2-դյույմանոց ականանետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է 2 դյույմանոց ականանետից)
2-դյույմանոց ականանետ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ50 մմ ականանետ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ

2-դյույմանոց ականանետ (անգլ.՝ Ordnance SBML 2-inch mortar), բրիտանական ականանետ, որը պատրաստվել է 1930-ական թվականների վերջերին և լայնորեն օգտագործվել ինչպես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, այնպես էլ նրա ավարտից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկդյույմանոց «միջին» հեռավորության ականանետը արտադրվել և ակտիվորեն օգտագործվել է բրիտանական բանակի կողմից դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն այդ մոդելը (ինչպես և այդ ժամանակվա ականանետերի մեծամասնությունը) նախատեսված էր վերփողային ականներով կրակելու համար։

Երկդյույմանի մոդելի առաջին «դասական» օրինակն երևան է եկել Մեծ Բրիտանիայում 1918 թվականին, սակայն մեկ տարի անց այն համարվել է արդեն ծերացած։

Երկդյույմանոց ականանետին վերադարձել են 1930 թվականներին, երբ մի շարք պետություններ սպառազինման ընդունեցին նմանատիպ փոքրիկ ականանետեր։

Այդպիսի զենքները բավականին թեթև էին որպեսզի նրանց կարողանային տեղափոխել և օգտագործել հետևակի զորամիավորումներում ինչպես վաշտի, այնպես էլ դասակի մակարդակով։ Միևնույն ժամանակ հրետանային ականը ուներ զգալիորեն մեծ հզորություն և կրակի հեռավորություն, քան հրազենային նռնակները։

Համարվում էր, որ պարզագույն կառուցվածքի այդպիսի ականանետերը լրջորեն կբարձրացնեն հետևակի փոքր զորամիավորումների կրակային հզորությունը՝ առանց ծանրաբեռնելու զինվորներին ավելորդ բեռով։

Բրիտանական ականանետի նմուշ է հանդիսացել իսպանական 50 մմ մոդելը։ 1937 թվականի նոյեմբերին պատրաստ էր 10 ականանետ 1600 ականով։ Փորձարկումների արդյունքում ականանետը ընդունվել է սպառազինման որպես Mk II։

1939 թվականին զորքերին մատակարարվել է 500 ականանետ՝ իրենց զինամթերքներով։

Մոդիֆիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականանետը թողարկվել է բազմաթիվ տարբերակներով.

  • Mk I-ը պատրասվել է 1918 թվականին, 1919 թվականին հանվել է սպառազինումից
  • Mk II -ը 1938 թվականի նմուշ է՝ մեծ հենման սալիկով
  • Mk II*-ը 1938 թվական զրահատեխնիկայից օգտագործելու համար
  • Mk II** — զրահատեխնիկայով երկրորդ տարբերակը
  • Mk II*** — դասակային ականանետ մեծ հենման սալիկով
  • Mk III — մոդելը օգտագործվել է որպես զրահատեխնիկայից ծխային ականանետ
  • Mk IV — սահմանափակ արտադրություն, բանակին չի տրամադրվել
  • Mk V և Mk VI չեն արտադրվել
  • Mk VII — զրահատեխնիկայի համար նոր տարբերակ
  • Mk VII* —օդադեսանտային զորքերի․ մինչև 14 կամ 360 մմ կարճացված փողով, թեթևացված հենման սալիկով, ձևափոխված
  • Mk VII** — հետևակային տարբերակ երկար փողով, սակայն հենման սալիկը` ինչպես նախորդինը
  • Mk VIIA — արտադրանք հնդկական բանակի համար
  • Mk VIII — ևս մի կարճափող տարբերակ օդադեսանտային զորքերի համար

