Jump to content

20 րոպե (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20 րոպե
թուրքերեն՝ 20 Dakika
պատկերանիշ
ԺանրԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՍերդար Իշըք
Ալի Բիլգին
Գլխավոր
դերերում
Թուբա Բույուքյուսթուն
Իլքեր Աքսում
Ֆըրաթ Չելիք
Բյուլենթ Էմին Յարար
Մյուջդե Ուզման
Իփեք Բիլգին
Այթեն Ունջուօղլու
Ջիհաթ Թամեր
Մեթին Չեքմեզ
Փերիհան Էրեներ
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ՍցենարիստՔերեմ Դերեն
Փընար Բուլութ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ25
Էկրաններին էհունվարի 1, 2013-ից հունիսի 27, 2013
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունAy Yapım
Պաշտոնական կայքէջ

20 րոպե (թուրքերեն՝ 20 Dakika), դրամա ժանրի թուրքական հեռուստասերիալ, որը 2013 թվականի հունվարի 1-ից հունիսի 27-ը հեռարձակվել է Star TV-ով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Թուբա Բույուքյուսթունը և Իլքեր Աքսումը։ Հեռուստասերիալի ռեժիսորներն են Սերդար Իշըքը և Ալի Բիլգինը, իսկ պրոդյուսերը՝ Քերեմ Չաթայը։

Հեռուստասերիալը պատմում է թուրքական ընտանիքներից մեկի պատմությունը։ Ընտանիքի հայր ու մայրը և նրանց երկու երեխաները բնակվում են երջանիկ։ Մի օր ոստիկանությունը ներխուժում է նրանց տուն և ձերբակալում ընտանիքի մորը։ Վերջինս կասկածվում էր սպանության մեջ ու դատապարտվում է 20 տարվա ազատազրկման։ Նրա ամուսինը փորձում է ապացուցել աղջկա անմեղությունը, մինչդեռ միևնույն ժամանակ քրեական հետաքննիչը ջանում է գտնել բազմաթիվ ապացույցներ, որպեսզի բացահայտնի ճշմարտությունը։ Ամենամեծ հարցը, սակայն, մնում է այն, թե արդյոք աղջիկն իրագործել է այդ սպանությունը[1]։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թուբա Բույուքյուսթուն - Մելեք Հալասքար, կին, որը մեղադրվում է սպանության մեջ, որը կարող է կատարած կամ չկատարած լինել, Ալիի կինը։
  • Իլքեր Աքսում - Ալի Հալասքար, դպրոցի ուսուցիչ և Մելեքի ամուսինը, տղամարդ, որը փորձում է փրկել կնոջն ու ամեն գնով դուրս բերել բանտից։
  • Ֆըրաթ Չելիք - Օզան Չևիքօղլու, դետեկտիվ, որը հետաքրքրված է Մելեքի գործով։ Այս գործը նրան շատ գործողությունների է դրդում ու Ֆըրաթը չի էլ հասկանում, թե ոնց է սիրահարվում Մելեքին։
  • Բյուլենթ Էմին Յարար - Մեսութ Բիլալօղլու, հայտնի է նաև որպես Քեդի (կատու), նախկինում դատապարտված տղամարդ, որը 7 անգամ կարողացել էր փախչել բանտից, բայց ամեն անգամ բռնվել էր։ Հետաքրքիրն այն էր, որ նա դա անում էր 20 րոպեի ընթացքում։ Մանրամասն հետազոտություններից հետո Ալին պարզում է դա և խնդրում նրան օգնել Մելեքին դուրս բերելու համար։
  • Այթեն Ունջուօղլու - Զեյնեփ Հալասքար։
  • Ջիհաթ Թամեր - Նեդիմ Հալասքար։
  • Իփեք Բիլգին - Մուավին Սյուրեյա Գյուրոք։
  • Մյուջդե Ուզման - Քյուզգուն, Քեդիի դուստրը։ Նա անում է ամեն ինչ Ալիին ու հորն օգնելու համար՝ հաճախ դառնալով հանցակից։ Այդուհանդերձ, նա սիրահարվում է Ալիին ու ամեն ինչ դրանից հետո խառնվում է իրար։
  • Դեֆնե Քայալար - Դերին Սոլմազ։
  • Բահադիր Յունլու։
Տարի Մրցանակ Կատեգորիա Ստացող Կարգավիճակ
2013 Անթալիայի հեռուստամրցանակաբաշխություն Դրամա ժանրի լավագույն դերասան Իլքեր Աքսում Առաջադրված
Դրամա ժանրի լավագույն երկրորդական դերասան Իփեք Բիլգին Առաջադրված
Դրամա ժանրի լավագույն ռեժիսոր Ալի Բիլգին Առաջադրված
Հեռուստասերիալի լավագույն ռեժիսոր Բարըշ Իշըք Առաջադրված
ԿԱՌՎԱԿ Լավագույն դերասանուհի Թուբա Բույուքյուսթուն Հաղթանակ
Տարվա լավագույն հեռուստասերիալ 20 րոպե Հաղթանակ
Սեուլի միջազգային դրամա մրցանակաբաշխություն Դրամա ժանրի լավագույն հեռուստասերիալ 20 րոպե Առաջադրված
2014 Միջազգային Էմմի մրցանակաբաշխություն Իգական սեռի լավագույն դերասանական խաղ Թուբա Բույուքյուսթուն Առաջադրված

Միջազգային հեռարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Հեռարձակման լեզվով անվանում Հեռուստաընկերություն(ներ) Հեռարձակման սկիզբ
Հյուսիսային Կիպրոս 20 Dakika Star TV հունվարի 1, 2013 թվական
Հունգարիա Egy Ellopott Élet Super TV2 հուլիսի 22, 2013 թվական
Ռուսաստան 20 минут 9 канал (Կրասնոդար) օգոստոսի 4, 2013 թվական
Արաբական աշխարհ 20 دقيقة MBC 4

MBC Action

օգոստոսի 21, 2013 թվական
Իրան 20 Daqiqa Nex1 հոկտեմբեր, 2013 թվական
Շվեդիա 20 Minuter SVT հունվարի 13, 2014 թվական
Մոնղոլիա 20 минут TV9 հունվար, 2014 թվական
Պակիստան 20 Minute Express Entertainment 2014 թվական
Ռումինիա 20 de minute Euforia Lifestyle TV 2015 թվական
Եթովպիա 20 ደቂቃ Kana TV մարտի 18, 2017 թվական
Ուգանդա Top TV 2023 թվական
Հարավային Աֆրիկա Net 20 minute eExtra օգոստոսի 28, 2024 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]