2P/Էնկե
![]() ![]() ![]() ![]() (Էնկեի գիսաստղ, 1786 I; 1795; 1805; 1819 I; 1822 II; 1825 III; 1829; 1832 I; 1835 II; 1838; 1842 I; 1845 IV) 2P/Encke | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 17 հունվարի, 1786[1] թ. (Յոհան Էնկեի կողմից) |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 0,3302 ա. մ. |
Ապոհելին | 4,11 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 2,2178 ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,8471 |
Սիդերիկ պարբերություն | 3,30 a |
Թեքվածություն | 11,76° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 4,8 կմ[1] |
Մթնոլորտային տվյալներ |
2P/Էնկե (նույնպես անվանվում է Էնկեի գիսաստղ կամ Գիսաստղ Էնկե), ամենակարճ պարբերությամբ գիսաստղն է, պարբերությունը կազմում է 3,3 տարի։ Առաջին անգամ այն դիտարկվել է Պիեր Մեշայնի կողմից 1786 թվականի հունվարին, սակայն այն ժամանակ չի ճանաչվել որպես պարբերական գիսաստղ։ 1819 թվականին գիսաստղի ուղեծիրը հաշվարկվել է Յոհան Էնկեի կողմից, և ինչպես և Հալեյի գիսաստղի դեպքում այն անվանվել է ուղեծրի հաշվարկողի, այլ ոչ հայտնաբերողի անունով։ Ինչպես և գիսաստղերի մեծամասնությունը Էնկեի գիսաստղը ունի շատ ցածր ալբեդո, անդրադաձնելով իր վրա ընկնող լույսի միայն 4,6%-ը։ Գիսաստղի միջուկի տրամագիծը կազմում է 4,8 կմ[1]։
Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես և հետևում է գիսաստղի պաշտոնական անվանումից, այն երկրորդ հայտնաբերված պարբերական գիսաստղն էր, Հալեյի գիսաստղից հետո։ Այն անկախ իրարից դիտարկել են մի քանի աստղագետներ, օրինակ Կարոլին Հերշելը 1795 թվականին[2] և Ժան-Լուի Պոնը 1818 թվականին[3]։ Գիսաստղի ուղեծիրը հաշվարկել է Յոհան Էնկեն հաշվարկների արդյունքում պարզեց, որ 1786 (անվանված 2P/1786 B1), 1795 (2P/1795 V1), 1805 (2P/1805 U1) և 1818 (2P/1818 W1) թվականներին դիտարկված գիսաստղերը միևնույն մարմինն էին։ 1819 թվականին նա հրատարակեց իր հետևությունները Correspondance astronomique ամսագրում, և կանխագուշակեց գիւսաստղի հայտնությունը 1822 (2P/1822 L1) թվականին։ Գիսաստղը դիտարկվեց 1822 թվականի հունիսի 2-ին Կառլ Ռյումկերի կողմից Պարամատա աստղադիտարանում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «JPL Small-Body Database Browser: 2P/Encke» (2017-03-04 last obs)։ Վերցված է 2017-03-13
- ↑ Herschel Caroline Lucretia (1876)։ Herschel Mrs. John, ed.։ Memoir and Correspondence of Caroline Herschel։ London: John Murray, Albemarle Street
- ↑ Biographical Encyclopedia of Astronomers։ էջ 924
- ↑ Kronk Gary։ «2P/Encke»։ Gary W. Kronk's Cometography։ Վերցված է հուլիսի 5, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Orbital simulation from JPL (Java) / Ephemeris
- 2P/Encke at the Minor Planet Center's Database
- Gary W. Kronk's Cometography page for 2P
- 2P/Encke at CometBase database
- 2P/Encke light curve by Seiichi Yoshida
- Comets and the Bronze Age Collapse
- Solar Storm Tears Tail From Comet Encke Archived 2009-03-02 at the Wayback Machine.
- HI-1A movie showing Comet Encke (April 2007)
- Importance in history of luminiferous aether, search for Encke's comet
|