2022 թվականի Քուվեյթի ընդհանուր ընտրություններ
| 2022 թվականի Քուվեյթի ընդհանուր ընտրություններ | ||||
|---|---|---|---|---|
| սեպտեմբերի 29, 2022 | ||||
| | ||||
| Տեսակ | Kuwaiti general election? | |||
| | ||||
| Պաշտոն | Member of the National Assembly of Kuwait? | |||
| | ||||
| Նախորդ | 2020 Kuwaiti general election? | |||
| | ||||
| Հաջորդ | 2023 Kuwaiti general election? | |||
Քուվեյթի համընդհանուր ընտրությունները անց են կացվել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին՝ գահաժառանգ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի կողմից խորհրդարանը ցրելու որոշումից հետո[1]։ Սակայն, 2023 թվականի մարտի 19-ին Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել արդյունքները՝ այն բանից հետո, երբ դատավորները վճռել են, որ նախորդ խորհրդարանը պատշաճ կերպով չէր լուծարվել[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 22-ին գահաժառանգ շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը հայտարարել է խորհրդարանի լուծարման մասին[3]։ Օգոստոսի 28-ին Քուվեյթի Նախարարների Կաբինետը հաստատել է սեպտեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը[4]։
Ընտրական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային ժողովի 50 պատգամավորներն ընտրվում են հինգ ընտրատարածքներից, որոնցից յուրաքանչյուրը տալիս է 10 մանդատ՝ մեկական չփոխանցվող ձայնի (SNTV) համակարգով[5]։ Քուվեյթում քաղաքական կուսակցությունները պաշտոնապես արտոնագրված չեն, հետևաբար թեկնածուները մասնակցում են ընտրություններին որպես անհատներ, թեև շատ քաղաքական խմբավորումներ ազատորեն գործում են որպես դե ֆակտո (փաստացի) քաղաքական կուսակցություններ[6]։ Քուվեյթի քաղաքացիները (անկախ սեռից) ընտրական իրավունք են ձեռք բերում 21 տարին լրանալուն պես։
Թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանի 50 մանդատների համար առաջադրված թեկնածուների գրանցման գործընթացն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում[7]։ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների անցկացման համար Քուվեյթում օգտագործվել է 118 դպրոց՝ որպես ընտրատեղամասեր[8]։ Ընտրություններին գրանցված թեկնածուների ընդհանուր թիվը կազմել է 305, որոնցից 22-ը՝ կին թեկնածուներ են[9]։
Մինչ 2020 թվականի նախորդ ընտրությունները կրում էին հակակորոնավիրուսային միջոցառումների ազդեցությունը, այս անգամ թեկնածուներին հնարավորություն ընձեռվեց բացել նախընտրական շտաբներ և անցկացնել հրապարակային քարոզչական միջոցառումներ։ Անվտանգության ծառայություններն ուժեղացրել էին ընտրակաշառքի դեպքերի նկատմամբ իրենց հսկողությունը[10]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունների մասնակցությունը կազմել է 63,30%, ընդ որում՝ 795 911 գրանցված ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 503 811 քաղաքացի[11]։ Ըստ հրապարակված տվյալների՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն արձանագրել են էական հաջողություններ[12]։ Իսլամիստական ուղղվածության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ» («Muslim Brotherhood») կազմակերպության հետ փոխկապակցված անձինք, ամրապնդել են իրենց դիրքերը խորհրդարանում, մինչդեռ շիա թեկնածուները դուրս են մղել իշխանամետ սուննի թեկնածուներին։ Միաժամանակ, մանդատներ են ստացել բազմաթիվ բարեփոխումներ կողմնակից թեկնածուներ, այդ թվում՝ երկու կին պատգամավոր[13]։
Ընտրված մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ընտրատեղամաս | Թեկնածու | Ձայներ |
|---|---|---|
| Առաջին | Աբդուլլահ Ջասեմ ալ-Մուդաֆ | 6,375 |
| Հասան Աբդուլլահ Ջոհար | 6,332 | |
| Օսամա Զաիդ ալ-Զաիդ | 5,764 | |
| Ահմեդ Հաջի Լարի | 4,104 | |
| Էսա Ահմադ ալ-Քանդարի | 3,683 | |
| Ադել Ջասիմ ալ-Դամխի | 3,403 | |
| Օսամա Էսսա ալ-Շահին | 2,889 | |
| Սալեհ Աշուր | 2,867 | |
| Համադ Մոհամմեդ ալ-Մեդլեջ | 2,826 | |
| Խալեդ Մարզուք ալ-Ամիրա | 2,228 | |
| Երկրորդ | Բադեր Համեդ ալ-Մուլլա | 7,285 |
