2048 (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2048
2048 logo.svg
2048 Screenshot.png
ՄշակողGabriele Cirulli?
ԴիստրիբյուտորNintendo eShop, Google Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն
Թողարկման թվականմարտի 9, 2014
Պլատֆորմներդիտարկիչ, Nintendo 3DS[1], Apple TV?, KaiOS?, Անդրոիդ և iOS
Ժանրգլուխկոտրուկ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
USKUSK 0
Կրիչթվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
Պաշտոնական կայքplay2048.co(անգլ.)
2048 (video game) Վիքիպահեստում

«2048», ՋավաՍկրիպտ ծրագրավորման լեզվով ստեղծված բրաուզերային խաղ, որի հեղինակը տասնիննամյա իտալացի ծրագրավորող Գաբրիելե Չիրուլլին (իտալ.՝ Gabriele Cirulli) է։ Խաղադաշտը քառակուսի է (4x4): Խաղի նպատակը «2048» սալիկը ստանալն է (ցանկության դեպքում կարելի է շարունակել)։ Խաղի կոդը բաց է և տեղադրված է ծրագրավորողի GitHub էջում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«2048» խաղի վերջնական դիրքը

«2048» խաղը գրվել է երկու օրից քիչ ժամանակում՝ որպես ծրագրավորման վարժություն։ Ըստ «Լոս Անջելես Թայմս» թերթի հեղինակի խոսքերի՝ Չիրուլլին իր ստեղծածը համարել է «պատահական ներխուժում խաղային արդյունաբերություն» և չի նախատեսում հետագայում զբաղվել խաղերի մշակմամբ[3]։ «2048» խաղի նախատիպը համարվում է առևտրային «Threes» խաղը, որի հեղինակներին դուր չի եկել «2048»-ի հաջողությունը և այն անվանել են «չհաջողված գրագողություն»[4]։ App Store-ում «Threes» խաղի թողարկումից հետո հայտնվեցին համանման «1024» և «2048» խաղերը՝ մշակված այլ ծրագրավորողների կողմից[5]։ Չիրուլլին խոստովանել է, որ խաղը ստեղծելիս ոգեշնչվել է հենց այդ խաղերով[3]։

Ըստ որոշ հաշվարկների՝ խաղի ընթացքում կարելի է հավաքել առավելագույնը 3 932 100 միավոր[6]։ Սալիկի առավելագույն հնարավոր նոմինալը 4x4 ստանդարտ դաշտում 131 072 է, m*n դաշտում` —[7][8]: «2048»-ի կանոններով՝ խնդիրը PSPACE _ ամբողջով մեծ ուրվագծի ստանալն ու տրված թվի հասանելիությունը NP բարդության m*n դաշտի տրված ուրվագծով պարզելն է[9][10]։

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամեն փուլում հայտնվում է «2» (90% հավանականությամբ) և «4» (10% հավանականությամբ) նոմինալի սալիկ[11]։
  2. Սեղմելով սլաքին՝ խաղացողը կարող է բոլոր սալիկները տանել խաղադաշտի 4 կողմերից մեկը։ Եթե գցելու դեպքում միևնույն նոմինալի երկու սալիկներ «թռչում են» միմյանց վրա, ապա դրանք միավորվում են, նոմինալը հավասարվում է միացած սալիկների գումարային թվին։ Յուրաքանչյուր քայլից հետո դաշտի ազատ վանդակում հայտնվում է «2» կամ «4» նոմինալով նոր սալիկ։ Եթե կոճակի սեղմումից հետո սալիկների կամ նրան նոմինալների դասավորությունը չի փոխվում, ապա քայլը չի իրականացվում։
  3. Եթե մի տողում կամ շարքում կա նույն նոմինալով ավելի քան երկու սալիկ, ապա գցելուց հետո նրանք միավորվում են այն կողմում, որտեղ ուղղված են եղել։ Օրինակ՝ եթե մի տողի վրա 4,4,4 է, դեպի ձախ քայլից հետո կդառնա 8,4, իսկ դեպի աջ քայլի դեպքում՝ 4,8: Տվյալ ոչ միարժեքության մշակումը թույլ է տալիս ավելի ստույգ ձևավորել խաղի մարտավարությունը։
  4. Յուրաքանչյուր միավորումից հետո խաղի միավորները ավելանում են ստացված սալիկի նոմինալին։
  5. Խաղն ավարտվում է պարտությամբ, եթե հերթական քայլից հետո անհնար է գործողություն կատարել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nintendo.de/Spiele/Nintendo-3DS-Download-Software/2048-907587.html
  2. «gabrielecirulli/2048 GitHub»։ Վերցված է 2014-04-14 
  3. 3,0 3,1 Rodriguez Salvador (2014-03-27)։ «Maker of hit puzzle game '2048' says he created it over a weekend» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2014-04-20 
  4. Slabaugh Brett (2014-03-29)։ «2048 Is a "Broken Rip-Off," Says Threes Team» (անգլերեն)։ The Escapist։ Վերցված է 2014-04-20 
  5. Villapaz Luke (2014-04-08)։ «What Is '2048'? The Convoluted Origin Of The 'Threes' And '1024' Game Clone Topping App Store Charts» (անգլերեն)։ International Business Times։ Վերցված է 2014-04-20 
  6. Математика и игра 2048 / Блог пользователя LerTush на платформе Харбахабр, 17 апреля 2014
  7. Claus D. Volko, MSc (Computational Intelligence)։ «Mathematical Analysis of the 2048 Game» (անգլերեն)։ Վերցված է 2017-01-19 
  8. Kevin Lu (2014-11-24)։ «Game Theory of 2048» (անգլերեն)։ Վերցված է 2017-01-19 
  9. Rahul Mehta 2048 IS (PSPACE) HARD, BUT SOMETIMES EASY. — 2014. — 1408.6315
  10. Stefan Langerman, Yushi Uno Threes!, Fives, 1024!, and 2048 are Hard. — 2015. — 1505.04274
  11. Mathematical Analysis of 2048, The Game / Advances in Applied Mathematical Analysis ISSN 0973-5313 Volume 12, Number 1 (2017), pp. 1-7: «2 with a probability of 0.9 (P2 = 0.9) and 4 with a probability of 0.1 (P4 = 0.1);»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]