Թուփաք Շակուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է 2Pacից)
Jump to navigation Jump to search
Թուփաք Շակուր
Tupac Amaru Shakur2.jpg
Թուփակը 1991 թվականին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Lesane Parish Crooks[1]
Նաև հայտնի է որպեսMC New York,
2Pac,
Makaveli, Pac
Ծնվել էհունիսի 16, 1971(1971-06-16)[2][3][4][4][5][6]
Արևելյան Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 13, 1996(1996-09-13) (տարիքը 25)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա
University Medical Center of Southern Nevada, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[7]
ԺանրերՀիփ հոփ, գենգստա ռեփ
Մասնագիտությունռեփեր, դերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բանաստեղծ, հասարակական ակտիվիստ, road crew, երգերի հեղինակ, հեղինակ-կոմպոզիտոր, սցենարիստ, պարող, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records (1991–1995)
Death Row Records (1995–1996)
ՇրջանավարտPaul Laurence Dunbar High School?, Tamalpais High School? և Baltimore School for the Arts?
ԱնդամակցությունDigital Underground?, Thug Life? և Outlawz
Կապված
ԱմուսինKeisha Morris?[8]
Կայք2pac.com
Ստորագրություն
Ստորագրություն

Թուփաք Ամարու Շակուր (անգլ.՝ Tupac Amaru Shakur, ի ծնե՝ Լեսեյն Փերիշ Քրուքս (Lesane Parish Crooks), հունիսի 16, 1971(1971-06-16)[2][3][4][4][5][6], Արևելյան Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] - սեպտեմբերի 13, 1996(1996-09-13)[2][3][4][4][5][6], University Medical Center of Southern Nevada, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[7]), ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և կինոդերասան, որը ավելի հայտնի է 2Pac, Pac, Makaveli[9] բեմական կեղծանուններով[10]։ Շատերի կարծիքով համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռեփերներից մեկը[11][12]։

Շակուրը ծնվել է Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում, սակայն 1988 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1991 թվականին թողարկել է իր դեբյուտային «2Pacalypse Now» ալբոմը։ Որոշ ժամանակ անց Թուփաքը դարձել է «Ուեսթ քոսթ» հիփ հոփի գլխավոր ներկայացուցիչը։ Իր ստեղծագործությունների մեջ Փաքը ներկայացրել է հասարակության հիմնախնդիրները։ Այն ժամանակ Գենգստա ռեփը համարվում էր այդ ժանրի դոմինանտ ուղղությունը[13][14]։ «Strictly 4 My N.I.G.G.A.Z...» (1993) և «Me Against the World» (1995) ալբոմների թողարկվելուն պես Շակուրը ձեռք է բերել ֆինանսական մեծ հաջողություններ և քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների[15]։ 1995 թվականին՝ կողոպուտից և գնդակահարումից ողջ մնալուց հետո, Շակուրը խորապես ներգրավվել Արևմտյան և Արևելյան ափերի միջև հիփ հոփ պատերազմի մեջ, որը այդ ժամանակ մեծ մասշտաբների էր հասել[16]։

1996 թվականին լույս է տեսել ռեփերի «All Eyez on Me» ալբոմը, որը կարճ ժամանակ անց դարձել է Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[17]։ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգաս քաղաքում՝ լուսափորի տակ մեքենան կանգնեցնելուց հետո, անհայտ անձը հարևան մեքենայի պատուհանից կրակ է արձակել Շակուրի ուղղությամբ և փամփուշտներից չորսը հասել է նպատակակետին։ Վեց օր անց Թուփաքը մահանում է, իսկ մարդասպանը այդպես էլ մնում է անհայտ մինչ օրս։ Սպանության մեջ կասկածվում էր The Notorious B.I.G.-ն՝ Փաքի թշնամին և նախկին ընկերը։ Վերջինս, սակայն, մի քանի ամիս անց սպանվում է մեկ այլ ավտոմոբիլային պատահարի ժամանակ[18][19]։ Ռեփի լեգենդի մահից հետո թողարկվել են նրա ևս հինգ երաժշտական ալբոմներ, որոնք հետո դարձել են պլատինե։

