՍՊԸ-ն էլ կոչվում է “ՎԻ-ԼԻՏ”...»։ https://bravo.am/news/32-ատամ
- ↑ «32ATAM - Comedy Official Channel». YouTube. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Mher Baghdasaryan I Tete A Tete (2024 թ․ մարտի 30), Tete A Tete 106 Արմուշը՝ «32 ատամ» ակումբի փլուզման, մահաբեր ավտովթարի մասին, Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին
- ↑ Mher Baghdasaryan I Tete A Tete (2024 թ․ ապրիլի 13), Tete A Tete 107 Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի, «32 ատամ» ակումբի փլուզման մասին, Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին
- Հեռուստաշոուներ այբբենական կարգով
- 2000-ականների հայկական հեռուստասերիալներ
- 2006 հեռուստասերիալներ
- 2010-ականների հայկական հեռուստասերիալներ
- Հանրային հեռուստաընկերության նախագծեր
- Նոր ալիք հեռուստաընկերության նախագծեր
- Շանթ հեռուստաընկերության նախագծեր
- Արմենիա հեռուստաընկերության նախագծեր
- Հայկական հեռուստահաղորդումներ
- Հումորային հեռուստաշոուներ