21 (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

21, կարող է վերաբերել.

  • 21 - ոչ նահանջ տարի, որն, ըստ Գրիգորյան օրացույցի, սկսվում է ուրբաթ օրը։ Այն մեր թվարկության 21-րդ տարին է, 1-ին հազարամյակի 21-րդ տարին, 1-ին դարի 21-րդ տարին, 1-ին դարի 3-րդ տասնամյակի 1-ին տարին, 20-ական թվականների 1-ին տարին։
  • 21 - բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ Ադելի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2011 թվականի հունվարին՝ Columbia Records լեյբլի անվան տակ։ 2012 թվականի նոյեմբերին ալբոմը վաճառվել է ավելի քան 25 մլն օրինակով։ Ալբոմը գլխավորել է աշխարհի շատ հիթ-շքերթներ, մի քանի ամիս գլխավորել է Մեծ Բրիտանիայի UK Album Chart հիթ-շքերթը (23 շաբաթ առաջին տեղում, որը երգչի համար ռեկորդ էր) և ամերիկյան Billboard 200-ը (24 շաբաթ առաջին տեղում, ռեկորդ քառորդ դարում)։ Ալբոմը դառնում է տարվա բեստսելեր։
  • 21 - R&B ոճի ամերիկացի երգիչ Օմարիոնի երկրորդ սոլո ալբոմը, թողարկվել է 2006 թվականի դեկտեմբերի 26-ին Էպիկ Ռեկորդս լեյբլում։ Ալբոմի առաջին սինգլը եղել է «Entourage» երգը։ Երգի հեղինակն է Անդրե Մերրիտոնը, իսկ պրոդյուսերը՝ Էրիկ Հեդսոնը։ Երկրորդ սինգլի՝ «Ice Box»-ի կոմպոզիտորը Տիմբալենդ-ն էր։ Այս երգը 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 12-րդ մակարդակը և համարվել է երգչի ամենահաջողված սինգլը։
  • 21 - բնական թիվ է։