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև ականանետը չուներ հենակի կարիք, նշանառուն կրակի ժամանակ պարզապես զենքը բռնում էր փողից։ Կոնստրոկցիան նախատեսում է կրակային մեխանիզմ հարվածային և թողարկման ձգաններով, քանի որ թեթև արկը և կարճ (21 դյույմ, 530 մմ) փողը չէին թույլատրում կրակը վարել սովորական ականանետային ձևով։ 1944 թվականին մշակվել է Վինսթոն անվանումով մոդիֆիկացիան, որի մեջ ներդրվեց մարտագլխիկի ավտոմատ լիցքավորումը, որը նշանակալիորեն բարձրացնում էր կրակի վարման արագությունը, սակայն այն սապառազինության մեջ չընդունվեց մի շարք այլ թերությունների պատճառով (մասնավորապես փափուկ գրունտների վրա ոչ բավարարար կայունություն)։

Ի սկզբանե ականանետը հագեցված էր լիարժեք նշանառությամբ և հորիզոնականության մակարդակներով, սակայն մարտական պայմաններում այդպիսի բարդությունները ավելորդ էին` հատկապես հաշվի առնելով, որ ականանետը կիրառվում էր վաշտային և դասակային մակարդակներում, որտեղ պատրաստված մասնագետներ փաստացի չէին լինում։ Այդ պատճառով նշանառությունը հանվեց նրա փոխարեն հողի վրա սպիտակ շերտ գծվեց։ Նշանառուին մնում էր ուղղել այդ շերտը դեպի նպատակը և պահել փողը այդ դիրքում այնքան, քանի դեռ հաշվարկի երկրորդ համարը կրակ էր վարում։

Ոչ մեծ հեռավորությունների վրա ակակնետի այդպիսի կրակի ձևը հաշվվում էր բավականին էֆեկտիվ, եթե միայն բաց էր թողնվում բավականաչափ քանակությամբ ական։ Փաստացի 1 րոպեում կրակի արագությունը կազմում էր 8 արկ։

Զինամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականանետի մարտական հավաքածուի մեջ են մտնում հետևյալ զինամթերքները.

  • 1020 գրամանոց բեկորա-ֆուգասային ական
  • ծխային ականների 2 տեսակ (սպիտակ ֆոսֆորով և տիտանի տետրաքլորիդով);
  • լուսարձակային ական
  • ազդանշանային ականը կարող էր լիցքավորվել կարմիր կամ կանաչ աստղիկներով

Զինամթերքը տեղափոխվում էր խողովակաձև բեռնարկերով՝ յուրաքանչյում` 3 ական։ Ստանդարտ էր համարվում 3 այդպիսի բեռնարկղով մարտական հավաքածուն[1]։

Մարտական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Բելգիայի զինված ուժերը ականանետից կրակը տեղափոխում են Ուելսի փորձերում 1941 թվական

Ըստ հաստիքի (որը չի փոխվել ողջ պատերազմի ընթացքում)` յուրաքանչյուր հետևակային դասակ տիրապետում էր մեկ այդպիսի 2 դյույմանի ականանետի։ Ականանետի հաշվարկը կազմված էր 2-3 մարդուց։ Անմիջական կրակ վարելու համար բավական էր նաև 2-ը[2]։

Բավականաչափ արագ պարզվում է, որ կիլոգրամանոց ականը ունի ոչ բավականաչափ գործունեություն դեպի նպատակը և կարող է որոշ չափով էֆեկտիվորեն օգտագործվել միայն անհանգստացնող կրակ վարելու և հակառակորդին շեղելու նպատակով։ Այդպիսի խնդիրների հետ էին բախվում երկրները, որոնք սպառազինության մեջ ունեին նման ականանետեր։ Պատերազմի վերջում բեկորաֆուգասային ականները մարտական հավաքածուներից անհետացել են։

Մյուս կողմից ականանետների օգտագործումը ծխային վարագույրի համար չափազանց էֆեկտիվ էր համարվում։ Հենց այդ որակով էլ ականանետը մնաց ծառայության մեջ ընդհուպ մինչև 1980 թվականը, երբ փոխարինվեց թեթև L9A1 51 մմ թեթև ականանետով։

E1 անվանումով հնդկական կրկնօրինակը մինչև այժմ մնում է սպառազինության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]