2024 թվականը Հայաստանում
Արտաքին տեսք
Ստորև ներկայացված է 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նկար | Պաշտոն | Անուն |
|---|---|---|
| Նախագահ | Վահագն Խաչատուրյան | |
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |
| Ազգային ժողովի նախագահ | Ալեն Սիմոնյան |
Մարզպետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նկար | Պաշտոն | Անուն |
|---|---|---|
| Տավուշի մարզ | Հայկ Ղալումյան |
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 1
- ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին[1]։
- Հայաստանի տարածքից դուրս գալու համար Հայաստանի քաղաքացիները կազատվեն իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու պահանջից[2]։
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարում է, որ դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ[3]։
- Հունվարի 3 - ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (USEUCOM) հաղորդագրություն է տարածում, որ գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին այցելել է Հայաստան, որի նպատակն է եղել մշակել, ֆորմալացնել և նախապատրաստել Հայաստանի զինված ուժերի շարքայինների համար սերժանտական կազմի զարգացման նպատակներն ու քաղաքականությունը[4]։
Փետրվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 1 - Հայաստանը պաշտոնապես դառնում է Միջազգային քրեական դատարանի անդամ[5]:
- Փետրվարի 13 - Ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ չորս զինվոր է զոհվել, շատերը վիրավորվել են[6]։
Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 18 - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[7]։
- Մարտի 24 - Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած անհաջող հարձակման հետևանքով երեք տղամարդ է ձերբակալվել, որի ժամանակ նրանցից երկուսը վիրավորվել են[8]։
Հուլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 26 - ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում հավանության է արժանացել Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու մասին հայտը[9][10]։
Սեպտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 27 - ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե[11]։
Նոյեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 7 - Շինարարական աշխատանքների ժամանակ ոչնչացվել է Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող «Անանուն» սյունաձև բազալտներ երկրաբանական բնության հուշարձանի հյուսիսային հատվածը[12][13][14]։
Դեկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 30 - Կայացել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադրման ընդլայնված նիստը, որը նախաձեռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամներ ու Ազգային ժողովի 8-րդ գումարման անկախ պատգամավորներ՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը[15]:
Սպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 24 - Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Մարատ Աճեմյանը (45 կգ) նվաճում է ոսկե մեդալ, Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) նվաճում են արծաթե մեդալներ, իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալ[16]։
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 1 - Լուսինե Ղարիբյան (43), հայ դերասանուհի[17]։
- Հունվարի 3 - Արիս Շիրվանյան (89), հայ հոգևորական գործիչ, ՀԱԵ Սրբոց Հակոբյանց միաբանության, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Երուսաղեմի Հայոց Պատրիարքական տեղապահ (2012-2013)[18]։
- Հունվարի 7 - Մարուխյան Ռուբեն (89), հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ (1978)[19]։
- Հունվարի 9
- Թադևոս Վարդապետ Իսահակյան-Զալեսկի (67), լեհահայ կաթոլիկ հոգևորական, Հայ կաթողիկե եկեղեցու վարդապետ, հասարակական գործիչ, եկեղեցու պատմաբան, հակակոմունիստական ակտիվիստ[20]։
- Վազգեն Մանասյան (65), խորհրդային և տաջիկական հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988)[21]։
- Հունվարի 13 - Գագիկ Թադևոսյան (73), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (2014-2016), Հայաստանի Ազգային ժողովի 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր (1995-1999, 1999-2003)[22]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Այսօրվանից հանվում է անձնագրում ելքի կնիքի պահանջը». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ ««Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրային Հ/Ը-ի հետ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորն այցելել է Հայաստան». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Armenia to join International Criminal Court on Feb 1, 2024». Interfax News Agency (անգլերեն). 2023 թ. նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ. սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Armenian soldiers killed in confrontation with Azeri forces». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024 թ. սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Armenia's PM says he must return disputed areas to Azerbaijan or face war». Reuters. 2024 թ. մարտի 19.
- ↑ «2 Men Wounded In Failed Attempt To Enter Police Station In Yerevan». RFE/RL. 2024 թ. մարտի 24.
- ↑ «29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել. ԿԳՄՍ նախարար». news.am. 2025 թ․ հունվարի 7. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում». escs.am. 2024 թ․ հուլիսի 26. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «ՀՀ-ն շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ԱԳՆ-ն ամփոփել է 2024-ը». news.am. 2025 թ․ հունվարի 7. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան». news.am. 2024 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Վանդալիզմ՝ 300 000 տարեկան բնական հուշարձանի նկատմամբ. Երևանի քաղաքապետարանն անհանգստացած է». mediahub.am. 2024 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Հրազդանի կիրճում քանդել են 300 հազար տարեկան բնական հուշարձան․ ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am. 2024 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Կայացել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Հովիկ Աղազարյան». news.am. 2025 թ․ հունվարի 3. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Մ-17 ԵԱ․ Հայաստանի թիմը 5 մեդալով երկրորդն է». sport.news.am. 2024 թ․ հունիսի 27. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը». news.am. 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «89 տարեկանում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2025 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը». armenpress.am. 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Nie żyje ksiądz Tadeusz Isakowicz-Zaleski. Duchowny miał 67 lat». onet.pl (լեհերեն). 2024 թ․ հունվարի 9. Վերցված է 2025 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Умер экс-футболист «Зенита» Вазген Манасян». championat.com (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 9. Վերցված է 2025 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը». news.am. 2024 թ․ հունվարի 14. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.