24 ժամ կնոջ կյանքից (ֆիլմ, 1999)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
24 ժամ կնոջ կյանքից
անգլ.՝ The 24 Hour Woman
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆենսի Սավոկա[1]
ՊրոդյուսերԼարի Մայստրիչ
Սցենարի հեղինակՆենսի Սավոկա
ԴերակատարներՌոզի Պերես, Մերիանն Ժան-Բատիստ, Փաթի ԼյուՓոն և Քարեն Դաֆի
ՕպերատորՏերեսա Մեդինա
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Տևողություն93 րոպե[2]
Բյուջե2,5 միլիոն ԱՄՆ դոլար

24 ժամ կնոջ կյանքից, 1999 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգություն։ Ֆիլմի ռեժիսորը Նենսի Սավոկան է, ով նաև սցենարի համահեղինակն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյս Սանտոսը «24 ժամ կնոջ կյանքից» առաջատար հեռուստաշոուի հաղորդավարն է, միևնույն ժամանակ այդ շոուի պրոդյուսեր Էդի Դիասի կինը։ Երբ հաղորդման ժամանակ Գրեյսը հայտարարեց իր հղիության մասին, նրանք ամուսիններով հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում և ստիպված էին իրենց իսկ մաշկի վրա զգալ, թե ինչ է նշանակում լինել հայտնի մեկ այլ տեսանկյունից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք Թայմսի լրագրող և կինոքննադատ Ջենեթ Մասլինը գտնում է, որ ֆիլմի՝ կնոջ նկարագրությունը հետաքրքիր է մտածված, բայց ընդհանուր առմամբ ֆիլմի մասին այնքան էլ մեծ կարծիք չունի։

«24 ժամ կնոջ կյանքից» ֆիմում բազմաշխատ կինը փորձում է համատեղել աշխատանքային և ընտենեկան խնդիրներն ու դժվարությունները[3]։

Այնուամենայնիվ ֆիմը նրա վրա խառը տպավորություններ էր թողել։

Իսկ Ռոջեր Էբերթը Chicago Sun-Time-ից հավանել էր ֆիլմը և իր չորս աստղերից երեքը տվել է ֆիլմին։ Նա նաև այն համերել է հիանալի երգիծանք ուղղված հեռուստատեսային զրույց-հաղորդումներին.[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0138279/
  2. Internet Movie Database — 1990.
  3. New York Times review - requires subscription
  4. «The 24 Hour Woman։ rogerebert.com։ Reviews». Rogerebert.suntimes.com. 1999 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  5. The 24 Hour Woman (1999) / Roger Ebert // Chicago Sun-Times — February 19, 1999