2020 թվականը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2020 թվականը Հայաստանում, 2020 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համավարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Ուհան քաղաքից սկիզբ առած նոր կորոնավիրուսային համավարակը տարածվեց նաև Հայաստանում։ 2020 թվականի փետրվարի 23-ին Հայաստանը փակեց Իրանի հետ ունեցած պետական սահմանը[1], իսկ մարտի 14-ին՝ Վրաստանի[2]։ Մարտի 1-ին Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը[3][4], որը Իրանից ժամանած Հայաստանի քաղաքացի էր[5]։ Անմիջապես մեկուսացվեցին նրա հետ շփում ունեցած բոլոր անձինք[6], մինչև մարտի 9-ը փակվեցին երկրի բոլոր ուսումնական հաստատությունները։ Հիվանդությունը սկսեց լայնորեն տարածվել և հուլիսի 6-ին հասավ իր գագաթնակետին, երբ երկրում կորոնավիրուսից փաստացիորեն բուժվում էր 11984 մարդ[7]։ Հուլիսի 6-ից հետո համավարակի տարածումը սկսեց անկում ապրել, ինչը տևեց մինչև սեպտեմբերի 11-ը[8], երբ երկրում փաստացիորեն բուժվում էին 2878 հիվանդ։ Արդյունքում՝ վերաբացվեցին ուսումնական հաստատությունները, դրանց համար կազմվեցին հատուկ կանոններ, որոնց պահպանումը թույլ կտար զերծ մնալ հիվանդության տարածումից։

Կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 15-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որը տևել է մինչև սեպտեմբերի 11-ը։ Արտակարգ դրության վերացումից հետո Հայաստանում դրա փոխարեն հայտարարվել է կարանտին։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից երկրում մահացել է 1016 մարդ, ընդհանուր վարակվածների թիվը 55736 է, փաստացի բուժվողներինը՝ 8646, իսկ ընդհանուր բուժվածներինը՝ 45771[9]։

Հայ-ադրբեջանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ զինվորը ոչնչացնում է հակառակորդին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի Հանրապետության, որին հաջորդեց նաև Հայաստանի միջազգայնորեն հաստատված սահմանների վրա հարձակում[10]․ հայտարարվեց նաև, որ հակառակորդին ռազմական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան[11][12], որը Ադրբեջան է տեղափոխել մեծ թվով սիրիացի ահաբեկիչների՝ ընդդեմ հայերի ռազմագործողություններին մասնակցելու համար[13][14][15][16]։ Նույն օրը Արցախի և Հայաստանի Ազգային ժողովների նիստերի ժամանակ երկրի ղեկավարները՝ համապատասխանաբար Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը, երկու հանրապետություններում հայտարարեցին ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաք[17][18]։ Մինչև հոկտեմբերի 10-ը տեղի ունեցող ռազմական գործողությունների արդյունքներով հայկական կողմը ունի 405 զինծառայողի կորուստ[19][20], իսկ հակառակորդը չի հայտարարում իր կորուստների մասին[21]․ ըստ հայկական կողմի հրապարակած տվյալների՝ ադրբեջանական կողմը ունի 4,369 զոհ[22][23]։ Երկու կողմերի ԱԳՆ նախարարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։ 00-ին, երկու երկրների միջև կնքվել է հրադադար[24]։

Այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մահեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանը փակում է Իրանի հետ սահմանը
  2. «Հայ-վրացական սահմանը 10 օրով փակվում է». lragir.am. 21:01 13.03.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 10․10․2020-ին.
  3. «First Case of Coronavirus Confirmed in Armenia». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  4. «Armenia reports first coronavirus infection». Reuters (անգլերեն). 2020 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  5. «Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  6. «COVID-19: Updates From Armenia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Կորոնավիրուսի «պիկը» Հայաստանում եղել է հուլիսի 6-ին․ Արսեն Թորոսյան». yerevan.today. 29․07․2020. Վերցված է 10․10․2020-ին.
  8. Մկրտչյան, Անուշ (2020 թ․ օգոստոսի 12). «Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը, որոշ սահմանափակումներ հանվեցին». www.azatutyun.am. Վերցված է 10․10․2020-ին.
  9. «Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 649-ով, բուժվածներինը՝ 243-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք». www.azatutyun.am. 10․10․2020. Վերցված է 10․10․2020-ին.
  10. «Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ». news.am. 10:54, 29.09.2020. Վերցված է 10․10․2020-ին.
  11. Kofman, Michael (2020 թ․ հոկտեմբերի 2). «Armenia–Azerbaijan War: Military Dimensions of the Conflict». Russia Matters. Belfer Center for Science and International Affairs. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. «Turkey has publicly, and militarily, backed Azerbaijan in this conflict....»
  12. Jones, Dorian (2020 թ․ սեպտեմբերի 28). «Turkey Vows Support for Azerbaijan in Escalating Nagorno-Karabakh Conflict». Voice of America. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. «"Turkey is already supporting Azerbaijan militarily, through technical assistance through arms sales, providing critical military support, especially in terms of armed drones and technical expertise," said Turkish analyst Ilhan Uzgel.»
  13. «Turkey deploying Syrian fighters to help ally Azerbaijan, two fighters say». Reuters.
  14. «Armenia–Azerbaijan conflict: Azerbaijan president vows to fight on». 2020 թ․ սեպտեմբերի 30 – via www.bbc.com.
  15. Carley, Patricia (2020 թ․ սեպտեմբերի 29). «Turkey recruiting Syrians to guard troops and facilities in Azerbaijan». Middle East Eye.
  16. McKernan, Bethan; Safi, Michael (2020 թ․ սեպտեմբերի 30). «Nagorno-Karabakh: at least three Syrian fighters killed» – via www.theguardian.com.
  17. «Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ». 1lurer.am. 11:11, 27 Սեպ․, 2020. Վերցված է 10․10․2020-ին.
  18. «Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. վարչապետ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ». արմենպրես.հայ. Արմենպրես. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  20. «Armenia says its fighter jet 'shot down by Turkey'». 2020 թ․ սեպտեմբերի 29 – via www.bbc.com.
  21. «Azeris and ethnic Armenians fight as Russia, U.S. and France seek ceasefire». 2020 թ․ հոկտեմբերի 8.
  22. «Armenian Unified Infocenter: Azerbaijan army has 300 more casualties». News.am (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  23. «Artsrun Hovhannisyan: For half a day on October 7, the enemy during the combat Armenian army destroyed 260-280 Azerbaijani servicemen and terroris» (անգլերեն). arminfo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. «Nagorno-Karabakh: Armenia and Azerbaijan agree to ceasefire». theguardian.com. Sat 10 Oct 2020 04.30 BSTLast modified on Sat 10 Oct 2020 06.17 BST Shares 175. Վերցված է 10․10․2020-ին.
  25. «Armenia declares one-month state of emergency for coronavirus». Reuters (անգլերեն). 2020 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. Armenia to Hold Referendum on Constitutional Court in April Արխիվացված 2020-03-20 Wayback Machine The New York Times, 9 February 2020