30 (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
30
Ադելի ստուդիական ալբոմ
Թողարկված19 Նոյեմբերի 2021 (2021-11-19)
Ձայնագրված2018–2021
Ժանրփոփ[1], ջազ[1] և սոուլ[1]
Տևողություն3495 վայրկյան
Լեզուանգլերեն
Լեյբլ
Ադելի ալբոմների ժամանակագրություն
25
(2015)
30
(2021)
Սինգլներ 30  ալբոմից
  1. «Easy on me»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 15, 2021
  2. «Oh My God»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 29, 2021
  3. «I Drink Wine»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 4, 2022

«30»,, բրիտանացի երգչուհի, երգահան Ադելի չորրորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ Melted Stone and Columbia Records լեյբլների միջոցով։ Ադելը գրել և ձայնագրել է ալբոմը 2018-2021 թվականներին տարբեր պրոդյուսերների հետ, որոնք են՝ Գրեգ Կյուրստինը, Թոբիաս Ջեսսոն, Մաքս Մարտինը և Shellback-ը, որոնց հետ նա աշխատել է իր նախորդ՝ «25» ալբոմի վրա։

Ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին ԶԼՄ-ները պնդում էին, որ Ադելն աշխատում է իր չորրորդ ստուդիական ալբոմի վրա[2]։ 2019 թվականի մայիսի 5-ին, իր 31-րդ ամյակի առթիվ Ադելը իր ինստագրամյան էջում մի քանի սև ու սպիտակ լուսանկարներ է բեռնել և մակագրել է՝ «30-ը դրամ ընդ բեյս ձայնագրություն է լինելու»։ ԶԼՄ-ները հրապարակումն ընդունեցին որպես ակնարկ Ադելի սպասվող ալբոմին[3][4]։

2020 թվականի փետրվարի 15-ին Ադելn իր ընկերուհու հարսանիքի ժամանակ հայտարարել էր, որ իր չորրորդ ստուդիական ալբոմը թողարկվելու է 2020 թվականի սեպտեմբերին[5]։ Սակայն հետո նա հաստատել է, որ ալբոմի արտադրությունն ու թողարկումը հետաձգվել են COVID-19 համավարակի արդյունքում[6]։ 2021 թվականի հունվարին Ադելը բաժանվել է իր ամուսին և յոթամյա որդու հայր Սայմոն Կոնեցկիից[7]։ 2021 թվականի հոկտեմբերին հրապարակված Vogue ամսագրի համար հարցազրույցում Ադելը նշել է, որ «30»-ը ոգեշնչված է Կոնեցկիի հետ բաժանումից, փառքի գաղտնիքներից և մայրությունից[8]։

Առաջխաղացում և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած «30» գրվածքով գովազդային վահանակներ են հայտնվել ամբողջ աշխարհում, ներառյալ Բուքինգհեմյան պալատում, Էյֆելյան աշտարակում, Էմփայր Սթեյթ Բիլդինգում, Կոլիզեումում և Լուվրում, որը ենթադրում էր Ադելի չորրորդ ալբոմի՝ «30»-ի թողարկման մասին[9]։ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին Ադելն իր սոցցանցերի գլխավոր լուսանկարները փոխարինում է մուգ կապույտ նկարով, ինչպես նաև թարմացնում է իր վեբկայքը, որպեսզի այն համընկնի լոգոտիպի հետ[10]։ Հաջորդ օրն Ադելը հայտարարում է, որ ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվելու է հոկտեմբերի 15-ին[11]։ Սինգլը գլխավորել է 23 երկրների ազգային չարթերը, ներառյալ բրիտանական UK Singles Chart և ամերիկյան Billboard Hot 100 չարթերը[12][13]։

Ալբոմի երգացանկը ներկայացվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին։ Target-ի հատուկ դելյուքս թողարկումը պարունակում է երկու բոնուսային երգ և «Easy on me» երգի դուետ տարբերակը ամերիկացի երգիչ-երգահան Քրիս Սթեփլթոնի հետ համատեղ[14][15]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի 29-ին «30»-ը կոտրել է Apple Music-ի ռեկորդը որպես ամենաշատ նախավաճառքներ ունեցող ալբոմ տվյալ հարթակում, որը նախկինում պատկանում էր ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի «Happier Than Ever» ալբոմին[16]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ տարբերակ
# Անվանում Տևողություն
1. «Strangers by Nature»    
2. «Easy on me»   3:44
3. «My Little Love»    
4. «Cry Your Heart Out»    
5. «Oh My God»    
6. «Can I Get It»    
7. «I Drink Wine»    
8. «All Night Parking» (Էրոլ Գարների հետ համատեղ)  
9. «Woman Like Me»    
10. «Hold On»    
11. «To Be Loved»    
12. «Love Is a Game»    
Target-ի դելյուքս տարբերակի երգեր (բոնուսային երգեր)
# Անվանում Տևողություն
13. «Wild Wild West»    
14. «Can't Be Together»    
15. «Easy on Me» (Քրիս Սթեփլթոնի հետ համատեղ)  

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափեր Լեյբլ Ծան.
Տարբեր Նոյեմբերի 19, 2021 Columbia [17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Brodsky R. Review: Adele's '30' Is A Blood-And-Guts Pop Album About "Divorce, Baby" // Stereogum — 2021.
  2. Braidwood, Ella (2018 թ․ հունիսի 25). «Everything we know so far about Adele's new album». NME. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Loughrey, Clarisse (2019 թ․ մայիսի 6). «Adele teases her next album 30». The Independent. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  4. Jones, Damian (2019 թ․ մայիսի 6). «"'30' will be a drum 'n' bass record to spite you" – Adele teases new album in birthday message». NME. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  5. Neale, Matthew (2020 թ․ փետրվարի 16). «Adele confirms new album set for release in September». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  6. Avila, Pamela (2020 թ․ հունիսի 28). «Adele's New Album Won't Be Released Anytime Soon Because 'Corona Ain't Over'». E! News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  7. Farah, Lynn (2021 թ․ հունվարի 26). «Inside Adele's million-dollar divorce». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Aguirre, Abby (2021 թ․ հոկտեմբերի 7). «Adele on the Other Side». Vogue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Blistein, Jon (2021 թ․ հոկտեմբերի 1). «Do These Mysterious '30' Billboards Mean Adele Is Back?». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. Reed, Anika (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele is 'ready to finally' put her new album out, announces release date for '30'». USA Today. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. Nardino, Meredith (2021 թ․ հոկտեմբերի 5). «Adele Announces New Song 'Easy On Me' After 5-Year Hiatus: Hear the First Preview». US Magazine. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. Trust, Gary (2021 թ․ հոկտեմբերի 25). «Adele's 'Easy on Me' Blasts to No. 1 on Billboard Hot 100». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. Ainsley, Helen (2021 թ․ հոկտեմբերի 22). «Adele makes record-breaking Number 1 debut with Easy On Me». OfficialCharts.com. Official Charts Company. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  14. «Adele - 30 (Target Exclusive, Deluxe CD)». Target. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. Earl, William (2021 թ․ նոյեմբերի 1). «Adele's '30'Tracklist Revealed, Featuring the Amazingly Titled 'I Drink Wine'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. Rys, Dan (2021 թ․ հոկտեմբերի 29). «Adele's '30' Breaks Apple Music's Pre-Add Milestone In Record Time». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. 30 release formats:
    1. «ADELE 30 CASSETTE». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
    2. «ADELE 30 CD». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
    3. «ADELE 30 DIGITAL DOWNLOAD». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
    4. «ADELE 30 DOUBLE LP». Adele | Official Store. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]