Երաժշտական կարիերայից դուրս Շակուրը ձեռքբերումներ է ունեցել նաև դերասանական կարիերայում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Քրեական հեղինակություն»-ը, «Բանաստեղծական արդարություն»-ը, «Փակուղիում»-ը և «Հանցագործական խմբավորումների հետ կապվածը»-ը, որոնք բոլորը քննադատների կողմից դրական գնահատականի են արժանացել։

Շակուրը բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքներ ունեցած երաժիշտներից մեկն է: Նրա աշխատանքներից աշխարհում վաճառվել է շուրջ 75 միլիոն օրինակ: Նա իր ստեղծագործությունների միջոցով ներկայացրել է մարդկանց արդի հասարակության խնդիրները: Թուփաքը համարվում է ռասիզմի և իրավական անհավասարության դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը[20]:

Մանկություն և երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մայրը՝ Աֆենի Շակուրը, «Սև հովազներ» խմբի անդամ էր, հղի էր նրանով, երբ գտնվում էր բանտում: 1986 թվականին Շակուրների ընտանիքը տեղափոխվում է Բալթիմոր, որտեղ Թուփակը այցելում է Արվեստի դպրոց։ Այնտեղ նա գրում է իր առաջին ստեղծագործությունը «MC New York» անունով։ Այնտեղ նա հասկացավ, որ սպիտակամորթների հետ կարելի է լեզու գտնել, սակայն իրենց թաղամասում պնդում էին հակառակը։

17 տարեկանում նա և մայրը տեղափոխվեցին Մարվին Սիթի, Կալիֆորնիա։ Այնտեղ Թուփակը ծանոթացավ հանցագործ աշխարհի հետ։ Թուփակն անընդհատ գումարի հետ կապված խնդիրներ ուներ։

Թուփակի կյանքը այդքան վատ չէր, նրան ընդունեցին DIGITAL UNDERGROUND խումբ[21][22][23], որը արդեն շատ հայտնի էր։ Նոր վոկալիստ ունենալով՝ խումբը հետաքրքրեց նոր մարդկանց և դարձավ ավելի հայտնի և սիրված։ Այդ խմբում «գլխավոր դերում» Թուփակն էր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփաքի վաճառված ալբոմների քանակը 2007 թվականի դրությամբ կազմել է 75 միլիոն ԱՄՆ դոլար, որի շնորհիվ ճանաչվել է աշխարհի լավագույն պահանջարկ վայելող երաժշտական գործիչներից մեկը։ «Ռոլինգ սթոուն» ամսագրի կողմից որակվել էր որպես բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից մեկը[24]:

Հիփ-հոփ կարիերայից զատ՝ նկարահանվել է նաև ֆիլմերում։ Թուփաքի կատարումների հիմնական թեմաներն են բռնությունը, ռասիզմը, մեծ քաղաքների ներսում տիրող զրկանքներն ու դժվարությունները և այլ սոցիալական խնդիրներ, ինչպես նաև տարաձայնությունները այլ հիփ-հոփ երգիչների հետ, որոնք սկզբնավորվել էին 90-ականների ընթացքում արևելյան և արևմտյան ափերի ռեփերների միջև (East Coast - West Coast hip hop rivalry

Եղել է Thug Life, (անգլ.` հանցագործ կյանք), Outlawz (անգլ.՝ անօրեններ), և Amerikaz Most Wanted (անգլ.՝ Ամերիկայում ամենափնտրվածները) խմբերի անդամ։

1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ։ Նրան անմիջապես տեղափոխում են Հարավային Նևադայի բժշկական կենտրոն, որտեղ 6 օր մնալուց հետո շնչառական անբավարարության և սրտի աշխատանքի թուլացման պատճառուվ կնքում է մահկանացուն։

Նախկին գանգստեր Դուեյն Քիթ Դևիսը, որը հայտնի է նաև որպես Քիֆ Դի, բացահայտել է ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մանրամասները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով նոր վավերագրական ֆիլմին, որը պատմում է 1996 թվականին տեղի ունեցած հանցագործության մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիֆ Դին որոշել է պատմել ճշմարտությունը Netflix-ի՝ 10 սերիանոց Unsolved, the Tupac and Biggie Murders վավերագրական ֆիլմի դրվագներից մեկում («Չբացահայտված. Թուփաքի և Բիգգիի սպանությունները»):

