2312 (վեպ)
| 2312 | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | ինտերսեքս արձակ, կոշտ գիտական ֆանտաստիկա և գիտական ֆանտաստիկա |
| Ձև | վեպ |
| Հեղինակ | Քիմ Ստենլի Ռոբինսոն[1] |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
| Տեսարան | Մերկուրի |
| Հրատարակվել է | մայիսի 22, 2012 |
2312 (վեպ), ամերիկացի գրող Քիմ Ռոբինսոնի գիտաֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 2012 թվականին, անգլերենով[2], իսկ 2015 թվականին հրատարակվել է ռուսերենով։ «Նեբյուլա» մրցանակի դափնեկիր է (2013 թվական)` լավագույն վեպ անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 2312 թվականին, երբ մարդկային ցեղը արդեն բնակեցրել էր ամբողջ արեգակնային համակարգը։ Սվան Էր Հոնգը (Swan Er Hong) նկարիչ է և աստերոիդների տեռարիումի նախկին դիզայները Մերկուրիի Տերմինատոր քաղաքից։ Նա իմանում է իր տատիկի` Ալեքսի հանկարծամահ լինելու մասին. վերջինս շատ մեծ ազդեցություն ուներ Տերմինատորի բնակիչների շրջանում։ Սվանն որոշում է իմանալ ավելին Ալեքսի կյանքի մասին և ուղևորվում է Իո, Յուպիտերի արբանյակ, որպեսզի հանդիպի Վանգի հետ, որը քվանտային համակարգչի մասնագետ էր։ Այդ ժամանակ Տերմինատոր քաղաքն ավերվել է արհեստական ծագման աստերոիդի գրոհումից։ Արեգակնային համակարգով իր ճանապարհորդության ընթացքում Սվանն ավելին է իմանում Ալեքսի մահվանը վերաբերող հանելուկի դավադրությունների և նրա հարազատ քաղաքի ավերման շարքի մասին[3][4]։
Սեռ և գենդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում մարդկանց մեծամասնությունը համարվում է ինտերսեքս կամ «հերմաֆրոդիտ» (կրում են երկու սեռերի բնութագրիչներ)։
Գենդերը և սեռականությունը այս աշխարհում ներկայացնում են բազմազանության լայն վարիացիաներ. ներառյալ կին, տղամարդ, անդրոգին, բիգենդեր, երկսեռականություն, ներքինի, աքսեսուալ, չկողմնորոշվածներ, համասեռականներ, լեսբուհիներ, քվիր, բազմասիրերեր և այլն։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը ստացել է բավականին դրական քննադատություն[5][6]։ Բացի շահած Նեբյուլա մրցանակից, 2012 թվականին վեպը նաև եղել է BSFA մրցանակի հավակնորդների թվում և հիշատակվել է Ջեյմս Տիպտրի կրտսեր մրցանակի պատվավոր ցանկում[7][8]։ 2013 թվականին այն արժանացել է Հյուգո մրցանակի` լավագույն վեպ անվանակարգում[9], և եղել է Արթուր Կլարկի մրցանակի հավակնորդը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «2012 Nebula Awards Winners». Locus Online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Galaxy, Geek's Guide to the. «Kim Stanley Robinson Sees Humans Colonizing the Solar System in 2312». WIRED (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ M. John Harrison (2012 թ․ հունիսի 14). «2312 by Kim Stanley Robinson – review» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ Kaveney, Roz (2012 թ․ հունիսի 12). «2312, By Kim Stanley Robinson». The Independent. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Canavan, Gerry (2012 թ․ հունիսի 14). «Struggle Forever». Los Angeles Review of Books. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ BSFA Shortlist Announced, British Science Fiction Association, 2013 թ․ հունվարի 18, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին, Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին
- ↑ Kiernan and Salaam Win Tiptree Awards, Locus Magazine, 2013 թ․ մարտի 5, Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին
- ↑ Hugo Award Finalists, LoneStarCon, 2013 թ․ մարտի 31, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին, Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին
- ↑ 2013 Shortlist, Serendip, 2013 թ․ ապրիլի 4, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին, Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին