Jump to content

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողություն

Փարիզի՝ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը սկսվել է հուլիսի 26-ին Կենտրոնական Եվրոպայի ամառային ժամանակով 19:30-ին (17:30 UTC): Օլիմպիական խարտիայի համաձայն՝ միջոցառումը ներառում էր գեղարվեստական ծրագիր՝ ցուցադրելով ընդունող երկրի և քաղաքի մշակույթը, մարզիկների շքերթը և օլիմպիական կրակի վառումը։ Խաղերը պաշտոնապես բացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Առաջին անգամ բացման արարողությունը տեղի է ունեցել ոչ թե մարզադաշտում, այլ անմիջապես քաղաքում։ Գործողությունների վայրն ընտրվել էր Սեն գետը։ Մոտ 300 հազար հանդիսական հավաքվել էր Փարիզի կենտրոնում՝ գետի ափերի երկայնքով դիտելու գետային նավերի և նավակների շքերթը, որոնցով նավարկում էին տարբեր երկրների սպորտային թիմերի անդամները։ Մեկ նավով կարող էին նավարկել ինչպես մեկ, այնպես էլ միանգամից մի քանի թիմեր։ Գրեթե ողջ արարողության ընթացքում հորդառատ անձրև է տեղացել, սակայն դա չի խանգարել միջոցառման կայացմանը։

Օլիմպիական երդումը մարզիկների անունից տվել են մրճանետորդուհի Մելինա Ռոբերտ-Միշոնը և լողորդ Ֆլորան Մանոդուն (հենց նրանք էին տանում Ֆրանսիայի դրոշը Սենում Ազգերի շքերթի ժամանակ)։ Օլիմպիական կրակը վառել են օլիմպիական եռակի չեմպիոններ ձյուդոիստ Թեդի Ռիները և աթլետ Մարի-Ժոզե Պերեկը: Էստաֆետի վերջին փուլին ջահը նրանց փոխանցել է 1948 թվականի օլիմպիական չեմպիոն 100-ամյա Չարլզ Կոստը։

Տրիբունաներ հանդիսատեսների համար Օրսե ափամերձում, Ձախ ափ

Կազմակերպիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Տոմա Ժոլի
  • Երաժշտական ղեկավար՝ Վիկտոր լը Ման
  • Պարուսույց՝ Մոդ լը Մադեկ
  • Կոստյումների դիզայներ՝ Դաֆնե Բրյուկի[fr]
  • Կոստյումների գլխավոր դիզայներ՝ Օլիվիե Բերիո
  • Սցենարիստներ՝ Պատրիկ Բուշերոն, Դամիեն Գաբրիակ,Ֆաննի Էռերո, Լեյլա Սլիմանի
  • Հաղորդավարներ՝ Վալերի Կալ, Սթիվ Ալլան
ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը բացման արարողության ժամանակ ձեռքով է անում հանդիսատեսին

Երաժշտական համարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողության անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է 45 հազար ոստիկան, 10 հազար զինվորական և 2 հազար մասնավոր անվտանգության գործակալ։ Բացի այդ, կարգուկանոն պահպանելու համար ներառվել էին դիպուկահարներ ու անօդաչու սարքեր։

Արտաքին պատկերներ
«Խորհրդավորր ընթրիք» նկարի և «Festivité» հատվածի տեսարանի համեմատություն.

«Festivité» սեգմենտը ներկայացնում էր մի տեսարան, որտեղ կատարողները վերստեղծում էին Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը: Կրոնական ստեղծագործության հետ համեմատության պատճառով տեսարանը խիստ քննադատության է ենթարկվել կաթոլիկների[3] և այլ քրիստոնյաների կողմից՝ որպես հայհոյանք՝ ծաղրող քրիստոնեությունը[4][5]: Քննադատության և վրդովմունքի տեղիք է տվել նաև երեխայի ներկայությունը տեսարանում[6][7]։

Ի սկզբանե կազմակերպիչներից ոչ մի հաստատում չեղավ, որ դա հղում է եղել հատկապես դա Վինչիի նկարին: Փորձելով լռեցնել սկանդալը՝ ենթադրվեց, որ տեսարանը կարող է ոգեշնչված լինել Յան վան Բեյլերտի «Աստվածների խնջույքը» կտավով[8]: Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ավելի ուշ խոստովանեցին, որ տեսարանը ոգեշնչվել է «Խորհրդավոր ընթրիք» նկարից։ ««Festivité» հատվածի համար Թոմաս Ջոլին ոգեշնչվել է Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարից՝ ստեղծելու միջավայրը: Նա առաջին նկարիչը չէ, ով անդրադարձել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործին։ Էնդի Ուորհոլից մինչև Սիմփսոններ, շատերն են դա արել նրանից առաջ»[9]։

Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներողություն է խնդրել նրանցից, ովքեր վիրավորվել են խաղերի բացման արարողությունից, որտեղ ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» գլուխգործոցի սկանդալային կրկնօրինակը[10]։ Ամերիկյան C Spire հեռահաղորդակցական ընկերությունն արդեն հայտարարել է Օլիմպիական խաղերից գովազդը հանելու իր որոշման մասին[11]։

Հուլիսի 28-ին կազմակերպիչները ներողություն են խնդրել ներկայացման համար՝ ասելով, որ «մեր նպատակը երբեք չի եղել որևէ կրոնական խմբի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Բացման արարողությունը նպատակ ուներ նշելու հասարակության հանդուրժողականությունը»։ Արարողության տնօրեն Թոմաս Ջոլին հայտարարել է, որ կրոնական սադրանքը չի մտնում իր ծրագրերի մեջ[12][13]։

Հարավային Կորեայի պատվիրակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի շքերթի ժամանակ Հարավային Կորեայի պատվիրակությունը երկլեզու հայտարարողների կողմից ներկայացվել է որպես Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (ֆր.՝ République populaire démocratique de Corée, անգլ.՝ Democratic People's Republic of Korea))[14][15][16]։ Այս միջադեպից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է ներողություն X սոցիալական ցանցի կորեերեն սեգմենտում, սակայն նմանատիպ հաղորդագրություն չի կրկնօրինակվել անգլերենով[17]:

Օլիմպիական դրոշի բարձրացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողության ընթացքում Օլիմպիական օրհներգի ժամանակ գլխիվայր է բարձրացվել Օլիմպիական դրոշը[18][19]: Ճեպազրույցում ՄՕԿ-ի խոսնակ Մարկ Ադամսն ասել է. «Մենք ցավում ենք այս միջադեպի համար։ Կազմակերպելու ընթացքում ամեն ինչ կարող է պատահել: Մենք շարունակում ենք առաջ գնալ, սա աշխարհի վերջը չէ»[20]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lady Gaga, Celine Dion, Gojira, and More Perform at Paris 2024 Olympics Opening Ceremony: Watch | Pitchfork
  2. Gojira performs at Olympic opening ceremony: What to know
  3. McKern, James (2024-07-27). «Aussie legend slams 'demonic' detail in opening ceremony that upsets billions». News.com.au.
  4. «Upset bishops and mixed reviews for Paris Olympics ceremony» (անգլերեն). AFP. 2024-07-27. Վերցված է 2024-07-28-ին – via France24.
  5. «Drag performance resembling Last Supper at Olympic opening ceremony rankles conservatives». NBC News (անգլերեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-28-ին.
  6. «Drag queen parody of 'The Last Supper' sparks fury at Olympics opening ceremony». TVP World (լեհերեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-28-ին.
  7. Srivastava, Aditi (2024-07-27). «Paris Olympics faces outrage over 'hyper-sexualised and blasphemous' drag act with child». Hindustan Times. Վերցված է 2024-07-28-ին.
  8. «Représentation de la "Cène" lors des JO : une "outrance et une provocation envers tous les chrétiens" selon l'Église» [Representation of the “Last Supper” during the Olympic Games: an “outrage and provocation towards all Christians” according to the Church]. Antenne Réunion. 2024-07-28. Արխիվացված օրիգինալից 2024-07-28-ին. Վերցված է 2024-07-28-ին. [fr]
  9. French accused of 'gaslighting' with 'Last Supper' denials as outcry over anti-Christian mocker - Washington Times
  10. Paris Olympics organisers apologise to Christians for unintentional Last Supper parody | Paris Olympic Games 2024 | The Guardian
  11. https://www.aa.com.tr/en/sports/us-tech-firm-c-spire-withdraws-olympics-ads-in-protest-of-last-supper-parody/3287424
  12. Bolton, Will (2024-07-28). «Olympic bosses apologise for 'sleazy' drag queen Last Supper parody». The Telegraph (բրիտանական անգլերեն). 0307-1235. Վերցված է 2024-07-28-ին.
  13. Karolos Grohmann (2024-07-28). «Olympic ceremony's 'Last Supper' sketch never meant to disrespect, says Paris 2024». Reuters (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. Yoo Jee-ho (2024-07-27). «(2nd LD) (Olympics) 'Games Wide Open': 33rd Summer Olympic Games kick off in Paris» (անգլերեն). Yonhap News Agency. Վերցված է 2024-07-27-ին.
  15. «"대한민국이 북조선인민공화국(DPRK)이라고?" 초황당 파리올림픽 개회식→문체부X체육회 적극 대응[파리live]». Sports Chosun (կորեերեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-27-ին.
  16. «Сборную Южной Кореи на параде спортсменов в Париже неверно объявили как КНДР» (ռուսերեն). ТАСС. 2024-07-27. Վերցված է 2024-07-27-ին.
  17. «IOC apologizes over 'operational mistake' in introducing S. Korea as N. Korea». The Korea Times (անգլերեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-27-ին.
  18. Jamie Braidwood (2024-07-27). «Olympic flag raised upside down at end of rain-soaked opening ceremony» (անգլերեն). Independent. Վերցված է 2024-07-27-ին.
  19. Sarah Effress (2024-07-27). «Olympic flag upside down: Social media laughs at Paris opening ceremony gaffe». The Sporting News (անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
  20. «В МОК не считают концом света перевернутый флаг на церемонии открытия Олимпиады». TACC (ռուսերեն). Վերցված է 2024-07-28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողություն» հոդվածին։