2312 (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2312
անգլ.՝ 2312
Rembrandt Messenger.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ, intersex fiction? և hard science fiction?
ՀեղինակKim Stanley Robinson?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
Հրատարակությունմայիսի 22, 2012

2312 (վեպ), ամերիկացի գրող Քիմ Ռոբինսոնի գիտաֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 2012 թվականին, անգլերենով[1], իսկ 2015 թվականին հրատարակվել է ռուսերենով։ «Նեբյուլա» մրցանակի դափնեկիր է (2013 թվական)` լավագույն վեպ անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 2312 թվականին, երբ մարդկային ցեղը արդեն բնակեցրել էր ամբողջ արեգակնային համակարգը։ Սվան Էր Հոնգը (Swan Er Hong) նկարիչ է և աստերոիդների տեռարիումի նախկին դիզայները Մերկուրիի Տերմինատոր քաղաքից։ Նա իմանում է իր տատիկի` Ալեքսի հանկարծամահ լինելու մասին. վերջինս շատ մեծ ազդեցություն ուներ Տերմինատորի բնակիչների շրջանում։ Սվանն որոշում է իմանալ ավելին Ալեքսի կյանքի մասին և ուղևորվում է Իո, Յուպիտերի արբանյակ, որպեսզի հանդիպի Վանգի հետ, որը քվանտային համակարգչի մասնագետ էր։ Այդ ժամանակ Տերմինատոր քաղաքն ավերվել է արհեստական ծագման աստերոիդի գրոհումից։ Արեգակնային համակարգով իր ճանապարհորդության ընթացքում Սվանն ավելին է իմանում Ալեքսի մահվանը վերաբերող հանելուկի դավադրությունների և նրա հարազատ քաղաքի ավերման շարքի մասին[2][3]։

Սեռ և գենդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում մարդկանց մեծամասնությունը համարվում է ինտերսեքս կամ «հերմաֆրոդիտ» (կրում են երկու սեռերի բնութագրիչներ)։

Գենդերը և սեռականությունը այս աշխարհում ներկայացնում են բազմազանության լայն վարիացիաներ. ներառյալ կին, տղամարդ, անդրոգին, բիգենդեր, երկսեռականություն, ներքինի, աքսեսուալ, չկողմնորոշվածներ, համասեռականներ, լեսբուհիներ, քվիր, բազմասիրերեր և այլն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ստացել է բավականին դրական քննադատություն[4][5]։ Բացի շահած Նեբյուլա մրցանակից, 2012 թվականին վեպը նաև եղել է BSFA մրցանակի հավակնորդների թվում և հիշատակվել է Ջեյմս Տիպտրի կրտսեր մրցանակի պատվավոր ցանկում[6] [7]: 2013 թվականին այն արժանացել է Հյուգո մրցանակի` լավագույն վեպ անվանակարգում[8], և եղել է Արթուր Կլարկի մրցանակի հավակնորդը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2012 Nebula Awards Winners»։ Locus Online (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  2. Galaxy Geek's Guide to the։ «Kim Stanley Robinson Sees Humans Colonizing the Solar System in 2312»։ WIRED (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  3. M. John Harrison (2012-06-14)։ «2312 by Kim Stanley Robinson – review» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-03-29 
  4. Kaveney Roz (June 12, 2012)։ «2312, By Kim Stanley Robinson»։ The Independent։ Վերցված է July 11, 2012 
  5. Canavan, Gerry (June 14, 2012)։ «Struggle Forever»։ Los Angeles Review of Books։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է August 31, 2012 
  6. BSFA Shortlist Announced, British Science Fiction Association, January 18, 2013, http://www.bsfa.co.uk/bsfa-shortlist-announced/, վերցված է May 30, 2013 
  7. Kiernan and Salaam Win Tiptree Awards, Locus Magazine, March 5, 2013, http://www.locusmag.com/News/2013/03/kiernan-and-salaam-win-tiptree-awards/, վերցված է May 30, 2013 
  8. Hugo Award Finalists, LoneStarCon, March 31, 2013, http://www.lonestarcon3.org/hugo-awards/index.shtml, վերցված է April 2, 2013 
  9. 2013 Shortlist, Serendip, April 4, 2013, http://www.clarkeaward.com/2013-clarke-award/2013-shortlist/, վերցված է May 30, 2013  Արխիվացված է Հունվար 3, 2014 Wayback Machine-ի միջոցով: