2-րդ տանկային դիվիզիա (Վերմախտ)
2-րդ տանկային դիվիզիա | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | վերմախտի տանկային դիվիզիա |
Զորքերի տեսակ | Զրահատանկային |
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Մտնում է | Վերմախտ |
Գործառույթ | Տանկային զորքեր |
Թվակազմ | Դիվիզիա |
Տեղաբաշխում | Վյուրցբուրգ |
Ստեղծվեց | 1935 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1945 |
2-րդ տանկային դիվիզիա, զրահատանկային դիվիզիա Վերմախտի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Դիվիզիան առաջին երեք տանկային դիվիզիաներից մեկն էր, որ հիմնադրվել է Գերմանիայում 1935 թվականին։ Այն տեղակայված էր Ավստրիայում Անշլյուսից հետո, այնուհետև մասնակցել է Լեհաստանի (1939 թ.) և Ֆրանսիայի (1940 թ.) արշավանքներին[1], որից հետո վերադարձավ Լեհաստան (1940–1941 թթ.): Այն մասնակցեց Բալկանյան արշավանքին և տեղափոխվեց Արևելյան ռազմաճակատ 1941 թվականի սեպտեմբերին։
Դիվիզիան կռվել է Բանակային խումբ Կենտրոնի կազմում Մոսկվայի (1941 թ.) և Կուրսկի (1943 թ.) ճակատամարտերում։ Ծանր կորուստներից հետո այն ուղարկվեց Ֆրանսիա վերակազմավորման (1944 թ.): Այն կռվեց Նորմանդիայում և գրեթե ամբողջությամբ շարքից դուրս եղավ Ֆելեզյան գործողության ժամանակ (1944 թ.): Այն ևս մեկ անգամ վերականգնվեց և կռվեց Արդենների ռազմագործողությունում (1944 թ.) և Հռենոսի պաշտպանական մարտերում (1945 թ.) և հանձնվեց ԱՄՆ զորքին պատերազմի ավարտին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2-րդ տանկային դիվիզիան կազմավորվել է 1935 թվականին հոկտեմբերի 15-ին և գլխավոր շտաբը գտնվում էր Վյուրցբուրգում, Բավարիա։ Այն նորաստեղծ երեք տանկային դիվիզիաներից մեկն էր, մյուսներն էին 1-ին և 3-րդ տանկային դիվիզիաները[2]։ Վերսալյան պայմանագրով Գերմանիային արգելված էր ունենալ տանկային զորքեր, սակայն գերմանացիները գաղտնի զարգացնում էին տանկային զորքերը[3]։
Հայնց Գուդերյանի գլխավորությամբ դիվիզիան 1938 թվականին մասնակցեց Ավստրիայի Անշլյուսին` անցնելով 680 կմ 48 ժամում, սակայն ընթացքում տեխնիկական անսարքությունների պատճառով դուրս մնացին տանկերի 30 տոկոսը։ Այն կազմավորեց Վիեննայի գառնիզոնի մի մասը, իսկ անձնակազմի մի մասին հավաքագրեց նախկին Ավստրիայից[4]։
Ներխուժում Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականի սկզբին 2-րդ տանկային դիվիզիան մասնակցեց Լեհաստան ներխուժմանը` անցնելով Լեհաստան-Սլովակիա սահմանը շարժվեց Կրակովի ուղղությամբ։ Դիվիզիան Լեհաստանի կենտրոնում ունեցավ ծանր կորուստներ[4][5]։
Ֆրանսիայի արշավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի մայիսին ստորաբաժանումը մասնակցեց Ֆրանսիական արշավանքին, որպես XIX Բանակային կորպուսի մաս, գեներալ Գուդերյանի հրամանատարության ներքո։ Դիվիզիան մասնակցեց Բելգիայի և Մոզել գետի ավազանի մարտերին։ Այն հասավ Աբևիլ քաղաք մայիսի 20-ին։ Ավելի ուշ դիվիզիան մարտի բռնվեց Բրիտանական էսպիդիցիոն զորքերի հետ և ստիպեց նրանց տարհանվել Դանկրիկից։ Դրանից հետ 2-րդ տանկային դիվիզիան Ենա գետի երկայնքով խորացավ դեպի Ֆրանսիա։ Արշավանքի վերջում դիվիզիայի 4-րդ տանկային գնդի հիման վրա կազմավորվեց 13-րդ տանկային դիվիզիան[4][5][6]։
Ներխուժում Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի ապրիլի 6-ին դիվիզիան կցվեց 12-րդ բանակի XVIII Լեռնային կորպուսին և մասնակցեց Մարիտա գործողությանը։ Գերմանական բանակը շարժվեց հարավ դեպի Հարավսլավիա։ Հասնելով հունական սահմանին, նրանք հանդիպեցին հունական 19-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հետ Դոյրան լճի մոտ։ Ապրիլի 9-ին դիվիզիան նվաճեց Սալոնիկ քաղաքը և սկսեց շրջափակել Հունական Արևելյան Մակեդոնիայի բանակային գոտին[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆրանսիայի արշավանքի ժամանակ դիվիզիան առաջինը հասավ Անգլիական նեղուցին 1940 թվականի մայիսի 20-ին։ Տես "Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմություն", ըստ Պետեր Յանգի, մաս 2 էջ 156
- ↑ «Organizational History of the German Armored Formation 1939-1945» (PDF). cgsc.edu. United States Army Command and General Staff College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Mitcham, p. 3–9
- ↑ 4,0 4,1 4,2 Mitcham, p. 46
- ↑ 5,0 5,1 5,2 Stoves, p. 19
- ↑ 6,0 6,1 Mitcham, p. 47