2009. կորուսյալ հիշողություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորուսյալ հիշողություններ
կորեերեն՝ 2009 로스트 메모리즈
Երկիր Ճապոնիա
 Հարավային Կորեա
ԺանրՖանտաստիկա, թրիլեր
Թեմաճանապարհորդություն ժամանակով և ահաբեկչություն
Թվական2002
ԼեզուՃապոներեն, կորեերեն
ՌեժիսորԼի Սեմեն
ՊրոդյուսերԿիմ Յունեն, Սո Չունվոն
Սցենարի հեղինակԼի Սեմեն, Լի Սանխակ
ԴերակատարներՉան Դոն Գոն
Նակամուրա Տորու
Պատմվածքի վայրԿորեա
Տևողություն134 պոպե
Բյուջե5.6 միլիոն $
IMDbID 0294252
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

«2009. Կորուսյալ հիշողություններ», ֆիլմ նկարված ալտերնատիվ պատմությունով 2002 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1909 թվական. Մոտենում է Կորեայի անեկսիան Ճապոնական կայսրության կողմից։ Կորեական տեռորիստ Ան Չունգինը պատրաստվում է մահափորձ կատարել Ճապոնիայի Գաղտնի խորհուրդի նախագահի վրա, ում անունն էր Իտո Հիրոբումի։ Սակայն Իտոի թիկնապահներից մեկը, Ինոուէ, կարծես թե գիտեր մահափորձի մասին և կրակում է տեռորիստի ձեռքի մեջ։ Այդ պատճառով պատմությունը գնում է ուրիշ հունով։
  • 1910 թվական Կորեան և Ճապոնիան միանում են, Իտո Հիրոբումին նշանակվում է Կորեայի գեներալ-նահանգապետ։
  • 1919 թվական Ցրվել է մարտի 1-ի ոչ լեգալ հավաքը.
  • 1921 թվական Ինոուեն նշանակված է Կորեայի երկրորդ գեներալ-նահանգապետ։
  • 1932 թվական Յուն Պոնգիլը սպանված է Շանխայում, Խանկոյ այգում
  • 1936 թվական Ճապոնիայի և ԱՄՆ-ի զորքերը կռվում են Երկրորդ Համաշխարհային պատերազմում
  • 1943 թվական Ճապոնիան միացնում է Մանչժոուն
  • 1945 թվական Բեռլինի վրա քցված է ատոմային ռումբ
  • 1945 թվականի օգոստոսի 15 Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը դաշնակիցների հաղթանակով
  • 1960 թվական Ճապոնիան ընդունված է ՄԱԿ ըստ անվտանգության խորհրդի անդամ
  • 1965 թվական Սակուրա-1 արբանյակը դուրս է եկել ուղեծիր
  • 1988 թվական Օլիմպիական խաղերը անցկացվում են Նագոյում
  • 2002 թվական Ճապոնիայում անցկացվում է ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատը

Հիմնական սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվական. Շուտով կլինի 100 տարի ինչ Կորեան արդեն Ճապոնիայի կազմի մեջ է։ Ճապոնական կայսրությունն աշխարհում երկրորդն է (ԱՄՆ-ից հետո) և իր մեջ նեռարում է Ճապոնական կղզիները, Կորեական թերակղզին, Մանչժուրիան, Սախալինը, Չինաստանի արևելյան ափը։ Կորեայի մայրաքաղաք Կեյդզեյում, պալատի դիմաց դրվել է Տոետոմի Խիդեսիի արձանը։

Քանի որ կորեացիների մեծ մասը չէր ցանկանում անկախություն, այդ պատճառով այն մարդիկ, որոնք ցանկանում էին, որ Կորեան անկախանա, անցան տեռորի։ Ֆուրէյսէնդզին սկսում է հարձակվել Կեյդձեի վրա, որտեղ Ինոուէ Գենդզին, էքսպոնատներ է դրել, որից գլխավորն էր լուսնի հոգին։ Այն օգնում էր ճանապարհորդել ժամանակի միջով։ Գաղտնի ագենտը լավ մտածելով այս հարցի շուրջ հասկացավ, որ Ֆուրսեյսէնդզին կապ ունի Ինոուէի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Պերսոնաժ
Չան Դոն Գոն Սամակոտո Մասայուկի
Նակամուրա Տորու Սայգո Սեդզիրո
Սո Դժինխու Օ Հերին
Սին Գու Տակախասի
Յոսիմուրա Միկի Սայգո Յուրիկո
Օ Սեխեն Ան Չունգին
Ու Սանդջոն Իտո Հիրոբումի