| Մոհամմադ Բարրակ ալ-Մուտայր | 4,364 | |
| Շուայբ Շաբաան | 3,394 | |
| Համեդ Մահրի ալ-Բաթալի | 3,374 | |
| Խալիլ Իբրահիմ ալ-Սալեհ | 2,949 | |
| Ֆալահ Դահի ալ-Հաջրի | 2,921 | |
| Ալիյա Ֆայսալ ալ-Խալեդ | 2,472 | |
| Համադ Մոհամմադ ալ-Մաթար | 2,460 | |
| Աբդուլուահաբ Արեֆ ալ-Իսսա | 2,056 | |
| Աբդուլլահ Թուրքի ալ-Անբաի | 1,922 | |
| Երրորդ | Ահմեդ Աբդուլազիզ ալ-Սադուն | 12,239 |
| Մուհալհալ Խալեդ ալ-Մուդաֆ | 7,005 | |
| Աբդուլկարիմ Աբդուլլահ ալ-Քանդարի | 6,915 | |
| Մուհաննադ Թալալ ալ-Սայեր | 5,998 | |
| Աբդուլազիզ Թարեք ալ-Սաքաբի | 5,329 | |
| Ջենան Բուսեհրի | 4,301 | |
| Ամմար Մուհամմադ ալ-Աջմի | 3,784 | |
| Համադ Ադել ալ-Օբեիդ | 3,376 | |
| Ֆարիս Սաադ ալ-Օթայբի | 3,189 | |
| Խալիլ Աբդուլլահ Էփլ | 2,963 | |
| Չորրորդ | Շուայբ Շաբաբ ալ-Մուուեյզրի | 8,995 |
| Մոհամմեդ Հայեֆ ալ-Մութայիրի | 7,266 | |
| Մուբարաք Համուդ ալ-Տաշա | 7,098 | |
| Մուբարաք Հաիֆ ալ-Հաջրաֆ | 6,342 | |
| Թամեր Սաադ ալ-Թիֆիրի | 5,597 | |
| Մարզուք Խալիֆա ալ-Խալիֆա | 5,170 | |
| Սաադ Ալի ալ-Ռուշեյդի | 5,007 | |
| Օբայդ Մուհամմադ ալ-Մութայիրի | 4,834 | |
| Աբդուլլահ Ֆահադ ալ-Էնեզի | 4,825 | |
| Յուսեֆ Մոհամմեդ ալ-Բաթալի | 4,735 | |
| Հինգերորդ | Համդան Սալեմ ալ-Ազմի | 10,799 |
| Սաուդ Աբդուլազիզ ալ-Հաջրի | 10,252 | |
| Խալեդ Մոհամմադ ալ-Օթայբի | 9,243 | |
| Հանի Հուսեյն Շամս | 6,814 | |
| Մոհամմադ Հադի ալ-Հուվեյլա | 6,765 | |
| Ալ-Սաիֆի Մուբարաք ալ-Աջմի | 6,525 | |
| Մոհամմադ Հուսեյն ալ-Աջմի | 5,725 | |
| Մաջեդ Մուսաեդ ալ-Մութայիրի | 5,465 | |
| Մարզուք Ֆալեհ ալ-Հբաինի | 4,830 | |
| Ֆայսալ Մոհամմադ ալ-Կանդարի | 4,530 | |
| Source: KUNA (1, 2, 3, 4, 5) | ||
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հոկտեմբերի 18-ին Ահմադ ալ-Սադունն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ՝ առանց հակաթեկնածուների։ Այնուամենայնիվ, 2023 թվականի մարտի 19-ին Սահմանադրական դատարանը, հիմնվելով նախորդ խորհրդարանի լուծարման մասին հրամանագրում առկա իրավական անհամապատասխանությունների վրա, որոշում է կայացրել վերականգնել 2020 թվականին ձևավորված օրենսդիր մարմնի լիազորությունները[2]։ Հետագայում՝ մայիս ամսին, թագաժառանգ Միշալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը լուծարել է խորհրդարանը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2023 թվականի հունիսի 6-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hagagy, Ahmed (2022-06-22). «Kuwait crown prince dissolves parliament, calls for early election». Reuters (անգլերեն). Վերցված է 2022-06-22-ին.
- 1 2 «Kuwait court annuls 2022 parliamentary election». Deutsche Welle (անգլերեն). Վերցված է 2023-03-19-ին.
- ↑ «Kuwait Crown Prince announces Parliament dissolution in coming months». KUNA (անգլերեն).
- ↑ «الكويت تحدد موعد انتخابات مجلس الأمة الجديد». Al Jazeera Arabic (արաբերեն).
- ↑ Electoral system Inter-Parliamentary Union
- ↑ «Kuwait polls: Opposition makes gains, gov't resignation accepted». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2020-12-21-ին.
- ↑ «"الداخلية" تحدد شروط الترشيح وكيفية تقديم الطلبات». Al Rain Media (արաբերեն). 2022 թ․ օգոստոսի 28.
- ↑ ««أمة 2022».. 759 لجنة انتخابية موزعة على 118 مدرسة». Al Jarida (արաբերեն). 2022 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ «Kuwait heads to polls in second legislative election in two years». Al Jazeera (անգլերեն).
- ↑ «Candidates welcome arrest of candidate over vote-buying». Kuwait Times (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ «Parline»..
- ↑ «Kuwait PM submits resignation of cabinet in tussle with parliament». Reuters (անգլերեն). 2023-01-23. Վերցված է 2023-01-24-ին.
- ↑ Hagagy, Ahmed (2022-10-25). «Kuwaiti opposition wins big in election, standoff with government to endure». Reuters (անգլերեն). Վերցված է 2023-01-24-ին.