2023 թվականն Արցախում
Ստորև ներկայացված է 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի օրում գրավեց Արցախը[1]։ Հետո սկսվեց հայերի արտագաղթը Արցախից՝ 120 հազար մարդ, էթնիկ զտումների սպառնալիքի տակ, ստիպված լքեցին իրենց տները[1]։ Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարկադրված ստորագրում է Արցախի Հանրապետության գոյությունը 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է տեղակայված մնալ Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Արցախի վերահսկողության տակ էին, իսկ Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներից հետո անցան Ադրբեջանին։
Գործող պաշտոնյաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկար | Պաշտոն | Անուն |
---|---|---|
Նախագահ | Արայիկ Հարությունյան (մինչև օգոտոսի 31) | |
Դավիթ Իշխանյան (պաշտոնակատար, օգոստոսի 31 - սեպտեմբերի 10) | ||
Սամվել Շահրամանյան (սեպտեմբերի 10-ից) | ||
Պետնախարար | Ռուբեն Վարդանյան (մինչև փետրվարի 23) | |
Գուրգեն Ներսիսյան (փետրվարի 23 - օգոստոսի 31) | ||
Սամվել Շահրամանյան (օգոստոսի 31-ից) | ||
Ազգային ժողովի նախագահ | Արթուր Թովմասյան (մինչև հուլիսի 29) | |
Գագիկ Բաղունց (պաշտոնակատար, հուլիսի 29 - օգոստոսի 7) | ||
Դավիթ Իշխանյան (օգոստոսի 7-ից) |
Շրջանային վարչակազմերի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկար | Պաշտոն | Անուն |
---|---|---|
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար | Համլետ Ապրեսյան | |
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար | Արսեն Ավանեսյան | |
Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար | Հունան Հայրումյան |
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեպտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 28
- Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրում է Արցախի Հանրապետության գոյությունը 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր։
Դեկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 14
- Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Բաստիլի հրապարակում, Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվում է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդես, որի ժամանակ ցուցադրվում է 30 բացառիկ լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի Հանրապետության հայկական պատմամշակութային ժառանգությունը[2]։
- Դեկտեմբերի 29
- ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարում է, որ «Եվս մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք», ապա վստահեցնում է, որ «ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կնպաստի Հայաստանի Հանրապետության և Արցախի վերականգնմանը»[3]։
- Դեկտեմբերի 30
- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասում է, որ «Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ է դիտարկում բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Ղարաբաղում խաղաղապահների առկայությանը»[4]։
- Արցախի Ազգային ժողովի մեծությամբ առաջին «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը հեռանում է դաշինքից՝ հայտնելով, որ պատճառը «Արցախի լուծարման մասին հրամանագիրը չեղարկելու հարցում իր և խմբակցության բացարձակ մեծամասնության միջև առկա տարբեր դիրքորոշումներն են»[5]։
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարում է, որ «Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ոչ Արցախի որևէ պաշտոնատար անձի և ոչ էլ Արցախի ազգային ժողովի կամ որևէ այլ մարմնի կողմից»[6]։
- Դեկտեմբերի 31
- Հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բռնազավթված Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի Թթու ջուր կոչվող տարածքում ադրբեջանցիները ավերել են 1994 թվականի հունվարի 18-ին Օմարի լեռնանցքի մարտական գործողությունում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հիմնական միջազգային իրադարձությունները, որոնց ամբողջ աշխարհը հետևել է 2023թ-ին». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ ««Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդես Ֆրանսիայում». monumentwatch.org. 2024 թ․ հունվարի 13. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունն ու տարածքները. Քենեդի կրտսերի կոչը». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Մոսկվան եւ Բաքուն քննարկում են Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հարցի լուծումը. ՌԴ ԱԳՆ». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Արցախցի պատգամավորը լքել է իշխող ուժը «Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու հարցում եղած տարաձայնության պատճառով»». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել որևէ մեկի կողմից․ «Զարթոնք» կուսակցություն». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Ադրբեջանն ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը». monumentwatch.org. 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.