Քիֆ Դիի խոսքով՝ Թուփաք Շակուրին կրակելով սպանել է նրա ազգական Օռլանդո «Baby Lane» Անդերսոնը: Այդ ժամանակ Քիֆ Դին գտնվել է մարդասպանի հետ նույն ավտոմեքենայում:

Թուփաք Շակուրին սպանել են կրծքավանդակի հատվածում հասցված չորս կրակոցով՝ դեպի Լաս Վեգաս ուղևորության ժամանակ: Ինչպես պատմել է Քիֆ Դին, պատճառ է դարձել անձնական վեճը. Անդերսոնը փորձել է Շակուրի թիմի անդամներից մեկից գողանալ բանդայի մեդալյոնը, ինչի համար էլ ռեփերն ու նրա ընկերները ծեծել են նրան:

«Մարդիկ հետապնդում են ինձ 20 տարի: Ես որոշել եմ արտահայտվել այժմ, քանի որ քաղցկեղ ունեմ: Կորցնելու բան չկա: Ես ճշմարտությունն եմ ուզում», - խոստովանել է նախկին գանգստերը:

Նշվում է, որ այժմ վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Քայլ Լոնգը խնդրում է Լաս Վեգասի ոստիկանությանը հարցաքննել Քիֆ Դիին: Ենթադրյալ մարդասպանը մահացել է 1998 թվականին՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

Ստուդիական թողարկմամբ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.2pac2k.de/name.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Dutch Top 40
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120393336 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. https://www.imdb.com/name/nm1936394/bio?ref_=nm_ov_bio_sm
  9. "Tupac Shakur In His Own Words" MTV News 1997։ MTV News։ 1997։ Արխիվացված օրիգինալից January 4, 2016-ին[Tupac pronounces his own name at 2:29.] 
  10. Levs, Joshua (September 13, 2006)։ «Growing Tupac's Legacy, 10 Years After His Death»։ NPR։ Արխիվացված օրիգինալից July 22, 2011-ին։ Վերցված է June 14, 2011 
  11. «The 50 Most Influential Rappers of All Time»։ BET։ Արխիվացված օրիգինալից-ից May 30, 2014-ին։ Վերցված է December 31, 2016 
  12. Cent 50։ «100 Greatest Artists of All Time»։ RollingStone։ Արխիվացված օրիգինալից-ից May 23, 2012-ին։ Վերցված է December 31, 2016 
  13. Tupac Shakur – Thug Angel (The Life of an Outlaw)։ 2002 
  14. «Tupac Shakur»։ Hotshotdigital.com։ Արխիվացված օրիգինալից-ից January 13, 2012-ին։ Վերցված է January 7, 2012 
  15. Edwards, Paul, 2009, How to Rap: The Art & Science of the Hip-Hop MC, Chicago Review Press, p. 330.
  16. Jay-Z: Essays on Hip Hop's Philosopher King, p. 55
  17. List of best-selling albums in the United States
  18. Antonio Planas (April 7, 2011)։ «FBI outlines parallels in Notorious B.I.G., Tupac slayings»։ Las Vegas Review-Journal։ Արխիվացված օրիգինալից April 11, 2011-ին։ Վերցված է February 19, 2013 
  19. Koch Ed (October 24, 1997)։ «Tupac Shakur's Death Certificate Details»։ numberonestars։ Las Vegas Sun։ Արխիվացված օրիգինալից-ից May 23, 2012-ին։ Վերցված է December 31, 2016 
  20. Sisario Ben։ «Pearl Jam, Tupac Shakur and Joan Baez Will Join the Rock and Roll Hall of Fame – NYTimes.com»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից December 22, 2016-ին։ Վերցված է December 20, 2016 
  21. Tupac Shakur – Thug Angel (The Life of an Outlaw)։ 2002 
  22. Tupac Shakur – hotshotdigital.com.
  23. Էդվարդս, Փոլ, 2009, Ինչպես ռեփ արտասանել` հիփ հոփի արվեստն ու գիտությունը, «Չիկագո ռեվյու պրես», էջ 330.
  24. Rolling Stone Magazine: Բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստները. հունիսի 22, 2010.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bastfield Darrin Keith (2002)։ Back in the Day: My Life and Times with Tupac Shakur։ Da Capo Press։ ISBN 978-0-345-44775-3 
  • Hoye Jacob (2006)։ Tupac: Resurrection։ Atria։ ISBN 0-7434-7435-X 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]